ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը Վիեննայում հանդիպել է ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) ղեկավար Սուլեյման Ջասիր ալ-Հերբիշի հետ: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է Ենթակառուցվածքների աջակցման և գյուղատնտեսության ֆինանսավորման վարկային ծրագիրը, որը ծավալը կազմում է 25 միլիոն դոլար:

«Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ յոթ շրջանների ջրամատակարարումը և ոռոգումը՝առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնել ոռոգվող տարածքների արտադրողականության արդյունավետությունը և նպաստել աղքատության կրճատմանը»,-նշված է հաղորդագրության մեջ: