Վերջերս Վրաստանը նշեց Պետական դրոշի օրը: Տոնակատարությունը սկսեց հունվարի 14-ի վաղ առավոտյան: Մեկնակետը դարձավ Ինգուրու գետի կամուրջը և Ռուխի գյուղը: Շոթա Մեսխիի անվան Զուգդիդիի պետական համալսարանի ուսանողները բրաձրացրեցին դրոշը ոստիկանականական հենակետում, որը գտնվում էր կամրջից ոչ հեռու` Ռուխի գյուղի մոտակայքում: Պետական դրոշի օրը նշվեց նաև Բաթումում, որտեղ Ռազմածովային ակադեմիայի և Շոթա Ռուստավելիի անվան պետական համալսարանի ուսանողները  հավաքվեցին կուրսանտ-հերոսների գերեզմանների մոտ և պետական հիմնի պատվավոր հնչյունների ներքո բարձարցերցին երկրի պետական դրոշը:

12552847_526936134141331_3711131714822127677_n

Պետական դրոշը բարձրացվեց նաև Կախեթիում, որտեղ Թելավիվի համալսարանի ուսանողները իրենց պատվավոր պարտականությունը կատարեցին Լագոդեխի քաղաքապետարանի մոտ: Տոնական արարողությանը ներկա էին տեղի կառավարման մարմինները: Նմանատիպ արարողություն անցավ նաև Ախմետա քաղաքում, այնուհետև` Ախալցխայում (Սամցխե-Ջավախեթի), ինչպես նաև Կազբեգիում և Մարնեուլում (Կվեմո-Կարթլի), որտեղ երիտասարդները հիմնը երգելով բարձրացրին երկրի պետական դրոշը այդ քաղաքների արդարադատության տների մոտ:

Տոնակատարության օրը հանրապետության ղեկավարի նստավայրի գլխավրևում պատվոպահակի կողմից բարձրացվեց դրոշի բնօրինակը, որը պատրաստվել էր ըստ Վրաստանի օրենսդրության` հատուկ այսօրվա համար: Արարողությունից հետո դրոշը կրկին կհանձնեն նախագահական պալատի պահպանությանը: Այս տոնական օրվա կապակցությամբ` դրոշներ են բարձրացվել երկրի 9 տարբեր բնակավայրերում:

Պետական դրոշի օրվա կապակցությամբ մայրաքաղաք էին ժամանել հյուրեր երկրի տարբեր տարածաշրջաններից: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունենց նրանց իր նստավայրում: Ուսանողների հետ զրույցում Մարգվելաշվիլին խոսում էր պետական սիմվոլիկայի կարևորության մասին` ընդգծելով, որ դրոշը պետք է բարձրացնել այն ժամանակ, երբ հոգիդ տենչում է ազատության: Նախագահը ավելացրեց, որ Վրաստանը ազատ մարդկանց երկիր է, ովքեր պատրաստ են պաշտպանել այդ ազատությունը:

«Մենք հարգում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր արյուն են թափել դրոշի համար, ովքեր զոհվել են` պաշտպանելով մեր հայրենիքը: Հավերժ հիշատակ նրանց: Դրոշը պատմական հերոսության նշանն է: Մեր դրոշը ձգտում է դեպի ապագան: Երբ մենք միավորվում ենք այսպիսի կարևոր սիմվոլի ներքո, ես մտածում եմ մեր ապագա հաղթանակների և ձեռքբերումների մասին»,- հայտնեց նախագահը:

Հիշեցնենք, որ Պետական դրոշի օրը երկրում նշվում է նախագահի նախաձեռնությամբ: Դրոշն` իր ներկայիս տեսքով (հինգ խաչերով) որպես պետական գոյություն ունի 2004թ.-ի հունվարի 14-ից, այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ընդունեց «Վրաստանի պետական դրոշի մասին» օրենքը:

Վրաստանի պետական դրոշի տոնը առաջին անգամ նշվեց 2012թ.-ին «Միասնական ազգային շարժում» երիտասարդական կազմակերպության և Ամերկյան ընկերների ակումբի նախաձեռնությամբ: Իսկզբանե ներկայիս դրոշը` հինգ խաչերով, հանդիսանում էր «Միասնական ազգային շարժման» կուսակցական դրոշը: Նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի իշխանության օրոք նախկին դրոշը (եռագույն) փոխարինվեց Վրաստանի ներկայիս դրոշով: Այս ազգային սիմվոլի վերաբերյալ մինչև հիմա էլ վրացական հասարակության մեջ տարաձայնություններ կան:

Նախկին դրոշի կողմնակիցները որպես փաստարկ բերում են բանաստեղծ Գոգլա Լեոնիձեի խոսքերը` «Տեղեկացված եմ ես, հարգելիս, և դա հավաստի է, որ մեր դրոշը արնագույն է`շուրջը սևով սահմանված»:

Որոշ քննադատներ մասոնական էլեմենտներ են նկատում նոր «հին» դրոշի վրա: Այդ թեմայով հաճախ քննարկումներ են անցնում նաև համացանցում: Այդպես` ոմն Զազա Կուտիբաշվիլին իր FB էջում գրում է` «Վրաստանի մերօրյա դրոշը մասոնական էլեմենտներ ունի` խաչակիրների սիմվոլիկայից վերցված, իկս թե ովքեր են եղել նրանք իրականում, հիմա շատ լավ է հայտնի` հանցագործներ` իրենց իսկական դեմքը խաչի ետևում թաքցնող: Ոչինչ չի փոխվում այս աշխարհում: Կարևորը, որ մեր դրոշի վրայի սիմվոլները չփոխարինվեն մուրճումանգաղով կամ կիսալուսնով»:

Կան նաև այնպիսիք, ովքեր գտնում են, որ ներկայիս դրոշը իսկական վրացական նշան է, և որ դա պարզ երևում է 14-րդ դարի քարտեզների վրա, որոնց վրա նշված են ժամանակակից Վրաստանի տարածաշրջանները, որտեղ օգտագործված է հենց այս դրոշը:

Քաղաքագետ Հենրի Կուպրաշվիլին, մեկնաբանելով այս հարցը, Dalma News-ին ասաց, որ պետական խորհրդանիշների նկատմամբ հայրենասիրական ոգու ժեղացումն ու դաստիրակությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի նման փոքր պետության, այլև ավելի մեծ և զարգացած պետությունների համար:

«Վերջին հարյուրամյակների ընթացքում Վրաստանը պետականություն չի ունեցել: Երկար տարիներ շարունակ մենք սեփական պետություն չենք ունեցել: Մենք, ասես, հետ էինք վարժվել և ոչ մի կերպ չէինք ցուցաբերում մեզ մեր երկրի զարգացման գործում: Այդ պատճառով պետական խորհրդանիշները (դրոշ, գերբ, հիմն) մեծ դեր են խաղում քաղաքական հայրենասիրության ուժեղացման և սեփական երկրի համար հպարտության մեծացման գործում: Դուք էլ գիտեք, թե ինչպես է այդ ամենը կատարվում Ամերիկայում, կամ այլ պետություններում…»,- հայտնում է Հենրի Կուպրաշվիլին:

Վրաստանի պետական դրոշը երկրի ազգային սիմվոլն է` գերբին և հիմնին հավասար, որը օրենքով ուժ է ստացել 2004թ-ի հունվարի 14-ից: Այդ օրվանից Վրաստանի դրոշ է հանդիսանում  ուղղանկյուն սպիտակ կտավ, որի կենտրոնում խաչաձև հատվում են կարմիր գծեր, որոնք բաժանում են սպիտակ ֆոնը 4 հավասար մասերի, դրանցից յուրաքանչյուրում պատկերված է կարմիր խաչ:

Ինչպես բացատրում են պատմաբանները` վրացական դրոշի պատկերը ընդհանուր առմամբ քրիստոնեական սիմվոլ է, որը խորհրդանշում է փրկչին (կենտրոնի մեծ խաչը) և նրա չորս քարոզիչներին (ծայրերի չորս խաչերը): Այդ նշանը, որպես հերալդիկ խորհրդանիշ ֆիկսվել է խաչակիրներից մեկի գերբի վրա (Գոդֆրուա Բուիոնել): Քանի որ այդ մարդը կրում էր փրկչի դամբարանի պատվոպահակի կոչումը, ապա այդ ժամանկներից այդ հերալդիկ նշանը դարձել է փրկչի դամբարանի նշանը, ինչպես նաև քրիստոնյաների կենտրոնի` Երուսաղեմի:

Դրոշի վրայի սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն և իմաստնություն, իսկ կարմիրը` արիություն և սեր: Վրաստանի տարածքները նշելու համար Անջելինո Դուլչերին, ինչպես նաև Ֆրանչեսկո և Դոմենիկո Պիցիգանո եղբայրները իրենց ուղեցույցներում և քարտեզներում (1339-1367թթ.) օգտագործել են Վարստանի այսօրվա դրոշին նման նշան:

Վրաստանի ավելի վաղ շրջանների դրոշները տարատեսակ էին: Հայ պատմիչների տվյալների համաձայն` որպես կանոն, դրանք անորոշ պատկերներ էին` սպիտակ ֆոնի վրա: Կա նաև այլ վարկած, ըստ որի վրացական վաղ ժամանակաշրջանի դրոշի վրա Սուրբ Գեորգիի պատկերն էր: Այս վարկածը հաստատում են միջնադարի լեհ ճանապարհորդի նշումները, ով իրենց դրոշով ժամանած վրացի ուխտավորների է հանդիպել Երուսաղեմում: Այդ աղբյուրների համաձայն` դա «Գորգասալների և Դավիդների դրոշը» եղել է միչև 19-րդ դարը և պահվել է Քութաիսի թագավորական գանձարանում: 19-րդ դարասկզբին դրոշը գողացել են թուրքերը Ախալցխեի ճակատամարտի ժամանակ:

Կվերադառնա վրացական հասարակությունը պետական դրոշի վերանայման հարցին, թե ոչ` ցույց կտա ժամանակը: Սակայն մի բան պարզ է` Միխաիլ Սահակաշվիլիի կառավարության օորոք հաստատված դրոշը մարդկանց մոտ ասոցացվում է «Վարդերի հեղափոխության» հետ: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ պետք է պահպանել այդ դրոշը, ի նշան այն բանի, որ երկրում իշխանությունը կարող է փոխվել, բայց պետությունը պետք է շարունակի իր զարգացումը` անկախ ամեն ինչից:

Շորենա Պապաշվիլի