Թբիլիսի խիտ բնակեցված Մետրոմշենի (Մետրոստրոյ) ավանում բացվելու է 1000 աշակերտի համար նախատեսված №103-րդ դպրոցը: Այդ մասին հայտնում է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

«103-րդ դպրոցը հանդիսանում է ամենախոշոր նախագծերից մեկը: Վերջին 20-30 տարվա ընթաքցում այդպիսի մաշտաբի դպրոց չի կառուցվել»,-հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն, ով տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքներին:

«Նախագիծը կարևոր է, քանի որ դա խառը դպրոց է լինելու, դա վրացական դպրոց է, որտեղ լինելու է բավականին մեծ հայկական հատված: Մենք առավելագույնս աշխատում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին, որպեսզի նրանք լիարժեք և լավ ինտեգրված լինել ուսումնական գործընթացի մեջ»,-նշել է Սանիկիձեն:

Նոր դպրոցը համապատասխանելու է ժամանակակից չափանիշներին: Ուսումնական հաստատությունում ջեռուցման համարակարգ է անցկացվելու, կբացվեն սպորտային և հանիսավոր արարողությունների դահլիճներ, բնական գիտությունների դասարան, բուֆետ, հայտնում է Sputnik-Грузия.

Դպրոցը նաև կադապտացվի սահմանափակ հնարավորություններ ունեցող աշակերտների համար, մասնավորապես կկառուցվեն պանդուսներ, կաշխատի լիֆտ և բժշկի սենյակը:
Նախագծի արժեքը կազմում է մոտ 5.5 միլիոն լարի: Նոր դպրոցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարի և կավարտվեն հաջորդ տարի: Մինչև շինարարական աշխատանքների ավարտը աշակերտները կտեղաբաշխվեն տարբեր դպրոցներում, նրանց կսպասարկի հատուկ նրանց համար հատկացված տրանսպորտը: