Երևանում՝ Երևան-Expo ցուցահանդեսային համալիրում, անցկացվեց «ArmHiTec 2016» սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների առաջին միջազգային ցուցահանդեսը, որը նվիրված էր ռազմական արդյունաբերության ոլորտի զարգացումներին: Ցուցահանդեսը սկսվեց ռազմական նվագախմբի երաժշտության ուղեկցությամբ ընթացող ռազմական ցուցադրությամբ, որի ժամանակ մարտիկները ցուցադրեցին էքստրեմալ ու մարտական պայմաններում կիրառվող հմտություններն ու կարողությունները: Այնուհետև հավաքվածների առջև ելույթ ունեցավ Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Այս ցուցադրությունը կոչված է ցույց տալու պաշտպանության ոլորտում հայրենական գիտությունների ու տեխնիկայի ձեռքբերումները, խթանելու ներդրումների հոսքն ու միջազգային կապերի ընդլայնումը: Հենց այս պատճառով էլ միջոցառումն արժանացավ երկրի ղեկավարության ու առհասարակ՝ ամբողջ հասարակության համակ ուշադրությանը»,- նշեց Վիգեն Սարգսյանը՝ ավելացնելով, որ միջազգային այս համաժողովը կոչված է դառնալու ինտեգրացիոն հարթակ՝ հայ ու արտասահմանյան արտադրողների ու զենք մշակողների համար, ինչն էլ թույլ կտա հստակեցնել տվյալ բնագավառի զարգացման հիմնական ուղղություններն ու նրանց նոր ազդակ կհաղորդի:

«Ներկայումս ռազմական տեխնոլոգիաների միջազգային շուկայում ամենամեծ պահանջարկը վայելում են նորարարական այն աշխատանքները, որոնք թույլ են տալիս նոր ձևերով լուծում տալու ռազմական ուժերի առջև դրված խնդիրներին՝ փոխելու ռազմական գործողությունների իրականացման ռազմավարությունն ու բարձրացնել զինվորականների անվտանգության մակարդակը: Ցուցահանդեսը տվյալ բնագավառի զարգացմանը վերաբերող նմանատիպ հարցերի քննարկման համար հարթակ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»:

Իր հերթին՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, դիմելով հավաքվածներին, նշեց.

«Ամենը, ինչն արվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում, ուղղված է կազմակերպության մեջ ընդգրկված երկրների անվտանգության պաշտպանության անխոս ու անվերապահ ապահովմանը: Իհարկե գլխավոր ջանքերը գործադրվում են առաջին հերթին քաղաքական միջոցներով անվտանգության ապահովման վրա՝ օգտագործելով քաղաքական այն մեծ ներուժը, որը գոյություն ունի մեր երկրներում: Սակայն իրադարձությունների ու միտումների զարգացման տրամաբանությունը խոսում է կազմակերպության ուժային պոտենցիալի ամրապնդման մասին: Ահա թե ինչու ՀԱՊԿ-ի շրջանակներում ձևավորվել են հավաքական ուժեր, գործում են մեր պետությունների տարածքներում գտնվող բազաներ, այդ ամենն ուղղված է մեր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը: Սակայն որպեսզի այդ ուժերը գործեն արդյունավետ կերպով ու պատրաստ լինեն հակահարված տալու ցանկացած սպառնալիքի, նրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով: Եվ այդ տեխնիկան պետք է համատեղելի այն պատճառով, որ զինվորականները համատեղ մարտական գործողություններ իրականացնելու ժամանակ դժվարություններ չունենան: Ահա հենց դրա համար էլ մենք այսքան շատ ջանքեր ենք գործադրում մեր երկրների միջև ռազմատնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակի ապահովման համար: Եվ այսօրվա ցուցահանդեսը հենց նման ջանքերի վկան ու ապացույցն է, ջանքեր, որոնք ուղղված են սպառազինության նոր տեսակների, նոր համատեղ ձեռնարկությունների, գոյություն ունեցող ռազմական տեխնիկայի վերանորոգման ապահովման համատեղ ծառայությունների մատուցման կենտրոնների ստեղծման ու սպառազինության նոր տեսակների մշակման համար մեր համատեղ ներուժի օգտագործման անհրաժեշտությանը: Այս ցուցահանդեսը առաջինն է Հայաստանում, և ես մեծ հույս ունեմ, որ այն նոր միտվածություն կունենա»:

img_7328

Միջոցառումը կոչված է աջակցելու Հայաստանի հանրապետության ռազմական ուժերի, անվտանգության ու իրավապաշտպան մարմինների արդիականացմանն ու տեխնիկական վերազինմանը, նրանց արդյունավետ գործունեության ու մարտունակության բարձրացմանը, միջազգային ժամանակակից ռազմա-տեխնիկական աշխատանքների ձեռքբերումների ուսումնասիրությանը: Ցուցադրական հատվածում ներկայացվեցին ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունները, որոշ IT ընկերություններ, սպառազինության ու ռազմական տեխնիկայի, ինֆորմացիոն համակարգերի ու տեխնոլոգիաների, հատուկ տեխնիկայի ու տրանսպորտի տեսակներ: Կազմակերպիչների խոսքերով՝ ցուցահանդեսի մասնակիցների կեսից ավելին սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի տեխնիկական միջոցների արտասահմանյան արտադրողներն էին:

Ցուցադրողների թվում էին Ռուսաստանի, Լեհաստանի, Չինաստանի, Բուլղարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Ղազախստանի հայտնի գիտական հաստատություններն ու արդյունաբերական ձեռնարկությունները:

Պատասխանելով Dalma News –ի հարցերին՝ «TyphoonH» ընկերության ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը նշեց, որ ընկերությունը գործում է արդեն 5 տարի և զբաղվում է անօդաչու թռչող համակարգերի, հիմնականում՝ հեկսակոպտերի, կվադրոկոպտերի և ինքնաթիռների ստեղծմամբ: Ռազմական նպատակներով անօդաչու թռչող սարքերի մշակմամբ ընկերությունը սկսեց զբաղվել բոլորին քաջ հայտնի ապրիլյան իրադարձություններից հետո:

«Իվանովսկու օդապարիկի գործարանի» ներկայացուցիչ Վլադիմիր Պոտապովը զրույցի ընթացքում մեզ հայտնեց, որ Հայաստան է բերել հատուկ նշանակության օդապարիկային համակարգ: «Մենք որոշակի հաճախականությամբ իրականացնում ենք տարբեր ուժային կառույցների համար օդապարիկա-դեսանտային տեխնիկայի մատակարարում՝ Հայաստանին: Դրանք «Մալվա», «Դ6» 4-րդ սերիայի պարաշյուտային համակարգերն են, դեսանտային ու պահեստային 35 պարաշյուտային համակարգերը: Մենք մեծ հույսեր ենք փայփայում ձեր ուժային կառույցների ու հանրապետության գերատեսչությունների հետ հարաբերությունների հաստատման հետ կապված: Նման հարաբերություններ արդեն հաստատվել են Պաշտպանության նախարարության ուժային կառույցների հետ:

Իր ընկերությունը ներկայացրեց նաև չինական Ջո Լո ընկերության ներկայացուցիչը. «Մեր ընկերությունը պետական ընկերություն է, Չինաստանում մենք զբաղվում ենք ռազմական ապրանքի արտադրությամբ: Բացի այդ՝ մենք զբաղվում ենք ինֆորմատիզացիայով, և Հայաստանի հետ ապագա համագործակցության հույսեր ունենք: Նմանատիպ հարցերի քննարկման համար ցուցահանդեսը շատ լավ հարթակ է հանդիսանում»:

«Լոկատոր» ընկերության ներկայացուցիչ Կարեն Հարությունյանը Dalma News-ի թղթակցի հետ զրույցում պատմեց մեքենայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տվող սոֆթի մասին: «Մենք սարքավորումները բերում ենք Եվրոպայից ու տեղադրում ենք ցանկացած մեքենայի վրա, տեղադրվում են GPS թրեքերներ: Հետագայում, մեր կողմից ստեղծված ծրագրերի օգնությամբ հնարավոր կլինի հետևել մեքենային: Կարելի է նրան տեսնել օնլայն, տեղեկանալ նրա շարժման ուղղու մասին, ինչպես նաև ստանալ մնացած այլ տվյալները՝ սկսած տեխնիկական բնութագրից, բաքում վառելիքի քանակից մինչև ուղևորների թիվը: Այդ սարքավորումը կարող է թույլ տալ իմանալ բոլոր մեքենաների գտնվելու վայրերն ու անհրաժեշտության դեպքում կազմակերպել նրանց ճիշտ ընթացքը»:

Ցուցահանդեսը հարթակ հանդիսացավ Հավաքական պայմանագրի անվտանգության կազմակերպության (ՀԱՊԿ)՝ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի Գործարար խորհրդի և տեխնիկական անվտանգության ապահովման հարցերով գիտաժողովների միջոցառումների իրականացման համար: Ցուցահանդեսի պաշտոնական միջոցառումները անցկացվեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության սեսիոն Խորհրդի պատվիրակների մասնակցությամբ, որն այդ պահին անց էր կացվում Երևանում:

Միջպետական համագործակցության հարցերով ցուցահանդեսի աշխատանքները շարունակվեցին ՀԱՊԿ-ի անդամ-երկրների տեղեկատվական անվտանգության հարցերով կազմակերպված հանձնաժողովում, որում մասնակցություն ունեցան IT-ոլորտում ռուսական ու հայկական առաջատար ընկերությունները:

Ավելացնենք, որ որպես կազմակերպիչներ ելույթ ունեցան Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» Փակ բաժնետիրական ընկերությունը («ԵրՄՄԳ» ՓԲԸ), և «Ցուցահանդեսների ընկերությունների ասոցացիա» Փակ բաժնետիրական ընկերությունը («Բիզոն»): Ցուցահանդեսին մասնակցում էին աշխարհի 9 երկրների ավելի քան 50 ընկերություններ:

Պատրաստեց՝ Արմինե Ահարոնյանը

Լուսանկարները՝ Maram-ի