Ադրբեջանական Շեքի քաղաքում այսօր տեղական ժամանակով 09:49 տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Էպիկենտրոնում նրա ուժգնությունը կազմել է յոթ բալ, իսկ հանրապետության մերձակա շրջաններում ստորգետնյա ցնցումները հասել են 6-5-4 և 3 բալ: Օջախի խորությունը կազմել է 13 մետր, մագնիտուդը՝ 5,9:

Երկրաշարժի հետևանքով ջրհորն է ընկել 1987թ.-ին ծնված Մելիքյանդ գյուղի բնակչուհի Ռուհիյա Իբադովան: Այլ զոհեր չկան, սակայն որոշ տեղեր, որոնք մոտ են էպիկենտրոնին, հին տների և կառույցների պատերին ճաքեր են առաջացել:

«Այս պահին քննություն է ընթանում: Դեպքի վայր են ժամանել պրոֆեսիոնալներ, որոնք զննում են կառույցները և ուսումնասիրում իրավիճակը: Վերջնական տեղեկատվության տրամադրման համար պետք է որոշ ժամանակ»,-նշել են Շեքիի գործադիր իշխանության ներկայացուցիչները:

Երկրաշարժը զգացվել է նաև Բաքվում: