Դեկտեմբերի 4-ին Երևանում անցավ «կլոր սեղան» «Անդրկովկասի եվրասիական ուղին.ինտեգրում հանուն առաջընթացի» թեմայով, որին մասնակցեցին հայ և ռուս փորձագետներ: Միջոցառման գլխավոր հյուրերից մեկը Քաղաքական ինֆորմացիայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Մուխինն էր, ով փորձագիտական գործերի և սեփական` «Եվրասիական ինտեգրման արդարացումը» գրքի շնորհանդեսի ընթացքում հասցրեց նաև քննարկել EADaily-ի թղթակցի հետ Հայաստանի եվրասիական ինտեգրման ապագայի և այս նախագծի մասին ընդհանրապես` շոշափելով բազմաթիվ արդիական հարցեր: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Ուղիղ և շահադիտական հարց` ինչպիսի՞ դիվիդենտներ են սպասվում Հայաստանին Եվրասիական միությանը միանալու դեպքում ` երկարաժամկետ և կարճաժամկետ հեռանկարների դեպքում:

Եթե խոսենք կարճաժամկետ հեռանկարներից` զգալի շահաբաժիններ չեն սպասվում: Բանն այն է, որ Եվրասիական նախագիծը ներկա պահին ինքնակարգավորման փուլում է: Յուրաքանչյուր մասնակից իր տեղն է փնտրում այնտեղ` փորձում է գտնել այն առավելությունները, որոնք նա կարող է ստանալ, պայմանավորվում է ԵԱՏՄ մյուս մասնակից երկրների հետ, դրանք ստանալու համար: Յուրաքանչյուր մասնակից երկրի ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսինը: Եվ դա վերաբերվում է բոլոր երկրներին, այդ թվում և Ռուսաստանին, առանց բացառությունների: Վերջինիս դերը, և դա կարևոր է նշել, չի հանդիսանում ղեկավարող կամ ուղղորդող: Այս փուլում Ռուսաստանը կայունության երաշխավոր է և առավելապես ռազմական տեսանկյունից: Հետագայում Բելոռուսի, Հայաստանի և ԵԱՏՄ այլ երկրների Զինված ուժերի առաջընթացքի հետ մեկտեղ հավանաբար այդ ոչ պաշտոնական կարգավիճակը նույնպես կչեզոքացվի:

Եվ այսպես, վերադառնանք հարցին` կարճ ժամանակում առաջընթացի սպասել պետք չի, ԵԱՏՄ մասնակից երկրների անցումը դեպի նոր սոցիալական կարգավիճակ դեռևս չի լինի, քանի որ մենք հիմա գտնվում ենք ինքնակարգավորման փուլում: Դա բնական է: Բայց եթե խոսենք միջանկյալ ժամանկներում սպասվող հեռանկարներից, ապա պատկերը զգալի փոխվում է: Մենք կդառնանք Հայաստանի և մյուս երկրների այլ մակարդակ անցնելու ականատեսները: Տեսեք` ԵԱՏՄ մտնելու դեպքում Հայաստանի առաջ բացվում է երեքմիլիոնանոց շուկա և այն արդեն բաց է: Այդ շուկայական տարածքը յուրացնելու և ուսումնասիրելու համար ժամանակ է պետք, չէ որ ոչինչ մի ակնթարթում չի լինում: Բայց գործընթացն արդեն ընթացքի մեջ է, մենք արդեն տեսնում ենք, որ հայկական արտադրության շատ ապրանքներ, որոնք մասին մենք չենք իմացել, այսօր տեղ են գտել ռուսաստանյան խանութների ցուցափեղկերում և ոչ միայն Մոսկվայում: Սա մեծ ճանապարհի միայն սկիզբն է, առաջին ծիլերը, որոնք արդեն արտաքին աշխարհ են դուրս եկել և շատ են ուզում աճել:

Բացի դա, եվրոպական և վերջերս նաև թուրքական ապրանքների նկատմամաբ էմբարգոյի ռուսաստանյան քաղաքականությունը, առավելություն է տալիս նույն ապրանքատեսակների հայկական արտադրանքի համար: Կարևորը` օգտվել այս պահից, չկորցնել հնարավորությունը: Ասեմ ավելին` արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները ստիպում են Ռուսաստանին ավելի ուշադիր ականջալուր լինել այն երկրների ցանկություններին և կարիքներին, որոնք իրապես հանդիսանում են իր բարեկամները: Եվ դա պատժամիջոցների դրական կոմղն է:

Իսկ եթե ավելի հեռուն նայենք և խոսենք այդ հեռանկարներից, ապա այստեղ խոսքը գնում է միասնական ազգային անվտանգության համակարգի անխուսափելիության մասին: Այս դեպքում նույնիսկ տնտեսական առավելություններն են երկրորդ պլան մղվում: Բացի դա, հավանաբար, կստեղծվի որոշակի ֆինանսական համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել գործընկեր երկրների միջև գների ավելորդ տատանումներից: Հիմա այդպիսի տատանւմները տեղ ունեն, քանի որ մենք զբաղվում ենք առևտրով, սկզբում ապրանքի գինը վերածում ենք դոլարի, կատարում ենք գործարքներ, փոխում ենք յուրաքանչյուրս մեր ազգային դրամի և այդպես շարունակ: Էլեկրոնային հաշվողական համակարգի ներմուծումը (իսկ դա արդեն տեխնիկական քննարկման փուլում է կհեշտացնի ընդհանուր իրավիճակը, այդ թվում նաև ազգային դրամի համար:

Արդեն եղել են առաջարրկներ Եվրասիական միության միասնական արժույթի ստեղծման վերաբերյալ: Անգամ անվանում են առաջարկել` ալտին, իսկ անցման ժամանակները` 22/23թթ:

ԵԱՏՄ տարածքում միասնական էմիսիոն կենտրոն ստեղծելը ներկա պահին չի դիտարկվում: Եվրոպական միության փորձը, թղթադրամների և մետաղադրամնների ստեղծումը խնդիրներ կառաջացնի, որը եղել է Ռուսաստանի և Բելոռուսի միջև` այսպես կոչված Միասնական պետության կազմում: Միասնական պետությունը դա քարտուղարություն է Ռուսաստանի և Բելոռուսի միջև, մամուլ…և վերջ: Անգամ խորհրդարան չկա: Եվ այդ ժամանակ հարց առաջացավ, թե որտեղ կլինի էմիսիոն կենտրոնը: Ես ինչպես հասկանում եմ, այսօր խոսքը ընդհանուր փող ստեղծելու մասին չէ, և ոչ էլ էլեկտրոնային արժույթի, այլ էլեկտրոնային հաշվարկների ընդհանուր համակարգի, որը հնարավորություն կտա եվրասիական պետություններին կրճատել կախվածությունը արտաքին ազդեցություններից, մասնավորապես` դոլարի ընդլայնումից:

Ընդհանուր արժույթ ստեղծելու իմաստ չկա: Այն կարող է, օրինակ, ճնշվել արտաքինից, ինչպես այսօր եվրոյի դեպքում է: Դոլարի և եվրոյի պատերազմը ավարտված չէ: Այնտեղ դաժան պայքար է մղվում բոլորի աչքի առաջ, որտեղ եվրոպական արժույթային շուկան կուլ է գնում «կանաչին»: Էլ ինչու՞ նախապես մենք մեզ համար ռիսկեր ստեղծենք: Ինչու՞ քար նետել այն ճանապարհի վրա, որով պատրաստվում ենք գնալ: Ավելի լավ է քարերը թողնենք մի կողմում, իսկ ճանապարհը մնա մաքուր: Էլեկտրոնային հաշվարկների ընդհանուր համակարգ ստեղծելով, մենք մի կողմից կխուսափենք անտեղի ռիսկերից, մյուս կողմից` հնարավորություն չի տա կողմնակի անձանք գումար շորթել Եվրասիական նախագծի ներսում իրականացվող գործընթացներից:

Դա կոչվում է` ավելորդ միջնորդների չեզոքացում:

Միանգամայն ճիշտ է: Ի դեպ, այդ փաստը նաև մրցակցության համար պիտանի է դարձնում ԵԱՏՄ տարածքում արտադրվող ապրանքները:

Եվրասիական միությունը պաշտոնապես կոչվում է տնտեսական, բայց դուք թեթևակի նշեցիք Եվրասիական միության այլ գործառությների իրականցման մասին: Օրինակ` ռազմական, որից մեխանիկորեն հետևում է նաև քաղաքականը: Քչերն են այսօր իրենց տեսություններում այսքան հեռու գնում: Դուք ինչպիսի՞ն եք տեսնում այս բազմաշերտ ինտեգրացիոն գոյացությունը ապագայում:

Սկսենք նրանից, որ Եվրասիական միության քաղաքական գործառույթի վերաբերյալ քննարկումների համար սահմանափակումներ են դրված և դա արվել է միանգամայն գիտակցաբար: Դա պայմանավորված է մասնավորապես արտաքին դրդապատճառներով: Մենք չենք մոռացել, թե ինչպիսի սուր հակակրանք է առաջացրել հենց Եվրասիական նախագիծը մեր եվրոպական և ամերիկացի «գործընկերների» մոտ, որոնք մեզ համար ոչ այնքան կոլեգաներ են, որքան կոնկուրենտներ: Այդ պատճառով էլ նրանք կփորձեն խարդավանքեր հյուսել և կանեն հնարավորինս, որ ԵԱՏՄ նախագիծը չկայանա: Կան նաև ներքին պատճառներ, քանի որ Սովետական Միության փլուզումից հետո բոլոր նախկին անդամ-պետությունները ստացան անկախություն և այժմ ինքիշխան պետություններ են: Այս փաստն անհրաժեշտ է հաշվի առնել:

Բայց այստեղ կա մի զգալի «բայց»` քանի որ Սովետական Միության պարտքային պարտականությունները իր վրա է վերցրել Ռուսաստանը և փակել է այդ պարտքերը, ապա Ռուսաստանը հիմա գտնվում է որոշակի առավելությունների մեջ: Դա հասկանում են բոլորը, իսկ Ռուսաստանն` առավել ևս, քանի որ նրա կողմից գիտակցաբար հետևյալ հաղորդագրությունն է հղվում` ԵԱՏՄ քաղաքական բովանդակությունը այս փուլում չի քննարկվում: Ավելին, ինչպես ինձ է թվում, այն նաև հետագայում չի քննարկվի, և դրանում կլինի նոր մոդելի յուրահատկությունը` այն իրենից կներկայացնի իսկապես անկախ պետությունների, ոչ ԱՊՀ, այլ նոռմալ, կենդանի, գործող համագործակցություն: Այն, հավանաբար, կղեկավարվի խորհրդարանի, անսամբլեայի կողմից, և մենք վաղ թե ուշ կգանք այդ մտքին:

Ի՞նչ սկզբունքով կձևավորվի այդ անսամբլեան:

Եթե «շրջանների բաժանենք” ըստ տարածքների, ապա Ռուսաստանը բնականաբար ամբողջովին կգրավի այդ օրգանը: Նույնն է սպասվում, եթե որոշվի հիմնվել ԵԱՏՄ երկրների բնակչույան քանակի վրա: Այդ պատճառով այդ երկու տարբերակները չեն դիտարկվում, հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք անցնել այն տանջանքների միջով, որով անցավ Եվրոպական միությունը: Հավանաբար այս օրգանի մեջ ներգրավված կլինեն ԵԱՏՄ մասնակից-պետությունների հատուկ ներկայացուցիչները, այնուհետև ԵԱՏՄ սկզբունքների համաձայն կաշխատեն հետևյալ կերպ` մեկ երկիր` մեկ ձայն: Դա արդարացի կլինի, քանի որ, կրկնում եմ, խոսքն այստեղ անկախ պետությունների համագործակցության մասին է:

Բացի դա, հարկ կլինի, հավանաբար, բարեփոխումներ մտցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, այն ներկայիս տեսքով թողնելը նույնպես լավագույն տարբերակը չէ: Այն պետք է ավելի գործնական տեսքի բերել: Բայց, կրկին, պետք է հաշվի առնել բրյուսելյան բյուրոկրատիայի փորձը և չկրկնել նրա ուղին: Հակառակ դեպքում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանը բնական ձևով կգլխավորի և կճնշում կգործադրի մյուս երկրների վրա: Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են և փորձում են խուսափել իրադարձությունների այդպիսի ընթացքից:

Ուրիշների սխալների վրա սովորելը բավական բարդ է…

Այո, բայց մենք այլ ճանապարհ չունենք: Առհասարակ այս մոդելը ստեղծելու ընթացքում մենք բոլորովին նոր ճանապարհով ենք գնում: Այդ պատճառով էլ ոչ այնքան արագ, որքան ցանկալի է: Եթե մենք Եվրասիական միություն ստեղծելու համար դասագրքեր ունենայինք, որոնցով հնարավոր կլիներ արագ կառուցել գործող մոդել, իհարկե ավելի հեշտ կլիներ, բայց այդպիսիք չկան: Եվ դա լավ է, որովհետև մենք ինչ-որ իմաստով կրկնում ենք Ռուսական կայսրության ճանապարհը (լավ իմաստով), բայց արդեն այլ որակով: Դա թույլ կտա ԵԱՏՄ նախագծին չմասնատվել արտաքին և ներքին ինչ-որ ազդեցություններից, այլ հակառակը` հնարավորություն կտա մոբիլիզացվել, երբ պետք է, և «թուլանալ», երբ մոբիլիզացման կարիք չկա:

Վերադառնանք մի քիչ հետ, ձեր խոսքերից դատելով` Եվրասիական միության քաղաքական գործառույթը չի՞ շեշտվի մոտ ապագայում:

Ակցենտը կդրվի ռազմական գործառույթի վրա, ինչն իր հերթին կբարձրացնի քաղաքական հարցեր: Օրինակ` անպայման կստեղծվի միասնական հրամանատարություն, հակառակ դեպքում անիմաստ կլինի: Եվրասիական ռազմական կազմակերպության նախատիպ կարելի է համարել ՀԱՊԿ-ն, որը դեռևս «բացված» չէ: Բայց այն չէր էլ կարող բացվել մի շարք խնդիրների պատճառով: ՀԱՊԿ-ի մեխանիզմը արտաքին ուղղվածություն ունի և հենց դրանով է արժեքավոր: Այն բացառում է հակառակ ուղղությամբ թեքվելու և այլախոհներին ճնշելու հավանականությունը: Դա նախագիծ է, որն այսօր ինչ-որ տեղ դրված է, որը մի քանի անգամ օգտագործել ենք, ասենք, ուսումնական նպատակներով: Ինչպես ՆԱՏՕ-ն: Այսօր, օրինակ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն անհնար է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Նույն կերպ քչերը կհարձակվեն ՀԱՊԿ անդամ-երկրների վրա, քանի որ գիտեն` բոլորը ոտքի կկանգնեն: ՀԱՊԿ` ահա այսպիսի անալոգ է, բայց, ցավոք, գլոբալ խոտորման պատճառով (որը, ի դեպ, ՆԱՏՕ-ի կազմում նույնպես կա) ռուսական զինված ուժերը ընկալվում են որպես համադարման: Ռուսաստանն այս դեպքում վտանգում է կրկնել ԱՄՆ-ի դերը ՆԱՏՕ-ի կազմում` փորձել ամեն գնով առաջնորդել:

Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ-ում նույնն է, ինչ ԱՄՆ-ն և Լատվիան ՆԱՏՕ-ի կազմում:

Մոտավորապես այդպես, և դրանից պետք է խուսափել: Մենք օրինակ ունենք, թե ինչպես է դա առաջացել ՆԱՏՕ-ում, Եվրոմիությունում և այլն: Այդպիսի դասավորվածությունից պետք է խուսափել:

Այսինքն դուք կանխագուշակում եք ՀԱՊԿ-ի լիկվիդացիան և դրա հիմքում նոր կազմակերպության առաջացու՞մ, որն ավելի կհամապատասխանի Եվրասիական նախագծին:

Ես չէի ասի, որ խոսքը լիկվիդացիայի մասին է, ավելի շուտ այդ նույն «շրջադարձության»: Մենք քաղաքական միության փոխարեն ստացել ենք ռազմական, ինչը կլուծի եվրասիական տարածքի առաջ կանգնած ավելի սուր խնդիրներ:

Արդյունքում կստանան «տնտեսական ՆԱՏՕ»

Բացարձակապես այո:

Կա մի շատ տարածված կարծիք, որ Ռուսաստանը եվրասիական միության գործընթացներում լոկոմոտիվի դերում հանդես գալով, զիջում է արևմուտքին` նույն եվրասիական տարածքում տեղեկատվական ներկայության առումով: Այդ տեսակետը, եթե անկեղծ խոսենք, արդեն հիմնավորվել է: Անձամբ ես մտածում եմ, որ այս ամենի հետևում մասնավորապես թաքնված է եվրասիական չինովնիկների` Եվրասիական միության խնդիրներից չխոսելու ցանկությունը: Իսկ դրանք քիչ չէն` ռուս-ղազախական «էլեկտրական» հակասությունները, Ռուսաստան վերաարտահանած բելոռուսական ապրանքները և այլն: Ինչպե՞ս եք կարծում, նախ, ինչով են պայանավորված այս խնդիրները և երկորդ` ինչպե՞ս պետք է դրանք լուծել: Դրանք մշտական են, թե՞ պարզապես այդպիսի շրջան է:

Ձեր թույլտվության` նախ մեկնաբանեմ տեղեկատվական պատերազմի և այդ հարցին Ռուսատանի դիրքորոշման մասին տեսակետը: Այո, դա եղել է: Մի ժամանակ: Սակայն որոշ մարդկանց մտածողության իներտությունը քույլ չի տալիս հեռանալ այդ կարծատիպից: Բայց հիշեք 2008թ-ը, երբ ռուս-վրացական կոնֆլիկտի ժամանակ մենք ոչինչ չէինք անում (տեղեկատվության առումով` խմբ.): Իսկ հիմա հիշեք 2009-2010թթ. երբ Արևմուտքը, նույն եվրոպացիները, մասնավորապես, եկան ռուս-վրացական հակամարտության նույն հասկացությանը, ինչ և մենք: Դա հրաշալի էր, բայց անհրաժեշտ եղավ 2-3 տարի: Հիմա, որպեսզի նմանատիպ խնդիր լուծենք, անհրաժեշտ է ավելի քիչ ժամանակ: Իհարկե, իրավիճակը բարդանում է, քանի որ միջազգային մաշտաբ ունեցող շատ մեդիառեսուրսներ այսօր գտնվում են ԱՄՆ-ի վերահսկողության տակ, դա փաստ է: Ռուսաստանում այդպիսի աղբյուրների երրորդ մասը վերահսկվում է կրկին ԱՄՆ-ի կոմղից: Միևնույն ժամանակ հենց Նահանգներում ԶԼՄ-ները գտնվում են ամբողջական վերահսկողության տակ, դրանք գտնվում են պետական համակարգերի տրամադրության տակ: Եվ դրա հետ ստիպված ենք համակերպվել:

Ռուսաստանին կարելի է միշտ մեղադրել նրանում, որ նա պարտվում է տեղեկատվական պատերազմում: Այստեղ պետք է հաշվի առնել Սովետական ՄԻության փորձը և չլարվել: Այդպիսի մեղադրանքներին մենք պատասխանում ենք` «դե հա, մենք երբեմն պարտվում ենք, երբեմն հաղթող ենք դուրս գալիս»: Օրինակ` Սիրիայի դեպքում մենք այդ պատերազմը վատ չենք վարում, այնքան, որ Եվրոպայում և Ամերիկայում ահազանգում են և պնդում, որ պարտվում են հենց այդ տեղեկատվական պատերազմում:

Ինչ վերաբերվում է խնդիրներին և հակասություններին ԵԱՏՄ ներսում…

Այդպիսի հակասությունները և կոնֆլիկտները միշտ են լինելու: Ավելին` դրանք կարող են նաև սրվել: Եվ դա սարսափելի չէ, քանի որ հնարավորություն է ստեղծում Եվրասիական միությունը ավելի հարմարվողական դարձնել ապագայում: Այս փուլում այդպիսի կոնֆլիկտները չեն բերում ԵԱՏՄ փլուզման: Հակառակը` ամրացնում են այն, քնաի որ ԵԱՏՄ անդամները սովորում են համատեղ ապրել: Իսկ հիմա ուշադրություն` Ռուսաստանի դեմ որոշակի պատժամիջոցներ են կիրառվել: Բելոռուսն ու Ղազախստանը ասում են` «Այդ ինչպես, մենք կապ չունենք, մենք կորցնում ենք այս-այն», ինչին Ռուսաստանում առաջարկեցին մի փոքր սպասել: Անցավ որոշ ժամանակ և սկսեցին երկու կողմից էլ առաջ քաշվել այդ սայլերը: Այսինքն Բելոռուսն ու Ղազախստանը Ռուսաստանից փոխհատուցում պահանջեցին` կրած անհարմարությունների դիմաց, իսկ հետագայում պարզվեց, որ նրանք ինքներն էլ իվիճակի են կոմպենսացնել իրենց ծախսերը: Պարզապես նրանք դա սկսեցին անել որոշակիորեն հիպերտրոֆիկ ձևով, և դա միանշանակ չէր կարող չանդրադառանալ ռուսաստանի տնտեսության վրա: Այդ պատճառով էլ առաջացավ երկրորդ խնդիրը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանականորեն ասաց` «ընկերներ, եկեք թուլացնենք ճնշումը», քանի որ դա անցնում էր բոլոր տեսակի բարոյաէթիկական և առևտրատնտեսական չափորոշիչները: Սրանք սարսափելի իրադարձություններ չեն, հակառակը` լավ է, որ կան այդպիսիք, և լավ է այն, որ Եվրասիական միությունը դրանց առկայության դեպքում չի գնում դեպի փլուզում: Հակառակը` այն ձևափոխվում է, և մարդիկ, երկրները, պետությունները սկսում են ավելի հետաքրքիր տարբերակներ փնտրել նոր իրավիճակներից դուրս գալու համար: Միությունը կոփվում է և անցնում է նոր, ավելի որակյալ մակարդակի:

Լավ, իսկ ի՞նչ կարելի է ասել առավել արդիական արտաքին ազդակներից: Այստեղ դիտորդները հիմնականում մատնացույց են անում «Իսլամական պետության» (ԻԳԻԼ` Ռուսատանում արգելված տեռորիստական կազմակերպություն` խմբ.), Արևմուտքի ռազմաքաղաքկան և տնտեսական էքսպանսիայի, ռեսուրսների սպառման վրա և այլն: Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը:

Սկսենք ԻԳԻԼ-ից` չեմ համարում, որ այն իրական վտանգ է ներկայացնում: Դա այնպիսի վտանգ է, ինչպիսին էր Էբոլան: ԻԳԻԼ-ը արհեստական պետություն է, որը հիմնականում գոյություն ունի վիրտուալ ձևով: Իմ ներքին ձայնը հուշում է, որ այն պահին, երբ ԻԳԻԼ-ը կդադարի կատարել այն դերը, որն այսօր նրան տրված է (դեպի Եվրոպա միգրացիոն հոսանքների անհրաժեշտությունը էլ չի լինի, երբ ԱՄՆ-ի և ԵՄ պետությունների հավաքածուների սիրահարները կստանան այդ տարածաշրջաններից իրենց ցանկալի ռեսուրսները, երբ նավթի շուկայում անկայունություն պետք չի լինի, երբ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կխափանվեն կոնկրետ տեսակի պետական համակարգերը և բոլորը կհասկանան, որ ավելի լավ է առևտուր անել, քան պատերազմել և այլն), հենց այդ պահին ԻԳԻԼ-ն ուղղակի կանհետանա: Դրա հետ տեղի կունենա այն, ինչը ժամանկին տեղի ունեցավ «սարսափազդու» Ալ-Քայիդայի հետ, որը մի պահ պարզապես անհետացավ միջազգային առաջնագծերից և դարձավ ոչ ոքի չհետաքրքրող, լոկալ կազմակերպություն: Անհրաժեշտ է հասկանալ, որ ԻԳԻԼ-ը որոշակի գործընթացների շարժիչ ուժն է և երբ այդ գործընթացների կարիքը չլինի, ԻԳԻԼ-ի անհրաժեշտտությունը նույնպես չի լինի: Դրանով է բացատրվում այն փաստը, որ այսպես կոչված լայն կոալիցիան ողջ տարի ռմբակոծում էր ԻԳԻԼ-ը, իսկ նրանք միայն ընդլայնում էին իրենց ազդեցության շրջանները: Բայց եկավ Ռուսաստանը, որին այդ շարժիչ ուժը ընդհանրապես պետք չէ, և երկու ամսում իրավիճակը փոխեց հակառակ կողմ: Բոլորը ստիպված եղան ընդունել այն փաստը, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գործողությունները զգալի կերպով կայունացրել են իրավիճակը Սիրիայում, սկսվել է վերականգնման գործընթացը: Բայց այստեղ հառնում են խփված Սու-24-ի հետևանքները, ԻԳԻԼ-ի կողմից հնչած սպառնալիքները Ռուսաստանի հասցեին և այլն:

Եթե ԻԳԻԼ-ը վիրտուալ ֆեյք է, էլ ինչու՞ են բոլորը այդքան վախենում նրանից:

Վախենում են Ամերիկան և Եվրոպան, որովհետև չեն հասկանում, թե ինչի հետ գործ ունեն: ԻԳԻԼ-ը դա գաղափար է, իսկ Արևմուտքում հիմա գաղափարներ չկան: Ու՞ր է հիմա «ամերիկյան երազանքը»: Այն պարզապես չկա, այն ինքն իրենս սպառել է, և դա ընդունում են հենց ամերիկացիները:

Իսկ Ռուսաստանում գաղափարների ճգնաժամ չկա՞: Ռուսաստանն ու՞նի այնպիսի գաղափար, որը առաջարկում է միջազգային լայն հանրությանը:

Իհարկե: Գաղափարը, որը Ռուսաստանը ներկայացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակում, գենանսամբլեայում և ընդհանրապես ամենուր, դա արդարության և միջազգային իրավունքների գաղափարն է: Դա գործում է, որովհետև եթե համեմատենք ներկայիս ՄԱԿ-ի Գլխավոր անսամբելեան հինգ տարի առաջվա Գենանսամբլեայի հետ, կտեսնենք երկու մեծ տարբերություն: Եթե նախկինում ԱՄՆ-ն իր ուզած ձևով էր վարվում և կարողանում էր իրեն պետքական որոշումների կայացման վրա ազդել, ապա հիմա դա չկա:

Բայց այստեղ, ինչպես միշտ, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, կան և դրական և բացասական կողմեր` մինուսները նրանում են, որ կա հեգեմոնիզմի մեծացման վտանգ, ինչին Ռուսաստանին ԱՄՆ-ն ակտիվորեն դրդում է: Դրա հետևանքը կարող է լինել այն, ոև ռուսաստանը կդառնա Նահանգների «երկրորդ հրատարակությունը», ինչը, իսկապես, կարող է խնդրահարույց լինել, մանավանդ, որ դրա որոշակի ախտանշանններ արդեն կան` որոշակի շովինիզմի, ավագ եղբոր հայացք «փոքրին» և այլն: Դա վատ է, վտանգավոր, այստեղ անհրաժեշտ է ժամանակին կանգնել և չդառնալ ազդեցության երկրորդ կենտրոն, այլապես մեզ վրա կբարդվեն բոլոր մեղքերը, ինչպես եղավ Սովետական Միության հետ: Դրական կողմը նրանում է, որ ներկայիս համաշխարհային համակարգը կառուցված է երկկենտրոնացման վրա: Եղել են կապիտալիստական և կոմունիստական համակարգեր, որոնք զարգացում են ապրել միմյանց հետ պայքարի ընթացքում: Կոմունիստականը անհետացավ, որովհետև իսկզբանե դեֆեկտիվ էր, իսկ կապիտալիստականը կորցնելով սփարինգ-գործընկերոջը, դադարեց զարգանալ և վերադարձավ իր սկզբնակետին: Այդ պատճառով էլ հայտնվում են «իգիլներ», տեղի են ունենում «ուկրաինաներ», սկսում են անտեսել միջազգային իրավունքը, առաջանում է իրավական նիգիլիզմ, որը արդյուքնում բերում է նրան, որ բոլորն սկսում են խաղալլ առանց կանոնների և հաղթում է նա, ով մյուսներից ավելի ուժեղ է: Առաջանում է քաոս, և այդ քաոսը դառնում է համակարգի փոփոխման, դրա վերածնման պատճառ:

ԻԳԻԼ-ի դեպքում ամեն ինչ պարզ է, էլ ի՞նչ վտանգներ կան:

Շատ ավելի լուրջ վտանգ եմ համարում ռեսուրսների վատնումը: Դա լուրջ վտանգ է, բայց վատատեսական կանխագուշակումների պատճառ չեմ տեսնում: Հասկանալի է, որ ստիպված ենք լինելու ամբողջովին փոխել Եվրասիական տարածքի տեխնոլոգիական դասավորվածությունը, այն ավելի կատարյալ դարձնել, որպեսզի հումքային ռեսուրսների քիչ օգտագործման դեպքում բարձրացնենք ապրանքների արտադրության արդյունավետությունը: Բայց այս վտանգը իր դրական կողմերն ունի` այն բարձրացնում է տեխնոլոգիականությունը և հումքային ռեսուրսների սպառման վտանգի տեսքով այդ նույն ռեսուրսներն ավելի արժեքավոր է դարձնում: Եվ մենք վերադառնում են նավթի բարձր գներին և այլն:

Ձեր նշած վտանգներից բացի կա նաև մասնատման վտանգ և այն արդիական է ողջ եվրասիական տարածքի համար: Հռոմեական հնագույն սկզբունքը ` «բաժանիր և տիրիր», չի մոռացվել, այն շատ լայն կիրառում է գտել հետխորհրդային երկրներում: Դա պետք է գիտակցել, պետք է կարողանալ պայքարել դրա դեմ և, մի խոսքով` պայքարել: Օրինակ` պետք է արգելել ավերիչ բնույթ ունեցող բոլոր ՀԿ-ները: Չէ որ մենք արգելում ենք քայքայողական աղանդները: Այդ դեպքում ինչու՞ չենք կարող նույն կերպ վարվել քայքայողական ՀԿ-ների հետ: Պայքարի համակարգը շատ հեշտ է և հատուկ գիտելիքներ չի պահանջում, բայց քաղաքական կամք է պահանջում:

Դուք խոսեցիք հետխորհրդային տարածքի մասնատման մասին, բայց այն առանց այդ էլ մասնատված է: Հայաստանը ԵԱՏՄ կազմում է, Վրաստանը ուզում է ՆԱՏՕ-ին միանալ, որտեղ է Մերձբալթիկան, Թուրքմենիան կորել է քարտեզի վրա, Ադրբեջանը լողում է փոթորիկի ընթացքում և այլն: Ինչպե՞ս պայքարել սրա դեմ:

Երբ ինչ-որ մեկը սողալով անցնում է մեկ ուրիշ տեղ, նա սողում է այնքան, որքան ուժերը բավարարում են: Ցավոք` ամենահեռուն գնաց Ուկրաինան, քանի որ բավական շատ ռեսուրսներ ուներ: Այդ ռեսուրսները երկար ժամանակ վատնում էին մայդանում` ակեր այրելով: Բայց որքան շատ ռեսուրսներ ես ծախսում «սխալ ուղղությամբ գնալու» համար, այնքան ավելի զգայուն է լինում արթնությունը: Բանն այն է, որ որոշ երկրներ վարակվեցին գունավոր հեղափոխությունների վիրուսով: Դա քաղաքագիտական գեղեցիկ բառախաղ չէ, այլ իրական տերմին, որը նկարագրում է քաղաքական համակարգի տեխնոլոգիական հիվանդությունը, որը այդ համակարգը դարձնում է բոլորովին անգործունակ: Ճիշտ նույն ձևով անցան Լիբանանի, Իրաքի, Աֆղանստանի հեղափոխությունները և մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք ավիրում ազգային պետությունները: Ավելին` Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, որոշ չափով Ղրղզստանում կատարվեցին նույնատիպ գործընթացներ: Տարբեր էր ինտենսիվությունը, բայց գործընթացները միևնույն մոդելով էին ընթանում, ինչը զարմանալիորեն հիշեցնում է 80-ականների քաղաքական իրավիճակը Սովետական Միությունում:

Վերը նշված երկրները անցել են միևնույն երևույթի միջով, բայց յուրաքանչյուրն իր լոկալ համակարգի շրջանակներում: Որքան էլ տարօրինակ է` առաջինը ուշքի եկավ Ղրղզստանը և մտավ ԵԱՏՄ կազմի մեջ: Չգիտեմ` կամ տեղի էլիտային օգնեց ներքին ձայնը, կամ էլ հպարտությունը տեղի տվեց խելամտությանը և նրանք հասկացան, որ այդ ճանապարհը տանում է դեպի անորոշություն: Արդյունքում` Ղրղզստանը իր մաշկի վրա զգալովվ գունավոր հեղափոխության բոլոր հետևանքները` մտավ ԵԱՏՄ: Իմ կարծիքով` «ղրղզստանի դրվագը» լավ հնարավորություն է քննարկելու գունավոր հեղափոխությունների խնդիրները և մասնատման գործընթացները այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան և այդ վիրուսով վարակված այլ երկրների: Այս երկրները անպայման կգան այս ամենին, բայց դեռ մի կողմ են քաշվում, որքան հեռու գնան, այնքան բարդ կլինի վերադարձի ճանապարհը: