Շուտով լույս է տեսնելու ֆենթեզի ժանրում ստեղծագործող հանրահայտ գրող Ջոն Տոլկիենի մինչ այդ անհայտ գիրքը: HarperCollins հրատարակչությունը պաշտոնապես հաստատել է, որ Կուլլերվոյի պատմությունը գիրքը վաճառքում կհայտնվի օգոստոսի 27-ին:

Տոլկիենը այդ ստեղծագործությունը գրել է 1914թ.-ին Օքսֆորդում սովորելու ընթացքում, նշում է The Tolkien Cociety-ին:

Պատմությունը հանդիսանում է կարելո-ֆինական Կալեվալա էպոսի վերամշակումը և վերաիմաստավորումը ու կարևոր նշանակություն ունի Տոլկիենի լեգենդարիումի զարգացման համար:

Առաջին անգամ պատմվածքը հրապարակվել է 2010թ.-ին՝ գրողի ստեղծագործությունների հիմնարար ուսումնասիրությունների յոթերորդ հատորյակում: Ինքը գրողը այն նկարագրել է որպես սեփական լեգենդները գրելու սաղմնային փորձ:

Գիրքը առաջին անգամ լույս կտեսնի առանձին հրատարակությամբ: Գրքի արժեքը պինդ կազմով 16,99 եվրո է, փոխանցում է Newsru.com-ը:

Կուլլերվոն՝Կալերվոյի որդին Տոլկիենի կողմից ստեղծված ամենամռայլ և ողբերգական կերպարներից մեկն է:

Դժբախտ Կուլլերվոն՝ հենց այդպես էր գրողը անվանում գերմարդկային հատկանիշներով և ողբերգական ճակատագրով որբին:

Պատմության համաձայն, տղան դաստիարակվել է սև մագ Ունտամոյի կալվածքում, որը սպանել է նրա հորը և գերեվարել մորը: Պատվածքում ներկայացված են Կուլլերվոյի հարաբերությունները երկվորյակ քրոջ հետ և կախարդական սև շան:

Տղային ստրկության են վաճառում և նա երդվում է փախչել և իր հարազատների վրեժը հանել:

Ինչպես նշել է Տոլկիենը, Կուլլերվոյի պատմությունը դարձել է հեքիաթային երկագնդում: Պատմվածքի հերոսը Միջերկրի առաջին դարաշրջանից Տուրին Տուրամբարայի նախատիպն է, ում ընտանիքը անիծվել է Մորգոտի կողմից: Տուրին Տուրամբարը՝ Տոլկիենի մի շարք ստեղծագործությունների կենտրոնական հերոսն է: Նա հիշատակավում է Մատանիների տիրակալը եռապատումում և հանդիսանում է Էլրոնդի, Արվենի և Արագորնի բարեկամը:

Բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկիենը հանդիսանում է ֆենթեզի ժանրի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: 2008թ.-ին The Times նրան հատկացրել է 6-րդ հորիզոնականը՝ 1945թ.-ից ի վեր բրիտանացի 50 հռչակավոր գրողների շարքում: