Վրացական ազգային արժույթը` լարին, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում կայուն անկում էր ապրում, հանկարծ ամրապնդման դինամիկա ցույց տվեց, իսկ դոլարի նկատմամբ փոխարժեքը բարձրացավ: Չնայած սրան` շուկայում գնաճը տեղի է ունենում ոչ օրեցօր, այլ ժամ առ ժամ: Խոսելով սրա պատճառների մասին` կառավարության անդամները նշում են, որ Վրաստանում տնտեսության մեջ նկատվում է դրական դինամիկա: Նրանք հավաստիացնում են, որ կատարված բարեփոխումների արդյունքը հիմա քիչ է նկատելի, սակայն իրեն երկար սպասեցնել չի տա: Ինչ վերաբերվում է ազգային արժույթի ամրապնդմանը, ապա այս հարցում փորձագետների կարծիքները նույնն են` տվյալ գործընթացի վրա մեծամասամբ ազդել են արտասահմանցի մեծ թվով զբոսաշրջիկների այցը երկիր և արտերկրից դրամական փոխանցումների քանակի աճը:

«Ժառանգության ֆոնդ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի տվյալներով` Վրաստանը 2016թ-ի Տնտեսական ազատության ինդեքսի 23-րդ տեղում է (72,6 միավորով) և մի ակստիճանով իջել է` համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ: Նշենք որ «Ժառանգության ֆոնդը» և ամերիկյան հեղինակավոր «The Wall Street Journal» թերթը ավելի վաղ հրապարակել էին իրենց հերթական ամենամյա վարկանիշային աղյուսակը (Տնտեսական ազատության ինդեկս 2016թ.), որը կազմել են 178 պետությունների ցուցանիշները հաշվի առնելով:

Վրաստանի տնտեսությանը վերաբերվող արդիական բազմաթիվ հարցերի պատասխաններն ստանալու ակնկալիքով Dalma News-ի թղթակիցը հանդիպել է տնտեսական հարցերի փորձագետ Դեմուր Գիորխելիձեի հետ:

Պարոն Դեմուր, լարիի փոխարժեքը, կարելի է ասել` կայունացել է, սակայն շուկայական գները շարունակում են աճել: Ըստ ձեզ` ո՞րն է պատճառը:

Իմ կարծիքով` ինչպես անկումն էր արագ և չարդարացված, այնպես էլ անհասկանալի է լարիի փոխարժեքի ամրապնդման կայուն տենդենցը: Եթե ամեն ինչ այսքան իդեալական է, ապա եկեք հավասարեցնենք լարիի փոխարժեքը դոլարին, ինչու՞ ոչ: Վրաստանի տնտեսական վիճակը կարելի է աղետալի համարել: Մասնագիտական տեսակետից` մեզ այնպիսի ազգային արժույթ է պետք, որը կարող է քիչ թե շատ արդարացի մակարդակի վրա մնալ: Արժույթի փոխարժեքը անկախ ցուցանիշ չէ: Այն պետք է կարևորագույնին ծառայի` երկրի տնտեսական զարգացմանը, բացի դա, տնտեսական հաջող վիճակին պետք է համապատասխանի ֆինանսի քանակը:

Կարելի է արդյոք կանգնեցնել ինֆլյացիան:  Ձեր կարծիքով` ինչպե՞ս պետք է կառավարությունը տնօրինի ֆինանսները, որպեսզի խուսափի արհեստական պրոցեսներից:

Դա մեծապես կախված է պրոֆեսիոնալիզմից: Ազգային բանկում աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր, հասկանալով ստեղծված իրավիճակի ամբողջ անհեթեթությունը, լարիի փոխարժեքի ամրապնդման փոխարեն սկսեցին գնել դոլարը, ինչով ընդլայնեցին ազգային արժույթի ծավալը: Անդուհանդերձ, իմ կարծիքով դա բավարար չէ: Մեզ տնտեսության զարգացման համար խթան է պետք, ոչ թե արհեստական գործընթացներ՝ հատկապես գումարա-վարկային քաղաքականության մեջ: Հենց այս պատճառով էլ արդյունքը այնքան էլ մխիթարող չէ:

2014 թվականին, երբ լարիի փոխարժեքը նոր էր սկսել նվազել, կառավարությունը վստահեցնում էր, որ տվյալ գործընթացը ոչ մի կերպ չի ազդի գների վրա: Այսօրվա դրությամբ մենք այլ պատկեր ենք տեսնում…

Այնպիսի պայմաններում, երբ արժութային ճգնաժամը դեռ չի վերջացել, երբ երկիրը դեռևս շարունակում է կախում ունենալ ներկումից, երբ կառավարությունը փոխարժեքի ստաբիլ աղբյուրներ չուն, ի՞նչը կարող է նպաստել ազգային աժույթի կայունացմանը: Չկա այնպիսի իրավիճակ, լարի կուրսը շարունակելու է տատանվել: Վրաստանում մթերքի գները ստաբիլ և արհավանական արագությամբ են աճում, ինչը բացատրվում է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով:

Օբյեկտիվ պատճառ — միջազգային շուկայում գների աճը: Դա մենք ի վիճակի չենք կառավարել: Վրաստանի շուկան ամբողջությամբ կախված է ներկրումից, իսկ նման իրավիճակում միջազգային շուկայի վիճակը չի կարող չազդել մեզ վրա: Ինչ վերաբերվում է սուբյեկտիվ պատճառներին, ապա դրանք հզորագույն մոնոպոլիաներն են և դրանց նպաստող խմբերը, որոնք թելադրում են իրենց կանոնները, ինչից առաջին հերթին տուժում է վրացի սպառողը: Շուկայական տնտեսության կանոնները չեն ազդում չեն գործում շուկայում առկա մոնոպոիլիաների պայմաններում: Հետևաբար, հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, կարելի է վստահությամբ ասել, որ գների աճի տենդենցը Վրաստանում պահպանվում է:

Բացի այդ, նկատվում է երկրից բնակչության արտահոսքը, հետրաբար, նվազում է եկաուտը, իջնում է ապրանքաշրջանառությունը, և որքան էլ պարադոքսալ է, ներկրողները կրած վնասները լրացնում են գների բարձրացմամբ:

Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս կառավարության արտահանման քաղաքականությունը: Որքա՞ն հուսադրող է այս ոլորտում տիրող իրավիճակը:

Իրավիճակն այս որոլտում հնարավոր կլինի հուսադրող անվանել միայն այն ժամանակ, երբ ներգրավվեն բոլոր հնարավոր ռեսուրսները: Մենք իսկապես մրցունակ ապրանքներ ստեղծելու պոտենցիալ ունենք: Գոյություն ունեն ուղղություններ, որոնց գործառման համար անրաժեշտ է ռեսուրսների կենտրոնացում: Միայն դրանից հետո մենք կարող ենք խոսել հաջող արտաքին առևտրի մասին: Դանիան, ինչպես հայտնի է, հանդիսանում է գյուղական արտադրության համաշխարհային մատակարար: Իսկ Վրաստանը, որը գյուղթերքների ատադրության առավել մեծ հնարավորություններ ունի, ստիպված է գնել թուրքական և չինական ապրանքներ:

Ուրեմն ինչո՞ւմ է խնդիրը:

Կառավարության՝ 25 տարի շարունակ վարած սխալ քաղաքականությունը: Բարեփոխումները չկարողացան բարձրացնել երկրի տնտեսությունը, չդրեցին այն շուկայական տնտեսության ռելսերին: Այսօրվա դրությամբ կրկին գործում են հին սխեմաները և ծաղկում է կառավությանը մերձեցած բիզնեսը: Վրաստանի տնտեսությունը դեռևս մնում է պետական իշխանության և որոշ պաշտոնատար անձանց ձեռքերում: Մեր խնդիրը կայանում է նաև ինֆակառուցվածքի տձևության մեջ, որի կերպարը տարիներ շարունակ էլ ավելի է տգեղանում:

Ինչպե՞ս կառավարությունը պետք է օգնի գյուղերի բնակիչներին  արդյունաբերության հարցում: Ինչպես Վրաստանը կարող է չկորցնել տեղը հարևան պետությունների շուկաներում:

Վրաստանի գյուղատնտեսական մթերքները կարող են դուրս գալ ցանկացած շուկա: Մեր ուժեղ կողմը կայանում է կենսաբանական մաքուր ապրանքների մեջ: Բնականաբար, երկրի ապագան չի կարող կանգ առնել գյուղատնտեսության ոլորտի վրա, սակայն մենք հնարավորություն ունենք որակյալ ապրանք արտադրել: Գյուղատնտեսական ոլորտի զարգացումը ներդրողներին գրավելու և արտասահմանյան արժույթի ներհոսքի ևս մեկ միջոց է: Դրա համար Վրաստանը, Եվրոպայի երկրների պես, պետք է կոոպերացիայի ճանապարհ անցնի:

Ի՞նչ է նշանակում է կոոպերացիա: Դա 20-րդ դարի 90-ականներին եղած գործընթացների՞ց է:

90-ականներին դա քվազիկոոպերացիայի գործընթաց էր: Ես խոսում եմ պետական քաղաքականության մասին, որի նպատակը պետք է լինի մոտ 800 000 մարդու ներգրավումը: Այդ հիանալի փորձը վատ չէր լինի փոխառել աշխարհի զարգացած երկրներից:

Կոոպերացիան գյուղում դա գործընթաց է, որը պահանջում է համալիր մոտեցում: Նախկինում այդ ուղղության զարգացման համար մի քանի մլն լարի էր ծախսվել, սակայն արդյունքն իրեն չարդարացրեց: Գյուղերն առաջվա նման ծանր վիճակում են: Ստեղծված իրավիճակի պատճառն այն փաստն է, որ ՍՊԸ-ների և լոբիստական ընկերությունների ֆինանսավորումն ազդեցության տակ է ընկել:

Այդ դեպքում ո՞ւր են գնում գյուղատնտեսության զարգացմանը հատկացված հսկայական գումարները:

Գումարները հիմնականում ուղղվում են տարատեսակ  ՍՊԸ-ների ֆինանսավորման վրա, ինչը ազդում է գյուղերում տիրող իրավիճակի վրա: Այսօրվա դրությամբ գյուղերում ցանկացած արդյունաբերական փորձ մալուխային հիմունքներով է գործում:

Տուրիզմի զարգացումը Վրաստանի առաջատար ուղղություններից է, որն, ամենայն հավանականությամբ, պետք է եկամուտի հիմնական աղբյուրը դառնա: Ձեր կարծիքով որքանո՞վ է դա ճիշտ:

Վրաստանի համար տուրիզմի վրա կենտրոնացումը և պնդումը, որ երկրի ապագան կապված է տուրիզմի հետ ամբողջովին սխալ և անընդունելի է: Գոնե այն պատճառով, որ մեր ժամանակներում անհնար է, որ երկրի տնտեսությունը կախված լինի միայն տուրիզմից: Դա նախորդ և ներկայիս կառավարության առաջնահերթությունների ընտրության սխալն է, որը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել:

Տուրիզմն ինքն իրենով որպես տնտեսության մի սեկտոր, վատը չէ: Ավելին, տուրիզմը պետք է լավ զարգացած և մեծ եկամուտներ բերող ոլորտներից լինի: Դրա հետ մեկտեղ, տուրիզմը եկամտաբեր գործ է, հսկայական ինֆոհամակարգ, որը մեծ ծախսեր է պահանջում: Այդ պատճառով  ագրարային սեկտորի նկատմամբ հատուկ քաղաքականության բացակայության պայմաններում, գումարները ինչպես կգան, այնպես էլ կգնան: Գյուղատնտեսության և տեղական արդյունաբերության զարգացման գործընթացները տուրիզմի ոլորտին բոլորովին այլ տեսք կհաղորդեին: Ափսոս, որ ագրարային սեկտորի  և գյուղական էկոլոգիական տնտեսությանը անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում:

Մենք հաճախ բողոքում ենք երկրում բնական ռեսուրների՝ գազի և նավթի բացակայության պատճառով:

Աստված հետ է պահել, ինչպես ասում են: Մեզ պետք չէ ոչ մեկը, ոչ մյուսը, քանի որ այն օրը, երբ Վրաստանում գազի արդյունահանման տեղ կհայտնաբերվի, կարելի է երկրի անկխության համար վերջին օրը համարել: Մեզ մոտ կարող է ստեղծվել նիգերիականի նման իրավիճակ, որտեղց 400 մլն դլորաի նավթ կա, բայց չնայած դրան, Նիգերիայի բանկչությունը, որը 104 մլն է կազմում, աղքատության մեջ է ապրում:

Պարոն Դեմուր, ի՞նչ կարող ոք ասել տրանսպորտային սեկտորի մասին: Արդյո՞ք օգտագործվում են բոլոր ռեսուրսները:

Պետական  քաղաքականությունը պետք է միտված լինի տրանսպորտի բոլոր տեսակների զարգացմանը: Վրաստանը 4-5 տեսակի առավել արդյունվետ տրասպորտային տեսակների միաձուլման հնարավորություն ունի: Բայց գիտեք, ցանկություն է առաջանում քաղաքական գործիչներին խորհուրդ տալ՝ ավելի շատ գործել, քան խոսել…

Ինչպե՞ս է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարոյւթյսունը լուծել երկրի առաջ վերջին 4 տարում եղած տնտեսական խնդիրները:

Ես կարծում եմ, որ 4 տարում կարելի էր առավել լավ արդյունքների հասնել: Կառավարության աշխատանքն արդյունավետ չէր: Դրա մեղավորությունը կոալիցիայի ներսում միասնական քաղաքականության բացակայությունն է:Էպիզոդիկ միջոցառումները, որոնք անցկացվում են տարբեր ոլորտներում, չեն կարող արդյունավետ լիել, առավել ևս չեն կարող երկիրը դուրս բերել ճգնաժամից:

Ի՞նչ եք կարծում, հոկտեմբերյան ընտրություններին ընդառաջ կբարձրանա արդյոք սոցիալակն ընդդիմության աստիճանը:

Չեմ կարծում, որ երկիրը սոցիական աղետի առաջ է կանգնած, բայց պարզ է, որ իրավիճակը բարդ է: Վերջին 25 տարում Վրաստանում սովորել են նրան, ինչը բնոորշ չէ աշխարհի ոչ մի երկրի: Չնայած կենսական վատ պայմաններին, մեր երկրի բնակիչները շետադրում չէին անում սոցիական հարցերի վրա: Նույն սխալները կրկնել են արդեն 4 անգամ: Դա բնակչության մեծ սխալն է: Սոցիալական  հարցերը հիմնաքարային  շատ կարևոր են: Քաղաքացիները բոլովին չեն կարևորում այն, որ իրենց վերաբերմունքը կենտորնացած է անձերի վրա, առաջնորդի հանդեպ սիմպատիայի: Կառավարություն մտնում են մարդիկ, ովքեր բոլորովին դրան արժանի չեն: 21-րդ դարում տվյալ մոտեցումը կործանման է տանում: Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ժամանակի ընթացքում կսովորեն պահանջել իշխանություններից ապահովել իրենց ապրժանի կենսամակարդակը:

Ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում ինչ ժամկետներում բնակչությունը կարող է իր գրպանի վրա զգալ երկրի տնտեսական զարգացման դինամիկան:

Եթե կառավարությունն  իրականացնի մոդեռնիազացիայի ծրագիրը, ապա դրական տեղաշարժերի գործընթացը նկատելի կլինի արդեն 1-2 տարուց: Աստիճանաբար աշխատատեղեր կստեղծվեն, բնական է, որ ոչ բոլորը միանգամից գո կլինեն, բայց մարդկանց մոտ հավատ կհայտնվի, որ իրենք աշխատանքի կտեղավորվեն: Հետևաբար, անհրաժեշտ է 2-3 լուրջ էտապ անցնել, որպեսզի ռեսուրսները մոբիլիզացվեն ճիշտ ուղղությամբ, դրանից հետո կգա ինտենսիվ զարգացման գոևծընթացը և 2-3 տարվա ընթացքում մարդիկ կզգան դրական արդյունքը, դրա համար 10-ամյակներ պետք չեն:

10 տարվա լարված աշխատանքի արդյունքում մենք կարող ենք մեր տնտեսությունն իսկապես առաջ տանել: Չնայած, որ կրթության ոլորտը ևս մոդեռնիզացիայի կարիք ունի:

Այսօրվա դրությամբ Վրաստանի բյուջեն կազմում է 16 մլրդ դոլար, ինչը իրականում աղքատության ցուցանիշ է հանդիսանում: Երկրի բնակչության կեսը աղքատ է: Ավելի քան 660 հազար մարդ ախատավարձ չի ստանում:

Դա կառավարության հետարքրությունների շրջանակում չ՞է:

Քաղաքական և տնտեսական մոդեռնիզացիայի նման գլոբալ խնդիր ուղղակիորեն չի դրվում: Նախորդ կառավարությունը որոշ բարեփոխումներ էր իրականացրել, բայց նրանցում, ինչպես ասում են, մարդու համար տեղ չկար, ինչն ինքստինքյան արտահայտվել է երկրի տնտեսության վրա:

Զրուցեց Շորենա Պապաշվիլին