Աիդան 13 տարեկան է, նա ստիպված է երբեմն մայրություն անել 2,5 տարեկան քրոջը՝ Տաթևիկին: Նրանց մայրը և 14-ամյա եղբայրը երկար ժամանակ բացակայում են տանից, քանի որ ստիպված են մոտակա գյուղատնտեսական համայնքներում աշխատանք փնտրել: Այս ընտանիքը ծնունդով Գյումրիից է՝ իր մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքից, որը գտվում է Երևանից 125կմ դեպի հյուսիս:

Փոքրիկ Աիդան արթնանում է առավոտյան ութին, հագցնում է քրոջը: Առավոտյան 9-ին, ըստ օրակարգի, նրանք թեյ են խմում մի քնաի կտոր հացով: Հետո Աիդան սկսում է տնային գործերը և պլաստիկ շշերի մեջ ջուր է հավաքում՝ ընդհանուր ծորակից:

Տունը ջեռուցում չունի, չկա էլէկտրականություն և ջրամատակարարում:

Աիդան լվացք է անում, հետո խաղում է սիրելի քրոջ հետ:

Ժամը երեքին նրանք ապուր են ուտում: Մինչև երեկոյան 9-ը այս փոքրիկներն այլևս ոչինչ չեն ուտում: Երեկոյան 9-ին կրկին թեյ են խմում՝ այս անգամ առանց հացի:

Աիդան անհանգստանում է կրտեսեր քրոջ առողջության համար. «Իմ երկու քույրիկները մահացել են թոքերի բորբոքումից (մեկը երկուամսեկանում, մյուսը՝ երկու տարեկան հասակում), բժիշկներն ասում են, որ եթե Տաթևիկը ճիշտ չսնվի և չապրի ավելի լավ պայմաններում, ապա նա կարող է մահանալ նույն հիվանդությունից»:

Աիդան ազատ օրեր չունի: Տանն բոլոր գործերը նրա ուսերին են՝ սուղ ընթրիք պատրաստելուց մինչև՝ գնումները, լվացքը և տները մաքրելը: Այս ամենի հետ մեկտեղ նա նաև դպրոց է հաճախում: Քույրիկի հետ խաղալու ժամանակ է լինում միայն, երբ Աիդան վերջապես գլուխ է հանում իր բոլոր տանային գործերից:

Տունը խոնավ է, որոշ պատուհաններ անգամ ջարդված են: Դպրոցում Աիդան ոչ ոքի հետ չի շփվում, նա ընկերներ չունի, ասում է` «չեմ սիրում շատ խոսել, մենակությունն եմ նախընտրում»: Նա երազում է իր ընտանիքի մասին հոգ տանելու համար բավական գումար վաստակել: Երբ նրան հարցրեցին, թե ինչ նվեր է ցանկանում ստանալ, Աիդան պատասխանեց՝ «գունավոր մատիտներ»:

Տաթևիկը տուբդիսպանսերում, նա 7 տարեկան է

2005թ.-ից հետո Տաթևիկը հիվանդացել է պալարախտով: Նրան տեղափոխել են բուժվելու առողջարան, որին հասնելու համար 5 ժամ ճանապարհ է պետք գնալ: Տաթևիկը առողջացել է, բայց ավելի քան երկու տարի չի կարողացել հանդիպել քրոջը:

2010թ.-ին Աիդան ամուսնացել է և 18 տարեկանում արդեն երկրորդ երեխային էր սպասում: Նա դեռ ապրում է սարսափելի պայմաններում՝ առանց խմելու ջրի, էլեկտրականության և ջեռուցման: Նա արդեն անհանգստանում է իր աղջկա առողջության համար: Նա չի կարող իրեն թույլ տալ նորմալ սնունդ ստանալ և դեղերի գումար էլ չունի: Նրա ամուսինը, երբ տանն է, գումար է վաստակում մեքենաներ լվանալով: Իսկ երբ այդ աշխատանքն էլ չկա, մեկնում է Սիբիր, ճանապարներ է կառուցում:

Aida 4

Այսօր Աիդան, իր չորս աղջիկների հետ, ապրում է երկուսենյականոց խոնավ բնակարանում: Հագուստը պարտքով են գնում: Տունը ջեռուցվում է փոքրիկ գազայրիչով, որի վրա էլ ստիպված են ջուր տաքացնել, որպեսզի լողացնեն երեխաներին: Բաղնիք չունեն: Սնվում են հիմնականում տապակած կարտոֆիլով: Ձմռանը բանջարեղեն և միրգ գնում են ամիսը մեկ-երկու անգամ: Ողջ շաբաթը երեխաները իրենց մոր հետ սպասում են շաբաթ օրվան, երբ Տաթևիկին Գյումրու գիշերօթիկ դպրոցից թույլ են տալիս այցելել հարազատներին:

Аида и Татевик (2015)
Աիդա և Տաթևիկ (2015)

Հ.Գ. Հոդվածի հեղինակը The Guardian-ից Ռորի ՄակԼինն է, իսկ լուսաննկարները արել է լուսանկարիչ Նիկ Դենցինգերը Portraits of lives in poverty: Nick Danziger’s tales from Armenia նախագծի շրջանակներում: Նա լուսանկարել է այս ընտանիքին տաս տարի շարունակ: