Ցանկացած երկրի համար քաղաքական, ռազմական ու սոցիալական մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու ամենահուսալի պայմանը կայուն ու զարգացած տնտեսություն ունենալն է: Հենց էկոնոմիկան է այսօր մի շարք քաղաքական որոշումներ թելադրողը: Եվ հենց էկոնոմիկան է միջազգային ասպարեզում ցանկացած պետության գործողություններին կշիռ հաղորդողը: Հենց սա է թերևս պատճառը, որ այսօր նորարարական հնարավորությունների ու հայկական տնտեսության զարգացման ուղիների որոնումը նոր կառավարարության օրակարգում է գտնվում: Հնարավոր է արդյո՞ք տեղի ունենա «Հայկական տնտեսական հրաշքը»: Այսօր այս հարցի պատասխանը շատերն են ցանկանում ստանալ: Իսկ ոմանք էլ այդ «հրաշքի» իրականացումը կապում են Հայաստանի նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

100 օր և մի փոքր ավելի է անցել այն օրվանից, երբ ձևավորվեց Հայաստանի նոր կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Սովորաբար այս ժամկետը բավական է լինում տնտեսության զարգացման առաջնահերթությունները սահմանելու, գործընթացների դինամիկան հունի մեջ գցելու, շրջադարձային որոշումներ կայացնելու համար, որոնք կարող են տալ ոչ այդքան արագ, որքան ակնհայտ դրական արդյունքներ:

Դառնալով Հայաստանի նորագույն պատմության 14-րդ վարչապետը՝ Կարեն Կարապետյանն անմիջապես իր պաշտոնին անցնելուց հետո առաջնահերթություն սահմանեց տնտեսության աճի ապահովումը և սոցիալական, առողջապահության, ինչպես նաև կաշառակերության հետ պայքարի ոլորտներում իշխող խնդիրների լուծումը:

Երկրի տնտեսությունում գերիշխող բոլոր դժվարություններով հանդերձ Կարեն Կարապետյանի կառավարությունը դարձավ «հույսի կառավարություն»: Եվ, փորձագետների կարծիքով, աստիճանաբար այն վերածվում է «հույսերն արդարացնող կառավարության»:

Վարչապետի ձեռքբերումների շարքին կարելի է դասել տնտեսական աճին ուղղված դրամավարկային քաղաքականության բարելավումը, որն ուժեղացնում է ֆիսկալ, կարգավորող և խթանող գործոնների դերը:

f581b683223602_581b68322363e.thumb (1)
Կարեն Կարապետյան

Կարապետյանի կառավարման օրոք իրականացվում է հստակ աշխատանք կաշառակերության մակարդակն իջեցնելու համար, ինչն էլ երկրի մրցունակության բարձրացման համար ստեղծում է լրացուցիչ պայմաններ:

Կառավարության դրական քայլերին կարելի է դասել նաև այսօրվա դրությամբ աննշան, բայց և այնպես կարևոր՝ գազի և էլեկտրաէներգիայի տարիֆների իջեցումը: Զուգահեռաբար այդ ամենի հետ իջնում են նաև բենզինի ու ոչ պարենային ապրանքների գները:

Բացի այդ, վարչապետը կարողացավ իրականացնել կառավարչական ապարատի վերակառուցումը, որը դարձավ ավելի բջջային, ինչպես և բարելավեց կառավարության օպերատիվ արձագանքը խնդիրների լուծման նկատմամբ: Կարևոր է նաև այն, որ Հայաստանյան գործարար միջավայրն արդեն տեսնում է դրական տեղաշարժերը: Ինչպես նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ «Նախորդ վարչապետների օրոք կառավարության աշխատանքը «երաշխավորում էին» այլ քաղաքական ուժեր ու քաղաքական գործիչներ, իսկ այսօր այդ ամենն անում է բացառապետ վարչապետ Կարապետյանը», այնպես որ վաղվա օրվա հետ կապված Հայաստանի քաղաքացիների լավատեսական հույսերը կարելի է բացատրել նաև նրանով, որ Նախարարների գրասենյակի ղեկավարն այն մարդն է, ով «ազգակցա- բարեկամական» կապեր չունի իշխանական էլիտայի ներկայացուցիչների հետ, և ինքնուրույն գործող, անկախ ղեկավար է:

armeniyaprav

Իհարկե Հայաստանի տնտեսությունում խնդիրները քիչ չեն: Եվ կառավարությունը ստիպված է երբեմն դիմելու ոչ ընդունված քայլերի, որոնք առաջացնում են քննադատություն ու դժգոհություններ ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ մի շարք հասարակ քաղաքացիների մոտ: Դժվար թե Նախարարների գրասենյակին օգուտ տվեց 3 նոր վարկային պայմանագրերի կնքումը, որը երկրի արտաքին պարտքն ավելացրեց 180 մլն. դոլլարով: Ընդ որում՝ գումարի մեծ մասը բյուջեի դեֆիցիտը փակելու համար է, ինչը ներկայիս իշխանությունը «ժառանգել է» իր նախորդներից: Լավատեսություն բնավ չի ներշնչում նաև այն փաստը, որ արտաքին պարտքի մարումը դարձել է պետբյուջեի ծախսային հոդվածներից երրորդն  իր մեծությամբ՝ սոցիալական ու ռազմական հոդվածներից հետո (2017 թվականին նախատեսվում է դրան ուղղել հատկացումների 8.8 %-ը):

Սակայն, ինչպես երևում է, Կարապետյանի թիմը չի պատրաստվում հանձնվել՝ հին խնդիրների լուծման համար նոր «բաղադրատոմսեր» առաջարկելով: «Անկախ, անվտանգ, արդար ու ինտելեկտուալ Հայաստան»,- ահա թե ինչպես է բնորոշում Կարապետյանը Հայաստանի ոչ այդքան հեռավոր ապագան:

Ակնհայտ է, որ ծրագրեր, ընդ որում բավական լուրջ ծրագրեր, իսկապես գոյություն ունեն: Մասնավորապես, խոսքը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծմանն է վերաբերվում, որի մասին վերջերս խոսեց վարչապետը: Ծրագրի մեկնարկման դեպքում կստեղծվեն բոլորովին նոր հնարավորություններ՝ երկրի զարգացման ու երկարաժամկետ հեռանկարների համար: Ներկայումս օրակարգում տեղ է գտել նաև «ճանապարհային քարտեզի» մշակումները, որն ուղղված է լինելու արտահանման ծավալների ավելացմանը, ինչը տեսանելի հեռանկարում պետք է ամենաքիչը կրկնապատկվի (արտահանման ծավալների ներկայիս ցուցանիշը ՀՆԱ-ում կազմում է 15 %):

Նոր կառավարության տարբերիչ առանձնահատկությունը նաև այն է, որ այն իրականությունից դուրս չի գործում: Դեռևս իր պաշտոնավարության սկզբում Կարեն Կարապետյանը հայտարարեց հասարակության ու բիզնեսի միջև փոխադարձ կապի ապահովման անհրաժեշտության, ինչպես և Հայաստանում իրականացվող աշխատանքներում Սփյուռքի դերակատարության կարևորության մասին: Եվ կարծես թե այս հարթակում արդեն նկատվում են լուրջ փոփոխություններ:

Վերջերս Մոսկվա կատարած իր այցի ժամանակ Նախարարների գրասենյակի ղեկավարը հանդիպեց Ռուսաստանի հայ բիզնեսմենների ու ձեռնարկատերերի հետ, որոնք հայտարարեցին «Հայաստանի կառավարության հետ համատեղ իրականացվող նախաձեռնություններին ու բիզնես-ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու» իրենց որոշման մասին: 30 ստորագրող կողմ հստակ  նշեցին, որ «լիովին աջակցում են երկրի ղեկավարների՝ նախագահ Սարգսյանի և վարչապետ Կարապետյանի կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են լինելու Հայաստանում իրականացվող խորը բարեփոխումներին՝ շնորհիվ ողջ հայության ներուժի օգտագործման»:

Ռուսաստանի հայ գործարար, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությունում կատարելու է 300 մլն. դոլլարի ներդրում, որպեսզի ապահովի շինարարական բումն ու տնտեսական դաշտը մեռած կետից առաջ շարժի: Մասնավորապես, այս միջոցների հաշվին նախատեսվում է ավարտին հասցնել պատմամշակութային հազվագյուտ շինության՝ «Հին Էրիվան» կառույցի շինարարությունը: Եթե այս գործընթացներին միանան նաև ԱՄՆ-ի, Ավստրալիայի ու այլ երկրների՝ բավական  հզոր հայ համայնքները, ապա Հայաստանում իսկապես տեղի կունենա ներդրումային չտեսնված բում, և, որոշ համարձակ կանխատեսումների համաձայն, աշխարհն  իսկապես կտեսնի ու կզարմանա «Հայկական տնտեսական հրաշքով»:

Իսկ առայժմ «հրաշքներ» անձամբ վարչապետն է իրականացնում՝ հայտարարելով, որ դառնալու է Տուրիստական ներդրումային ֆոնդի առաջին ներդրողը, որն իր մեծությամբ երկրորդն է լինելու՝ Գյումրիում: Նրա խոսքերով՝ ֆոնդի 10 մլն. դրամ ներդրումային փաթեթին Կարեն Կարապետյանի ընտանիքը պատրաստ է ավելացնել կես միլիոն դոլլար, որոնք ուղղվելու են երկու տարվա ընթացքում պատմական կենտրոն հանդիսացող «Կումայրու» նախագծի իրականացմանը, ինչը ենթադրաբար  ապահովելու է պատմական զբոսաշրջության զարգացման ենթակառուցվածքի ստեղծում:

ՀՀ վարչապետի այցը Շիրակի մարզ
ՀՀ վարչապետի այցը Շիրակի մարզ

Հայկական փորձագիտական հասարակությունը բավական լավատեսական է տրամադրված այն գործունեության նկատմամբ, որն իրականացնում է Կարեն Կարապետյանը: Կովկասյան համալսարանի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը համոզված է, որ ետխորհրդային ցանկացած երկրում, խնդիրների նման բեռի պայմաններում, այդքան կարճ ժամանակահատվածում դժվար թե էականորեն որևէ բան փոխել հնարավոր լինի: «Բացառությամբ մի բանի, որը Կարապետյանին անել հաջողվեց. Նա փոխեց հասարակության վերաբերմունքը վարչապետի ու կառավարության նկատմամբ: Չի կարելի ասել, թե Հայաստանում բոլորը երջանիկ են ապրում և բացարձակ լավատեսորեն են տրամադրված վարչապետի գործունեության հանդեպ, սակայն այն, որ նրան ընդունում են որպես մարդ, ով որակապես տարբերվում է իր նախորդներից ու փորձում է ինչ-որ բան անել, դա ակնհայտ է»,- ասում է Մինասյանը:

Եվ իսկապես, Կարեն Կարապետյանն արդեն տվել է Հայաստանում դրական տեղաշարժերի մեկնարկը՝ հասարակության աչքի առաջ ստեղծելով կիրթ, կրեատիվ, աշխույժ ղեկավարության նոր կերպար, որի գործունեությունն ու ծրագրերը ուղղվելու են ոչ այնքան արագ արդյունք ապահովելուն, որքան Հայաստանի տնտեսության կայուն ու երկարատև աճին: Իհարկե խելամիտ չէ Հայաստանի ապագայի ողջ պատասխանատվությունն ու ծանրությունը  դնել միայն մեկ մարդու ուսերին, ինչպես որ ընդունված է «փրկչի» կամ «մեսիայի» սպասող հասարակության մեջ, քանի որ նախ հարկավոր է հասկանալ ու գիտակցել, որ «Հայկական տնտեսական հրաշքը» կարող է իրականություն դառնալ միայն երկրի ղեկավարության, Հայկական սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի հանրապետության քաղաքացիների համախմբված ջանքերի շնորհիվ:

Dalma News