«Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը (“МИР” հիմնադրամ, Հայաստան) Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК, Ռուսաստան) հետ համատեղ նոյեմբերի 7-11-ը Երևանում կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»:
“МИР” հիմնադրամը սկսում է ֆորումին մասնակցության հայտերի ընդունելությունը:
Զարգացման առաջնորդների ֆորումը միջազգային նորարարական նախագիծ է Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդների համար, որի նպատակն է առաջնորդության հմտությունների համակողմանի զարգացումը։ Զարգացման առաջնորդների առաջին ֆորումը անցկացվել է 2023 թ. Գյումրիում, որը նվիրված էր Հայաստանի զանազան տարածքների զարգացման գաղափարների մշակմանը։
2024 թ. Զարգացման առաջնորդների ֆորումի թեման ինտելեկտուալ առաջնորդությունն է։
Ֆորումի շրջանակներում երիտասարդ առաջնորդները կկարողանան մասնակցել ինտելեկտուալ առաջնորդության, մենթորության և նախագծային աշխատանքի թեմաներով վարպետության դասերի, դասախոսությունների և թիմային խաղերի։ Ֆորումի մասնակիցները նաև կծանոթանան երիտասարդների շրջանում ինտելեկտուալ առաջնորդության հաջողված օրինակներին և գիտական, կրթական, երիտասարդական և մեդիա-գործունեության ոլորտի փորձագետների հետ միասին կմշակեն նախագիծ իրենց երիտասարդական ակումբի համար: Համաժողովում որպես բանախոս հանդես կգան պետական կառույցների ներկայացուցիչներ, գործարարներ, գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ:
Երիտասարդական ինտելեկտուալ ակումբների ստեղծման նպատակն է ընդլայնել երիտասարդների ներգրավվածությունը ակումբային գործունեության մեջ, ինչը խթան կհանդիսանա Հայաստանի նորարարական զարգացման համար։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն նախագծերը կաջակցվեն Ֆորումի կազմակերպիչների կողմից: Բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ։
Ֆորումի մասնակիցների գիշերակացը և սնունդը ապահովում են կազմակերպիչները:
Ֆորումի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:
Մասնակիցների ցուցակը ձևավորվում է հայտերի մրցույթի հիման վրա։
Ֆորումին մասնակցելու և գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://goo.su/zhrrI9 :
Հայտերի առաջնահերթությունը կախված է Կազմկոմիտեի կողմից դրանց ստանալու հաջորդականությունից:
Բոլոր թեկնածուները մրցույթի արդյունքների մասին կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: