Ժամանակն է մի բան ուտել

Լուրերն այն մասին, որ Հայաստանում ծրագրվում է McDonald’s արագ սննդի ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի կետ բացել, պարբերաբար մեծ տարածում են գտնում, սակայն մինչ այժմ դրանք ընդամենը խոսակցությունների մակարդակի վրա էին մնում: 3-4 տարի առաջ ԶԼՄ-ները գրեցին, որ երկրում այդ բիզնեսը հիմնելու թույլտվությունը ձեռք է բերել «Տաշիր» ընկերությունների խումբը, սակայն ոչինչ տեղի չուենցավ: Եվ ահա այժմ նոր տեղեկություն է տարածվել:

Շատ ֆասթֆուդ փոքրիկ Հայաստանում

McDonald’s ցանցի ստեղծման ծրագրերի մասին գրել է մասնավորապես «Sputnik Армения» տեղեկատվական հարթակը, որը նշել է, որ ցանցը հիմնելու ծրագրեր ունի հարևան Վրաստանից գործարար Թեմուր Չկոնյան: Նշվել է, որ ծրագրվում է 8 կետ հիմնել, ամենայն հավանականությամբ մայրաքաղաքում, խոշոր քաղաքներում և տուրիստական կետերում: Ինչպես հաղորդվել է, հարցը վերջնականապես կորոշվի այս տարվա ապրիլի վերջին:

Հայաստանում McDonald’s-ի բացակայությունը շատ հասկանալի է, նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն՝ հանրապետությունում այնքան մարդ է բնակվում, որքան Մոսկվայի մեկ ադմինստրատիվ շրջանում, նշանակում է, որ օբյեկտիվ պատճառներով, պահանջարկը մեծ չի լինի: Փաստարկներն այն մասին, որ Հայաստանում ուժեղ են ազգային խոհանոցի ավանդույթները, այքան էլ համոզիչ չեն, քանի որ McDonald’s-ը գործում է մի շարք այլ երկրներում, որտեղ մարդիկ ոչ պակաս պահպանողական են ազգային սննդի հարցում: Թե կոնկրետ ինչ է մատուցում McDonald’s-ը մարդկանց՝ ուրիշ հարց է, դրա մասին՝ ավելի ուշ:

Այն, որ ֆասթֆուդը, չնայած բժիշկների և դիետելոգների հորդրոներին հրաժարվել դրանից, մեծ պահանջարկ է վայելում ակնհայտ է, այդ մասին վկայում են փողոցներում վաճառվող հարազավոր քյաբաբները, համբուրգերենրը, Ղարսի խոովածը, և կարկանդակները. Իրականում խորովածը, որը հին ծագում ունեցող սնուդն է համարվում, նույնպես ֆասթֆուդ է՝ այն պատրաստվում է մսի՝ կրակի վրա արագ խորովման միջոցով: Շատ ժամանակ անց միայն խորովածի պատրաստումը հատուկ կանոնակարգ ունեցավ, բայց միևնույն է մի շարք սննդի կետերում ձեզ կառաջարկեն 5 րոպեում պատրաստված խորոված:

Երևի պարոն Չկոնիան փորձառու մարդ է և գիտի, թե ինչ է անում: Հատկապես, որ հենց McDonald’s-ի սիրահարներ Հայաստանում քիչ չեն լինի, չնայած որ տվյալ սնունդի օգտագործման դեմ ակտիվ քարոզ է գնում: Համային նախապատվությունները տարբեր են, ցանկացած քարոզ իրավիճակի կարգավորման արդյունավետ միջոց չի կարող լինել:

Մի կտոր լավաշ՝ լավ մսով vs բուրգեր

Եվ, այո, երեկոյան տանը լավաշի մեջ լավ պանիր կամ նախօրեին պատրաստված միս փաթաթելը ևս արագ սնունդ է համարվում: Լավաշի մեջ դրված որևէ սնունդ վերցնել աշխատանքի կամ ուսումնական հաստատություն, ավելի հաճելի և համեղ է: Բայց քչերն են այսպես վարվում, կամ անհարմար է տանել տանից այդ ուտեստը, կամ էլ ամաչում են ինչ-որ բանից: Բայց կատվի մսից կարկանդակները, կամ այն,  ինչ վաճառվում է մոտակա խանութում, իհարկե կարելի է:

Օրինակ՝ երիտասարդները Ռուսաստանի մայրաքաղաքներում չեն հիշում դեռևս 1990-ականներին  նորաբաց McDonald’s-ի առաջ մի քանի կիլոմետր երկարությամբ հերթերը: Մարդիկ այս հերթերը բնականոն երևույթ են համարում, դեռ պահպանվել էր այն մտածողությունը, որ լավ բան ստանալու համար անպայման պետք է հերթ կանգնել, սակայն աստիճանաբար, ինչը սպասելի էր, այս աժեոտաժը մարեց, այժմ Սանկտ-Պետերբուրգի McDonald’s-ը լեփ-լեցուն է լինում միայն գրասենյակային աշխատողների ընդմիջման ժամերին, մնացած ժամանակ ավելի շատ մարդ կա դրսում, քան ներսում, մարդիկ սուրճ են գնում և վերցնում են այն իրենց հետ, ներսում, բնականաբար, ծխել չի թույլատրվում:

Աստիճանար հոգնեցրեց, այնպես չէ՞: Ըստ երևույթին, մարդկանց որոշակի խումբ հասկացավ, որ այսպիսի սնունդից ավելի շատ վնաս կա, քան օգուտ, շատ մարդիկ սակայն շարունակում են հավատարիմ մնալ McDonald’s-ի բուրգերներին, նրանք ապրում և գիրանում են, դժվար է ասել՝ բարգավաճում: Պարադոքսալ է, մարդիկ այլևս չեն հետաքրքրվում առողջ սնդակարգով, իսկ արագ սննդի կետերը միայն շատանում են:

Իհարկե, դրսում վաճառվող բուտեբրոդի մեջ ևս կարելի է ցանկացած կենդանու միս դնել, բայց այդ սնունդը գոնե փչանալու ունակություն ունի: Դրանում համոզվելու համար պետք չէ հարցնել բժիշկներին, բավական է միայն գնել McDonald’s-ի համբուրգեր, տանել տուն, և ձեռք չտալ մոտ 2 շաբաթ: Կամ 4, արդյունքը նույնն է լինելու: Բանն այն է, որ այդ, այսպես կոչված սնունդը, ոչ միայն արտաքնապես, այլև ֆիզիկական չափանիշներով բացարձակ փոփոխության չի ենթարկվի:  Հացը կմնա նույքան թարմ ու փափուկ, իսկ լոլիկն այնպիսի տեսք կունենա, ասես այն 5 րոպե առաջ են կտրել: Ասեք, դուք պատկերացնո՞ւմ եք լոլիկ կամ կանաչեղեն, որը կարող է մեկ ամիս պահվելուց հետո նման տեսք ունենալ: Ուրեմն այդ ի՞նչ են ավելացնում դրանց:

Ի վերջո ի՞նչ է պարունակում բուրգերը

Իհարկե, դժվար թէ McDonald’s-ի նման կորպորացիան արգելված նյութեր օգտագործի, վերջիվերջո դա կայարանամերձ կրպակ չէ, այն բոլորի աչքի առաջ է: Բայց մյուս կողմից, եթե ավելացվող նյութն արգելված չէ, դա դեռևս չի վկայում այն մասին, որ այն վտանգավոր չէ: Մշտական թարմությունը ստացվոմ է ինչ-որ քիմիական նյութի միոջոցով, դա առանց բառերի էլ հասկանալի է: Բացի այդ, բոլորովին ոչ գաղտնի հավելումները կարող են հատուկ տեսակի սննդի հանդեպ կախվածություն առաջացնել, ինչպիսին լինում է ալկոհոլի կամ նիկոտինի հանդեպ:

Ինչպես ասել է երևանյան ոչ մեծ ռեստորաններից մեկի սեփականատերը, հայերին, առողջ սնունդ ուտելու հնարավորություններով, մեղք կլինի օվկիանոսի այն կողմին հատուկ սուռոգատ ուտել: Նա վստահ է, որ McDonald’s-ի հայտնվելը կնպաստի մեծ փորերով տղամարդկանց, և ոչ պակաս նկատելի 5-րդ կետով կանաց թիվը՝ հաշվի առնելով ազգի հակվածությունը գիրանալուն: Դուք երբևէ տեսե՞լ եք մարզիկի, ով մեծ քանակությամբ հոտային և համային ուժեղացնող հավելումներ է օգտագործում:

Դուք տեսե՞լ եք մարզկի, ով սնվում է McDonald’s-ի սնունդով՝ չնայած նրան, որ ընկերությունը Սոչիի Օլիմպիադայի պաշտոնական հովանավորներից է եղել:

Բանն այն է, որ McDonald’s-ը մեծ չափաբաժիններով հոտային և համային հավելումներ է օգտագործում: Բայց ինչպես նշում են մասնագետները, կազմվածքին վնասում է ոչ թե ինչ-որ Նատրիումի գլուտամատը, այլ հասարակ շաքարը, որն ավելացվում է այս ընկերության բոլոր ուտեստների մեջ, բացի ի սկզբանե թթու կամ աղի կերակուրներին: Այն, թե ինչ կարող է մարմնի հետ անել հասարակ շարքը, հարկ չկա պատմելու: Սնունդի կոլորիականությունը մի քանի անգամ բարձրանում է, ռեստորաններին մեշ ֆինանսներ ապահովելով, մարդկանց էլ ճարպակալության հետ կապված մեծ խնդիրների առաջ կանգնեցնում:

Վերցնենք օրինակ աղցանները: Իրենք իրենցով դրանք շատ կալորիաներ չեն պարունակում և  McDonald’s -ի մենյույում աղցանների հայտնվելը առաջին հայացքից հուշում է ընկերության՝ մարդկանց առողջությամբ մտահոգվելով: Աղցաններով չես հագեցնի քաղցդ, և ընկերության մարկետելոգները, խաղալով սպառողական հոգեբանության հետ, հրահրում են հիմնական, վնասակար սնդատեսակները գնել: Բացի այդ, աղցաններն իրենցով այնքան էլ օգտակար չեն, որովհետև դրանք պատրաստվում են մայոնեզի մեծ չափաբաժնով: Տան պայմաններում պատրաստված աղցանները, որոնցում օգտագործվում են ցածր յուղային կաթնամթերք և ձիթայուղ, ավելի համեղ և օգտակար են: Եվ հետո, լոլիկի կտորը կամ կանաչին, որոնք երևում են բուտեբրոդի միջից, միայն գրավող դեր են կատարում, քանի որ հիմնական մասը կազմում է մայոնեզով լցոնած հացի մեծ կտորը, իսկ մսի կտորը, նույնիսկ եթե այն հիանալի է պատրաստված, մրցակցության մեջ չի հաղթում կոլորիականության ոչ նորմալ սնունդին:

Իհարկե, այս բոլոր տհաճությունները սպառնում են նրանց, ովքեր McDonald’s-ով սնվում են պարբերաբար, և պատվիրում են ոչ թե մեկ բան, այլ մի քանի բաղադրիչ միանգամից:

Առաջին ուտեստերը, որոնցով ամիսը մեկ անգամ են սնվում, տխուր հետևանքների չեն բերի: Այդուհանդերձ, յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր կենսակերպը, որում առողջ սնվելու մեթոդիկան կարևոր տեղ է զբաղեցնում:

Ինչո՞ւ է դա պետք Հայաստանին

Երևանյան մի շարք գործարարներ, ովքեր ներգրավված են արագ սննդի բիզնեսին, ի պատասխան McDonald’s-ին իրենց վերաբերմունքի մասին հարցին, ասում են, որ մրցակցությունը միայն օգուտ է բերում ոլորտին, և խոսում են տեղական արագ սնունդի ոլորոտում նորույթների մասին: Որոշ ժամանակ անց, երբ հարգանքի տուրքը տրված է, նրանք ի վերջո վստահություն են հայտնում, որ Հայաստանում McDonald’s-ը չի հիմնավորվի, և ոչ միայն պոտենցիալ գնորդների թվի սակավության պատճառով:

Գործարարները վստահ են, որ հայերը, որպես կանոն, սնունդի ընտրությանը շատ մանրակրկիտ են մոտենում, նույնիսկ երբ ուղակի պետք է արագ մի բան ուտել, և շաբլոնային,մի շարք անհայտ բաղադրիչներով սնունդը դժվար թե մեծ տարածում գտնի մարդկանց շրջանում, ովքեր պարբերաբար տանն են սնվում:

Այո, իհարկե, եթե համենատենք էջան կարկանդակների և առանց պանիր, աղի խմորով խաչապուրների հետ, ապա McDonald’s-ը, երևի թե հաղթում է: Բայց այսպիսի առաջատարությունը հնարավոր է միայն նման ցածրակարգ «մարգինալ» սննդատեսակների հետ համեմատության պարագայում: Ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մյուս քաղաքներում սննդի այնպիսի կետերի պակաս չկա, որտեղ ջանում են մարդկանց կերակրել որակյալ և հնարավորինս ոչ վնասակար ֆասթֆուդով:

Հայաստանում միայն մեկ McDonald’s-ի կետ դժվար թե բացեն, կորպորոացիան ուժեղ է հենց իր ցանցերի միջոցով: Բայց միևույն ժամանակ անմիջապես բիզնեսի արդյունավետության հարց է առաջանում, հաշվի առնելով, որ Երևանում ընդամենը 1 մլն բնակիչ կա, իսկ տուրիստների հոսքը, որքան էլ տարեցտարի ավելանա, միևնույն  է չի ապահովի այցելուների անհրաժետ քանակը, հատկապես ոչ սեզոնային շրջանում:

Այսօրվա կյանքի խելագար ընթացքի մեջ արագ սնունդը միշտ էլ պահանջարկ կվայելի: Հանրային սննդի այս տեսակի հետ պայքարելն անիմաստ է, հնարավոր է միայն փորձել սպառողների մեջ սեփական արժանապատվության հանդեպ հարգանք ձևավորել, որը կարտահայտվի նաև սնունդի ընտրության հարցում:

Եվ չի կարելի ասել, որ Հայաստանում արագ սնունդը, նույնիսկ ամենաորակյալը, թանկ է, հակառակը, Ռուսաստանի համեմատ գներն այստեղ շատ ավելի մատչելի են: Եվ, ուրեմն, McDonald’s-ը ազատ է գալ-չգալու հարցում, դժվար թե այն կարողանա այստեղ երկար մնալ, տեղական օբյեկտիվ և սուբյեկտիվ առանձնահատկությունները անշուշտ իրենց դերը կխաղան հեշտ կանխատեսվող անհաջողության մեջ:

Ռուբեն Գյուլիսարյան հատուկ Dalma News-ի համար