Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը ռուսաց լեզվի դասընթացներ է մեկնարկել Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցների համար։

Դասընթացների բացման արարողությանը ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի ուսումնական մասի պետ Գոռ Վարդանյանն իր խոսքում նշել է, որ բոլոր բաժիններում անցկացվում են աշխատակիցների որակավորման բարձրացման մասնագիտական դասընթացներ, որոնց մասնակցելու համար աշխատակիցները պետք է ներկայացնեն ռուսերենի կամ այլ օտար լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ.

«Նման փաստաթուղթ ստանալու համար ունկնդիրը պետք է կանոնավոր հաճախի մեկնարկող դասընթացները և մասնակցի ավարտական ​​քննությանը»։

Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, ողջունելով դասընթացի մասնակիցներին, նշել է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունն արդեն անցկացրել է ռուսաց լեզվի դասընթացներ ոստիկանության աշխատակիցների համար Սյունիքի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում։

«Ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք», – նշել է նա և ներկայացրել Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլիա Բալասանյանին, ով լինելու է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցների համար դասընթացի դասախոսներից մեկը։

ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի ղեկավար Արուսյակ Միրզախանյանի խոսքով, ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի աշխատակիցների շրջանում ռուսաց լեզվի իմացության կատարելագործումն անհրաժեշտություն է դարձել։

«Վերջերս մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են ժամանել Հայաստան։ Համաձայնենք, որ ռուսալեզու քաղաքացիների հետ շփումը պահանջում է հատուկ տերմինաբանության որոշակի գիտելիքներ, հատկապես մաքսային և հարկային ծառայությունների աշխատակիցների համար։ Հենց այս պատճառով որոշեցինք կապվել Ռուսական տան հետ և նման դասընթացներ կազմակերպել։ Պետ է խոստովանեմ, որ ներկայացուցչության արձագանքը շատ արագ էր, և միասին կարողացանք անմիջապես մեկնարկել պարապմունքները», – ասել է Արուսյակ Միրզախանյանը։

Նշենք, որ փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության աշխատակիցների համար ռուսաց լեզվի դասընթացների բացման արարողությունը։