Վերջին տարիներին Վրաստանում աճում է Եվրասիական միության կազմի մեջ մտնելու կողմնակիցների թիվը, միևնույն ժամանակ նվազում է Եվրամիություն մտնել ցանկացողների քանակը:

Վրաստանի Եվրասիական միություն մտնելու գաղափարին կողմ է երկրի բնակչության քարորդից ավելին (27%): Դրա մասին են վկայում «Եվրասիական համագործակցության ֆոնդի» վերջին հետազոտությունները:

Սոցիոլոգիական հետազոտությանը մասնակցել են 2360 հարցվողներ: Այն հարցին, թե հանրաքվեի դեպքում դուք կաջակցեիք Վրաստանի` Ռուսաստանի դաշնության կողմից նախաձեռնած Եվրասիական միության կազմի մեջ մտնելը,  հարցվածների 27%-ը դրական պատասխան են տվել: 38%-ը բացասական պատասխան են տվել, ևս 12%-ը պատասխանել են, որ չէին մասնակցի հանրաքվեին, իսկ 21%-ը ընդհանրապես չհայտնեցին որրևէ դիրքորոշում և չկարողացան միանշանակ պատասխան տալ:Ով գիտե, հնարավոր է, որ հենց այդ 21%-ը շփոթում են Եվրասիական միությունը (ԵԱՏՄ) Եվրամիության (ԵՄ) հետ: Սոցիալական կայքերում հազվադեպ չեն այն օգտատերերը, ովքեր հաճախ շփոթում են այս երկու կազմակերպությունները:

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրման տնտեսական միությունն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հիման վրա ու գործում է 2015թ-ի հունվարի 1-ից: Ներկայումս ԵԱՏՄ-ի անդամ պետություններն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Սա այս թեմայով կայացած առաջին սոցիոլոգիական հետազոտությունը չէ, որն անցկացվեց Վրաստանում այս տարվա աշնանը: Հոկտեմբերին Վրաստանում ԱՄՆ NDI Ազգային դեմոկրատական ինստիտուտի տնօրեն Լորա Տորնտոն ներկայացրեց հարցման արդյունքները: Այդ ժամանակ բնակչության շուրջ մեկ երրորդ մասը` (31%) կողմ էին Վրաստանի Եվրասիական միություն մտնելու գաղափարին: Այդ միտքը չէին ընդունում 46% հարցվողները: 22%-ը չեն իմացել ինչ պատասխանել և 1%-ը հրաժարվել են պատասխանել:

sss

Բնակչության մեկ երրորդի համար`Վրաստանի Եվրասիական միություն մտնելու հիմնական մոտիվացիան Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հնարավորությունն է, տնտեսական վիճակի բարելավումը:

Միայն 9%-ն է համարում, որ Եվրասիական միության կազմում Վրաստանը կարող է պաշտպանվել արտաքին վտանգներրից, իսկ 34% հարցվածները գտնում են, որ այդ քայլը կնխանգարի Արևմուտքի հետ բարիդրացիական հարաբերություններին:

Մևնույն ժամանակ`«Համագործակցության Եվրասիական ֆոնդը» ևս մի ոչ պակաս կարևոր վճակագրություն է հրապարակում, ըստ որի ԵՄ և ՆԱՏՕ կազմի մեջ մտնել ցանկացողների թիվը մի քանի տարում կրճատվել է 20%-ով: Առաջվա նման հարցվածների մեծամանությունը (61%) կողմ են Վրաստանի` ԵՄ-ին միանալուն, թեև այդ թիվը նախկինում ավելի բարձր էր` 78%` 2013թ, 80%` 2011թ: Հետազոտություններրը ցույց են տվել, որ հարցվածների 45%-ը վախենում են, որ Եվրամիությունը վտանգում է վրացական ավանդույթները, այն ժամանակ, երբ 2013թ-ին նման տեսակետ են արտահայտել միայն 30% հարցվածները:

Դեպի Եվրամիություն առանց վիզայի

Վիճակագրական հարցումների նման պատկերի ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դրական արդյունք է կանխատեսում դեպի Եվրամիություն ազատ վիզայի ռեժիմի վերաբերյալ: Գարիբաշվիլին նշում է, որ նման ազդակ է ստացել Բրյուսելում: Վրաստանի կառավարության ղեկավարը ընդգծում է, որ ԵՄ-ում Վրաստանի նկատմամբ լավատեսորեն են տրամադրված: Նա հպարտությամբ ավելացնում է, որ երեք տարիների ընթացքում կառավրությունը կատարել է այս հարցի շուրջ իր բոլոր պարտականությունները` շնորհավորելով կառավարության գործակալություններին արված աշխատանքի կապակցությամբ` այդպիսով բոլոր դափնիները իրեն վերագրելով:

Премьер-министр Грузии Ираклий Гарибашвили обещает безвизовый режим с ЕС.
Իրակլի Գարիբաշվիլի

«Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ այն ամենն, ինչ դրված էր Վրաստանի կառավրության վրա կատարված է: Նա միաձայն ընդունում է Եմ-ն: Այդ գործընթացը սկսեց մեր կառավարման ժամանակ, մինչ այդ, չգիտես` ինչու, ոչ ոք այդ մասին չէր մտածում: Մոլդովան այս ամենը ավելի վաղ է սկսել և նրանք արդեն ունեն առանց վիզայի ռեժիմ: Մենք կարծում ենք, որ այս տարվա վերջին մենք այս հարցի վերաբերյալ կունենանք դրական որոշում, իսկ հետո ԵՄ 28 երկրները իրենց համաձայնությունը կտան այս քաղաքական որոշման համար»,- նշեց Գարիբաշվիլին:

Ընկերներ, այդքա մի շտապեք դեպի ԵՄ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար Բերնար Կուշները (ով այս օրերին գտնվում է Վրաստանում), խոսելով Վրաստանի եվրոպական հեռանկարների մասին, նրբորեն նշում է իր դիրքորոշումը, ակնարկելով, որ ԵՄ դռները առաջվա նման փակ են, բայց մևնույն ժամանակ Կուշները հավատացնում է, որ Վրաստանը (մի օր) անպայման կմտնի Եվրասայուզ:

Позиция экс-главы МИД Франции Бернара Кушнера довольно туманная.
Բերնար Կուշներ

Ֆրանսիայի արտաքին գործերի գործակալության նախկին ղեկավարը, իհարկե, «ողջունում է» Վրաստանի ԵՄ մտնելու փաստը, սակայն, չգիտես` ինչու, խնդրում է չշտապել `«Տեսեք, մենք բոլորս միասին, 28 երկրներ, չկարողացանք չկարողացանք ընդհանուր պատասխան տալ այն փախստականներին, ովքեր եկել են մեզ մոտ: Իմ խորհուրդը այսպիսին է`դուք ինքներդ Վրաստանում պատրաստում եք ձեզ, իսկ հետո կտեսնենք: Կարևորն այն է, որ դուք պատրաստ լինեք դրան: Դա մեծ մեքենա է` 28 երկրներից բաղկացած: Մենք, անկասկած, ողջունում ենք ձեր միացումը ԵՄ-ին, սակայն, նախ դուք պետք է թեկնածուի դերում լինեք, իսկ հետո, քայլ առ քայլ, բնականաբար, կդառնաք Եվրամիության անդամ»:

Վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորու՞մ

Վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հիմնաքարի տեղադրման ժամանակաշրջան կարելի է համարել 2012 թ.-ի հոկտեմբերը, երբ Վրաստանի «Միասնական ազգային շարժում» կառավարող կուսակցությունը` Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում: Այդ ժամանակ «Վրացական երազանք» քաղաքական ծրագրի կետերից մեկը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման խոստումն էր, քանի որ դա բնակչության զգալի մասի պահանջն է, այդ պատառով էլ «Վրացական երազնքը» ներառեց այդ կետը իր նախընտրական ծրագրի մեջ:

Երկու կողմերը որոշակի քայլեր արեցին այդ ուղղությամբ: Ստեղծվեց վրաց-ռուսական երկխոսություն`ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև հանդիպումների շրջանակներում: Այդ ֆորմատը թույլ տվեց անմիջապես երկրների միջև դիալոգի իրականացմանը, վերականգնվեցին տնտեսական կապերը, ինչը չափազանց կարևոր էր վրացական տնտեսության համար, վերականգնվեցին կանոնավոր չվերթները, զգալի շատացավ զբոսաշրջիկների հոսքը: ԻՆչ-որ մեկին կարող է թվալ, որ սա շատ քիչ է, բայց չի կարելի մոռանալ, որ հարաբերությունները վերականգնվում էին զրոյից:

abash_kar
Կարասին և Աբաշիձե

Օրերս Պրահայում կայացավ ևս մի հանդիպում Կարասինի և Աբաշիձեյի միջև: Հանդիպման արդյունքում ՌԴ ԱԳ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Վրաստանի քաղաքացիներին վիզայի տրամադրման ազատականացման վրա` «ռուսական կողմը պատրաստ է շարունակել աշխատանքները վիզայի տրամադրման ազատականացան ուղղությամբ Ռուաստան այցելող Վրաստանի քաղաքացիներիի համար»,- ասվում է ՌԴ արտաքին քաղաքականության գործակալության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի դիվանագետը գտնում է, որ Ռուսաստանի և Վրաստանի միասնական ուժերով երեք տարվա ընթացքում հնարավոր եղավ երկրների փոխհարաբերությունները դուրս հանել «մռայլ փակուղուց», որտեղ դրանք հայտնվեցին 5-7 տարի առաջ: Վրացի գործընկերջ խոսքերին հղում անելով Կարասինը նշեց, որ վերջին հարցումների համաձայն այժմ Վրաստանի բնակչության 70%-ը կողմ է Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսության շարունակությանը և լավատեսորեն են վերաբերվում դրանց բովանդակությանն ու արդյունքներին, թեև վրացական ընդդիմությունը, առաջվա նման, փորձում է տրամադրել իր ժողովրդին հակառուսական տրամադրության:

«Շատ կարևոր է,- նշեց Կարասինը,- որ ռուսների կողմից Վրաստանը այլևս չի ընդունվում, որպես թշնամի երկիր: ՌԴ կառավվրությունը և բնակչությունը ցանկություն ունեն բարելավելու հարաբերությունները Վրաստանի հետ և այդ ուղղությամբ կշարունակվի համբերատար կատարվող աշխատանքը»:

Այսօր Թբիլիսիի և Մոսկվայի հարաբերությունների կառուցումը առանց դժվարությունների չի ընդանում, բայց հասկանալի պրագմատիկ հիմքի վրա: Երկար և դժվարին ճանապարհի առաջին քայլերն արդեն արվել են, մնում է միայն հուսալ, որ մյուս քայլերը ավելի արդյունավետ կլինեն:

Знаменитая арка дружбы Грузии и России.

Թե ինչի սպասել և ինչի կբերեն հերթական վիճակագրական հարցումները 2016թ-ին, ժամանակը ցույց կտա…

Ամեն դեպքում` որոշիչ խոսքը պետք է մնա գլխավոր գործոնին` ժողովրդին:

Գեորգի Ասատիանի` հատուկ Dalma News-ի համար