Ծանրաբեռնված շարժ, ճանապարհային խցանումներ, ճակատագրական հետևանքներ ունեցող վթարներ` այս բոլոր խնդիրները տարեցտարի ավելի են սրանում և վրացական մայրաքաղաքի համար դառնում են ակտուալ խնդիրները: Կարևոր է նաև այն, որ աճում են ագրեսիվ մեքենասերները, ովքեր նստում են իրենց ահռելի մեքենաները և խոսում են հեռախոսով, ծխում ու հատում են հոծ գիծը միաժամանակ` առաջացնելով վթարային իրավիիճակ: Բացակայում է նաև լուսացույցի տակ ճիշտ կանգնելու մշակույթը: Այս ամենին վերադիր` Թբիլիսիում շատանում են աջակողմյան ղեկով մեքենաները: Արդյո՞ք դա վտանգ է ստեղծում մեր ճանապարհներին և մեծ քանակությամբ խցանումները նման մեքենաների աճի հետևանքն են, թե՞ ոչ: Հասարակությունը բաժանվել է երկու մասի, սակայն բոլորը ընդունում են, որ աջակողմյան ղեկով մեքենաները ավելի քիչ վառելիք են օգտագործում և էկոլոգիապես ավելի անվաս են
EC TRASECA նախագծի տարածաշրջանային խորհրդատու Գելա Կվաշիլավան գտնում է, որ մեր երկրում պետք է գերակշռի շարժման մեկ ուղղություն, ինչի հիման վրա պետք է կառուցվեն ճանապարհային ենթակառուցվածքները: Ոչ մի երկրում չկա աջակողմյան և ձախակողմյան մեքենաների 50/50 հարաբերակցություն: Կվաշիլավայի կարծիքով, եթե աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումը չդադարեցվի, ապա մի քնաի տարի անց Թբիլիսիի փողոցներում քաոս կտիրի: Բացի դա` երկրում հաճախակիացել են աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելու փորձերը, նման միջնորդության հետևանքով մի քնաի տարի անց տվյալ մեքենան վտանգ է ներկայացնում տիրոջ կյանքի համար:
«Մեր հարևան ոչ մի երկրում, լինի դա Հայասըանը, Թուրքիան, թե Ադրբեջանը, աջակողմյան երթևեկություն չկա: Եթե նման փորձարարություն մտցնենք մեզ մոտ, ապա դա մեծ խնդիր կառաջացնի մեր երկիր մուտք գործող և երկրից դուրս եկող վարորդների համար: Նման դեպքերում փոխվում է ողջ ենթակառուցվածքային համակարգը»,- ասաց Գելա Կվաշվիլավան Dalma News-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ:
Ներքին գործերի նախարար Գեորգի Մհեբրիշվիլիի տեղեկություններով` այս հարցի վերաբերյալ ունեցած վիճակագրական տվյալները վաղուց անհանգստացնող են: Վրաստանը ըստ աջակողմյան ղեկով մեքենաների ներուծման քանակի աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը` 50% ցուցանիշով:
Այս «ռեյտինգում» առաջին հորիզոնականները զբաղեցնում են Աֆղանստանը և Բիրման: Բոլոր եվրոպական երկրներում աջակողմյան ղեկով մեքենաների ամենաշատ թույլատրելի քանակը ընդհանուրի նկատմամբ 10% է կազմում: 2014թ-ին մեզ մոտ գրանցվել են ձախակողմյան ղեկով 67 515 մեքենա, իսկ աջակողմյան ղեկով` 34 000: Իսկ 2015թ-ին ձախակողմյան ղեկով մեքենաների պահանջարկը ընկել է: «Եթե այսպես շարունակվի, ապա մի քնաի տարի անց մենք ստիպված կլինենք փոխել շարժման ուղղությունը մեր ճանապարհների վրա»,- հայտնում է ներքին գործերի նախարարը:
Այս խնդրի լուծման համար Վրաստանի կառավարությունը խորհրդարանին է ներկայացնում օրենսդրական փոփոխություններ, որոնք ուսումնասիրվել են վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ: Փոփոխություններ են նախատեսվում մի քնաի կետերում` այդ թվում` արգելվում է գրանցել աջակողմյան փոխադրամիջոցները ընդհանրապես, սակայն սա չի վերաբերվելու այն վարորդներին, ովքեր արդեն ունեն աջակողմյան ղեկով մեքենաներ կամ փոխել են այն ձախակողմյանի: 2016թ-ից կարգելվի գրանցումը, բայց ոչ ներմուծումը աջակողմյան մեքենաների: Չի արգելվի նաև տրանզիտը և ժամանակավոր մուտքի ռեժիմը: Վրաստանում ավտոպահեստամասերի վաճառքի պահանջարկ կա: Նախարարությունում, սա հաշվի առնելով, անփոփոխ են թողել իրացման նպատակով աջակողմյան մեքենաների համար պահեստամասեր ներմուծման իրավունքը:
Աջակողմյան մեքենաների գրանցման արգելքի մասին օրենքի նախաձեռնությանը դրական գնահատական է տալիս վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին` նշելով երկրում էկոլոգիայի ծանր դրությունը: «Էկոլոգիայի տեսակետից` Թբիլիսիում աղետալի վիճակ է: Մարդիկ մասսայականորեն բողոքում են, որ վարորդները չեն օգտվում հատուկ կատալիզացնող սարքերից, որոնք ֆիլտրում են վնասակար արտանետումները: Անհրաժեշտ է հետազոտություն կատարել և իմանալ հասարակության կարծիքը: Գիտեմ, որ ուռուցքային հիվանդություններ հարուցող գլխավոր պատճառներից մեկը վնասակար արտանետումներն են»,- հայտնեց վարչապետը և հանձնարարեց համապատասխան ծառայություններին դիզելի, բենզինի և այլ վառելիքների հաճախակի ստուգումներ կատարել: Շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գիգլի Ագուլաշվիլիի ունեցած տվյալների համաձայն` մայրաքաղաքի և Վրաստանի այլ մեծ քաղաքների օդի հետազոտությունը ցույց են տվել, որ հիմնական աղտոտիչները մեքենաներն են:
Հիշեցնենք` որ վերը նշված կանոնակարգի ընդունմանը դեմ են միայն նրանք, ում համար մեքենաներ ներմուծելը հանդիսանում է եկամտի աղբյուր:Նրանց կարծիքով իշխանությունները պարզապես փորձում են կրճատել մասնավոր փոխադրամիջոցների քանակը մայրաքաղաքում: Վիճակագրության համաձայն`Ճապոնիայից ներկրվող մեքենաների քանակը ավելացել է 183%-ով, կամ 40 101 հատ մեքենաներով, ինչը կազմում է երկիր ներմուծվող տրանսպորտային միջոցների 45%-ը: Ներկրման երկրների մեջ Ճապոնիան առաջին տեղում են, նրան հետևում են ԱՄՆ-ն և Գերմանիան:
Ինչպես Dalma News-ին հայտնեց AUTO.COM JAPAN-ի թիբիլիսիի գրասենյակի աշխատակիցը` ԱՄՆ-ից Վրաստան են ահսնում հիմնականաում վնասված մեքենաներ, այդ պատճառով վրացի սպառողը նախընտրում է ճապոնական ներմուծողին: «1500-2000$-ով Ճապոնիայից ես բերում եմ իր տիրոջը տաս տարի անխափան ծառայելու պատրաստ մեքենաներ: Եվրոպայից բերված մեքենաների 90%-ի պահեստամասերը ստիպված ենք լինում փոխել անմիջապես»` հայտնեցին մեզ ընկերության գրասենյակում: AUTO.COM JAPAN-ի թբիլիսիի գրասնեյակը հիմնականում զբաղվում է աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծմամբ, ներմուծումն արգելող օրենքի ընդունման դեպքում` գրասենյակը կփակվի: Ճապոնիայից ժամանած մեքենաները մեծ պահանջարկ ունեն հայ սպառողների մոտ: Այդ երկրի քաղաքացիները հաճախ են գալիս Վրաստան, որպեսզի աջակողմյան ղեկով մեքենաներ գնեն, թեև հաճախ հետո փոխում են ղեկի դիրքը:
EC TRACECA նախագծի տարածաշրջանային խորհրդաոտւ Գելա Կվաշիլավայի խոսքերով` Հայաստանը և Ադրբեջանը նույնպես սահմանփակումներ են մտցնում հին մեքենաների ներմուծման վերաբերյալ: Ձևափոխված ղեկով մեքենաները վտանգ են ներկայացնում: Կվաշիլավան ոչ կառավարական հատվածի այն ներկայացուցիչներից է, ով մասնակցել ճանապարհային անվտանգության ծրագրին:
Հիմա մի քանի խոսք ագրեսիվ մեքենասերների մասին: Այս օրինակարգի կետերից մեկը նախատեսում է մեքենասերների վարորդական իրավունքների վերահսկում: Մասնավորապես` Վրաստանում պետք է կիրառել շատ երկրներում հաջողությամբ կիրառվող մեթոդ` ավելի շատ պատժամիջոցներ նշանակել խախտումներ անող վարորդների համար և բնականաբար ստեղծում են վթարների ռիսկեր: Յուրաքանչյուր վարորդ կունենա նախնկան 100 միավոր, տարվա ընթացքում յուրաքանչյուր խախտման հետ նրանից միավորներ կպակասեն, և տարեվերջին 100 միավորներ սպառման դեպքում վարորդը կզրկվի վարորդական իրավունքից:
«Նրանք հանձնում են տեսական քննություն, բայց պրակտիկ ունակություններ և գիտելիքներ չունեն:Վրաստանում ավտովթարների 35-40%-ը նորեկների հաշվի վրա են: 9000 մարդ վիրավորվում և մոտ 600-ը մահանում են նման դեպքերում: Մենք պետք է բարելավենք վարորդական իրավունքների հանձնման կարգը և նրանք, ովքեր կստանան, պետք է ավելի լավ տիրապետեն ճանապարհային երթևեկության կանոններին»,- գտնում է Գելա Կվաշիլավան և ավելացնում, որ այս փոփոխությունները արդարացրել են իրենց բոլոր այն երկրներում, որտեղ կրառվել են:
Օրինապահ վարորդները այս փոփոխություններից վախենալու պատճառ չունեն: Հիմնականում նրանք հանգիստ, առանց արագություն գերազանցելու երթևեկում են իրենց ճանապարհով, իսկ ավելի ագրեսիվ վարորդները պարզապե սվտանգում են նրանց կյանքը: Այդ պատճառով մենք պարտավոր ենք ստիպել օրինազանց վարորդներին ենթարկվել կանոններին: