2002 թ.-ին Վրաստանի և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև կնքվեց համաձայնագիր «Տեխնոլոգիաների բնագավառում համագործակցելու և բիոլոգիական զենքի զարգացմանը վերաբերող մատոգենների և այդ բնագավառում տեղեկատվության չտարածման մասին», որը հետագայում կողմնորոշիչ դարձավ այս բնագավառում երկու երկրների համագործակցության համար և կանխորոշեց 2011թ.-ին Թբիլիսիից ոչ հեռու` միջազգային օդանավակայանի հարևանությամբ Հասարակական առողջապահության կենտրոնի ստեղծումը (Հասարակական առողջապահության կենտրոնական ռեֆերելային լաբորատորիա): Այս տարիների ընթացքում տվյալ Կենտրոնի ստեղծման համար ամերիկյան կողմը, ըստ տարբեր հաշվարկների, ծախսել է միչև 300 մլն. դոլար: Կենտրոնը ստացել է ամերիկյան հանրապետական սենատոր Րիչարդ Լուգարի անունը, ում դերը այս գործում մեծ է եղել:

Михаил Саакашвили
Միխայիլ Սահակաշվիլի

Լաբորատորիայի բացումը հիշարժան և տոնական իրադարձություն էր Վրաստանի այդ ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի համար, ով հոգաց, որպեսզի օյեկտի գործունեությունը ծավալվի օտար աչքերից հեռու: Լաբորատորիան անցավ այդ ժամանակվա Վրաստանի ներիքին գործերի նախարար Վանո (Իվանե) Մերաբիշվիլիի վերահսկողության տակ, ով ժամանակի ընթացքում վերահսկում էր լաբորատորիայի գործունեությունը արդեն որպես երկրի վարչապետ: Տարածված ինֆորմացիայի համաձայն` միչև  2013թ.-ը լաբորատորիայի տարածք չի մտել ոչ մի վրացի գիտնական: Մինչ օրս անհայտ է` իսկապես այնտեղ հետազոտություններ են կատարվում, թե ոչ և ինչպիսին են դրանք եղել:

2012թ.-ի վերջին` խորհրդարանական ընտրությունների արդյունքում և «Վրացական երազանք» կոալիցիայի առաջ գալով`երկրում փոխվեց իշխանությունը: Այդ ժամանակ էլ օրակարգային հարց դարձավ «Լուգարի լաբորատորիայի» փակումը: Սակայն` կամ ամերիկյան կողմի ազդեցության, կամ էլ հարցի մանրամասն քննումից հետո` 2013թ.-ի մայիսի 7-ին Վրաստանի կառավարության № 422 հրամանի համաձայն` Րիչարդ Լուգարի անվան Հասարակական առողջապահության կենտրոնը փակվեց, իսկ դրա ողջ գույքը փոխանցվեց Լ. Սակվարելիձեի անվան Հիվանդությունների վերահսկողության և հասարակական առողջության ազգային կենտրոնին, որը մտավ Վրաստանի առողջապահության, աշխատանքի և հասարակական գործերի նախարարության առանձին ենթակառույցի մեջ:

Сенаторы Сэма Нанна и Ричарда Лугара
Սենատորներ Սեմ Նանն և Րիչարդ Լուգար

Նշենք, որ 90-ականներին ԱՄՆ կոնգրեսը հաստատեց «Վտանգի համատեղ պակասեցման ծրագիրը» (Նանն-Լուգար ծրագիրը), որի նպատակն էր օգնել հետխորհրդային պետություններին միջուկային և քիմիական զինաթափման հարցում: Այդպիսով` Լուգարի անվան Կենտրոնի բացումը դարձավ Վրաստանում ամերիկացների ամենախոշոր ներդրումը` բիոբժշկության բնագավառում: Այս ծրագրի շրջանակներում կառուցվեցին 22 լաբորատորիաներ (6-ը երկրորդ աստիճանի, իսկ 16-ը` առաջին): Դրանցից 11-ը առողջապահության նախարարության տրամադրության տակ են, իսկ մնացածի վերահսկումը կատարում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը:

Մինչև վերջերս լաբորատորիաների ողջ ունեցվածքը հանդիսանում էր ԱՄՆ-ի սեփականությունը, բայց ըստ պաշտոնական տեղեկատվության` 2015թ-ի վերջում` համապատասխան իրավաբանական գործընթացներից հետո, ունեցվածքի սեփականատեր դարձավ Վրաստանի կառավարությունը: Թեև ամերիկյան կողմը, ինչպես և նախկինում, շարունակում է ֆինանսավորել լաբորատորիայի աշխտանքը: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում հայտնում են, որ լաբորատորիաների ֆինանսավորումը կատարվում է նաև Վրաստանի պետբյուջեից: Իսկ 2018թ.-ից սկսած Կենտրոնի և Լուգարի անվան լաբորատորիայի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը կընկնի Վրաստանի կառավարության վրա:

Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրներից` Լաբորատորիայում, նորագույն տեխնոլոգիաների օգնույամբ, իրականացվում են հատկապես վտանգավոր հիվանդությունների պատճառ հանդիսացող բակտերիաների և վիրուսների հետազոտություններ: Հետազոտվող օրինակները պահպանվում են հատուկ տարածքներում տեղադրված սառնարաններում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները` -80 աստիճանի պայմաններում:

Амиран Гамкрелидзе
Ամիրան Գամկրելիձե

Կազմակերպության գլխավոր տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով` Սակվարելիձեյի անվան Կենտրոնի (Լուգարի Լբորատորիա) հանդիսանում է հանդիսանում է երրորդ աստիճանի լաբորատորիա (Վրաստանում և տարածաշրջանում ամենաբարձր աստիճանը), որտեղ կան բոլոր անհրաժեշտ միջոցները բիոբժշկության ցանկացած ուղղվածության հետազոտություններ կատարելու համար: Դրանց թվում` վիրուսոլոգիա, միկրոբիոլոգիա և հյուսվածքաբանության ուսումնասիրություն:

«Վրաստանում շուտով հնարավորություն կլինի կատարել ոչ միայն վիրուսների, այլև մարդու գենոմի հետազոտություններ: Այս լաբորատորիայում հնարավոր է ուսումնասիրել այն հիվանդությունները, որոնք անցնում են կենդանիներից մարդուն: Այստեղ են գտնվում նաև պահեստներ, որտեղ պահպանվում են վերջին 70 տարիների ընթացքում հայտնաբերված միկրոօրգանիզմների օրինակներ: Պահեստի որոշ վիրուսներ և բակտերիաներ կարող են սարսափելի պատալոգիաների պատճառ հանդիսանալ»,- հայտնում է Ամիրան Գամկրելիձեն և հաստատում, որ լաբորատորիան ունի փոքր կենդանիների վրա դեղամիջոցներ փորձարկելու հնարավորություն:

Ըստ նրա տված ինֆորմացիայի` լաբորատորիան համագործակցում է եվրոպական գիտական համալսարանների հետ: Ստորագրված են համագործակցության հուշագիրներ Օսլոյի, Ֆլորիդայի, Արիզոնայի, Մերիլենդի, Էմորիի, Ջոն Հոփսոնի և Բունդեսվերի միկրոբիոլոգիայի համալսարանների հետ: Գամկրելիձեյի խոսքերով` «Լուգարի Լաբորատորիան» իր վրա է վերցնում տարածաշրջանում անվտանգության թրեյնինգ կենտրոնի գործառույթը, իսկ լաբորատորիայի գրեթե 50 աշխատակիցներից վեցը ամերիկացիներ են, իսկ մնացած 44-ը`վրացի գիտնականներ:

Վրաստանի տարածքում վրաց-ամերիկյան լաբորատորիայի գործունեությամբ մտահոգված են Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ չեն բացառում, որ գիտահետազոտական կենտրոնի քողի տակ թաքնված է բարձրագույն աստիճանի բիոլոգիական լաբորատորիա, որը զբաղվում է հատկապես վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտությամբ` հետագայում Վրաստանի բնակչության վրա գիտափորձեր անելու նպատակով:

Джеффри Сильверман
Ջեֆֆի Սիլվերման

Այդ կասկածները ամրապնդվեցին ամերիկացի լրագրող, Միխայիլ Սահակաշվիլիի նախկին խորհրդական Ջեֆֆի Սիլվերմանի` «Վրաստանը և աշխարհը» թերթին տված հարցազրույցից հետո: Մասնավորապես` Սիլվերմանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից նման լաբորատորիաներ են ստեղծվում բիոլոգիական զենքի արգելքի կոնվենցիան շրջանցելու նպատակով: «Լուգարի Լաբորատորիան գտնվում է օդանավակայանի հարևանությամբ: Պայթուցիկներ կամ այնտեղից դեպի այլ օբյեկտներ վիրուսներ տեղափոխելու համար շատ ժամանակ չի պահանջվի»,- ասել է նա:

Այնուամենայնիվ` չնայած բազմիցս անցակրած պրես-տուրերի` որոշակի կասկածներ և ենթադրություններ են առաջանում` Վրաստանի տարածքում այդ լաբորատորիայի գործունեության վերաբերյալ: Դրա վերաբերյալ Վրաստանի ոչ կառավարական բաժինը նույնպես մի շարք հարցեր ունի:

Dalma News-ը փորձեց իմանալ, թե Վրաստանի և ընդհանուր տարածաշրջանի համար հատկապես ինչպիսի վտանգներ է թաքցնում «Լուգարի Լաբորատորիան»: «Գլոբալ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Նանա Դևդարիանին գտնում է, որ լաբորատորիայի գործունեության վերաբերյալ կասկածների առիթ է տվել նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: 2011թ.-ին նա այդ օբյեկտի չափազանց պաթետիկ բացում կազմակերպեց, ինչից հետո հայտարարեց, որ այդ քայլով Ամրիկան «Վրաստանին ռազմական մեծ օգնություն» ցուցաբերեց: Կրակին յուղ լցրեց նար այն հանգամանքը, որ բժշկական լաբորատորիայի ղեկավարի պաշտոնին նշանակվեց հետախուզության նախկին ղեկավար Աննա Ժվանիան:

Нана Девдариани
Նանա Դևդարիանի

«Սովետական Միության փլուզումից հետո քանդվեցին բազմաթիվ նմանատիպ լաբորատորային բազաներ: Նախորդ հարյուրամյակի 90-ականներին մեր երկրում այնպիսի իրավիճակ էր, որ այդ լաբորատորիաների անգամ տարածքները չէին հսկվում պետության կողմից: Ամեն ինչ ավիրվեց, և հիմա այդ օյեկտները կարգի բերելու անհրաժեշտություն է առաջացել: Այսօր դժվար է պատկերացնել, որ 300 մլն. դոլար ներդրումը արվել է առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի հետաքրքրությունները: Ժամանակին երկու ամերիկացի սենատորների` Լուգարի և Նաննի, այս նախագիծը հիմնվում էր այն բանի վրա, որ գիտնականների աշխատանքը ծառայի այն երկրներին, որոնք կարող էին միջուկային կամ բակտերիալ զենք ստեղծելու ցանկություն ուենալ: Սակայն` մեր դեպքում իրավիճակն այնպիսին է, որ նախագիծը իրականացվում է Խորհրդային Միության փլուզումից շատ տարիներ անց և եթե պետք է անուղղելի որևէ բան տեղի ունենար, ապա արդեն կլիներր»,- գտնում է քաղաքագետը:

Դևդարիանիի խոսքերով` նմանատիպ իրաարձությունները անձեռնմխելի գաղտիքների շարք մտցնելը հատուկ է Միխայիլ Սահակաշվիլիին:

Вахтанг Маисая
Վախթանգ Մաիսայա

Ռազմական անվտանգության փորձագետ Վախթանգ Մաիսայան գտնում է, որ «Լուգարի Լաբորատորիան» չի դասվում այն լաբորատորիաների շարքին, որտեղ հնարավոր կլիներ ստեղծել բակտերիալ կամ բիոլոգիական զենք: թեև փորձագետը նշում է, որ եթե դատախազությունը հետաքրքրվի, թե ինչպիսի փորձեր են իրականացվել այստեղ միչև 2013թ.-ը, երբ այս օբյեկտի գործունեության վերահսկողությունը գտնվում էր ներկայումս այլ հանցագործությունների համար դատապարտված նախկին վարչապետ Վանո (Իվանե) Մերաբաշվիլիի ձեռքերում, ապա այդ մարդու դեմ նոր քրեական գործեր հարուցելու պատճառներ կգտնվեն:

Вано Мерабишвили
Իվանե Մերաբիշվիլի

«Այսօր դժվար է խոսել այն մասին, թե ինչ է կատարվել լաբորատորիայում Սահակաշվիլիի կառավարման ժամանակ: Օյեկտը ամբողջովին գտնվում էր այն ժամանակվա ներքին գործերի նախարարի հսկողության տակ: Եթե հետաքննություն անցկացվի և խնամքով թաքցրածը բացահայտվի, ապա հավանականություն կա, որ մեզ համար կբացվեն Իվանե Մերաբիշվիլիի հանցավոր գործունեության նոր դետալներ: Մնում է միայն հուսալ, որ այսօր իշխանությունը կզբաղվի այս հարցով»,- ասաց Մաիսայան:

Փորձագետի խոսքերով` 2013թ-ից լաբորատորիայի գործունեությունը հնարավորինս թափանցիկ է և այնտեղ իրականացվում են ազգային բնույթի հետազոտություններ: Բնականաբար` դա տեղի է ունենում ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ, բայց գործունեությունը վրացական կողմի հսկողության տակ է և միջազգային դիտորդները կարող են ցանկացած ժամանակ ստուգել լաբորատորիայի աշխատանքը:

«Ի տարբերություն նախորդ իշխանության` «Վրացական երազանքի» կառավարությունը փորձում է ռուսաստանի հետ հավասարակշռված քաղաքականություն վարել: Այդ պատճառով, ես չեմ կարծում, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները որևէ անօրինական քայլ կանեն: Վրաստանը մտահոգություն հայտնեց իր ազգային անվտանգության նոր կոնցեպցիայում, որտեղ ուղիղ հղում կա լաբորատորիաներից պաշտպանվելու մասին (այդ թվում նաև «Լուգարի Լաբորատորիայից»), որոնք տեղակայված են իր տարածքի սահմանին»,- հայտնեց Մաիսայան:

Նրա խոսքերով` եթե ռուսական կողմը վտանգի գոյության մասին տեղեկատվություն ունի, ապա պետք է ներկայացնեն այն համապատասխան մարմիններին:

«Լուգարի Լաբորատորիայի» գործունեության վերաբերյալ ինֆորմացիայի պակասի մասին է խոսում նաև Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախկին նախարար Նինո Չխոբաձեն:

Нино Чхобадзе
Նինո Չխոբաձե

Նա վտանգավոր է համարում այն փաստը, որ այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի օյեկտ է կառուցվում Վրաստանի տարածքում` այլ երկրի պաշտպանության գրասենյակի կողմից:

«Երկրում գոյություն են ունեցել բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների շտամներ, ինչպիսիք են ժանտախտը, սիբիրախտը և այլն: Լաբորատորիայի նշանակության և այնտեղ առկա վտանգավոր բակտերիաների մասին հայտնի է եղել և մասնագետների խորհրդով` շենքը կառուցվել է բնակելի տարածքից հեռու: Մյուս կողմից` բնակատեղից լիովին հեռացնելը անհնար էր, քնաի որ անհրաժեշտ էր ապահովել կենտրոնը հաղորդակցույան և մոբիլացման միջոցներվ: Նմանատիպ օյեկտները ինֆորմացիայի փոխանակման անհրաժեշտություն են ունենում: Ընդհանուր առմամբ` Վրաստանում այս բնագավառի որակային աստիճանը չի կարելի ցածր համարել»,- հայտնեց Նինո Չխոբաձեն:

Թե որքանով են արդարացի ռուսական անվտանգության ծառայությունները «Լուգարի լաբորատորիայի» գործունեության նկատմամբ, Չխոբաձեն իր կարծքին ունին: Նրա խոսքերով` որոշակի կասկաներ են առաջացել այն բանից հետո, երբ օբյեկտը անցավ պաշտպանության նախարարության հսկողության տակ` նախկին նախագահ Սահակաշվիլիի կառավարման օրոք:

Չխոբաձեն գտնում է, որ Մոսկվայում շատ լավ գիտեն նման լաբորատորիաների հնարավորությունների մասին և որ Վրաստանում բիոլոգիական զենք ստեղծելու հնարավորություն չկա: Բացի դա` «Լուգարի Լաբորատորիան» գտնվում է բիոանվտանգության բնագավառը վերահսկող միջազգային կազմակերպությունների ցանցի հսկողության տակ և դրա գործունեությունը չի չարաշահի իր լիազորությունները:

Գեորգի Կարտվելի` հատուկ Dalma News-ի համար