Արտահանման զարգացման իրանական բանկը(EDBI) երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարության պայմանագիրն է ստորագրել հայկական Hayoun ընկերության հետ: Նախորդ կիրակի պայմանագրի տակ իրենց ստորագրություններն են դրել EDBI-ի կառավարիչն ու հայկական Hayoun ընկերության կառավարիչը: Փոխանցում է IRNA-ն:

Ըստ պայմանագրի, EDBI-ին 83 միլիոն դոլար կտրամադրի: Շինարարության ընդհանուր գումարը կկազմի 107,9 միլիոն եվրո:

Իրանի և ՀՀ-ի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը պատրաստ կլինի 18 ամսվա ընթացքում:

EDBI-ի կառավարիչն նշել է, որ երկու երկրների միջև գազային և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը գտնվում է շատ լավ մակարդակի վրա և հավելել, որ նախագծի օպերցիոն փուլը կիրարականացնի իրանական Sunir ընկերությունը:

Hayoun ընկերության կառավարիչը նշել է, որ երեք տարի առաջ առկախված ծրագիրը ստորագրվել է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ էլեկտրաէներգիայի գծի հզորությունը կազմում է 300 մեգավատ և այն չի կարող օգտագործվել էլեկտրաէներգիայի հետագա մատակարարման համար:

Երբ կառուցվի երրորդ գիծը երկու սխեմաներով էլեկտրաէներգիայի մատակարարումը կկազմի 700 կիլովատ, իսկ փոխանակվող էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը երկու երկրների միջև կկազմի 1000 մեգավատ: Իրանի և ՀՀ-ի միջև երրորդ գծի շինարարությամբ իրանական ազգային էլեկտրաէներգետիկ համակարգին կմիանան նաև Թուրքիան, Վրաստանն ու ՌԴ-ը: