Հայաստանում անցած դեկտեմբերի 9-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ջախջախիչ հաղթանակ տարավ «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը: Հավաքելով ձայների 70.43%-ը, դաշինքը ստացավ սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում, ինչը Փաշինյանին և նրա թիմին լիակատար ազատություն կընձեռի գործողությունների մեջ:

Եվ դատելով կառավարության ապագա ղեկավարի հայտարարություններից՝ նրա առաջին նախաձեռնություններից մեկը կլինի «անցումային արդարադատության» մեխանիզմի ներդրումը: Որը կոչված կլինի մեծ հնարավորություններ տալ իշխանություններին՝ հակակոռուպցիոն պայքարում, և ամենակարևորը՝ հնարավորություն տալ նախկին պետական պաշտոնյաներին և խոշոր ձեռներեցներին վերադարձնել պետությանը յուրացված դրամական միջոցները և գույքը` դրա դիմաց դադարեցնելով պայմանական հետապնդումը կոռուպցիայի և անօրինական հարստացման փաստերի համար

Ապագա խորհրդարանում Փաշինյանին ընկերակցելու է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, և «Լուսավոր Հայաստանի» ղեկավար, Փաշինյանի նախկին գործընկերը՝ «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը: Եվ հաշվի առնելով նրանց նախկին քաղաքական գործունեությունը, իսկ ամենակարևորը՝ վարքը նախընտրական քարոզարշավի ընթացքում, ԶԼՄ-ների և հասարակության մոտ կասկածներ կան, որ երկու քաղաքական ուժերն էլ կարող են լուրջ ընդդիմություն դառնալ Փաշինյանի համար:

Այս տեսակետից նոր խորհրդարանը, որի օրինականության հանդեպ ոչ մի պահանջներ չկան հասարակության կողմից, մեկ կողմից լուրջ տարբերվելու է նախկին խորհրդարաններից՝ իր կասկածելի ընտրության արդյունքներով՝ դա լինելու է առաջին խորհրդարանը, որտեղ չկա խիստ ընդդիմություն գործող իշխանություններին:

Էդմոն Մարուքյանը ԶԼՄ-ներին մեկնաբանելով հասարակության կասկածները նրա «ընդդիմադիրության» վերաբերյալ, կոչ արեց սպասել նոր խորհրդարանի աշխատանքի սկզբին: Ընդ որում, նա ընդգծեց, որ կուսակցությունը չի լինելու «հեղափոխական ընդդիմություն»: ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լինելու է ինստիտուցիոնալ, ռեֆորմիստական ուժ: Մենք մշտական հեղափոխությունների կողմնակից չենք»,- ընդգծեց Մարուքյանը

Իր հերթին Գագիկ Ծառուկյանը խոստացավ իրեն ձայն տված ընտրողներին. «որպես երկրորդ քաղաքական ուժ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ձեր ձայնը կդառնա խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը, կշարունակի մնալ իր ժողովրդի կողքին և գործունեություն ծավալել՝ ուղղված բացառապես հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը»:

Սակայն, հիշելով, թե որքան հեշտությամբ Ծառուկյանը անձնատուր եղավ Սերժ Սարգսյանի առջև 2015 թ․փետրվարյան կոնֆլիկտի ժամանակ կամ Փաշինյանի առջև հոկտեմբերի սկզբին, փորձից հետո ՀՀԿ-ի և «Դաշնակցության» հետ միասին թույլ չտալ արտահերթ ընտրությունների անցկացումը, հիմնավորված կերպով կասկածի տակ է դրվում, որ նա ռիսկի տակ կդնի իր բիզնեսը «հանուն ժողովրդի»: Եվ դատելով նրանից, թե ինչպես երկար տարիներ Ծառուկյանին կոշտ քննադատող Փաշինյանը նրան «օլիգարխների» կարգից տեղափոխեց «խոշոր ձեռնարկատերերի» կարգ, նրանց միջև այժմ լիակատար փոխըմբռնում է:

Խորհրդարանական եռապետության միակ տարբերությունը նրանց գեոքաղաքական կողմնորոշման մեջ է՝ Փաշինյանը Ծառուկյանի հետ ավելի ռուսաստանամետ են, իսկ Մարուքյանը կողմ է արևմտամետ հայացքներին:

Ընդհանրապես, այս նախընտրական արշավի ընթացքում միայն ՀՀԿ-ն և որոշ հարցերում «Դաշնակցությունը» համարձակություն ունեցան քննադատել Փաշինյանին: Եվ հենց այս երկու ուժերը, նախընտրական մրցարշավի առանցքային մասնակիցներից չկարողացան հայտնվել նոր խորհրդրանի կազմում: Հավանաբար, ՀՀԿ-ն այժմ շատ է ափսոսում, որ ձախողեց շտկումների ընդունումը Ընտրական օրենսգրքի մեջ, որոնցից մեկով առաջարկվում էր նվազեցնել ընտրական շեմը կուսակցությունների համար 5%-ից մինչև 4% (ՀՀԿ-ն ուներ 4,7%) և դաշինքների համար՝ 7%-ից մինչև 6%:

Հատուկ արժե նշել Սերժ Սարգսյանի գործոնը ՀՀԿ-ի անհաջողությունների հարցում: Կուսակցության ղեկավարը, ում անհագ ցանկությունից՝ ունենալ անձնական իշխանություն, սկսվեց «թավշյա» հեղափոխությունը և ՀՀԿ կործանումը, ով այս բոլոր ամիսների ընթացքում վարչապետի պաշտոնից իր հրաժարականից հետո լռություն էր պահպանում և հրապարակավ հանդես չէր գալիս, այդպես էլ չհեռացավ կուսակցության նախագահի պաշտոնից, որպեսզի իր վրա վերցնելով մեղքը անցյալի սխալների համար և դառնալով «քավության նոխազը», լրացուցիչ շանսեր տար իր համակուսակիցներին ընտրությունների ժամանակ:

ՀՀԿ տարօրինակ ցուցակն էլ, դրա մեջ այնպիսի ոչ հայտնի գործիչների ներգրավումը, ինչպիսին էին Արտաշես Գեղամյանը, Դավիթ Շահնազարյանը, Մենուա Հարությունյանը, դժվար թե զերծ մնաց անձամբ Սերժ Սարգսյանի ներգործությունից: Դժվար է հավատալ, որ ՀՀԿ քաղաքական թևը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի, Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի, իր սեփական կամքով որոշեց ներգրավել կուսակցության ցուցակի մեջ այդքան վարկաբեկված, ինչպես և՛ ֆինանսական, և՛ ադմինիստրատիվ ռեսուրսներ չունեցող գործիչների:

ՀՀԿ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ մտադրված են շարունակել իրենց պայքարը Փաշինյանի հետ՝ որպես արտախորհրդարանական ընդդիմություն: Եվ կարծում են, որ ընտրությունների ժամանակ իրենց ցուցաբերած արդյունքները՝ մոտ 60 հազար ձայն, հաջողություն է, այլ ոչ թե պարտություն: «Մենք ֆիքսել ենք, որ Հանրապետական կուսակցությունը ողջ է, որ այն դեռ անելիք ունի, և դեկտեմբերի 9-ը դա ՀՀԿ վերածննդի օրն է»,- հայտարարեց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Միաժամանակ, պետք է հասկանալ, որ հին իշխանություններից Փաշինյանի գլխավոր հակառակորդների դերին, բացի ՀՀԿ «երիտասարդական թևից» Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, կարող են լինել նաև այլ հավակնորդներ. Սերժ Սարգսյանի փեսան, մեդիամագնատ Միքայել Մինասյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հարստագույն հայ ձեռներեց՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի տանդեմը: Չի բացառվում, որ նրանք կարող են ներգրավվել քաղաքական պայքարի մեջ՝ ստեղծելով նոր, ի տարբերություն ՀՀԿ-ին, չվարկաբեկված կուսակցություններ և դաշինքներ:

Կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ուղիղ հայտարարել է իր վերադարձի մասին մեծ քաղաքականություն: Եվ թեպետ նա չհասցրեց ձևավորել սեփական քաղաքական ուժը՝ մասնակցելու համար դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին, սակայն հաջորդ ընտրություններին նա կարող է մոտենալ սպառազինված՝ հաշվի առնելով նրա հզոր ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսները:

Միաժամանակ, հարկավոր է հասկանալ, որ նոր իշխանությունների հասարակական աջակցության տատանվողականության ֆոնի վրա, հին վերնախավի ամբողջ հույսը Փաշինյանի և նրա թիմի տապալումն է: Իսկ պահպանել այդքան բարձր վարկանիշ «թավշյա» հեղափոխության առաջնորդին գրեթե անհնարին կլինի՝ հաշվի առնելով ինչպես չափազանց բարձր սպասումները նրանից հասարակության կողմից (այդ թվում, իր իսկ կողմից շռայլությամբ բաժանված խոստումների պատճառով), այնպես էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում և արտաքաղաքական ռիսկերը (ղարաբարղյան հակամարտությունը, ԱՄՆ ճնշումները Իրանի վրա, արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը):

Փաշինյանի համար մեկ այլ խնդիր կարող են դառնալ ռադիկալները «Սասնա Ծռեր» կուսակցությունից: Չկարողանալով անցնել խորհրդարան՝ կուսակցությունը հանդես եկավ հին հայտարարություններով, որոնցում մեկ կողմից ընդունեց ընտրությունների արդյունքները, մյուս կողմից հայտարարեց, որ «ընտրության մասնակիցների միջև անհավասար աստիճանակարգում էր ձևավորվել և օլիգարխիան, օգտվելով ընձեռված հնարավորությունից, մասնակցեց ընտրություններին և մասամբ նորից սողոսկեց խորհրդարան»: Եվ հետևաբար կուսակցությունը ստիպված է ֆիքսել, որ «ընտրությունները չեն կարող անվերապահորեն արդար համարվել»:

Իսկ թե որքան ռադիկալ են «Սասնա ծռերն» արձագանքում «քաղաքական անարդարության» դրսևորումներին, հայ հասարակությունն արդեն տեսել է: Եվ բացառված չէ, որ Փաշինյանը դեռ զղջալու է, որ օգնել է նրանց խուսափել բանտարկությունից՝ ոստիկանական բաժանմունք գրավելու և ոստիկաններ սպանելու համար: Հատկապես, եթե «Սասնա ծռերը» սկսեն պնդել, որ եկել է ժամանակը պայքարել նոր ընտրությունների համար: Քանի որ ներկայիս խորհրդարանը, նրանց կարծիքով, պետք է աշխատի երկու տարի, և այդ ընթացքում ընդունի օրինագծեր և պայմաններ նախապատրաստի նոր ընտրությունների և որակապես նոր խորհրդարանի համար:

 

Հայկ Խալաթյան