Աֆղանստանում վիրավորված զինծառայող, Վրաստանի քաղաքացի Ահմեդ Սաֆարովը պատրաստվում է մասնակցել պարականոյե-կայակների աշխարհի առաջնությանը, որը անցկացվելու է Իտալիայում: Պատրաստվելու համար նրան աջակցություն է ցուցաբերել Վրաստանի ջրային սպորտաձևերի ֆեդերացիան, որը վրացի զինծառայողին ապագա մրցաշարի համար մարզիչ է հատկացրել:
Պարականոյե-կայակներ աշխարհի առաջնությունը տեղի կունենա այս տարվա օգոստոսի 19-23-ը Միլանում: Այստեղ խաղարկցելու են 2016թ.-ի Ռիո-դե-Ժանեյրոյի պարաօլիմպիական խաղերի մասնակցության լիցենզիան:
Աշխարհի առաջնությանը վրացի զինծառայողին հրավիրել է անձամբ Կանոյե-կայակների եվրոպականա ֆեդերացիայի նախագահը: Սա առաջին դեպքն է, երբ վրացի զինծառայողը մասնակցում է այդպիսի մրցաշարի:
Ինքը Ահմեդ Սաֆարովը ցանկություն է հայտնել մասնակցել աշխարհի առաջնությանը վերականգնողական շրջանի ընթացքում, որն նա անցել է ԱՄՆ-ում:
«Ցանկանում եմ լինել առաջին վրացին, ով կմասնակցի այդ օլիմպիական մրցույթին»,-նշել է Սաֆարովը:
Վրաստանի ԶՈւ-րի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն և Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բեսիկ Լոլաձեն ողջունել են զինվորականի այդ որոշումը և նրան հաջողություն են մաղթել:
Փոխնախարարի խոսքով, վիրավոր զինվորականների վերականգնումը և տարբեր սպորտաձևերով զբաղվելուն աջակցելը նախարարության համար առաջնահերթություն է:
3-րդ հետևակային բրիգադի 33-րդ գնդի շարքային Ահմեդ Սաֆարովը ականի վրա է պայթել Աֆղանստանի Գիլմենտ նահանգում՝ISAF-ի խաղաղապահ գործողության շրջանակներում ամերիկյան զորակազմում ծառայություն իրականացնելիս կորցրել է երկու ոտքերը: Վերականգնողական շրջանը նա անցել է Վաշինգտոնում՝Վոկտերիդայի զինվորական հոսպիտալում: