Հայկական ազգանունով ռեժիսյորները վաղուց են աչքի ընկել միջազգային տարբեր կինոփառատոնների ժամանակ: Բայց, ցավոք, նրանց գերակշռող մասը ներկայացնում են ոչ թե Հայաստանը, այլ ուրիշ երկրներ:

Դեպի ուր է գնում ժամանակակից հայկական կինոարտադրությունը, ինչպիսի դեր և նշանակություն ունի սփյուռքը դրա զարգացման վրա, և շատ այլ թեմաների շուրջ մենք զրուցեցինք ռուս կինոգետ, մշակույթաբան, Ռուսաստանի կինոգետների և մշակույթաբանների համքարության նախագահ Կիրիլ Ռազլոգովի հետ:

Կիրիլ Էմիլևիչ, ինչպես եք կարծում, հետխորհրդային ժամանակաշրջանի հայ կինոարտադրության մեջ առաջընթաց կա՞:

Այո, որոշակի առաջընթաց կա, բայց ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում, որտեղ կինոարտադրության ծավալը խիստ սահմանափակ է, առաջընթացը աննշան է: Գործնականում դա նշանակում է, որ Հայաստանում կա, պայմանական` «երկուսուկես» ժամանակակից ռեժիսյորներ, ովքեր արդեն ճանաչում ունեն և կան «երկուսուկես» դասականներ, կինոմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում վաղուց իրենց տեղը գտած: Այս երկուսի միջև է մի հանճարեղ վավերագրող, ով հիմնականում անցյալում է աշխատել, թեև մենք հույս ունենք նրա նոր աշխատանքները տեսնելու: Մի կողմից Փարաջանովը և Չալդրանյանն են, մյուս կողից` Հարություն Խաչատրյանը:

Լիտվայում, օրինակ, կա Շարունաս Բարտուսը: Հավատացեքէ աշխարհում շատ երկրներ կան, որոնք նամ գոնե մեկ անուն չունեն, որով կարող են հպարտանալ: Կան կինեմատոգրաֆներ, ովքեր աշխատում են ստեղծագործական տանդեմով, միասնությամբ, ինչպես յուրատեսակ արտադրողական կենտրոններ: Որպես օրինակ կարող եմ խոսել Էստոնական արտադրության «Մանդարիններ» ֆիլմը: Ֆիլմի ռեժիսյորը Վրաստանից Զազա Ուրուշաձեն է, ֆիլմն ինքնին վրացական նյութի վրա է նկարահանվել, սակայն ամերիկյան ակադեմիայի մրցանակաբաշխությանը ներկայացրեց Էստոնիան:

Ոչինչ չի խանգարում հայերին նույն բանն անել, բացի մի հանգամանքից` հայերը, պատմականնորեն ձևավորված, խիստ սրացված էթնիկական պատկանելիության զգացողություն ունեն: Նրանց ովորությունների մեջ չի մտնում, ասենք, հրավրել նույն հարևան Վրաստանի ռեժիսյորներից որևէ մեկին, որպեսզի բարձրացնեն ազգային կինեմատոգրաֆիայի մակարդակը: Բայց կա նաև հայկական սփյուռքը, որտեղ էլ դասականներ կան: Բայց սա ևս մի պարադոկս է, տեղացի կինոարտադրողների վերաբերմունքը նրանց հակասական է, դա կարելի է անվանել պատկառանքի և զզվանքի խառնուրդ: Դրա վառ ապացույցը Ատոմ Էգոյանն է` համաշխարհային ճանաչում ունեցող կանադացի ռեժիսյոր: Նրա ֆիլմերը հիմնականում տարազգային են: Սակայն նրա որոշ աշխատանքներ, ինչպիսին օրինակ «Արարատ» ֆիլմն է, տեղացի հանդիսականի կարծիքով շեշտերը ճիշտ չի բաշխում: Նրա այլ գործերում, Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող, ոմանք առհասարակ համարում են «ազգային հետաքրքրությունների դավաճանություն»: Շատ բարդ համադրություն է:

Այլ տեսանկյունից` կան վառ անուններ, ինչպիսին է Աննա Մելիքյանը: Նա ավարտել է ԳԻՏԻՍ-ը, ապրում և աշխատում է Մոսկվայում, նրա արվեստն արդեն միջազգային ճանաչում ունի, այս տարի նա գլխավոր մրցանակ ստացավ «Կինոտավր» փառատոնում: Նա, միանշաակ, ընդունվում է, որպես համաշխարհային կինոոպատոգրաֆիայի մասնիկ, բայց նա նաև հայկականի մի մասն է:

Այսինքն տեղի և սփյուռքի կինեմատոգրաֆիան տարբերակելը ձեր ակրծիքով սխա՞լ է:

Իհարկե: Ի դեպ, ամենամյա միջազգային «Ոսկե Ծիրան» փառատոնը շատ է նպաստում այդ շրջանակների լայնացմանը: Եթե հիմք վերցնենք էթնիկական պատկանելությունը, ապա աշխարհում գործող բոլոր հայերը ներկայացնում են Հայաստանը: Իսկ եթե հիմնվենք աշխարհագրական կամ այլ փաստերի վրա, ապա պետք է հաշվի առնել բոլոր խնդիրները և սահմանափակումները, առաջին հերթին ֆինանսական, որոնց հետ բախվում են այստեղ: Բայց ուզում եմ նշել, որ ֆինանսական հնարավորությունները միշտ չէ, որ որակի գրավական են: Օրինակ ` շատ ավելի հարուստ Ադրբեջանում, այսօր կինոարտադրությունն ավելի քիչ է, քան Հայաստանում:

Ինչո՞վ է դա պայմանավորված:

Դե, պարզապես բարեկեցությունը ստեղծագոծ աշխատանքի շարժիչ ուժը չէ, իսկ անբարեկեցությունը` հակառակը, ազդակներ է հաղորդում: Հայերը անբարեկեցության պակաս չեն զգում…

Այսինքն, եթե մեզ մոտ ամեն ինչ բարեկեցիկ լինի…

Ապա ձեզ մոտ կլինի Շվեցարիան: Այտտեղ կինո չկա: (ծիծաղում է)

Ձեր «Համաշխարհային կինոյի պատմությունը» գրքում, Դուք ցիտում եք մի լրագրողի` «այդ դուք եք ֆիլմեր նկարում, իսկ մենք նկարում ենք կինո»: Եթե այդ արտահայտությունը փոխենք հայկական ժամանակակից իրականությանը հարմար, ապա ինչպե՞ս այն կհնչեր:

Ժամանակակից հայ կինորատադրությունը նկարում է միայն ֆիլմեր: Ես չեմ հիշում այնպիսի հայական ֆիլմ, որը լայն համաշխարհային աղմուկ բարձրացնի, էլ չեմ ասում նման շարքի մասին: Ռուսական կինեմատոգրաֆի դեմքում, այդպիսիք են «Գիշերային պահակախումբ», «Ցերեկային պահակախումբ» և «Ստալինգրադ» ֆիլմերը: Իսկ ահա ռուսական փառատոնային ֆիլմեր լրիվ այլ պատմություն են: Հայաստանում կա փառատոնային կինո, և դա վատ չէ: Ոսկե Ծիրանին հաջողվում է տեղի լսարանին հետաքրքրել և մարդիկ սկսում են կինոթատրոններ հաճախել:

Ըստ ձեզ, ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստանում կինոարտադրությունը առաջընթաց ապրի:

Հարցն այն է, որ ես չեմ հավատում կինոարդյունաբերությունը ինքնիրեն չի զարգանում այն երկրներում, որտեղ շատ քիչ քանակությամբ ֆիլեր են նկարահանվում: Կինոարդյունաբերություն կարող է լինել Ֆրանսիայում, իսկ ընդհանրապես այն կա Եվրոպայում: Եվրոպան ամբողջովին կինորադյուանաբերություն է: Եթե վերցնենք Ռուսաստանը և Հայաստանը, հիմա նաև Եվրասիական կինոակադեմիայի գաղափարի վրա են աշխատում (Եվրասիական կինոակադեմիան ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի մասնակցությամբ իր սեփական մրցանակաբաշխությամբ` բուռն պատրաստությունների փուլում է և հավաբար ախագիծը պատրաստ կլինի արդեն 2017թ-ին` խմբ.), ապա այդպիսի ֆորմատի դեպքում կինոարտադրության վերականգնումը հնարավոր է: ՄԻ տարածության մեջ հավաքել ողջ ուժերը` հրաշալի գաղափար է: Այդ թվում նաև սփյուռքի օգնությամբ: Հայերը հակված են կինոբիզնես անելու և տաղանդ ունեն, այլ հարց է դիրքորոշումը: Նրանք հազվադեպ են հենց Հայաստանը ներկայացնում: Հայկական կինոարդյունաբերություն կա, բայց այն հիմնվում է կամ Մոսկվայում կամ Հոլիվուդում, ոչ թե հենց Հայաստանում: Այդ կինոարտադրության մեջ ինտեգրվելը շատ կարևոր է, բայց այդ ճանապարհին էլ որոշակի դժվարություններ կան: Հայաստանը դեռ չունի իր «Ավատարը»: Այո, բոլորն ուզում են, որ «Ավատարը» հայտնվի, բայց ինձ թվում է`դա շուտ չի լինի:

Դուք ասացիք` դժվարություններ, ինչպիսի՞ դժվարությունների մաիսն է խոսքը:

Առաջնային բարդությունը կոնկուրենցիան է, փորձառության պակասը և կադրերի թույլ պատրաստվածությունը: Հիմա շատ հայեր, ովքեր մեծ ամբիցիաներ ունեն, փորձում են չինացի կոլեգաների հետ աշխատել: Այնտեղ գումար կա, դա հասկանալի է, բայց չի կարելի մոռանալ որ իրավիճակը կարող է փոխվել ամեն րոպե: Կարևոր է ձեռքը դնել զարկերակի վրա և պահը բաց չթողնել, երբ կհայտնվի իսկական տաղանդ, ով կկարողանա կյանքի կոչել բոլոր հավակնությունները: Տաղանդն անկանխատեսելի է: Ահա թե ինչն է ինձ հիացնում Հոլիվուդում: Այնտեղ միանշանակ տաղանդի պաշտամունք է: Իրականում նրանք ամեն ինչ անում են արդեն վաղուց մշակած սխեմայով, բայց միևնույնն է «տաղանդը» ամեն ինչ որոշող կախարդակկան բառն է: Օրինակ` Հարություն Խաչատրյանը յուրահատուկ տաղանդ է, մենք բոորս գիտենք, որ նրա ֆիլմերրը միլիոններ չեն բերի, նա իր նշափողն ունի: Նրա ֆիլմերը փառատոնային են: Կա մեկ այլ տեսակի տաղանդ` գործարար: Եվ եթե այդպիսին գտնվի, ապա գործարարը անմիջապես ցանկություն կունենա փախչել Հոլիվուդ: Բայց նրա արմատները միևնույնն է այստեղ կմնան: մենք կտեսնենք նոր ֆիլմի ծնունդ: Պետք է ազատ զգալ, լինել աշխարհի քաղաքացի և ամենակրևորը` չսահմանափակվել սեփական շրջանակներով, միմիայն սեփական ավադույթների մեջ: Դա վտանգավոր է նույնիսկ այնպիսի մեծ երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է, իսկ փոքր երկրի համար` բցարձակապես աղետալի:

Զրուցեց Արմինե Ահարոնյանը