Քաղաքական որոշ շրջանակներ և Վրաստանի հասարակության մի մասը մտահոգություն են հայտնում «Գազպրոմի» հետ երկրի վարած բանակցությունների վերաբերյալ: Վրաստանի վարչապետ Կախի Կալաձեի խոսքերով` երկիրը բնական գազի հավելյալ ծավալների կարիք ունի, քանի որ Ադրբեջանից ներմուծվող վառելիքը չի բավականացնի: Վրաստանի կառավարությունը, ըստ վրացի նախարարի, նախատեսում է մեծացնել երկրի տարածքով փոխանցվող տրանզիտային գազի ծավալը: Այնուամենայնիվ` SOCAR ադրբեջանական պետական ընկերությունը նախկինի նման մնում է Վրաստանի ռազմավարական գործընկերը:
Ինչպես պարզաբանում է Կալաձեն` գազի ծավալի անհրաժեշտ չափը լրացնելու համար պակասում է 300-ից 400 մլն. խորանարդ մենտր գազ: Ադրբեջանական ընկերությունից այդ ծավալի գազ ստանալը անհնար է, այդ պատճառով պակասը լրացնելու համար վրացական կողմը դիմել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը:
«Այսօրվա դրությամբ մեր երկիրն օգտագործում է 2,5 մլրդ խորանարդ մետր գազ: 2012թ.-ից օգտագործման ծավալը մեծացել է 35-38%-ով: 2015թ-ին գազի օգտագործումն ավելացել է 19%-ով` 2014թ.-ի տվյալների համեմատությամբ: Ամեն օր մենք ստիպված ենք ներմուծել 11մլն. խորանարդ մետր գազ: Դրա 6մլն. խորանարդ մենտրը մատակարարում է SOCAR ընկերությունը այնպիսի գազատարից, որը ֆիզիկապես չի կարող ավելին տեղափոխել»,- հայտնեց Կալաձեն վրացի փորձագետների հետ ահնդիպման ժամանակ:
Փոխվարչապետը նար նշեց, որ «Գազպրոմի» հետ բանակցությունները նորություն չեն և իրականացվում են 2003թ.-ից, իսկ փաստաթղթերն ստորագրվում են մեկ օրացույցային տարով: Խոսելով բանակցությունների, Հայաստանի տրանզիտի պայմանների և Վրաստանի բիզնես-ենթակառույցների հավելյալ գնումների մասին` Կալաձեն նշեց, որ վրացական կողմը պետք է համաձայնի ռուսական կազմակերպության առաջարկի հետ և ընդունել տրանզիտի վճարումը գումարով: Նախարարը ավելացրեց, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել և նախքան բանակցությունների ավարտը պետք է հստակեցվեն որոշ մանրամասներ:
Նախարարի բացատրությունները մասամբ բավարարեցին փորձագետներին, իսկ ահա ընդդիմությունը և մի շարք ոչ պետական կազմակերպություններ մնացին դժգոհ: Ամանորյա տոներից անմիջապես հետո` հունվարի 15-ին, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները մի քանի ոչ պետական կազմակերպությունների հետ միասին բողոքի ակցիա անցկացրեցին`էներգետիկայի ոլորտում վրաց-ռուսական բանակցությունների դեմ: Նախ ցույց կազմակերպվեց էներգետիկայի նախարարության շենքի մոտ, հետո` Արդարադատության պալատի դիմաց: Երկրի իրավապահ մարմինները` հիմնվելով մայրաքաղաքի արտաքին տեսքի խաթարման մասին օրենքի վրա, ակցիայի մասնակիցներին կոչ արեցին ավարտել ակցիան` նրանց տալով խելամիտ ժամանակներում իրենց բողոքը ներկայացնելու հնարավորություն:
Հաջորդ օրը մի շարք ոչ պետական կազմակերպություններ Facebook-յան էջում հրապարակեցին հայտարարություն մասշտաբային բողոքի համերգ-ակցիայի մասին` կառավարության վարչակազմի շենքի դիմաց: Կազմակերպիչների խոսքերով` ակցիայի նպատակն էր «ներկայացնել «Գազպրոմի» հետ բանակցություններին դեմ հանդես եկող բնակչության քանակը»: Ակցիայի մասնակիցները մեղադրեցին կառավարությանը ռուսական կազմակերպության հետ բանակցությունների փակ և ոչ պարզ ֆորմատի համար:
«Այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ է ներմուծել բնական գազի ցանկացած ծավալ, մեր իշխանությունները գաղտնի բանակցություններ են վարում այն պետության հետ, որը շարունակում է Վրաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերել: «Գազպրոմի» հետ բանակցությունները և ռուսական գազի ներմուծման հավանականությունը վտանգ են ներկայացնում Վրաստանի էներգոանվտանգության համար»,- հայտարարում են Վրաստանի կառավարության հակառակորդները, ովքեր գտնում են նաև, որ այս ամենի ետևում կանգնած է նախկին վարչապետ Բիձինա Իվանաշվիլին:
Որպես փաստարկ «Միասնական ազգային շարժման» անդմաները հղում են անում SOCAR Georgia-ի ներկայացուցցչի հայտարարության վրա, որում նա հայտնում է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Վրաստան ներմուծել անհրաժեշտ քանակությամբ բնական գազ:
Իր հերթին կառավարող թմի անդամ, Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում վարչապետի լիազորված ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կառավարության վրա հարձակոումները և խառնաշփոթը բացատրում է նախընտրական պոպուլիզմով:
«Մեր հարգելի հակառակորդներին իշխանություններին քննադատելու համար թեմա է պետք: Այդ պատճառով էներգետիկայի բոլոր փաստարկները կքարկոծվեն, քննադատությունը միևնույնն է շարունակվում է: Նրանք ինքները պետք է չվաճառեին ռուսական ընկերություններին այդքան թվով էլեկտրոկայաններ, եթե այդեպես անհանգստանում էին մեր երկրի էներգոանվտանգության հարցով: Որքան ես գիտեմ` նրանք անգամ փորձել են վաճառել գազատարը (Ռուսաստանից Հայաստան` խմբ.)»,- հայտնեց Աբաշիձեն:
Էներգետիկայի նախկին նախարար Դավիդ Միրցխուլավան Վրաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս մտորել «Գազպրոմի» հետ գործարքի պայմանների շուրջ և չկենտրոնանալ քաղաքական հայտարարությունների վրա: Նա այս ոլորտի փորձագետներին առաջարկեց խորհել այս հարցի թվաբանական կողմի մասին:
«Եկեք այդ փորձագետների համար դպրոց բացենք` դա բարի գործ կլինի: Անհասկանալի է, թե ինչու` նրանք չեն հաշվում, թե որքան ենք մենք կկորցնենք ապրանքով վճարելու դեպքում (?) 10% անցնող գազի համար: Ենթադրենք` գազատարով անցնում է 2 մլրդ. խորանարդ մետր գազ Հայաստանի համար, դրա 10%-ը (այսինքն 200 մլն. խորանարդ մենտրը) մեր վճարն է տրանզիտի համար: Եթե այդ գազի արժեքը դրամի վերածենք ըստ «հասարակական գազի» չափանիշների, ապա կստանան 143$` 1000 խորանարդ մետրի դիմաց (թեև իրական գինը ավելի թանկ կլինի` Միցխուլավա): Հետևաբար` 200 մլն. խորանարդ մետրի դիմաց մենք կստանանք 28,6 մլն.: Հիմա` պարզ խնդիր` որքա՞ն կարժենա 1000 խորանարդ մետր գազի տեղափոխումը 100 կմ.-ով (ինչպես ուզում են «Գազպրոմում»` Միրցխուլավա)` հաշվի առնելով, որ մեր գազատարի երկարությունը 221 կմ. է: Փորձենք հիմա ստանալ գազի նույն ծավալը (200 մլն.), գոնե 143$-ով»,- գրում է Միրցխուլավան` խոստանալով պարգևատրել փորձագետներին այս խնդրի լուծման համար:
«Գազպրոմի» և Վրաստանի միջև բանակցությունների ներկայիս փուլում գոյություն ունեցող համաձայնությունը մտածելու առիթ է տալիս խորհրդարանի մեծամասնության անդա Թամազ Մեչիաուրին:
«Այս տարբերակը անշահավետ է: Ռուսաստանի կողմից մատակարարվող էլեկտրոեներգիայի հետ կարող են խնդիրներ առաջանալ և եթե մենք չկարողանանք անհրաժեշտ քանակությամբ գազ ստանալ, ապա հարցականի տակ կընկնի ԺՀԿ-ի մատակարարումը, որոնք արտադրում են էներգիայի մեծ մասը»,- հայտնում է Մեչիաուրին:
Վրաստանի էերգետիկայի նախարարը զգուշանում է: Մի կողմից նա հանդիպում է «Գազպրոմի» ներկայացուցչի հետ, իսկ մյուս կողմից` հավատացնում է SOCAR Energy Georgia-ի ղեկավարությանը իր անկողմնակալության մեջ: Կալաձեն լրագրողներին հայտնեց, որ 2016թ.-ին նախատեսում է կառուցել գազի պահեստ, որի կառուցողական աշխատանքներին, հնարավոր է, մասնակցի ադրբեջանական կողմը:
«Կարծում եմ, որ այդ նախագծի իրականացումը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար` սեզոնային դիսբալանսի հետ կապված խնդիրների պատճառով: SOCAR-ի երկու գազատարներն էլ աշխատում են ամենահզոր ռեժիմով: Ապագայի համար մենք նախատեսում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որը մեզ հնարավորություն կտա ապահովել գազի հավելյալ ծավալի տրանզիտ: Շատ կարրևոր է նաև այն, որ 2019թ.-ին նախատեսվում է «Շահ-Դենիզ» նախագծի երկրորդ փուլի ավարտը, ինչը թույլ կտա մեզ ընդունել հավելյալ քանակությամբ բնական գազ»,- ավելի վաղ հայտարարել էր Կալաձեն:
«Գազպրոմի» հետ բանակցությունների թեմայով իր կարծիքն է արտահայտել նաև խորհրդարանական մեծամասնության անդամ Զուրաբ Տկեմալաձեն: Պատգամավորը հայտնել է, որ Վրաստանը բոլոր դեպքերում պետք է համաձայնի իրականացնել ռուսական գազի տրանզիտ:
Ընդդիմության ներկայացուցիչները կոչ են անում էներգետիկայի նախարարին խորհրդարանականների առաջ հանդես գալ զեկույցով, հայտնել վրաց-ռուսական բանակցությունների մանրամասները: Փորձագետների մի մասը ենթադրում է, որ «Գազպրոմի» հետ բանակցություններից խուսափելու պատճառներ չկան, եթե ամեն ինչ հենց այնպես է, ինչպես հայտարարում են երկրի իշխանությունները: Սակայն` իշխող կոալիցիայի հայտարարությունների անհայտ հակասությունները, ընդդիմության և մի շարք արևմտամետ հասարակական կազմակերպությունների ավերիչ գործունեությունը ստեղծել են անորոշության զգացողություն և էներգետիկայի նախարարության գործունեության վերաբերյալ կասկածների առիթ են տվել: Հավանաբար իրավիճակը պարզ կդառնա բանակցությունների հերթական փուլը, որը տեղի է ունեցել այսօր` հունվարի 20-ին` Վիեննայում: Հույս ունենք, որ մոտակա շրջանում ավելի շատ տեղեկատվություն կլինի և ամեն ինչ պարզ կդառնա:
Գեորգի Քարթվելի