Հունա-հռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: Լաս-Վեգասում տեղի ունեցող աշխարհի առաջնության եզրափակիչում Ալեքսանյանը մինչև 98կգ քաշային կարգում հաղթել է օլիմպիական գործող չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Գասեմ Ռեզաին:

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ Միհրան Հարությունյանը՝ մինչև 66 կգ քաշ պարտություն է կրել բրոնզի համար պայքարում, իսկ Արսեն Ջուլֆալակյանը՝ մինչև 78 կգ չի կարողացել պայքարել մեդալների համար: Հարությունյանը և Ալեքսանյանը նվաճել են 2016 օլիմպիական խաղերի ուղեգրեր: