Օրերս Հայաստանում կրկին խոսվեց այն մասին, որ անհրաժեշտ է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: Դրա համար առիթ ծառայեց ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները՝ Ռուսաստանի դեմ, որոնք այս անգամ շոշափում են նրա էներգետիկ ու բանկային ոլորտները: Երկու գերտերությունների միջև եղող լարվածության հերթական դրսևորումը զգոնություն առաջացրեց հայկական ընդդիմության թևերից մեկի մոտ:

Խոսքը հատկապես գնում է «Ելք» բլոկի մասին, որը ապրիլյան ընտրությունների արդյունքներով կարողացավ 9 տեղ զբաղեցնել խորհրդարանում: «Ելք»-ում վախենում են, որ ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումները էլ ավելի են թուլացնելու ԵԱՏՄ լոկոմոտիվը հանդիսացող ռուսական տնտեսությունը: Հետևաբար՝ Հայաստանի անդամակցությունը կառույցին՝ հղի է բազմաթիվ ռիսկերով ու վատնումներով: Ահա այսպես են գտնում տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչները: Որպես այլընտրանք՝ «Ելք»-ն առաջարկում է ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրոմիության հետ: Սակայն ամեն ինչից դատելով՝ տեղի «եվրոինտեգրատորների» քաղաքական հռետորաբանությունը տնտեսական լուրջ իրողություններ այստեղ չի տեսնում: Իսկ այդ իրողությունները բխում են նրանից, որ Ռուսաստանը  Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերների հիմնական աղբյուրն ու հայկական արդյունաբերական ապրանքների սպառման խոշորագույն շուկաներից մեկն է:

Представители блока "Елк"
Представители блока “Елк”

Ինչպես ավելի վաղ նշեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՌԴ արտահանվող  հայկական ապրանքի 92 %-ը բաժին է ընկնում տեքստիլին, մթերքին, սպիրտային խմիչքներին և այլն: Ընդ որում անցյալ տարի Ռուսաստան արտահանվող ապրանքների աճը կազմել է 64,2% (226$-ից մինչ 371$): Նման ցուցանիշների հնարավոր է եղել հասնել շատ դեպքերում հենց ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ:

Արամյանը նաև հայտնեց, որ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ միասին անց է կացվել ԵԱՏՄ մասնակցության տնտեսական շահավետության վերլուծություն: Հայաստանի համար լրացուցիչ տնտեսական շահը կազմել է 2,2%, ընդ որում դրա 1,4%-ը պայմանավորված է էներգակիրների ցածր գներով: Ածխաջրածինների ցածր գները Հայաստանին թույլ են տալիս ամեն տարի խնայել շուրջ 140 մլն. $: Եթե Հայաստանը ԵԱՏՄ մուտք չգործեր, ապա տնտեսությունում իրավիճակը 2015թ.-ին ավելի վատ էր լինելու՝ 0,2 %-ի փոխարեն զգալի անկում էր գրանցվելու:

Հակառակ պատկեր է ստացվում Հայաստանի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը քննարկելիս: Հայկական էքսպորտի գրեթե 90 %-ը բաժին է ընկնում հումքին, մասնավորապես՝ պղնձամոլիբդենային հանքաքարին: Եվ դժվար թե արժե հույս դնել այն բանի վրա, որ ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագիրը ինչ-որ ճշգրտումներ կմտցնի Երևան- Բրյուսել առևտրային կառույցում:

Այս ամենի կողքին, ակնհայտ երևում է, որ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունների վերանայման մասին հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դեմագոգություն, որը շռայլորեն ողջունվում է արևմտյան դեսպանատների ու հասարակական կազմակերպությունների կողմից:

Ռուսաստանում, ի դեպ, նման ոգեկոչ հայտարարություններին ավելի հանգիստ են վերաբերվում՝ վերագրելով դրանք բազմակարծությանն ու խոսքի ազատությանը:

«Հայաստանի նման երկրներում, որտեղ արտաքին քաղաքականությունը լուրջ քննարկումների առարկա է, կարող են շատ կարծիքներ հնչել: Մեզ այդ հայտարարությունները (ԵԱՏՄ –ից դուրս գալու մասին) չեն վախեցնում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն դարձել որոշիչ՝ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ուղղության հստակեցման հարցում»,- Dalma News-ի հետ զրույցի ընթացքում ասաց Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով ու հայրենակիցների հետ կապերի հանձնախմբի անդամ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով ամենից լավ Հայաստանում խոսում են պաշտոնական այրերը, որոնք հստակ տնտեսական ցուցանիշներ են բերում:

«Ակնհայտ է, որ Հայաստանը ներդրումների ու ԵԱՏՄ երկրների շուկա մուտք ունենալու տեսանկյունից շահել է: Շահել է նաև մաքսային վճարումների տեսանկյունից, որոնք արվում են որոշակի համամասնությամբ՝ անկախ այն բանից, թե որտեղ է ապրանքը հատում սահմանը»,- հիշեցրեց Զատուլինը:

Ընդ որում, ինչպես նշում է քաղաքականը, այդքան էլ հասկանալի չէ, թե դրա փոխարեն ինչ այլընտրանք է առաջարկվում Հայաստանին: Ու խոսքը ոչ միայն տնտեսական բաղադրիչի մասին է, այլ նաև անվտանգության գործոնի:

«Ես չգիտեմ, թե ով է առհասարակ պատրաստ իր վրա վերցնել Հայաստանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը»,- ասում է պատգամավորը:

Ի դեպ, «Ելք» բլոկում ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին որպես այլընտրանք՝ դիտարկում են ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությունը: Միևնույն ժամանակ անհասկանալի է այդ համագործակցության ինչպես ձևը, այնպես էլ բովանդակությունը: Օրինակ, հայտնի է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով ու երկկողմանի համաձայնագրին համապատասխան՝ լգոտային գներով Հայաստանին զինամթերք է վաճառում, իսկ ռազմական տեխնիկայի շատ տեսակներ առհասարակ տրվում են անհատույց: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն ի վիճակի է, իսկ գլխավորը՝ ցանկանում է այդ առումով փոխարինել Ռուսաստանին, կամ արդյո՞ք Բրյուսելը Հայաստանին կառաջարկի, ասենք, ռուսական «Իսկանդերին» արժանի այլընտրանք: Բնականաբար՝ ոչ: ՆԱՏՕ-ին որևէ առումով անդամակցության մասին խոսելը ավելորդ է:

Նույն՝ հարևան Վրաստանի՝Ալյանսին միանալու բազմամյա փորձը չոր հաշվով բերեց միայն աֆղանական «խաղաղական առաքելությանը» վրացական հատվածի ավելացմամբ: Այլ խոսքով՝ օրերս Թբիլիսիում հրաժեշտ տվեցին Աֆղանստանում զոհված 32-րդ խաղաղասերին, սկսած այն պահից, երբ երկիրը միացել է կենտրոնաասիական այդ երկրում իրականացվող օպերացիային: Վրացական զորքերի մասնակցությունը Աֆղանստանում տեղի ունեցող անհասկանալի պատերազմում  երկրին իր բաղձալի երազանքին՝ ԵՄ և ՆԱՏՕ մուտքին չի մոտեցնում: Արևմտյան լիդերներից ոչ-ոք այդ կազմակերպությանը Վրաստանի անդամակցության հարցին լրջորեն չի անդրադառնում:

Իր աչքի առաջ ունենալով հարևանի տխուր օրինակը, Հայաստանի կառավարությունը դժվար թե տեսանելի ապագայում ցանկանա փոխել արտաքին քաղաքականության ստատուս-քվոն: Ամեն ինչից դատելով՝ պաշտոնական Երևանը կշարունակի «կոմպլեմենտարիզմի» ավանդական քաղաքականությունը: Իսկ երկրում հակառուսական դատողությունները, ինչպես սովորաբար, իշխանությունների կողմից Մոսկվայի հետ բանակցություններում կօգտագործվեն որպես հաղթաթուղթ:

Պատրաստեց Աշոտ Սաֆարյանը