Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացները պետք է արագացվեն և ընդլայնվեն: Սա հատկապես արդիական է Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնց առջև լուրջ աշխարհաքաղաքական հարցեր կան` կապված արմատական իսլամիստների ակտիվացման և Մերձավոր ու Միջին Արևելքում ռազմաքաղաքական դրության վատացման հետ: Այս բացասական գործոնների համադրությունը, հայտնի ռուս փորձագետ Ալեկսեյ Մարտինովի կարծիքով, տատանվելու ժամանակ չի թողնում. «Անհրաժեշտ է որոշումներ կայացնել: Ես համոզված եմ, որ դրանք կլինեն մոտակա ժամանակներում՝ միանշանակ հաշվի առնելով բոլորի հետաքրքրությունները: Ավարտվել է դանդաղելու և մտածելու ժամանակը»:

Алексей Мартынов
Ալեկսեյ Մարտինով

Իսկապես, դանդաղելու համար ժամանակ չի մնացել. առաջացած ռիսկերը և վտանգները չափազանց մեծ են, որպեսզի մենք հույս ունենանք դրանցից խուսափելու կամ էլ միայն սեփական ուժերով դրանք հաղթահարելու: Միևնույն ժամանակ գաղտնիք չէ, որ անհաղթահարելի հանգամանքների արդյունքում, կայացված որոշումները կոնյուկտուրային բնույթ ունեն և այդ պատճառով իրենց մեջ արդեն ընտրած իրադարձությունների ուղղությունը փոխելու վտանգ են կրում: Այդ պատճառով, բացի տնտեսական և ռազմաքաղաքական բովանդակությունից, եվրասիական ինտեգրացիան պետք է (Լի-ն հանեցի) լինի որոշակի գաղափարախոսական բովանդակությամբ` նեղ ազգային շրջանակներից ազատված:

Այսօր, երբ ամենուրեք նացիոնալիզմի շունչն է, երբ հետխորհրդային հարևան երկրների միջև հարաբերությունները, որպես կանոն, լավագույնի սպասելիքներով են, ադպիսի մոտեցումը կարող է կյանքից կտրված լիահույս երազանք թվալ: Առավել ևս, որ մինչև 40 տարեկան մարդկանց սերունդը ուրիշ ոչինչ գրեթե չի տեսել, և հաճախ նաև ի վիճակի չէ պատկերացնել այլ`հակամարտություններից և կասկածանքներից զերծ կյանք: Եվ այդ պատճառով նոր հայացքների համակարգը պետք է ծնունդ առնի հենց երիտասարդ միջավայրում:

Եվ այստեղ խելամիտ է հիշել Խորհրդային Միության փորձը,  որի անդամ երկրները ծանոթ էին մեծ պետության ?ժողովուրդների ավադույթների, ազգային յուրահատկությունների հետ: Հիմնվելով սրա վրա՝ կառուցվում էր փոխըմբռնում, որը անհնար է առանց մարդկանց կողմից իրար ճանաչելու: Հենց այդպիսի գիտելիքներ են պակասում ժամանակակից հետխորհրդային տարիների երիտասարդներին, ովքեր այդ պատճառով հեշտությամբ դառնում են տարբեր խելացնոր ազգայանամոլական մտածողությունների զոհ և միակողմանի քարոզչության օբյեկտ:

Ծանոթությունը և հասկացվածությունը անպայման պետք է առաջանան անձնական շփման ժամանակ: Խորհրդային Միությունում դրան շատ էր նպաստում ուսանողական շինջոկատների կազմումը: Բոլոր պետություններից տարբեր բուհերի ուսանողներ ամառային երկար արձակուրդների ժամանակ գնում էին գործարաններ, ֆաբրիկաներ, դաշտեր, ֆերմաներ, և այլ ազգային տնտեսական օբյեկտներ` երկրի ամենատարբեր տեղերում: Իրար կողքի աշխատում էին երիտասարդ տղաներ ու աղջիկներ Մերձբալթիկայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Միջին Ասիայից, Ադրկովկասից և Բելոռուսից…Ցերեկը` աշխատանք, երեկոյան` ուրախ միջոցառումներ, պարեր, երգեր, սիրողական ժամանց… Ծնվում էին երկար տարիներ տևող ամուր ընկերություն, ռոմանտիկ հարաբերություններ, և ոչ ոք «գլուխ չէր ցավեցնում» հայտնի «ազգայնականության հարցով»:

733BC9DB-AC4C-4D28-BA72-29C94B4754AB_mw1024_s_n

Եվ պետք չէ մտածել, թե շինջոկատները կազմավորվում էին ստիպողաբար: Ոչ -մի նման բան: Ուսանողներն իրենք էին ուզում ամռանը տանից հեռու աշխատել. դա և հետաքրքիր էր և, ինչը պակաս կարևոր չէ՝ շահավետ: Մի քանի ամսում հնարավոր էր աշխատել 300-ից 500 ռուբլի, ինչն այն ժամանակ շատ մեծ գումար էր, եթե հաշվի առնենք, որ ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետի աշխատավարձը չէր անցնում 100-ից 120 ռուբլին: Շինջոկատում վաստակած գումարով հնարավոր էր ուրախ անցկացնել մնացած արձակուրդները Ղրիմում, Կովկասի Սևծովյան ափերին, գնել հագուստ, կամ էլ ցանկալի մոպեդ ձեռք բերել:

Մտածում ենք, որ նման համակարգ հնարավոր է վերսկսել: Եվրասիական տնտեսական միության այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և Ղազախստանը անգամ ճգնաժամի պայմաններում  մնում են բազմաթիվ տեղեր, որտեղ հատկապես սեզոնային աշխատողներ են պետք: Միևնույն ժամանակ, Անդկովկասյան երկրներում , ռուսական Հյուսիսային Կովկասում, Կենտրոնական Ասիայի պետություններում առկա է գործազրկության սուր խնդիր և աշխատատեղեր բացելու անհրաժեշտություն: Հայտնի է, որ հենց գործազրկությունն է պատճառը, որ երիտասարդների շրջանում արմատական տեսակետներ և տրամադրություններ են ձևավորվում: Շինջոկատների ինստիտուտի վերականգնումը, ԵԱՏՄ երկրների խոշոր ԲՈՒՀ-երի հետ համագործակցությունը  թույլ կտային հաղթահարել  ինչպես տնտեսական, այնպես էլ խնդրի գաղափարախոսական կողմը:

Այս ամենը կազմակերպչական առումով հեշտ է իրականացնել, քանի որ րիտասարդությունը բոլոր երկրներում հասարակության լավ կազմակերպված շրջանակն է: Բացի այդ` ամենուրեք սկաուտական և նմանատիպ երիտասարդական կազմակերպություններ կան: Այդ հիմքով կարելի է կազմակերպչական աշխատանք կառուցել:

Կասկած չկա, որ հետխորհրդային երկրների շատ երիտասարդներ հաճույքով կընդգրկվեին շինջոկատներում, քանի որ նրանց մեծամասնությունը ողջ կյանքի ընթացքում սեփական քաղաքից դուրս չեն եկել և չեն տեսել այլազգի մարդկանց: Թեև վաստակելու հնարավորությունը վերջին դերում չէ:

Հարազատ երկրից երկար ժամանակով բացակայելը, միանշանակ, ուժեղ և դրական ազդեցություն կարող է ունենալ երիտասարդ տղաների և աղջիկների վրա, ովքեր, առանց չափազանցնելու, իրենց համար կբացահայտեն նոր աշխարհ, նոր մադկանց, նոր աշխարհայացքներ և մոտեցումներ, որոնք նախկինում թվացել են անվիճելի և միանշանակ:

Հետզհետե կգա նաև մարդկանց, գաղափարների ու աշխարհի բազմակողմանիության հասկացողությունը: Իսկ դա լավ հիմք է փոխըմբռնման, հարգանքի և ամուր համագործակցության համար: Քանի որ հնարավոր չէ համագործակցել գրեթե անծանոթ մարդկանց հետ:

Մադլենա Վելիևա, մանկավարժ (Սոչի), հատուկ Dalma News-ի համար: