Տնտեսական ճգնաժամը և էներգառեսուրսների ցածր գներն էականորեն ազդեցին Ադրբեջանի տնտեսական կայունության վրա:

Դա Ադրբեջանի ղեկավարությանը ստիպեց վերանայել տնտեսական զարգացման վերաբերյալ հայացքները:

Ցանկացած երկիր արտասահմանյան արժույթի կարիք ունի: Ադրբեջան եկող գումարների 95 տոկոսը ապահովվում էր ածխածինների շնորհիվ, այժմ, հայտնի պատճառներով, դրանք կրճատվել են: Երկրի ղեկավարությունը սկսել է ավելի ու ավելի շատ խոսել տուրզիմի զարգացման, երկրում ներդրողների թվի ավելացման և տեղական մրցունակ շուկայի ստեղծման անհրաժեշտության մասին:

Տուրիզմի զարգացումը

Վերջին շրջանում Ադրբեջանում ամենաքննարկվող թեմաներից է դարձել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) կողմից AZALJET ապրանքանիշով սեփական լոուքոստերի ստեղծմումը : Այն պետք է ներկայացնի ավիաընեկերության  ցածր բյուջետային  ուղղությունները:

AZALJET-ը կսկի չվերթներ իրականացնել 2016 թվականի մարտի 28-ից :

Համաշխարհային տնտեական ճգննաժամի պայմաններում, երբ բազմաթիվ տուրիստներ պարզապես հրաժարվում են որևէ երկիր մեկնել ավիատոմսերի գների թանկության պատճառով, AZAL-ի այս որոշումը կհեշտացնի Ադրբեջանը տուրիստների համար գրավիչ դարձնելու գործընթացը:

Հարկ է նշել, որ լոուքոստեր ընկերությունները գնալով ավելի ու ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում՝ աստիճանաբար շուկայից դուրս մղելով դասական ավիաընկերություններին:

Դրա հետ մեկտեղ, տեղեկություն կա այն մասին, որ թուրքական Pegasus լոուքոստերը կսկսի Գաբալա քաղաքից Եվրոպայի հիմնական ուղղություններով չվերթներ իրականացնել : Ավիատոսմերի գները, ինչպես և հարիր է լոուքոստերին, անհամեմատ մատչելի կլինեն:

Գաբալան ընտրվել է ոչ պատահական: Նախ, դա թույլ կտա ընդլայնել զբոսաշրջային քաղաք մարդկանց հոսքը: Քաղաքը, բացի հիանալի բնությունից, ունի նաև անհարժեշտ տուրիստական ինֆոկառուցվածք:

Բացի այդ, մարդիկ, ովքեր որոշել են օգտվել տվյալ ավիաընկերության ծառայությունից, պետք է մի փոքր գումար ծախսեն երկրի ներսում, քանի որ Գաբալան մայրաքաղաքից երկու ժամվա ճանարպահ է բաժանում:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի միգրացիոն օերսնգրքում փոփության վերաբերյալ» օրենքի կիրառման որոշումը: Օրենքի համաձայն՝ օտարերկրացիները, ովքեր մտադիր են Ադրբեջան այցելել, կարող են էլեկտրոնային տուրիստական վիզա ստանալ 5 օրվա ընթացքում: Նախկինում դրա համար 10 օր էր անհրաժեշտ:

Այս բոլոր որոշումները վկայում են այն մասին, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է գրավել տուրիստներին : Պետք է նշել, որ այդ ջանքերն ապարդյուն չեն անցնում, արդյունքները նկատելի են արդեն այսօր: Քաղաքում ավելի շատ տուրիստներ են հայտվել, դեռևս հիմնականում Պարսից ծոցի երկրներից:

Աջակցություն գործարարությանը

Երկրում գործարարությանն աջակցելու և մոնոպոլիաների վերացման համար իշխանությունների արած մյուս կարևոր քայլը «Մաքսային սակագնի մասին» օրենքի փոփոխությունն է, որը նախատեսում է երկիր տեխնիկա, տեխնիկական սարքավորումներ ներկրող իրավաբանական անձանց կա անհատ ձեռներեցներին ԱԱՀ վճարումներ և մաքսային գանձումներ անելուց ազատելու որոշումը:

Օրենքի համաձայն՝ այժմ Էկոնոմիկայի նախարարությունում ներդրման թույլտվության մասին փաստաթուղթ ստացած ձեռներեցները կարող են օգտվել տրամադրվող մաքսային լգոտներից:

Անհրաժեշտ փաստաթղթի ստացման պահից հետո գործարարները 7 տարի կազատվեն ԱԱՀ գանձումներից:

Ուրիշ հարց է, թո որքանո՞վ թափանցիկ կլինի նախարարությունում փաստաթուղթը ստանալու գործըթնացը: Այդուհանդերձ, այս որոշումը  կնպաստի տեխնիկայի ներկրմանը, ինչը, տնտեսության կանոններով, պետք է իր հերթին ադզի ձենարկատիրական շուկայում մրցակցության բարձրացմանն ու տեխնիկայի գների նվազեցման վրա:

Այս օրենքի ընդունումն անհրաժետություն էր: Շուկայի մոնոպոլիտացման հետևանքով Ադրբեջան էլեկտրատեխնայի ներկումը շատ բարդ էր: Այժմ, սակայն, շուկայում գների նվազում է սպասվում:

Նախագահ Իլհամ Ալիևի՝ տնետսական բարեփոխումների մասին ամենահիշարժան հայտարարություններից մեկը դարձավ նրա ելույթն այն մասին, որ պետք է աջակցել արտահանող գործարարներին:

Նախագահի խոսքով՝ մոտ ապագայում Ադրբեջանում արտահանությամբ զգաղվող գործարարներին կսկեն որոշակի առավելություններ տրվել:

Արտասահման որևէ ապրանք արտահանող գործարարը պետության կողմից գումար կստանա, որպեսզի աշխատի ավելի ջանասիրաբար, ավելի որակյալ ապրանք արտադրի, որպեսզի մեր երկիր արտասահմանյան արժույթներ գան, քանի որ մեր հիմնական եկամուտի աղբյորը՝ նավթն ու գազը, կրճատվել են: Այդ պատճառով մենք պետք է դրսից մեր երկիր գումարի հոսք ապահովենք նավթային սեկտորի միջոցով, բայց առաջին տեղում այստեղ իհարկե գտնվում է գյուաղտնտեսությունը»,- ասել երկրի ղեկավարը:

Ի՞նչ են մտածում փորձագետները

Մեկնաբանելով վերոնշյալ բարեփոխումները՝ տնտեսական փորձագետ Ֆուադ Ալիզադեն Dalma News-ի հետ զրույցում հայտնել է, որ ուղիղ մեկ տարի է անցել մանաթի առաջին դեվալգացիայի պահից, և այսօր արդեն կարելի է տեսնել նախնական  արդյունքները:

Ֆուադ Ալիզադե

«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նավթի գինն այս աստիճան կնվազի: Կառավարությունն ավելի խնայող է դարձել: ГНКАР նախագիծը միևայն բանական է : Ընդհանուր առմամբ՝ բարեփոխումները բարդ են ընթանում, քանի որ նավթային սեկտորի զարգացման բացերը լռացնելն այքան էլ հեշտ չէ: Ադրբեջանական ապրանքի դուրս գալը ռուսասական շուկա շատ բարդ գործընթաց է, բայց միևնույն ժամանակ հաջողությամբ ընթանում են տրանսպորտային նախագծերն ինչպես արևմուտք-արևելք, այնպես էլ հյուսիս-հարավ ուղղություններով»,- ասել է փորձագետը:

Տնտեսագետի խոսքով՝ ցածր բյուջետային ավիաընկերության ստեղծման որոշումը դրական կանդրադառնա տուրիստական ոլորտի վրա, և ավիատոմսերի իսկապես ցածր գների դեպքում հնարավորույթյուն կա երկիր տուրիստների մեծ հոսքի հասնել:

«Մնում է միայն կարգի բերել շրջաններում գործող այսպես կոչված հոսթելները, ինչպես նաև պահպանել սնունդի ցածր գները: Այսինքն, հասկանալի է, որ դոլարով գներն ավելի մատչելի են դարձել»,- ասել  է նա:

Փորձագետի խոսքով՝ հարկային լգոտների մասին որոշումը տեխնիկա ներկողների համար շատ է ուշացել:

«Տվյալ նախագծերը, ինչպես նաև տնտեսական ազատ գոտիների ստեղծման հետ կապված հարցերն ադրբեջանական կառավարությունը քննարկել է դեռևս 6 տարի առաջ : Բայց միայն ճգնաժամը ստիպեց ակտիվ գործողությունների անցնել:

Հնարավոր է, որ գործարարներից հարկային գանձումների հանման որոշումը ժամանակավոր լինի, չի կարելի բոլորին ազատել հարկերից, քանի որ այդպես պետությունը կզրկվի ֆինանսական միջոցներից:

Այսինքն, տակտիկական տեսանկյունից հնարավոր է, որ դա ճիշտ քայլ է, բայց ես կարծում եմ, որ լգոտների հարցը պետք է դադարեցնել, առաջին հերթին հրաժարվել գյուղատնտեսությունում հարկերի ամբողջական վերացումից: Կարելի էր թողնել գոնե սիմվոլիկ 1 տոկոս հարկ, որպեսզի պարզ լիներ իրական պատկերը, իսկ այժմ գյուղատնտեսությանհետ կապված գործարարությունը ազատված է հարկային վերասհկողությունից»,,- եզրափակել է վերլուծաբանը:

Պետբյուջեի թարմեցված թվեր

Փետրվարին ընդունվեց «2016 թվականի համար Ադրբեջրանի պետբյուջեի մասին» օրենքը: 2016 թվականի թարմեցված պետբյուջեի եկամուտները 16 մլրդ 822 մլն մանաթ են կազմում, իսկ ծախսերը՝ 18 մլրդ 495 մլն  (1 դոլարը՝ 1.56 մանաթ)

2016 թվականի բյուջեի հստակեցված եկամուտները 15,5 տոկոսոսով գերազանցում են կանխատեսումները : 2016 թվականի պետբյուջեի հստակեցված ծախսերը 13,7 տոկսով գերազանում են կանխատեսումները : Դեֆիցիտի վերին նշաձողը 2016 թվականի հստակեցված պետբյուջեի համար կազմել է 1 մլրդ  673 մլն մանաթ: Անմշակ նավթի գինը թարմեցված պետբյուջեում կրճատվել է 2 անգամ և հասել է 25 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Համախմբված բյուջեի եկումտները 15 738,6  մլն մանաթ են կազմում, ինչը 5,9 տոկոսով քիչ է հաստատված բյուջեից:

Կրճատումները հիմնականում կատարվել են Պետնավթֆոնդի եկամուտների՝ 3 մլրդ 230,3 մլն մանաթով կրճատման միջոցով, ինչի արդյունքում նավթի բարելի գինը հաստատված համախմբված բյուջերի հաշվարկների համար 2 անգամ ավելի քիչ է հաստատված կանխատեսումից:

Համախմբված բյուջեի ծախսերը նախատեսվում է ընդլայնել հաստատված բյուջեի համեմատ 32,1 տոկոսով և հասցնել 24 մլրդ, 566,6 մլն մանաթի:

Վերանայմամբ՝ համախմբված բյուջեի դիֆիցիտը կկազմի 8 մլրդ 828 մլն մանաթ, համախմբված բյուջեի դիֆիցիտն առանց ГНФАР-ի եկամուտների՝ 12 մլրդ, 309,3 մլն մանաթ:

2016 թվականի պետբյուջեի հաստատված տարբերակի եկամուտները նախատեսվում էր սահմանել 14,566 մլրդ մանաթ, իսկ ծախսերը՝ 16,264 մլրդ մանաթի մակարդակի վրա: Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովն այս տարվա հունվարի 28-ին հայտարարել էր, որ պետբյուջեն այս տարի վերանայվել է, եկամուտների և ծախսրեի մասը ավելացվել է 52 մլրդ մանաթով:

2016 թվականի հունվարի ընթացքում Ադրբեջանը 68 356,38 հազար դոլարի ապրանք է ներմուծել, ինչը 8,44 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակակահատվածի ցուցանիշը: Դա վկայում է այն մասին, որ Ադբեջանն աստիճանաբար անցում է կատարում տեղական ապրանքաշուկային, որը մի քանի անգամ ավելի էժան է : Դրա շնորհիվ մսի ներմուծման ծավալները նվազել են 21,93 տոկոսով և հասել 1535,91 հազար դոլարի: Կաթի ներմուծման ծավալները կրճատվել են 23,3 տոկսով՝ հասնելով 452,8 հազար դոլարի, կարագինը՝ 53,83 տոկոսով՝ հասնելով 1 228,03 հազար դոլարի, իսկ ցորենինը՝ 63,15 տոկսսով՝ հասնելով 9 235, 2 մլն դոլարի:

Այն ընթացքում շաքարի ներկրումը աճել է 710,63 տոկոսով՝ և կազմել 8 984,09 մլն դոլար, մրգերինն ու բանջերեղինինը՝ 2,4 անգամ ՝հասնելով 12 410,71 հազար դոլարի:

Կոմիտեյի տեղեկություններով՝ ներկման ընդհանուր ծավալը երկրում կազմել է 442 808 17 հազար դոլար, դրանցից 15,44 տոկոսը սննդամթերն է կազմել, ինչը 2,52 տոկոսով ավել է, քան նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում:

Նիջաթ Գաջիև