Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մասին մի գեղեցիկ լեգենդ կա, որը սիրում են հյուրերին պատմել տեղի բնակիչներն ու էքսկուրսավարները: Ավանդության համաձայն` Թբիլիսին հիմնվել է 5-րդ դարում Վախթանգ Գորգասալայի թագավորության ժամանակաշրջանում: «Թբիլի» ծագում է «տաք» բառից, քանի որ Վախթանգ թագավորը որսի ժամանակ աղբյուր է գտել: Նման յուրահատուկ աղբյուրով զարմացած` թագավորը հրամայում է այդ նույն տեղում քաղաք կառուցել և դարձնել այն մայրաքաղաք Մցեխա քաղաքի փոխարեն: Շուտով նոր մայրաքաղաքը անվանվեց Թբիլիսի:
Ավելի քան հազար տարի առաջ`10-րդ դարում, արաբ աշխարհագրագետ Իբն-Խաուկալը իր «Ճանապարհների և թագավորությունների» գրքում աշխարհին է հայտնել այն մասին, որ Թբիլիսիում գտնվում են բաղնիքներ, որոնք նման են աստվծաշնչյան Տիբերիայում նկարագրվածներին` դրանց մեջ ջուրը եռում է առանց կրակի: Բաղնիքները պատրաստվել են ժայռից կավե խողովակներով ջուրը տեղափոխելու շնորհիվ:
Հին աշխարհի պատմաբանները թբիլիսյան բաղնիքները համարում էին «աշխարհի հրաշալիք»: Քաղաքում առաջին բնակելի տարածքները գոյացան հայտնի բաղնիքների շրջակայքում, այդ պատճառով այդ թաղամասը կոչվեց «Աբանոտուբանի», ինչը թարգմանաբար նշանակում է «բաղնիքների թաղամաս»:
Բացի բժշկական պրոցեդուրաները` բաղնիք նաև այլ նպատակներով էին այցելում: Քաղաքի բնակիչները գալիս էին այստեղ ոչ միայն լողանալու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու, ուրախանալու, հանգստանալու, կարևոր հարցեր քննարկելու և բամբասելու համար: Որքան էլ տարօրինակ է հնչում, բայց բաղնիքները դարձել էին նաև ապագա հարսին տեսնելու վայր, այստեղ «սաբաբներն» ու ապագա սկեսուրները հնարավորություն ունեին գնահատել ապագա հարսնացուի բարեմասնությունները:
Ըստ պատմական աղբյուրների` Աբանոտուբանի թաղամասում բնակատեղի ստեղցվելուց հետո տնտեսական վերելք է սկսում և ձևավորվում է մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը: Տարբեր ժամանակների պատմաբաններն ու աշխարհագրագետները գրել են Թբիլիսիի հարստության և չտեսնված արժեքների մասին: Արտասահմանցիների շատ նշումներում պահպանվել են նաև վկայություններ ծծումբի բաղնիքների բուժիչ հատկության մասին:
Օրինակ` 17-րդ դարի ռուս առևտրական Վասիլ Գագարան Վրաստան այցելելուց հետո գրում է այն մասին, թե ինչպես են բաղնիքների գեղեցիկ կառույցներում լոգանք ընդունում քրիստոնյաները և մուսուլմանները:
Ալեքսանդր Պուշկինը, 1829թ.-ին այցելելով Թբիլիսի, լոգանք է ընդունում Օրբելիանովսկի բաղնիքում (կամ ինչպես այն անվանում են`«երփներանգ») և գրում է այդ մասին «Ճանապարհորդություն դեպի Արզրում» ակնարկում:
19-րդ դարի 60-ականներին բաղնիքները հայտնվեցին այս բնագավառում բազմաթիվ հետազոտողների և մասնագետների ուշադրության կենտրոնում: 1884թ-ին ստեղծվեց հանձնաժողով, որի նպատակն էր նեոնատոլոգիական կայանների կառուցումը:
Թբիլիսիի ծծումբային բաղնիքները բոլոր ժամանկներում համարվել են Վրաստանի յուրատեսակ այցեքարտ:
Ժամանակները փոխվել են և «Georgian Water&Power « ընկերությունը որոշում է կայացրել մեկ կուբամետր ջրի համար նոր սակագնի նշանակման մասին, ինչը մշակութային ժառանգություն համարվող օբյեկտի ղեկավարության համար վճարելը չափազանց բարդ խնդիր է: Նոր սակագինը կարող է թբիլիսյան ծծումբային բաղնիքների փակման պատճառ հանդիսանալ: Գործը դատարան է հասել: Բաղնիքների ղեկավարները վերջին շրջանում չեն կարողանում զարգացնել բիզնեսը և անհրաժեշտության դեպքում բանկային վարկեր վերցնել:
Պարզելու համար, թե ինչ է կատարվում Dalma News-ի թղթակիցը զրուցեց բաղնիքներից մեկի` «Նարիկալա» ՍՊԸ-ի սեփականատեր Նոդարոմ Տոտոգաշվիլիի հետ:
-Որքա՞ն վաղուց եք զբաղվում այս բիզնեսով: Եվ ինչպե՞ս է ձեզ հաջողվել բաղնիքներին այսքան գրավիչ տեսք տալ:
-Արդեն 9 տարի է` այս բիզնեսում եմ: Ամեն ինչ սեփական միջոցներով է արվել` առանց արտասահմանցի ներդնողների օգնության: Ինձ մոտ պահպանվել են 9 տարվա վաղեմության լուսանկարներ, որտեղ պատկերացված է բաղնիքների վիճակը: Գրեթե ամեն ինչ ավերված էր: Մեզ հաջողվեց վերականգնել շինության արտաքին տեսքը հին Թբիլիսիի ոճով: 2015թ-ին վերանորոգվեց հասարակական բաղնիքի բաժինը: Դրանից հետո աշխատել ենք նաև գիշերները:
-Ի՞նչ խնդիրների առաջ ենք կանգնել այսօր:
-միչև 2015թ-ի փետրվարը մենք, հիմնվելով բանավոր պայմանավորվածության վրա, վճարում էինք «Georgian Water & Power» ընկերությանը ֆիքսված սակագին ջուրն օգտագործելու համար և ոչ մի խնդիր չկար: Մենեջմենթի փոփոխությունից հետո ընկերությունը պահանջեց տվյալներ ներկայացնել օգտագործվող ջրի քանակի վերաբերյալ և նոր սակագին սահմանելու մասին որոշում կայացրեց, որի համաձայն վճարվելիք գումարը գերազանցում է նախորդ վճարումները 15 անգամ: Յուրաքանյուր ամիս այդ գումարը կհասնի գրեթե 10 հզ. դոլարի: Դա շատ մեծ գումար է: Իհարկե, հարցը չափազանց ցավոտ է բոլորիս համար:
Իմացած եղեք, որ բաղնիքների բիզնեսը բավական սպեցիֆիկ է: Օրեր են լինում, երբ բոլոր համարները դատարկ են, իսկ ջուրը հոսում է շուրջօրյա ռեժիմով, քանի որ եթե դադարեցնենք հոսքը, ապա ծծումբայի ջուրը կարող է փոխել իր ուղղությունը և դուրս ցայտել քաղաքի ցանկացած այլ տեղից: Նման հավանականությունը չեն բացառում Շրջակա միջվայրի պահպանության նախարարությունում:
-Պետական կառույցները տեղեկացվա՞ծ են ստեղծված իրավիճակի մասին:
-Երբ փետրվարին այս թեման հնչեղություն ստացավ, բաղնիքների սեփականատերերը տարբեր մարմինների դիմեցին այս հարցի լուծման համար` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություն, քաղխորհուրդ, քաղաքապետարան, տուրիզմի վարչություն: Բանակցություններ ենք վարել «Georgian Water & Power» ընկերության հետ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չկարողացանք գալ այս անելանելի հարցում:
Վրաստանի ջրամատակարարման և էներգետիկայի կարգավորման ազգային հանձնաժողովի կողմից հաստատված տարիֆների մասին օրենքի համաձայն` ամենաբարձր սակագինը 0.84488 լարին է (0,716 լարի` գումարած 18% ԱԱՀ): Ինչպես տեսնում եք` դա չի կազմում անգամ 85 թեթրի` մեկ կուբամետր ջրի դիմաց, իսկ ընկերությունը որոշում է կայացրել ննշանակել 90 թեթրիի չափով (0,37$) սակագին վճարելու մասին: Ես դա խարդախություն եմ համարում: Հարցն արդեն կես տարի է բաց է: Մենք փորձեցինք վերականգնել բանակցությունները, բայց անարդյունք: Այդ ընկերության հաշվարկների համաձայն` իմ պարտքը ներկա պահին կազմում է 90 000 լարի (շուրջ 37000$), բայց ես դեմ եմ, քանի որ մյուս բաղնիքների սեփականատերերի նման ես էլ վճարում եմ այն սակագնի համաձայն, որով վճարումներ եմ կատարել նախկինում:
-Ձեզ մոտ խնդիրներ են առաջացել «Georgian Water & Power» ընկերության փոխված ղեկավարության հե՞տ:
-Այո: Նախորդ ղեկավարությունը հաշի էր առնում բաղնիքների աշխատանքի սպեցիֆիկան: Մեկ կուբամետր ջրի դիմաց մենք վճարում էինք 10-15 թեթրի: Հենց այդ սակագնով էլ մենք մինչ օրս պարտաճանաչ վճարումներ ենք կատարում: Նոր ղեկավարությունը բարձրացրել է սակագինը միչև 85 թեթր: Եվ քանի որ հնարավորություն չունեմ նոր հաշվարկների համաձայն վճարումներ անել, ստիպված եմ վերսկսել բանակցությունները:
-«GWP» ընկերությունը բաղնիքներում ներմուծե՞լ է կոյուղային համակարգեր:
-Երբ Թբիլիսիում կոյուղային համակարգ էին անցկացնում «Georgian Water & Powe» ընկերության մասին խոսք գնալ չէր կարող: «GWP»-ն, բնականաբար, չի քաշել ագամ մեկ խողովակ: Իմ բաղնիքում սեփական կոյուղու համակարգն է, որը ներդրվել է դեռ շատ դարեր առաջ: Իմ կարծիքով` դա ինչ-որ մեկի քմահաճույքն է` զոհաբերել թբիլիսյան բաղնիքները: «GWP» ընկերության ակցիաների մի մասը գնել է «Վրաստանի Բանկը»: Ընկերության ղեկավարումը գրեթե ամբողջովին անցել է բանկերի ձեռքի տակ: Այլ կերպ ասած` նոր ղեկավարության դիրքորոշումը արտահայտվեց այսօրվա իրավիճակով, որը ստեղծվել է թբիլիսյան ծծումբային բաղնիքների շուրջ: Ավելին` բանկիրները դատարն հայց են ներկայացրել, ինչի պատճառով բաղնիքները հիմա կնիքված են:
-Հույս կա՞, որ դատավարության արդյունքում որոշումը ձեր օգտին կկայացվի:
-Մենք բավական փաստարկներ ունենք, որոնք կներկյացվեն դատարանում, այնպես որ` հույս կա: Բայց մենք չենք սպասի դատավարությանը: Եթե մոտակա օրերում պետական կառույցներից արձագանք չլինի և մեր գործով լսումներ սկսեն, ապա մենք կփակենք բաղնիքները` այլընտրանք չկա:
-Ծծումբային բաղնիքները բոլոր ժամանակներում համարվել են Վրաստանի այցեքարտը: Արդյո՞ք քաղաքի հեղինակությունը չի տուժի բաղնիքները փակելուց հետո:
-Տուրիստները մեր հաճախակի հյուրերն են: Վերջերս սպասում էինք մոսկվացիների, ովքեր նախապես համարներ էին ամրագրել: 2015թ-ի մայիսին մենք անասելի թվով տուրիստներ ընդունեցինք: Գրեթե բոլոր ազատ օրերին մեզ հյուրընկալվում են Հայաստանից և Ադրբեջանից ժամանած հյուրեր` ծծումբային բաղնիքի հաճույքը վայելելու նպատակով:
-Հնարավո՞ր է, որ բաղնիքների նկատմամբ եղած մեծ պահանջարկն է ստիպել ընկերության ներկայացուցիչներին բարձացնել սակագները:
-Շահույթի և ծախսերի մասին հաշվետվությունը դեկլարացիայի տեսքով ներկայացված է Վրաստանի եկամուտների նախարարության պաշտոնական կայքում և հասանելի է բոլորին:
Մեր աշխատանքը հիմնված չէ զբոսաշրջիկների ընդունելության վրա: Հիմնական հաճախորդները կարիքավոր մարդիկ են, ովքեր սեփական տանը տաքացման համակարգեր չունենալու պատճառով, ձմռանը այցելում են մեր բաղնիք տաքանալու, և արտրիտով հիվանդ տարեց մարդիկ են: Ինչպե՞ս ես կարող եմ վերցնել 3 լարի արժողությամբ տոմս գնող մարդուց հինգ անգամ ավելի մեծ գումար: Մեր բնակչության համար դա թանկ է: Սակայն «GWP»-ի նոր սակագինը այլընտրանք չի թողնում: Այս պարագայում բիզնեսը դատապարտված է:
-Ի՞նչ ծախսեր են կապված բախնիքների հետ: Հավանաբար հաճախակի արվող վերանաորոգու՞մը:
-Շենքը փչանում է, կարելի է ասել, որ ժամ առ ժամ: Մեր բաղնիքը իրենից նկուղային շինություն է ներկայացնում: Ծծմբաթթվով հարուստ ջուրը, իր բնական հատկություններից ելնելով, ժամանակի ընթացքում քայքայում է մետաղը և պլաստմասը, այրվում են էլեկտրական լամպերը և լարերը: Պատերի կառուցման համար օգտագործվել է աղյուս, իսկ հատակի և լոգարանների համար` անհարթ քարեր: Գարնանը նախատեսում էինք ինտերիերի ձևափոխություն անել, քանի որ այն այնքան էլ չի համապատասխանում 21-րդ դարի ստանդարտներին: Բայց հիմա, մենք ստիպված ենք անգործ նստել:
-Ծծումբային բաղնիքների շենքերը, որքանով ինձ հայտնի է, մտնում են Վրաստանի մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների ցանկի մեջ:
-Այո, բայց Մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը ոչինչ չեն անում: Իմ ձեռքից վերցրել են նաև 14-րդ դարի գմբեթը (բաղնիքների սենյակները անվանում են «գմբեթներ», քանի որ այն գտնվում է դրսում, իսկ հենց համարները հողի մակերևույթից ցածր են` խմբ.), վաճառել են ինչ-որ մասնավոր ընկերության: Այդ հարցին առնչվող հայց ես արդեն ներկայացրել եմ դատարան:
Աբանոտուբանի, Ծծումբային բաղնիքներ, «Georgian Water & Power», Թբիլիսի, դատարան, դատավարություն, Վրաստանի բանկ, սակագներ, ջրամատակարարում, բնական պաշարներ, պատմական հուշարձաններ
-Ինչո՞վ եք գրավում տուրիստներին:
-Առաջին հերթին տուրիստներին զարմացնում է ծծումբային ջրի տաքությունը: Միշտ հարցնում են, արդյո՞ք ջուրը որևէ արհեստական կերպով չի տաքացվում ընդերքից դուրս գալուց հետո:
Հիացմունք են առաջացնում նաև ծծումբային ջրի հատկությունները` այն շատ է փափկեցնում մաշկը: Սակայն բաղնիքների գլխավոր առավելությունը մեկիսեի (քիսաչի) ծառայություններն են, ով կոշտ քիսայով տրորում է հաճախորդի մարմինը: Զբոսաշրջիկները զարմանում են, թե ինչպես է փրփրում քիսան` դառնալով օճառե գունդ:
-Քիսան հատուկ նյութի՞ց է պատրաստվում:
-Այո: Այն պատրաստվում է հին գորգերի կտորներից: Զբոսաշրջիկները հիացած են մնում, տեսնելով, թե ինչպես է քիսաչին քիսայի միջոցով մաքրում կոշտացած մաշկը: Նրանք չեն հավատում, մտածում են, թե դա կեղտ է: Լոգանք ընդունելուց հետո միշտ ասում են`
մենք ասես նորից ծնվեցինք
-Քա՞նի մեկիսե է աշխատում ձեզ մոտ այսօր: Հավանաբար դժվա՞ր է նրանց համար ողջ օրը ծծումբային բաղնիքում անցկացնելը:
-Այո, գալ երկու ժամով, լողանալ լավ է, իսկ ամբողջ օրը 12-13 ժամ քայլել ռետինե հողաթափերով, շնչելով ծծումբային ջրի գոլորշին, գտնվել նկուղային հարկի խոնավության մեջ` բարդ աշխատանք է: Հերթափոխում 6 քիսաչի կա: Մեկիսեների մեծ մասը ադրբեջանցիներ են: Նրանցից յուրաքանչյուրի ընտանիքում 10 մարդուց պակաս չկա, և այս աշխատանքը նրանց եկամուտի հիմնական աղբյուրն է:
-Իսկ կա՞ն քիսաչի կանայք:
-Իհարկե: Կանացի բաժնում աշխատում է կին քիսաչի: Մեկիսեի ծառայությունները միայն տղամարդու մենաշնորհը չէ:
-Որքա՞ն է ծծումբային բաղնիքի ծառայությունների գինը:
-Մենք տարբեր մակարդակների սերվիս ենք մատուցում: Միջինը 20-150 լարի մեկ ժամվա համար: Կախված ինտերիերից և լողավազանի առկայությունից: Կան նաև հանգստի իզալացված սենյակներ:
-Իսկ կարելի՞ է փակել բաղնիքները, իմանալով որ ծծումբային ջուրը փակելուց հետո, այն անպայման քաղաքի մեկ այլ մասում դուրս կգա:
-Մասնագետները կտրականապես դեմ են աղբյուրի փակմանը: Այդ ջուրը երկրի ընդերքից բարձրանում է 2500 մետր: Դա այնքան էլ հեշտ չէ:
-Իսկ ջրի հոսքի ուժգնությունը միշտ նու՞յնն է:
-Ամեն ինչ կախված է տարվա եղանակից: Որպես կանոն` ձմռանը ջուրը նոսրանում է, իսկ գարնանը վարարում է, բայց դա այնքան էլ զգալի փոփոխություն չէ: Իսկ տեղումների քանակը ավելի լուրջ ազդեցություն է ունենում: Մենք ամեն ամիս ջերմաստիճանի, ջրի որակի և հոսքի ուժգնության հետազոտություն ենք անցկացնում: Ստացված տվյալները փոխանցում ենք Շրջակա միջավայրի պահպանության նախարարությանը:
-Հաճա՞խ են բաղնիք այցելում իշխանության ներկայացուցիչները:
-Այո: Թբիլիսի ժամանած արտասահմանցի հյուրերին առաջին հերթին բերում են բաղնիք:
Այդ է պատճառը, որ չեմ կարողանում հասկանալ նրանց այսօրվա անտարբերությունը: Բացի դա` եթե այստեղ այլևս չլինեն ծծումբային բաղնիքներ, Վրաստանի կառավարությունը մեկ այլ խնդիր կունենա` վերանվանել Աբանոտուբանի թաղամասը:
Պատրաստեց Շորենա Պապաշվիլին` հատուկ Dalma News-ի համար