Այն բանից հետո, երբ «Հանրապետականների» առաջնորդներից մեկի՝ խորհրդարանի ներկայիս նախագահ Դավիդ Ուսուպաշվիլու կինը՝ Թինաթին Խիդաշելին, դարձավ Վրաստանի պատմության մեջ առաջին կին-պաշտպանության նախարարը, բազմիցս հայտնեց երկրում պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին իր կարծիքը:

Դեռևս 2015 թ. Վրաստանի կառավարության հերթական նիստի ժամանակ Թինաթին Խիդաշվիլին հայտնեց, որ ինքը Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը միայն պայմանագրայինի վերածելու լուրջ մտադրություններ ունի: Նախարարը , սակայն, այդ ժամանակ հավանաբար չէր պատկերացնում, որ Պաշտպանության նախարարի պաշտոնն իրեն իրավունք չի տալիս միայնակ կայացնելու նման կարևոր որոշումներ, հատկապես, եթե հարցը վերաբերում է ողջ երկրի անվտանգությանը: Նման պարագայում անհրաժեշտ է նվազագույնը հաշվի առնել այնպիսի անձանց կարծիքները, ինչպիսի եք՝ Վրաստանի գերագույն հրամանատարն ու նախագահը, վարչապետը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ինչպես նաև Գլխավոր շտաբի պետը: Ինչ խոսք, կարևոր է նաև  Վրաստանի բարձրագույն օրենսդիր իշխանության՝ խորհրդարանի որոշումը:

Խիդաշելին վստահ էր, որ, հիմնավոր քննարկման արդյունքում, նրա նախաձեռնությունը միաձայն կընդունվի: Եվ նա մի քանի անգամ հայտարարել է, որ Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը, Արևմուտքի հանդեպ

«Ես պատրաստ եմ ներկայանալ հանձնաժողովին և սկսել քննարկումները՝ ցանկացած խորհրդարանական ձևաչափում: Անհրաժեշտ է հանգել վերջնական քաղաքական կոնսեսուսի, թե ինչպիսի բանակ ենք մենք ուզում: Ես գտնում եմ, որ մեր բանակը պետք է միանշանակ լինի պայմանագրային»,- ասել է Խիդաշելին:

229166670Սակայն նման նորամուծությունը ծափերի չարժանացավ ոչ կառավարության, ոչ էլ խորհրդարանի կողմից: Եվ Խիդաշելին ինքն անձամբ, լրագրողների ներկայությամբ, ստորագրեց պարտադիր զինվորական ծառայության վերացման մասին հրամանը, հայտարարելով, որ նախաձեռնությունը ներկայացվել է խորհրդարան, բայց քանի որ այդ հարցը լուծում չի ստանում, նա ստիպված է ինքնուրույն կայացնել որոշում, քանի որ պաշտպանության նախարարը «իրավասու է ինքնուրույն կայացնել նման որոշում ՝ նույնիսկ միակողմանիորեն»:

4c7e168b992bc7eebb8f8521015b9

Ռազմական գործի փորձագետ Վախթանգ Մաիսայան, գտնում է, որ նման պայմաններում, որոնցում գտնվում են երկրի զինված ուժերն այսօր, ամբողջովին վերցրած՝ 1000-1500 պարտադիր ծառայության նորակոչիկները ոչ մի եղանակ չեն փոխում: Նրանց կարելի է նաև միայն որպես օժանդակող ուժ օգտագործել, քանի որ նորակոչիկները ոչ մի մասնակցություն չեն ունենում որևէ ռազմական պայքարում: Այդ իսկ պատճառով էլ՝ պարտադիր զինվորական ծառայության վերացումը ոչ մի կերպ չի ազդելու ոչ ռազմական ուժերի, ոչ էլ երկրի անվտանգության վրա:

Ինչպես երկրի Պաշտպանության նախարարությունում տեղեկացրին Dalma News–ի թղթակցին, նախարարի նոր հրամանը տարածվում է ընդհանուր ծառայողների միայն 25% -ի վրա՝ ընդ որում Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի կտրվածքով: Այլ նախարարությունների, ինչպիսիք են օրինակ Քրեակատարողական ու վերահսկման նախարարությունը, նորակոչիկների վրա այդ հրամանը չի տարածվում:

«Փաստացի՝ վրացական բանակի  75% -ը կազմում են պայմանագրայինները և միայն 25% -ն են կազմում նորակոչիկները: Նման համակարգի գոյության պայմաններում, բնական է, որ մենք առաջխաղացումներ ունենալ չենք կարող»,- հայտարարել է Մաիսայան:

Նա նաև հավելեց, որ ներկա ռազմաքաղաքական համատեքստում Խիդաշելու ընդունած որոշումը շատ ճիշտ է: Այլ հարց է, թե չի՞ հանդիսանում արդյոք դա քաղաքական փիառ: Եվ բացի այդ՝ Խիդաշելին Պաշտպանության նախարարի պաշտոնում կմնա մինչև այս տարվա հոկտեմբեր, իսկ նոր նախարարը ցանկության դեպքում նրա որոշումը չեղարկելու իրավունք կունենա՝ վերադարձնելով այդ նույն 25%-ը:

indexԼուրերի համաձայն՝ ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակի դեպքում Պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ներկայիս Պաշտպանության ու անվտանգության գծով խորհրդարանի հանձնաժողովի նախագահ՝ Իրակլի Սեսիաշվիլին, ով ընդհանրապես դեմ է պարտադիր զինծառայության վերացմանը: Սեսիաշվիլին ակնհայտորեն դժգոհ է Խիդաշելու ընդունած որոշումից՝ հայտարարելով՝

Նախարարի պաշտոնին մնալու համար նա ընդամենը երկու շաբաթ ժամանակ ունի, բայց ընդունում է անպատասխանատու որոշումներ՝ հայտարարելով, որ եթե դա հաջորդ նախարարին դուր չգա, նա կարող է չեղարկել դրանք: Դա սխալ մոտեցում է, սխալ գործողություն, հատկապես, որ այն չի համաձայնեցվել ոչ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, ոչ էլ պաշտպանության հանձնախմբի հետ

Ինչո՞ւ այդպես շտապեց Խիդաշելին

Թինաթին Խիդաշելին ստորագրել է մի հրաման, համաձայն որի Վրաստանի քաղաքացիները միայն ցանկության դեպքում կարող են ծառայել երկրի զինված ուժերում: Դեռևս այս տարվա ապրիլ ամսին նա հայտարարեց պարտադիր զինծառայության վերացման իր պատրաստակամությունը, բայց որոշման վերջնական ընդունումը նախատեսված էր 2017թ.: Այսօր սակայն, Խիդաշելին հայտարարում է, որ նման շտապողականությունը պայմանավորված է մի քանի գործոններով:

«Այդ որոշումը հաստատվել է նախագահի ակտով ու քննարկվել է կառավարությունում: Դա ՆԱՏՕ-ի հանդեպ եղած պարտականությունների մեջ է մտնում: Ինձ համար չափազանց կարևոր է այն, որ Վարշավյան գագաթաժողովի նախաշեմին, այն խոստումներն ու պատասխանատվությունը, որոնք մենք տվել ենք, անպայման հաշվի կառնվի»,- հայտարարել է Խիդաշելին:

Նախարարը սպասում էր, որ խորհրդարանը պարտադիր ծառայության վերացման որոշում կկայացնի, սակայն, ինչպես պնդում է նա, այդ գործը երկար սպասել չէր կարող, քանի որ մնացել են հաշված ամիսներ:

«Եթե ես նման որոշում ընդունեի մեկ ամիս առաջ, դա արդարացում չունեցող քայլ կլիներ, որը հանգիստ կարելի է քաղաքական հնարամտության տեղ ընդունել: Այդ իսկ պատճառով տվյալ փաստաթուղթը ես ստորագրել եմ 2016 թ. գարնանային զորահավաքից հետո: Մենք ՆԱՏՕ-ի առաջ 2017 թ.-ի համար պարտադիր զինծառայության անհրաժեշտության վերացման պատասխանատվություն ենք վերցրել, դա է պատճառը, որ 2016 թ.-ի աշնանային զորահավաքը հարկավոր է չեղարկել: Հակառակ դեպքում կստացվի, որ մենք խախտում ենք պայմանագրային մեր պարտականությունները»,- բացատրեց Խիդաշելին:

Մաիսայայի կարծիքով՝ նման բնույթի որոշումներ պետք է կայացնի երկրի գերագույն հրամանատարը, իսկ ավելի հստակ՝ նախագահը՝ Շտաբի ղեկավարի հետ միասին: Հենց Շտաբի ղեկավարն է հանդիսանում երկրի նախագահի անմիջական խորհրդատուն՝ որոշելով, թե ռազմական ուժերի ինչպիսի մոդել է հարկավոր երկրում զարգացնել: Ռազմական համակարգի տեսակն ու ռազմավարությունը ընտրում է Գլխավոր շտաբը, այլ ոչ թե Պաշտպանության նախարարը:

Եթե Պաշտպանության նախարարը հանդես է գալիս այս կամ այն նախաձեռնությամբ, ապա այդ հարցը քննարկման են դնում Ազգային անվտանգության խորհրդի նիստում: Հետագա ընդունված որոշումը պետք է ստորագրված լինի երկրի նախագահի կողմից, ինչից հետո օրինական փոփոխություններն արդեն հաստատում է երկրի խորհրդարանը:

«Գոյություն ունի ռազմական հատուկ օրենք՝ ռազմական ուժերում պարտադիր զինվորական նախապատրաստվածության մասին: Բնականաբար օրենքը ճշտումների կարիք ունի, սակայն նման բնույթի շրջադարձային որոշումները իրարանցում են ստեղծում վրաց հասարակության մեջ, իսկ քաղաքական հակառակորդների մոտ տպավորություն են թողնում, թե մեր ռազմական հրամանատարությունը վատ է գլուխ հանում ռազմաքաղաքական ու ռազմագործառնական հարցերից: Եվ այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարը հանդիսանում է որևէ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, կա բանակի քաղաքականացման վտանգ: Այդ պատճառով Խիդաշելու որոշումը կարելի է գնահատել որպես զինված ուժերի քաղաքականացման մի բաղադրիչ, որն օգտագործվում է նախընտրական ձևաչափով»,- Dalma News-ի հետ ունեցած զրույցում այս մասին խոսեց փորձագետ Վախթանգ Մայիսայան:

Պայմանագրային ծառայություն

Պարտադիր զինծառայության չեղարկման մասին իր կարծիքը հայտնեց նաև Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, որի կարծիքով մասնագիտորեն հմտացած բանակի վրա կատարված ծախսերն ավելի քիչ են լինում, քան նորակոչիկների վրա կատարվածները:

«Բնականաբար, որպեսզի զինի, սովորեցնի ու նորակոչիկից հմուտ զինվոր ստեղծի, պետությանը շատ միջոցներ են հարկավոր: Փաստացի՝ պետությունն իր վրա է վերցնում նորակոչիկի հովանավորությունը: Բացի այդ՝ պարտադիր ծառայության մեջ գտնվողներին արգելված է հայրենիքի սահմաններից դուրս մղվող ռազմական օպերացիաների ժամանակ ցուցաբերել մասնակցություն»,- բացատրում է Կապանաձեն, որի հետ համամիտ է նաև փորձագետ Վախթանգ Մայիսայան:

Մայիսայան գտնում է նաև, որ զինված ուժերի ձևավորման տեսակը մեծ կախում ունի երկրի աշխարհառազմավարական, տարածաշրջանային ու առհասարակ՝ գլոբալ խնդիրներից:

«Փորձագետի խոսքերով՝ Միխայիլ Սահակաշվիլին ստեղծել էր զինված ուժերի հիբրիդային մի տարբերակ: Զինված ուժերի 75% -ը պայմանագրային, իսկ մնացած 25% -ը պարտադիր զինծառայության անցածներն էին: Անհամամասնությունն ակնհայտ էր: Պայմանագրային ծառայողների հետ կնքվում էր 4 տարվա պայմանագիր, որն իր մեջ ընդգրկում էր նաև ուսուցումն ու նախապատրաստումը: Իսկ պարտադիր կանչվող զինվորը բանակ էր գնում ու ծառայում 1.5 տարի, երբեմն նույնիսկ մեկ տարի: Բնական է, որ այն 4 տարվա ծառայության հետ ոչ մի կերպ համեմատվել չէր կարող»,- գտնում է փորձագետը:

Վերջինիս կարծիքով՝ ներկայիս երիտասարդությունը ձգտում է բանակի, քանի որ ծառայությունը ապահովում է սոցփաթեթ: Ներկայիս սոցիալ- տնտեսական բարդ իրավիճակներում զինվորական պայմանագիրը բավական գրավիչ է թվում, որովհետև այն տալիս է անվճար ուսուցում, ապահովագրություն, ինչպես նաև ամենատարբեր նպաստներից օգտվելու հնարավորություն: Փորձագետը նաև հավելում է, որ երբ երկիրը անցնում է բացարձակ պայմանագրային զինծառայության, զուգահեռաբար նաև պետք է այնպիսի պաշտպանական համակարգ մշակել, որը ռազմական գործողությունների պայմաններում կխոչընդոտի դեպի երկիր թշնամու մուտքը:

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք պարտադիր զինծառայության վերացման մասին Խիդաշելու որոշումը կապ ունի ՆԱՏՕ-ի հաստատած չափանիշների հետ, թե ոչ, Վախթանգ Մայիսայան գտնում է, որ նախարարի հրամանը տվյալ վիճակի հետ ոչ մի ընդհանուր բան չունի:

«Սկսած 2004թ.-ից՝ մենք ՆԱՏՕ-ի հետ միասին աշխատում ենք ռազմավարական ուղղվածության վրա: Դաշինքն առաջներում երբեք մեր ռազմական մոդելի մասին նկատողություններ չի հայտնել: Կարևորն այն է, որ մենք ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան խաղաղապահ ուժեր ենք նախապատրաստում, և մեր զինվորականները համապատասխանում են բոլոր պահանջներին, ամեն դեպքում՝ գոնե ներկա պահին համապատասխանում են: ՀյուսիսԱտլանտյան դաշինքին բնավ չի հետաքրքրում, թե մեր երկրում կմնա պարտադիր զինծառայությունը, թե այն կհանեն: Այդ հարցը որոշվում է երկրի սահմանների ներսում, այլ ոչ թե այդ սահմաններից դուրս»,- հայտարարեց փորձագետը:

Թե որքան կարևոր նշանակություն կունենա Վրաստանի համար «Հանրապետականների» կարկառուն ներկայացուցիչ, Պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելու նոր հրամանը, ցույց կտա ժամանակը: Իսկ այժմ միայն մնում է նշել, որ շուտով Պաշտպանության նախարարը կլքի իր պաշտոնը, ինչը կապված է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հետ: Ամեն դեպքում քիչ հավանական է, որ 25% նորակոչիկների հարցը, որից այսօր հրաժարվում է Պաշտպանության նախարարությունը, զերծ կմնա Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների ընկերական միջամտությունից:

Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար: