Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը գտնում է, որ բազմաթիվ հնարավորություններ կան` հայկական գինին համաշխարհային բրենդ դարձնելու համար: «Հայաստանում մոտ 7-8 ընկերություններ կան, որոնք միջազգային մակարդակի գինի են արտադրում, սակայն այս ամենի հետ մեկտեղ բազմաթիվ խոչնդոտներ կան»: Թե ինչպիսի խնդիրների է բախվում հայ արտադրողը, ինչպես հայկական գինին ճանաչելի դարձնել ողջ աշխարհում, ինչպես նաև ռուսական շուկայի յուրահատկությունների մասին Ավագ Հարությունյանը պատմեց Dalma News-ին տրված էքսկլյուզիվ հարցազրույցում:
Ինչպե՞ս է ճգնաժամն անդրադարձել գինեգործության ոլորտի վրա: Մենք հիմնականում խոսում ենք կոնյակի արտահանման ծավալների անկման մասին, բայց կա նաև հայկական գինին: Ի՞նչ տենդենցներ են նկատվում այդ ուղղությամբ:
Հիմա մեզ մոտ նախաճգնաժամային ցուցանիշի համեմատ 50% մինուս է: Ռուսական ռուբլու անկումը ազդեց մեր տնտեսության վրա, քանի որ կոնյակի շուկայի 93%-ը և գինու շուկայի 81%-ը Ռուսաստանն է:
Մենք չէինք կարող բարձրացնել գները, քանի որ արդեն հնարավորինս բարձր էր: Եթե նախկինում մենք վաճառում էինք կոնյակը 4$-ով (120 ռուբլի), ապա հիմա մենք վաճառոււմ ենք նույն կոնյակը միևնույն 120 ռուբլով, բայց դոլարով արդեն կազմում է 2$, այսինքն ինքնարժեքից էլ ցածր: Հայկական արտադրողները դա անում են միայն շուկայում իրենց տեղը չկորցնելու համար, այդ դիրքը ձեռք է բերվել տարիների աշխատանքի շնորհիվ: Իրավիճակը հիմա կրիտիկական է:
Կրճատման 50%-ը արտահայտվում է փողայի՞ն, թե՞ ֆիզիկական տեսքով:
Փողային: Ֆիզիկականը մի քիչ պակաս է` 30-35%: Գումարային կորուստները կազմում են 50% կամ ավելի քան 55%:
Դուք ասացիք, որ գինու արտահանման 81%-ը Ռուսատան է գնում: Բայց Մոսկվայում հազվադեպ է հանդիպում հայկական գինի, ռուս սպառողը դրա հետ քիչ է ծանոթ:
Մեր խաղողի բերքի 95%-ը օգտագործվում է կոնյակի արտադրման համար: Տարեկան մենք արտադրում ենք ընդամենը 5 մլն լիտր գինի, որից մեկուկես միլիոնը արտահանվում է: Ռուսական շուկային է հասնում մեկ միլիոն լիտր գինի: Ռուսաստանի համար դա շատ քիչ ծավալ է, այդ պատճառով հազվադեպ կարելի է հանդիպել հայկական գինի ռուսական ցուցափեղկերին: Եվ հետո պատճառը նաև ռուսական շուկայի մենթալիտետն է: Ռուս սպառողը հայկական գինի փնտրում է վերջին հերթին: Կան հստակ կարծարտիպեր, եթե հայկական, ապա կոնյակ: «Հայկական գինի» արտահայտությունը ռուս սպառողի ականջին խորթ է: Եթե գինի, ապա վրացական:
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց 2009թ-ի ճգնաժամից հետո, երբ հայերն սկսեցին ակտիվ ներդրումներ կատարել գինեգործության ոլորտում: Հիմա մենք միջազգային դասի բարձրակարգ գինիներ ունենք, որոնք ոչնչով չեն զիջում վրացականին, երբեմն անգամ շատ ավելի լավն են: Մենք 7-8 ընկերություններ ունենք, որոնք բարձրակարգ գինի են արտադրում:
Իսկ ի՞նչ կարելի է անել, որպեսզի հայկական գինին Ռուսաստանում բռենդ դառնա:
Ռուսական շուկան օբյեկտիվ չէ: Նախ` դա իներցիայով դեռ խորհրդային շուկան է: Իսկ խորհրդային շուկան դա պլանային տնտեսություն է: Ասում են, որ Ստալինը և Բերիան անգամ Միկոյանին են արգելել հայկական գինի խմել: Այսինքն` 1922-ից միչև 1953թթ. նպատակաուղղված առաջ է մղվել վրացական արտադրանքը: Եվ այդպես, իներցիայով ամեն ինչ առաջ է շարժվել և հասել մեր օրերին:
Սա չի նշանակում, որ վրացական գնին վատն է, բայց սա նշանակում է, որ բոլոր առաջնակարգ տեխնոլոգիաները և բոլոր մասնագետները կենտրոնացված էին Վրաստանում: Անգամ 1945թ-ի ավարը` տեխնոլոգիաները, սարքավորումները, մասնավոր գերմանական հավաքածուները, բոլորը ուղարկվել են այնտեղ:
Կոնյակի հետ կախված տեխնոլոգիաները ուղարկվում էին Հայաստան: Դա ցարական քաղաքականության օրգանիկ շարունակությունն էր: Ցարական Ռուսաստանը դիվերսիֆիկացրել էր շուկան` գինին` Վրաստան և Բեսարաբիա, կոնյակ` Հայաստան, Դաղստան և Ռուսաստանի հարավը: Այդ մոդելը Ստալինը վերցրեց իներցիայով: Բայց պետք չէ մոռանալ, որ Վրաստանի ողջ գինեգործական ոլորտը հայկական արմատներ է ունեցել, միչև 1917թ-ը խաղողի այգիների տերերը եղել են հայեր:
Այնուամենայնիվ, ինչպե՞ս առաջ տանել հայկական գինին:
Գինով պետք է զբաղվի պետությունը: Ֆրանսիան այդպես անում արդեն դարեր շարունակ, Ստալինը և Բերիան` տասնամյակներ շարունակ: Արտադրողները չեն կարող միայնակ զբաղվել դրանով, մեծ գումարներ են անհրաժեշտ և պետությունը պետք է դա իր վրա վերցնի:
Հիմա Ռուսաստանը մեզ համար դոմինանտ շուկա չէ: ԵՏՄ-ն Հայաստանի համար լավ հնարավորություն կլիներ, եթե մենք ռեսուրսներ ունենայինք համեմատաբար ցածր սիգմենտում: Այդ շուկան շատ մեծ է, բայց այն էժան արտադրանքի համար է: Հայաստանը չունի էժան արտադրանք, քանի որ հողը թանկ արժե, աշխատուժը` նույնպես, էներգակիրները, պարարտանյութը, մի խոսքով` ամեն ինչը: Ստացվում է, որ մեր նշաձողը համառուսական մակարդակի է, այդ պատճառով ԵՏՄ-ն մեզ համար շուկա չէ: Մեր արտադրողները չունեն բավարար միջոցներ այլ շուկաներ գտնելու համար:
ԵՏՄ կազմի մեջ մտնելը ոչ տնտեսական քայլ էր, արտադրողների համար դա ոչ լավ է, ոչ վատ, որովհետև արտահանման համար ոչինչ չի փոխվել: Մենք նախկինում էլ էինք վաճառում մեր արտադրանքը ռուսական շուկայում, հիմա էլ ենք վաճառում, իսկ 10-15% արտոնությունները, էական նշանակություն չունեն Հայաստանի համար, դրանք կարևոր են խոշոր արտադրողնրի համար: Եթե մենք վաճառեինք 15 մլն. շիշ, ապա 10% արտոնությունը ահռելի կլիներ, իսկ ներկայիս մեկ միլիոն շիշ վաճառելու դեպքում ցուցանիշները չնչին են:
2-3 դոլար գնային սիգմենտում կարող են լինել Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չիլիի, Նոր Զելանդիայի արտադրողները: Մեր արտադրանքը սկսում է 4-6 դոլարից, իսկ այդ գնային սիգմենտում ռուս սպառողը նախընտրում է պատմություն ունեցող գինիներ` Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից: Գնորդը չի ցանկանում ռիսկի դիմել: Հինգ դոլարով նա կարող է հրաշալի իտալական, ֆրանսիական նորզելանդական, ավստրալիական, հարավաֆրիկյան, կալիֆորնիական գինի:
Բայց աշխարհի գինու շուկայում փոփոխություններ են լինում յուրաքանչյուր 40-50 տարին մեկ, թունդ խմիչքների շուկայում` 100-120 տարին: Ռուս առևտրականները ուզում էին ֆրանսիական կոնյակին հակակշիռ հորինել, որից հոգնել էր ողջ աշխարհը և ստեղծեցին ռուսականը, կովկասյանը, հայկականը: Այդ քայլը գլոբալացման դեմ էր, իսկ աշխարհը ինչ-որ նոր բան գտավ:
Հիսուն տարի առաջ մարդիկ հոգնեցին Հին աշարհի գինուց և գտան «Նոր աշխարհինը»: Իսկ ի՞նչ արեցին չիլիացիները: 120-150 տարի առաջ սկսեցին Չիլի բերել խաղողի նոր տեսակներ: Իսկ Չիլին, որը ձգվում է Անտարկտիդայից միչև անապատային տարածքներ, ունի կլիմայական ցանկացած պայամններ: Դրան ավելացան նաև տեխնոլոգիաները և էժան աշխատուժը:
Հետևաբար, գինու ինքնարժեքը ցածր էր, նրանք սկսեցին ավելի էժան արտադրանք վաճառել, նրանց միացավ նաև պետությունը, կատարվեցին ներդրումներ: Խաղողի նույն տեսակները, կլիմայական պայմանները, բարենպաստ հարկային դաշտը, ներդրումներն իրենց գործը արեցին: Հիմա նույն ճանապարհին է Չինաստանը:
Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը:
Մենք մեզ սխալ ենք պահում: Մենք ունենք հրաշալ կլիմայական պայմաններ, խաղողի այգիներ, որոնք տեղակայված են ծովի մակարդակից 400-ից (Բագրատաշեն) 2 հզ. (վայոց Ձոր) մետր բարձրությունների վրա: Մենք ունենք ամեն հնարավորություններ, 450-500 աբորիգենային տեսակի խաղողներ, որոնց մեծ մասն արդեն 10 հզ. տարեկան են: Խենթացնող հնարավորություններ կան Հայաստանը համաշխարհային դասի բռենդ դարձնելու համար: Մեր գյուղացիները ապացուցել են, որ կարող են «քարից գինի քամել»: Ամեն ինչ մեզ համար բարենպաստ է` արևը, կլիման, հոգին…մնում է միայն քաղաքական կամքը:
Հիմա հետևյալ հեղափոխական գործընթացն է զարգանում: Աշխարհը, «հին աշխարհի» գինուց հոգնած, և «նոր աշխարհի» համը քիմքին, ինչ-որ նորություն է փնտրում: Աշխարհը իր արմատների փնտրտուքների մեջ է: Համաշխարհային քաղաքակրթության կրողները հնդևրոպացիներն են, իսկ հնդևրոպացիների հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է: Խաղողը այստեղ է ծնունդ առել, այստեղ են պատրաստել առաջին գինին, 10 հազար տարի շարունակ այստեղ ապրող մարդիկ մեր օրեր են հասցրել այդ մշակույթը:
Բացի դա` ներկայումս «սպիտակ թուղթ» են հանդիսանում Չինաստանի, Հնդկաստանի և այլ արագ զարգացող երկրների շուկաները, որտեղ մենք կարող ենք զբաղեցնել 5-ից 15 դոլար գնային սիգմենտը: Պարզապես անհրաժեշտ է գրագետ և խելացի գործել:
Իսկ Հայաստանում հիմա սկսել են ավելի շա՞տ գնի խմել:
Այո, և դա ավեի ակնհայտ է քաղաքի կենտրոնում: Թեև ծավալները նույնն ե մնացել` 5 մլն. շիշ, բայց ավելացել է բնակչության մեկ շնչի օգտագործման չափը:
Գինու առաջխաղացման համար կոնկրետ գործողություններ են պետք, օրինակ, բարձրացնել օղու գինը, արտոնություններ մտցնել դաշտ, այդ թվում նաև գյուղացիների համար, ովքեր սեփական խաղողի այգիները ունեն: Բայց չկան միջոցներ կամ ցանկություն, կամ էլ երկուսն էլ կան, բայց ինչ-որ բան այնուամենայնիվ չի ստացվում:
Զրուցեց Հայկ Խալաթյանը: