Օրերս Հյուսիսային պողոտայով զբոսնող հայրենակիցները, ինչպես և մայրաքաղաքի հյուրերը, հնարավորություն ստացան փորձելու բազմազան պանրեր: Երևանում առաջին անգամ անցկացվում էր պանրի փառատոնը: Եվ, թեպետ 2018թ․ Հայաստանի գաստրոնոմիկ միջոցառումների ցանկում այս իրադարձությունը նշված չէր, ինչպես հստակեցրեցին միջոցառման մասնակիցները, խոսքը մասնավոր նախաձեռնության մասին է, այնուամենայնիվ այս մթերքի սիրահարները բառացի շրջափակել էին մասնակից ընկերությունների տաղավարները:

Համեղ պատառները ինչպես հայկական տեսակի պանիրների, այնպես էլ այն տեաակների, որոնք համաշխարհային ճանաչում են ստացել, սկսած «Ռոկֆորից» մինչև «Մաասդաման» և «Կամամբերան», ցրվեցին մեկ ակնթարցում: Զարմանալի չէ խանութներում այս մթերքների գինը, մեղմ ասած, «կծող» է՝ 100 գրամը արժի մոտավորապես 800 դրամ: Հայկական տեսականին ավելի էժան է՝ միջինում 200-250 դրամ 1 կգ համար, այնուամենայնիվ, դա էլ յուրաքանչյուրը չի կարող իրեն թույլ տալ: Իսկ փառատոնի ժամանակ թույլ էին տալիս յուրաքանչյուր տեսակի պանրից փորձել այնքան, որքան կցանկանան: Վաճառքի համար ևս «աղի մթերքի» գինը էապես ցածր էր, քան սուպերմարկետներում:

Հետաքրքրական է, որ մինչդեռ հայրենակիցները վայելում էին «արտասահմանյան» կաթնամթերքի բազմազանությունը, օտարերկրյացիները զարմացած փորձում էին հայրենական «Լոռին» և «Չանախը»: Ֆրանսիացի Սոֆիին «Կամարի» գործարանի սեղանին, որը գտնվում է Վայոց Ձորի Ռինդ գյուղում, հավանաբար, ձգեց բնածին շնորհքը պանրերի մեջ ընտրել ամենաարժանավորները: Հաճույքով հյուրասիրվելով, նշեց. «Հիանալի է: Հայաստանում պանիր արդեն փորձել եմ: Սակայն այս տեսակը պարզապես հիանալի լրացում է գինու համար: Քանի դեռ հյուրընկալվելու եմ ձեզ մոտ, կփորձեմ կուշտ հագենալ «չանախից»»: Այն հարցին, թե որտե՞ղ են պանրերը ավելի լավը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ հայրենի Ֆրանսիայում, նրբանկատորեն խուսափեց պատասխանից. «Չէ՞ որ նրանք տարբեր են: Դժվար է համեմատել»:

Իրականում մեր արտադրողների կողմից ներկայացված ավանդական պանրի տեսակների հետ մեկտեղ սեղանների վրա գեղեցկանում էին նաև «Չեչիլ», «Սուլուգունի», «Բոխչա պանիր», «Թել պանիր», «Հորած պանիր», ապխտած պանրի տեսակներ: Այս ամբողջ բազմազանությունը՝ ճաշակով և հումորով ձևավորված, օրինակ ապխտած պանրի հերմետիկ տուփը իր «ցանցի» մեջ էր առել խեցգետինը, ձգում և գրավում էր հայրենական «պանրասերներին»: Արդյունքում, փառատոնի սզբից արդեն մեկ ժամ անց, «Բիոկաթ» ընկերության սեղաններին արդեն գրեթե ոչինչ չէր մնացել: Իսկ գործարանից բերվել էր առնվազն 25 կիլոգրամ պանիր: Եվ հասկանալի է, միջոցառման շրջանակներում այս մթերքը ներկայացված էր բացառապես համտեսի նպատակով, վաճառքի մասին խոսք չկար:

«Ի՞նչը դրդեց ձեզ մասնակցելու այս միջոցառմանը: Արդյո՞ք դա իրացման ծավալների կրճատում չէ»,- հետաքրքրվում եմ «Բիսոկաթ» ընկերության վաճառքի գծով մենեջեր Կարապետ Հովհաննիսյանից: «Բոլորովին ոչ: Մեր արտադրանքը պահանջարկ ունի: Ինչի մասին խոսում է գովազդային ֆոնդի բացակայությունը մեր ընկերությունում: Մենք համոզված ենք, որ լավ արտադրանքը գովազդի կարիք չունի: Իսկ այսօր՝ այստեղ գտնվելու նպատակն է պարզապես մասնակցությունը, ձգտումը ծանոթացնել մարդկանց պանրի այն տեսականու հետ, որոնք նրանք, հնարավոր է չեն փորձել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: Եվ ավելացրեց, որ մեր ժողովուրդը լավ է հասկանում պանիրներից: Պատահական չէ, որ խանութներում նորանոր պանրի տեսակներ են պահանջվում:

«Մեր տեսականին պարունակում է մոտ 50 տեսակի պանիրներ, սակայն մենք մտադրված ենք ընդլայնել ցանկը: Այն պարզ պատճառով, որ պարբերաբար հանրապետություն են ներկրվում պանրի նոր տեսակներ, ինչը բարձրացնում է մեր հայրենակիցների ճաշակը: Եվ բերում է նրան, որ մեր սպառողը ցանկանում է տեսնել այդ պանրի տեսակները արդեն տեղի խանութներում: Իսկ հաճախորդի ցանկությունը, ինչպես ասվում է՝ օրենք է»,- նշում է ընկերության ներկայացուցիչը:

Պանիրների ներկրումը Հայաստան իսկապես ուրախացնում և զարմացնում է: Ներկրողների շարքում է «Lactalis ARMA» ընկերությունը, «Պրեզիդենտ» ապրանքանշանը, որը փառատոնի ժամանակ բացի համտեսից կազմակերպել էր նաև վաճառք: Հավանաբար այդ պատճառով «պրեզիդենտական» սեղանի մոտ հատկապես մարդաշատ էր. վերցնում էին քիչ, 100 կամ 200 գրամ, սակայն գրեթե յուրաքանչյուր գլխից: Կբավականացնի՞ արդյոք ֆրանսիական պանիրը բոլորի համար: Ընկերության ներկայացուցիչները հայտնեցին՝ բերել են այն մոտավորապես այնպես, որ առանց համետեսելու ոչ ոք չի հեռանա:

«Մարդկանց պետք է պարբերաբար հյուրասիրել, պետք է սովորեցնել պանրի օգտագործման մշակույթը: Սպառողը պետք է իմանա, որ օրինակ, կապույտ փառով բոլոր պանիրները չեն, որ կոչվում են «ռոկֆոր»: Եվ որ կան նաև պանիրներ սպիտակ փառով: Կան գերչոր, փափուկ պանիրներ… Եվ որ, ընդհանրապես աշխարհում պանրի տեսականիները շատ են, մոտ 2000 տեսակ»,- պարզաբանեց «Lactalis ARMA» ընկերության ղեավար Վիկտոր Վաշենկոն,- «Ահա թե ինչու մենք հաճույքով ենք մասնակցում պանրի փառատոնին, այլ ոչ թե սրտնեղելով, ինչպես դուք կես կատակ, կես լուրջ նշեցիք զրույցի սկզբում՝ ակնարկելով ավելորդ ծախսերը: Եվ մեզ հաճելի է, որ մարդիկ հաճույքով են փորձում մեր արտադրանքը: Եվ որ հետաքրքրություն արտահայտողների մեջ գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում այն դուր չի եկել: Ինչն էլ հասկանալի է, ֆրանսիական պանիրը որակի չափորոշիչն է ամբողջ աշխարհում»:

Սակայն, գոյություն ունի կարծիք, որ հայրենակիցներն այժմ ավելի կարևոր խնդիրներ ունեն, քան թանկարժեք ֆրանսիական պանիրն, աշխարհում ճգնաժամ է, ինչպես ասվում է, դրա ժամանակը չէ… «Ի՞նչ է նշանակում թանկարժեք պանրերի ժամանակը չէ: Միշտ էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են ճիշտ սնվել: Չէ որ հարցը արժեքի մեջ չէ իրականում: Կարելի է օգտագործել 10 կգ պանիր, ավելի ճիշտ պանրային մթերք, 2000 դրամ արժողությամբ 1 կգ-ի համար: Իսկ կարելի է գնել 500 գ նորմալ պանիր, և իսկապես դրանից և՛ հաճույք ստանալ, և՛ օգուտ: Չէ որ մեր պանիրները՝ դրանք կամ դեսերտ են, կամ հիմնական ուտեստ: Դրանք օգտագործում են մեղրով, ընկույզով: Գներն էլ այդքան բարձր չեն. 650 դրամ (մոտ 1 դոլար 30 ցենտ) 100 գրամ շվեյցարական (ըստ պատրաստման եղանակի) պանրի համար այնքան էլ թանկ չէ…»,- նշում է Վաշենկոն: Այն հարցին, արդյոք հանրապետությունում կան պանրի իսկական գնահատողներ, մասնագետը միանշանակ պատասխանեց. «Իհարկե: Մեր պանիրները կան Երևանի գրեթե բոլոր ռեստորաններում: Դրանք պատվիրում են: Հատկապես՝ իտալական «Մոցարելան»: Չէ որ լավագույն «Կապրեզեն» ստացվում է բացառապես լավ «Մոցարելայից»: Դա աքսիոմ է, որը հայտնի է խոհարարներին»:

Մինչդեռ, երևանցիները անուշադրությամբ չէին անցնում նաև հայրենական արտադրողի կողքով: Վայոցձորյան «Կամարի» արտադրանքը, որը նաև ներկայացված էր վաճառքի համար, բառացիորեն ցրվում էր սեղանից: «Երևանում մեզ կարելի է հանդիպել միայն հազվադեպ սուպերմարկետներում, արտադրության ծավալները մեծ չեն, քանի որ շատ մարդիկ պարզապես ծանոթ չեն մեր պանրին: Եվ մեզ համար ուրախալի է, որ հետաքրքրությունն այդքան բարձր է»,- նշում էին արտադրության ներկայացուցիչները: Ըստ նրանց խոսքերի, նրանք նախընտրություն են տալիս բացառապես թարմ կաթին՝ բացառելով փոշային խառնուրդները: Ընդ որում, տվյալ ընկերության հումքը մատակարարում են սեփական կովերը, որոնք պահվում են ֆերմայում՝բարձր լեռներում, կերակրվում են թարմ խոտով, մաքուր օդ են շնչում և արտադրում են չափազանց համեղ կաթ: Սակայն, ասում են, որ կթելը այժմ դժվար է, հայ պանրասերներին կաթը չի բավականացնում, պե՞տք է սպասել պանրի դեֆեցիտի:

Հայաստանի պանրասերների միության ղեկավար Արմեն Գիգոյանը հանգստացնում է. «Այս տարի կաթը շատ էր, հուսով եմ դեֆիցիտի խնդիրներ մենք չենք ունենա: Ռուսական ռուբլը նույնպես անկում է ապրում, նշանակում է, ավելի քիչ քանակությամբ պանիր կարտահանեն հանրապետության սահմաններից դուրս: Այսինքն, ներքին շուկայում մթերքը շատ կլինի։ Եվ, թեպետ դա այդքան էլ լավ չէ պանրակերների համար, այնուամենայնիվ, սպառողների համար այդքան էլ վատ չէ: Բացի այդ, պանրի գները պահպանում են կայունությունը, ինչը ևս ուրախացնում է»:

Ինչ վերաբերում է պանրի առաջին փառատոնին, ապա նախաձեռնությունը Գիգոյանը գնահատեց հիանալի: Եվ թեկուզ դրա ժամանակ ներկայացվել են դեռևս ընդհամենը 4-5 ընկերություններ, այնուամենայնիվ, սկիզբը վատ չէ: «Ապագայում մասնակիցները կշատանան: Ընդ որում, Հայաստանի պանիրների տեսականին բազմազանության ներկայացման տեսակետից, բավական կլինի հրավիրել 10 կամ ավել ընկերություններ: Անվերջ չեն հաջորդելու՞ չէ «Չանախով» և «Լոռիով» սեղանները։ Իսկ, եթե ընդհանուր առմամբ խոսենք արտադրողների մասին, ապա մոտ կես հարյուր սեղաններ հեշտորեն կհավաքվեին: Ոլորտը զարգանում է, և եթե հայ պանրակերները չեն սահում, ինչպես պանիրը կարագում, ապա գոնե իրենց բարդ գործում կայուն կերպով առաջ են գնում»,- ամփոփեց Գիգոյանը։

 

Իրինա Գրիգորյան