Հոգնելով ճանապարհային խցանումներից ու անվերջ աղմուկից, Թբիլիսիի բնակիչները որոշեցին միանալ «Մեկ օր առանց ավտոմեքենայի» միջազգային ակցիային։ Պատկերացրեք հետևյալ տեսարանը․ Այն ժամանակ, երբ քաղաքում դժվար է գտնել հետիոտնի անցուղի, քանի որ գրեթե բոլոր բնակիչներն արդեն վաղուց շաժվում են սեփական մեքենաներով, մայրաքաղաքի քաղաքապետը աշխատանքի է գնում ոտքով, նրա օգնականը աշխատանքի է հասնում մետրոյով , իսկ ահա նախարարը երթևեկում է հեծանիվով։

Ձեզ այս ամենը գուցե անհավանական թվա, սակայն սեպտեմբերի 22-ին, բոլոր նրանք, ովքեր ավտոմեքենան տանը թողնելու համարձակություն էին ունեցել և ոտքով զբոսնում էին մայրաքաղաքի Ռուսթավելու անվան կենտրոնական պողոտայով, նման տեսարանի ականատես եղան։ Այս ամենը կրում է «Առանց ավտոմեքենայի միջազգային օր» ակցիա անվանումը, մի բան, որին Թբիլիսիի բնակիչներն առաջին անգամ ցուցաբերեցին իրենց մասնակցությունը։

Ըստ կազմակերպիչների՝ միջոցառման նպատակը կայանում է նրանում, որ Թբիլիսիի փողոցներով քայլող մարդը հասկանա, թե որքան գեղեցիկ է իր քաղաքն առանց ավտոմեքենաների աղմուկի ու արտանետվող գազերի։ Ակցիայի նախաձեռնողները «Սիրտը՝ թբիլիսցիներին» խմբում միավորված «Facebook» սոց․ ցանցի օգտատերեր էին։ Արդյունքում՝ նախաձեռնությանն աջակցեցին նաև Թբիլիսիի հասարակական կազմակերպություններն ու տարբեր նախարարությունների ու վարչությունների աշխատակիցները։

14469136_10207631093758685_498196776_nԱկցիայի շրջանակներում անցկացվեցին տարբեր միջոցառումներ։ Որոշ բնակիչներ մասնակցեցին «Ռուսթավելի» մետրոյի շուրջ կազմակերպված հեծանվավազքին, ուրիշները գերադասեցին աշխատանքի գնալ ոտքով։

14463787_10207631077958290_580217733_nԼրագրողներին հաջողվեց լուսանկարել Սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ) նախագահ Գեորգի Ալիբեգաշվիլուն, ով աշխատանքի էր գնում ոտքով։ Ալիբեգաշվիլու հետքերով՝ ոտքով աշխատանքի էին գնում նաև առաջին փոխնախագահ Գեորգի Թքեմալաձեն, և սոցիալական հարցերով Սակրեբուլոյի խորհրդի նախագահ Իրակլի Պավլենիշվիլին։ Ակցիային մասնակցում էին  նաև այլ խորհրդարանականներ։

14409300_10207631069678083_928709174_nԱյդ օրը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան նույնպես չօգտվեց իր ավտոմեքենայից ու աշխատանքի գնաց ոտքով։ Ղեկավարի օրինակին հետևեցին նաև նրա օգնականները՝ Նինա Խատիսկացին, Գիգա Նիկոլեյշվիլին և Նատո Կիտիաշվիլին։

Դավիթ Նարմանիան այնքան էր տպավորված թբիլիսցիների նոր նախաձեռնությամբ, որ առաջարկեց ավանդույթը շարունակել նաև հետագա տարիներին։

«Այսօր քաղաքում զգալիորեն պակասել է տրանսպորտի թիվը, ինչը արդարացնում է ակցիայի կազմակերպիչների ջանքերն ու միաժամանակ տվյալ միջոցառումը ավանդույթ դարձնելու անհրաժեշտության պահանջ դնում»,- ասաց Նարմանիան։

Հայտնի հասարակական անձանց մոտ պակաս հետաքրքրություն չառաջացրեց նաև հեծանվավազքը։ Հեծանվավազքին մասնակցում էին Շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների պաշտպանության նախարար Գիգլա Ագուլաշվիլին, Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Գերմանն ու մի շարք այլ վարչությունների՝ ՆԳԱ, Հեծանվորդների Վրաստանի ազգային ֆեդերացիայի, «Էկո- տրանսպորտ»-ի, «Տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի»-ի, «Կանաչների շարժման», «Երկրի ընկերներ» ասոցիացաի ու նման այլ կազմակերպությունների աշխատակիցները։ Հեծանվորդների երաժշտական ուղեկցումն ապահովում էր  «Դրամ Սքուլ» բենդը։

Հեծանվով էր երթևեկում նաև Արտաքին գործերի նախկին նախարար, իսկ ներկայումս պատգամավորի թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, ով «Facebook» ցանցում մեկնարկած նախաձեռնության առաջին աջակիցներից էր։

Զարուբաշվիլին նաև թբիլիսցիներին կոչ արեց այդ օրը հրաժարվել սեփական ավտոմեքենաներից ու վայելել քաղաքում ոտքով զբոսնելու հաճույքը։ Բացի այդ՝ նա նշեց, որ Վրաստանի մայրաքաղաքը մթնոլորտն ավելի պակաս աղտոտող տրանսպորտի կարիք ունի, այնպիսին, ինչպիսիք են տրոլեյբուսներն ու տրամվայները։

«Ցավալի է, որ մեր քաղաքի փողոցներում հետիոտների համար նախատեսված անցուղիներ չկան։ Փողոցն անցնելու համար մարդը ստիպված է կամ կամուրջ բարձրանալ կամ ստորգետնյա անցում իջնել։ Ես էլ չեմ խոսում սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց մասին, որոնց համար սա լուրջ խնդիր է։ Եվրոպայում գրեթե ամեն քայլափոխի կարող ես հանդիպել այդ նույն «զեբրերին», տեղակայված են ձայնային ազդանշաններ, և իհարկե առաջնահերթությունը պատկանում է հետիոտնի անցուղուն»,- հայտարարեց Զուրաբիշվիլին։

Պատգամավորի թեկնածուն նաև մեջբերեց Բոգոտայի քաղաքապետ Էնրիկե Պենալոսայի խոսքերը․

Այն քաղաքը չէ զարգացած, որտեղ աղքատը իր սեփական մեքենայով է տեղափոխվում, այլ այն, որտեղ նույնիսկ հարուստը օգտվում է հասարակական տրանսպորտից

Թբիլիսիում ոտքով ընտանեկան զբոսանքների նախաձեռնությանն իր աջակցությունը ցուցաբերեց Սակրեբուլոյի պատգամավոր Ջաբա Սամուշիյան։ Նրա խոսքերով՝ մայրաքաղաքում օդի աղտոտվածության ցուցանիշը բավական բարձր է, և հենց դրա հետ կապված՝ հնարավորինս հաճախ նման միջոցառումների անցկացումն ուղղակի անհրաժեշտություն է, միայն թե դրանք պետք է անցկացնել հատուկ նախատեսված օրերին։

«Մեկ օր առանց ավտոմեքենայի» միջոցառումը եվրոպական մի շարք քաղաքներում հին ու հետաքրքիր ավանդույթ է դարձել։ Անձամբ ես ողջունում եմ այն փաստը, որ Թբիլիսին միացել է տվյալ նախաձեռնությանը։ Անհրաժեշտ է նախապես որոշել միջոցառման օրը, իմ կարծիքով այն պետք է անցկացնել կիրակի օրը։ Եվ, բացի դա, ավելորդ չի լինի այդ օրը անվանել ընտանեկան զբոսանքի օր»,- ասում է պատգամավորը։

Ոտքով տեղափոխման կողմնակիցներից է նաև վրացական ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Շալվա Օգբաիձեն, ում կարծիքով՝ Թբիլիսիի բնակիչները «չարաշահում են» ավտոմեքենաներով երթևեկումը։ Լավ եղանակին, եթե իհարկե մարդու առողջական վիճակը թույլ է տալիս, կարելի է նաև չդիմել սեփական մեքենայի օգնությանը։

Նրա խոսքերով՝ քաղաքում առանց այդ էլ մեքենաների տեղակայման խնդիր կա, և բացի դա՝ բնապահպանական վիճակը սասափեցնում է իր ցուցանիշներով, դրա համար էլ, արդեն այսօր, հնարավորության դեպքում  «անհրաժեշտ է մտածել նաև ապագա սերունդների մասին»։

«Մեր երեխաները մեր կրկնությունն են։ Այսօր արդեն մենք հասել ենք մեր սեփական ավտոմեքենաների շահագործման ծայրահեղ վիճակին։ Այդ իսկ պատճառով, անձամբ ես, մեզ բոլորիս համար անհրաժեշտ եմ համարում գոնե ամիսը մեկ անգամ ոտքով զբոսնելն  ու ճանապարհին հանդիպող մեր ծանոթների ձեռքը պարզապես սեղմելը։

․․․Քանի որ քաղաքի կյանքում առկա բացասական երևույթների քաոսի մեջ կարելի է նաև վայելել հաճելի պահերը։ Աշխարհի տարբեր երկրներից մեզ մոտ ժամանող զբոսաշրջիկները մի կարևոր ցանկություն ունեն՝ ոտքով զբոսնել Ռուսթավելու պողոտայում ու ճաշակել Աջարական խաչապուրին։ Իսկ մենք ահա նստում ենք մեր մեքենաների նեղ ու փոքր սրահներում ու բաց թողնում հասարակ մարդկային ուրախությունները»,- գանգատվում է Շալվա Օգբաիձեն։

14442719_10207631096318749_894333024_n

Մեկ օր՝ առանց ավտոմեքանայի» ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Լևան Ցուցկիրիձեի խոսքերով՝ այն առաջին անգամ անց է կացվել Մեծ Բրիտանիայում՝ 1977թ․, ինչից հետո այդ ավանդույթը որդեգրել են Ֆրանսիան ու Եվրոպայի մի շարք քաղաքներ։

Այսօր այդ նախաձեռնությունը իրականացվում է աշխարհի 51 երկրների 2000 քաղաքներում։ Ակցիայի ուղերձը՝ հասարակությանը, կարելի է արտահայտել հետևյալ բառերով․

Միայն մեկ օր հանգիստ թողեք սեփական մեքենան, քայլեք ոտքով, կամ էլ օգտվեք հասարակական տրանսպորտից, հնարավորինս պահպանեք քաղաքի մթնոլորտի մաքրությունը

Հ․Գ․Վրաստանի մայրաքաղաքի համար բնապահպանության հարցն առավել ցավոտ է, քանի որ քաղաքում բացակայում է համապատասխան ենթակառուցվածքը, ավտոպարկը տեխնիկապես անգործունակ է, որի արդյունքում Թբիլիսին, անցկացված հետազոտությունների տվյալներով՝ քաղաքացիական մահերի թվով առաջնորդ- երկրների ցանկում է, ինչն էլ հրահրում են գազերի արտահանման բարձր մակարդակն ու մթնոլորտի աղտոտվածությունը։

Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար