ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը խստացրել է վերահսկողությունը երկիր ներմուծվող մսամթերքի նկատմամբ: Այդ մասին հայտնում է ծառայության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, արգելք է սահմանվել Հայաստան խոշոր եղջերավոր կենդանիների ներմուծումը անձնական սպառման համար սահմանային Բագրատաշեն, Բավրա և Գոգավանի(Վրաստանի սահման)անցակետերով: Արգելքը գործելու է օգոստոսի 5-19-ը:

Մինչ այդ, Dalma Newsհայտնել էր, ՀՀ առողջապահության նախարարություն օգոստոսի 4-ին ահազանգ է ստացվե այն մասին, որ Արտամեդ գյուղ երկու բնակչ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն սիբիրախտի ախտանիշներով, որտեղից տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց՝միջին ծանրության վիճակում: Հետատագայում ախտորոշումը հաստատվել է:

Սննդի անվտանգության պետական ծառայության իրականացրած միջոցառման ընթացքում պարզվել է, որ հիվանդության պատճառը անձնական սպառման համար ներմուծված միսն է հանդիսացել: Առողջապահության նախարարության տվյալներով, միսը ներմուծվել է Վրաստանից:

Պետական ծառայության տվյալներով, Հայաստանում կենդանիների մոտ չի գրանցվել սիբիրախտի ոչ մի դեպք:
Այնուամենայնիվ, մասնագետները ևս մեկ անգամ կոչ են արել բնակիչներին չգնել մսամթերքը կասկածելի վաճառակետերից: Փոխանցում է «Новости-Армения»-ին: