Դեկտեմբերի 11-ին Մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարության հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանում նկարահնված «Մերոնք մերոնց մոտ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը պատմում է վրացական «Իվերիա» համայնքի և Հայաստանում ապրող էթնիկ վրացիների մշակույթի, կենցաղի և ապրելակերպի մասին: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Վրաստանի մշակույթի փոխնախարար Մանանա Բերիկաշվիլին, արտաքին գործերի նախարարի տեղական Գիգի Գիգիաձեն, սփյուռքի հարցերով նախարարի առաջին տեղակալ Զաալ Սարադժիշվիլին, ինչպես նաև կառավարության անդամներ և հրավիրված հյուրեր:
Ֆիլմի ռեժիսյորը «Ագորա-Ջորջիա» կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մակսոևան է, օպերատորը Գարիկ Ադելյանը: Նախագիծը իրականացվել է Horizon եվրոպական ֆոնդի ֆինանսական հովանավորությամբ, «Կովկասյան տուն` մշակույթային փոխկապակցության կենտրոն»-ի օգնությամբ, ինչպես նաև 2011-2014թթ-ի Հայաստանում Վրաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի և Creative Georgia News տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ:
Հայաստանում վրացական սփյուռքի մասին ֆիլմ նկարելու գաղափարը լրագրող Վիկտորիա Մակսոևայի մոտ առաջացել էր մեկ տարի առաջ, սակայն, նրա նախաձեռնությունը պետհաստատությունների կողմից աջակցություն չստացավ: Միակ օգնությունը, որ առաջարկել է Վրաստանի սփյուռքի նախարարությունը` տեղեկատվական օգնությունն է, բայց ֆինանսական որևէ ներդրման մասին խոսք չի գնացել: Չնայած բոլոր դժվարություններին` Վիկտորիան ֆիլմի մտքից չհրաժարվեց և իր գաղափարի իրականացան համար մեկնեց իր պատմական հայրենիք Երևան (աղջիկը հայկական արմատներ ունի):
Վիկտորիան մասնագիտությամբ բանասեր է: Նա ավարտել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, ինչպես նաև ունի երաժշտական կրթություն. սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիային կից գործող երաժշտական դպրոցի վոկալի և դաշնամուրի բաժնում: Նա լրագրության մեջ հաջողություների հասավ. Վիկտորիայի հոդվածները տպագրվում են ոչ միայն վրացական և հայկակա մամուլում, այլև ֆրասիական և թուրքական ԶԼՄ-ներում: 2015թ.-ն Ռուսաստանում հրատարակվեց նրա «Լիբանանյան մայրիներ» վեպը և Միջազգային «Ոսկե Ասպետ» («Золотой Витязь») կինոֆորումի շրջանակներում կայացած Գրական ֆորումում արժանացավ ոսկե դիպլոմի: Վեպը պատմում է լիբանանյան առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագրի մասին:
Մակսոևան ծնվել է Թբիլիսիում, Վրաստանի քաղաքացի է և իրեն իսկական հայրենասեր է համարում: Վիկտորիայի մայրը բժիշկ է, հայրը` ինժեներ: Վիկտորիայի հորեղբայրը գիտնական է և հանդիսանում է Վրաստանի Ազգային Ակադեմիայի անդամ-թղթակից: Վիկտորիայի խոսքերով` իր հայազգի նախնիները, շատ վաղուց Վրաստանում հիմնված, իր վրա միայն դրական ազդեցություն են թողել: Իր ֆիլմում Մակսոևան ցանկություն է ունեցել պատմել Հայաստանում բնակվող վրացիների մասին, ովքեր իրենց ավանդն ունեն երկրի զարգացման գործում:
«Մերոնք մերոնց մոտ» ֆիլմում ռեժիսյորը պատմում է Հայաստանում վրացական համայնքի ղեկավար Սվետլանա Նամչեվաձեի մասին: Գյուղերից մեկում Սվետլանան բացել է կիրակնօրյա դպրոց և ուսուցանում է տեղի երեխաներին երաժշտություն և օտար լեզուներ: «Ինձ համար ուրախալի է տեսնել, թե ինչպես են իմ հայրենակիցները իրենց ներդրումն ունենում հայկական մշակույթի, գիտության կամ կրթության բնագավառում: Դա հենց այն է, ինչ միավորում է հայերին Վրաստանում և վրացիներին Հայաստանում»,- ասում է Վիկտորիան:
Ռեժիսյորի մասնագիտությունը յուրացնելուց հետո` նա չթողեց նաև երաժշտությունը: Զրույցի սկզբում Վիկտորիան փոքր գախտնիք բացեց` կաթոլիկ Սուրբ Ծննդյան տոնին` դեկտեմբերի 25-ին, Վատիկանի ռադիոյի եթերում կհնչի Վիկտորիայի հեղինակած մեղեդին` Հռոմի Պապ Ֆրանցիսկին նվիրված: Այդպես է Վիկտորիան զգում ողջ աշխարհում քրիստոնեության ամենամեծ առաջնորդներից մեկին: «Բացի դա` այսպիսով ես ուզում էի նաև հայտնել իմ շնորհակալությունը հայերի Ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման համար»,- նշեց Վիկտորիան Dalma News-ի հետ զրույցում:
Վիկտորիա, սա Ձեր առաջի՞ն վավերագրական ֆիլմն է: Պատմեք դրա մասին, խնդրում եմ:
Ես նախկինում էլ եմ նկարել: Տարբեր ուսումնական նախագծերի շրջանակներում երեք մանկական ֆիլմ եմ նկարել: Ժամանակին` ես ռուսերեն էի դասավանդում Աբխազիայի փախստականների երեխաներին: Մի անգամ մենք նրանց արձակուրդների ժամանակ Փշավի տարանք և հենց այդ շրջանում ես գրեցի այդ ֆիլմերի սցենարները: Ֆիլմի ցուցադրությունը կայացավ «Կովկասի տանը4` նեղ շրջանակներում: Իսկ «Մերոնք մերոնց մոտ» ֆիլմի վրա աշխատելիս ինձ օգնեց հայազգի օպերատոր Գարիկ Ադելյանը, ով զարմանալիորեն հրաշալի գիտեր վրացական մշակույթը: Նա նաև աշխատեց ֆիլմի երաժշտական ձևավորման վրա` օգտագործելով վրացական մեղեդիներ: Այս ֆիլմի գաղափարը ինձ մոտ առաջացավ Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ հարցազրույցից հետո, ով պատմեց ինձ Հայաստանում վրացական սփյուռքի մասին: Անկեղծ ասած` մինչ այդ ինձ թվում էր, որ Հայաստանը այնքան մոնոէթնիկ պետություն է, որ այլազգի ներկայացուցիչներ այտեղ գրեթե չկան: Սակայն վրացիներրը Հայաստանում ոչ միայն ապրում են, այլև մասնակցում են հասարակական կյանքին: Նրանք ստեղծել են «Իվերիա» համայնքը, որի հիմնադիրը գրտնական Թինա Ասատիանին է: Իր գործունեության ընթացքում նա պարգևատրվել է Հայաստանի պետական մրցանակով: Այսօր Տիկին Ասատիանիի գործը շարունակում է մեկ այլ հրաշալի կին` Սվետլանա Նամչևաձեն: Կիրակնօրյա դպրոցում, որի ղեկավարը Նամչևաձեն է, սովորում են Վրացական պատմությունը և վրացական ազգային պարեր, երգում են վրացական երգեր` այս ամենի մասին մենք պատմում ենք մեր ֆիլմի ժամանակ:
Ինչպիսի՞ տարբերություններ ես տեսնում Հայաստանում ապրող վրացիների և Վրաստանում ապրող հայերի միջև:
Տարբերությունը առաջին հերթին քանակային է: Եթե Վրաստանում ապրում է մոտ 250 հազար հայ, ապա Հայաստանում, ըստ տարբեր հաշվարկների, ապրում է ընդամենը 1000 վրացի, թեև քիչ չեն այն վրացիները, ովքեր գնում են այնտեղ աշխատելու: Օրինակ` ֆիլմում մենք ցույց են տալիս Քութաիսից Թենգիզ անունով մի երիտասարդի, ով Հայաստանում իր փուռն է բացել: Նրա հացը տեղացիների մոտ մեծ հեղինակություն է վայելում: Հասարակության մեջ մեծ ակտիվություն են ցուցաբերում վրացի կանայք, ովքեր ամուսնացած են հայերի հետ: Նրանք հրաշալի տիրապետում են հայերենին և միաժամանակ փորձում են պահպանել վրացական արմատները իրենց սերուդների համար:
Որքանո՞վ են ադապտացված վրացիները հայկական ընտանիքներում և կարողանում են արդյող համատեղել վրացական և հայկական մշակույթները և սովորույթները:
Վրացական և հայկական մշակույթները այնքան էլ շատ տարբերություններ չունեն: Օրինակ` վրացական խոհանոցի ուտեստները շատ սիրված են հայերի կողմից և հակառակը: Ազգությամբ վրացի կանայք հրաշալի տիրապետում են հայկական լեզվին և գիտեն հայկական ազգային ուտեստներ պատրաստել: Նրանց երեխաները և թոռները մեծանում են որպես հայ, բայց, ինչը ինձ շատ դուր եկավ, նրանք չեն թողնում իրենց սերունդներին մոռանալ իրենց մեջ եղած վրացական արմատների մասին: Այդ երեխաները հայկական ազգանուններ ունեն, բայց նրանք իրենց համար պարտադիր են համարում վրացերեն սովորելը և շփումը վրաց մշակույթի հետ: Ստացվում է, որ վրացիները այնտեղ ստեղծել են փոքրիկ վրացական կղզի: Մեր հերոսուհիներից մեկը` վրացուհի Նինո Սպանդիրաշվիլին, ֆիլմում ասում է հետևյալը` «Մենք չենք ուզում մոռանալ Վրաստանը, քանի որ այն չպետք է կորցնի իր զավակներին»:
Հայկական իշխանությունները շենք են տրամադրել, որտեղ (այլ ազգային փոքրամասնությունների հետ միասին) գտնվում է վրացական սփյուռքի գրասենյակը: Նկարահանումների ընթացքում մենք ներկա գտնվեցինք Հայաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված մի փառատոնի: Միջոցառմանը մասնակցում էի նաև հրեաների համայնքի ներկայացուցիչները, ովքեր հայկական հասարակության մեջ բավական լավ են ադապտացվել:
Ինչպես նաև կարողացանք շփվել ասորիների, հույների և եզդիների հետ: Մի խոսքով` Հայաստանը հոգ է տանում իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների մասին: Լեհաստանում ես հանդիպել եմ շատ լիտվացիների, ովքեր ունեն նույն խնդիրները, որոնք կան Վրաստանի Կվեմո Քարտլի և Սամցխե-Ջավախեթիի (վայրեր, որտեղ ապրում են հայեր, ադրբեջանցիներ, հույներ, ռուսներ և այլ ազգեր` խմբ.) տարածաշրջաններում: Դրանում ոչ մի նոր բան չկա:
Հայ երեխաները հաճախու՞մ են վրացական պարերի և երգերի խմբակներ Հայաստանում:
Այո, հայ երեխաները նույնպես գնում են վրացական պարերի: Հայաստանում Վրաստանի դեսպան Թէնգիզ Շարմանաշվիլին մեզ ասաց, որ վրացական մշակույթը շատ ընդունված է Հայաստանում, քանի որ ամռանը մեծ թվով հայեր են գալիս Վրաստանում հանգստանալու: Շատ հայեր ինձ ասում էին, որ փորձում են ինքնուրույն սովորել վրացական պարեր: Վրացական խոհանոցը այնքան է ընդունված Հայաստանում, որ ամեն տարի բացվում են մեկ-երկու վրացական ռեստորաններ: Երևանում մենք այցելեցինք «Թբիլիսո» ռեստորան, որի տերը (Արմինե անունով հայուհի է) ասաց, որ համեմունքները և ընկույզը նրանք ստիպված են լինում գնել Վրաստանից, իսկ ուտեստները այնքան համեղ և տիպիկ են ստացվում, որ թվում է թե դրանց հայրենիքում ես:
Իսկ Դուք ինքներդ սիրու՞մ եք վրացական խոհանոց:
Շատ: Տեղացի հայերի սեղաններին միշտ կարելի է հանդիպել փխալի, բաժե, սացիվի և այլ ուտեստներ: Վրացական խոհանոցը ինձ հոգեհարազատ է, բայց հայկական դոլման`առաջնային է: Ես շատ համեղ դոլմա եմ պատրաստում, այդ հարցում մասնագետ եմ (ծիծաղում է)
Ըստ ձեզ` ինչպե՞ս են դասավորվում հայ-վրացական հարաբերությունները:
Վրաց-հայկակա հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար: Վերցնենք տնտեսական կողմը` Վրաստանի և Հայաստանի միջը փոխշահավետ շուկայական հարաբերություններ են: Մեր արտահանում է դեպի Հայաստան գերազանցում է ներմուծումը այնտեղից: Այդ երկիրը մեր շատ լավ գործընկերն է: Բացի դա` հայերը և վրացիները քրիստոնեության միակ կղզյակներն են ողջ տարածաշրջանում` այս համագործակցությունը պետք է զարգացնել նաև ռազմավարական հայացողություններից ելնելով: Ինչ վերաբերվում էխնդիրներին, ապա չկա այնպիսի մի հարց, որը այս երկու երկրնրեը չկարողանան լուծել: Օրինակ` ազգային փոքրամասնություններին վերաբերվող հարցերում չկա այնպիսի լարվածություն, ինչպիսին կար 10 տարի առաջ, հիմա այդ ուղղությամբ առաջընթաց կա: Արդեն կան պետական ծրագրեր, որոնք օգնում են այլ ազգերի ներկայացուցիչներին ընդունվել վրացական բուհեր: Ես ծանոթ եմ Սամցխե-Ջավախեթիից շատ երիտասարդների հետ, ովքեր սովորում են վրացական բուհերում: Նրանք հրաշալի տիրապետում են վրացերենին և պատկերացրեք` այդ երիտասարդները գրանտներ են ստանում, որոնք փակում են իրենց ուսման ծախսերը:
Ենթադրում եմ, որ Հայաստանի վրացական սփյուռքի մասին ֆիլմ նկարահանվում էր առաջին անգամ: Դուք նախատեսու՞մ եք նկարահնել նմանատիպ ֆիլմ Վրաստանի հայկական սփյուռքի մասին:
Դա շատ լավ գաղափար է, բայց փոքր ինչ մարդ կլինի, քնաի ոև Վրաստանում հայկական սփյուռքը շատ մեծ է: Այստեղ շատ կազմակերպություններ կան, և րանցից յուրաքանչյուրի մասին անհրաժեշտ է առանձին ֆիլմ նկարել: Մենք պետք է հաճախ նկարենք ֆիլմեր վրացական սփյուռքի մասին, այտեղ տաղանդավոր երիտասարդները այնքան շատ են, որ հետագայում կարող ենք մի քանի ֆիլմ նկարել: Սա առաջին քայլն էր: Մենք չկարողացանք պատմել բոլորի մասին 40 րոպեանոց ֆիլմում, այնպես որ դեռ անելիք շատ կա:
Հայ հանդիսատեսը ձեր ֆիլմը դիտելու հնարավորություն կունենա՞:
Այո, ես Հայաստանում նման առաջարկ ստացա: Հայկական կողմը հետաքրքրված է ֆիլմի ցուցադրության հարցում, ինչպես ինձ բացատրեցին, առաջին հերթին` ուսումնական նկատառումներով: Շատ լավ կլիներ, եթե հայկական հասարակությունը ավելի շատ տեղեկացված լինի երկրում ապրող ազգային փոքրամասնությունների մասին:
Ի՞նչ եք կարծում` որքանով է արդյունավետ վրացական կառավարության և սփյուռքի համագործակցությունը և ի՞նչն է պետք փոխել այդ ուղղությամբ:
Չէի ասի, թե սփյուռքի նախարարությունը հնարավորություն ունի համապատասխան ուշադրություն ցուցաբերել բոլոր ողջ սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին: Այդ հարցում Վրաստանը փորձում է փոխառել հայ գործընկերների փորձը: Հայաստանը շատ ուժեղ և հոգատար սփյուռք ունի և փոխհամագործակցության հրաշալի ավանդույթներ: Օրինակ` Սամվել Կարապետյանը գնեց Հայաստանի էլեկտրոցանցը, և այդ քայլը ողջունվեց: Վրաստանը, ցավոք, չունի նման սփյուռք: Ես հարցազրույց էի վարում Շվեյցարիայի դեսպանի հետ, ով ասաց, որ հայկական սփյուռքը պահպանում է իր ինքնությունը, իսկ Ժնևի վրացական սփյուռքը աննշան է: Բանն այն է, որ հայկական սփյուռքը ավելի կենտրոնացած է, Վրաստանը պետք է փոխառի այդ փորձը, որպեսզի ամրապնդի իր հարաբերությունները սփյուռքի հետ, իսկ դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ:
Շորենա Պապաշվիլի