Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին ընդունել է հնդկական KGK Group կոնցերնի պատվիրակությանը՝ տնօրեն Սանջայ Կոտարիի գլխավորությամբ:

Ընկերությունը գործում է աշխարհի 15 երկրներում և զբաղված է ադամդագործության, ոսկերչության, ինչպես նաև լեռնաարդյունաբերության ոլորտներում:

Վարչապետը ողջունել է ընկերության ցանկությունը Հայաստանում խոշոր ներդրումային ընկերություններ անցկացնել և հավաստիացրել Հայաստանի աջակցությունը դրանց իրականացման դեպքում:

Աբրահամյանը ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ընկերության ցանկացած նախաձեռնություն և աջակցել նրանց տարբեր հարցերում: Հաշվի առնելով, որ Հայաստանը 2015թ.-ի հունվարի մեկից անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, ընկերությունը կարող է ներդնելով Հայաստանում, մուտք գործել ԵԱՏՄ-ի 170 միլիոնանոց շուկա:

Սանջայ Կոտարին շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության պատրաստակամության համար և նշել է իրենց հետաքրքրության մասին ներդրումներ կատարել Հայաստանում: Կողմերը վստահություն են հայտնել, որ ընկերության մուտքը հայկական շուկա կօգնի ընդլայնելու և խորացնելու հայ-հնդկական տնտեսական կապեր ընդհանուր առմամբ: Նշենք, որ հնդկական ընկերության հետ բանակցությունների մասին Հայաստանի տնտեսական կառույցների ներկայացուցիչները հայտարարել են դեռևս 2009թ.-ին: