94 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող հայկական ծագմամբ ֆրանսիացի շանսոնյե Շարլ Ազնավուրը, ով հեռացել է կյանքից իր տանը՝ Ֆրանսիայի հարավում: Ըստ ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկատվության, մահվան պատճառը չի բացահայտվում:

Իր ամբողջ 80-ամյա կարիերայի ընթացքում երաժիշտը գրել է մոտ 1300 երգ, ավելի քան 100 ալբոմ և անցկացրել է ավելի քան հազար համերգներ 94 երկրներում: Նա դարձել էր առաջին ֆրանսիացի կատարողը, ում հաջողվել է պլատինե սկավառակ ստանալ Եվրոպայում: Երաժիշտն աշխատել է այնպիսի ճանաչված մարդկանց հետ, ինչպիսին են՝ Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Ֆրենկ Սենատրան, Պատրիցիա Կաասը, Լուչիանո Պավարոտտին և Պլասիդո Դոմինգոն: «Time» ամսագիրը և CNN հեռուստաալիքը 1998թ․ Ազնավուրին անվանել են 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը:

Ազնավուրը նաև խաղացել է ավելի քան 80 դերեր կինոյում: Դրանց թվում են «Արարատը», «Կրակեք դաշնակահարին», «Սատանան և տաս պատվիրանները», և «Երկաթե թմբուկը»: Ազնավուրի ստեղծագործությունները նշվել են «ոսկե առյուծով» Վենետիկի միջազգային կինոփառատոնին (1971), պատվավոր «Սեզարով» (1997), պատվավոր մրցանակով Կաննի միջազգային կինոփառատոնին (2006): 93 տարեկան հասակում Ազնավուրն աստղ է ստացել հոլիվուդյան «Փառքի ծառուղում»:

Երաժիշտը հանդիսանում է ֆրանսիական Պատվավոր լեգիոնի շքանշանի կոմանդոր և կրում է Հայաստանի Ազգային հերոսի կոչումը: Նրան պարգևատրել են Հայրենիքի շքանշանով, «Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերի ամրապնդման մեջ նշանակալի ներդրում կատարելու համար» պատվավոր նշանով, ինչպես նաև Ռաուլ Վալլենբերգի մեդալով (Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների փրկությանը մասնակցելու համար):

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Dalma News-ի նյութը մեծն մաեստրոյի կյանքի և ստեղծագործական ուղղու մասին. Դու հրեա՞ ես: Ոչ, հայ: Դա ինչպե՞ս: Երկար պետք է բացատրել. և կրկին Շարլ Ազնավուրի մասին: