Մոտ ապագայում` այս տարվա օգոստոսին, վրացակն շուկայում կհայտնվեն ազգային արտադրության առաջին հեռուստացույցները: Այս նախագիծը վրացի և ադրբեջանցի մասնագետների երկարատև համատեղ աշխատանքի արդյունքն է: Հեռուստացույցների արտադրանքով կզբաղվի էլոկտրոնային ապրանքների AG Microelectronics գործարանը, որը հիմնադրվել է  2014թ-ին AG-Telekom կազմակերպության կողմից Ռուստավի քաղաքում: Նախագծի իրականացման համար ներդրումներ է արել ինչպես վրացական կողմը, այնպես էլ` Ադրբեջանը:

Մասնագետների խոսքերով` հեռուստացույցները շուկա դուրս կգան AG անվանումով (ըստ գործարանի անվան): Դրանք միայն հեռուստացույցներ չեն, քանի որ ներսում մի քանի ընդունիչներ կան` թվային, ինչպես նաև արբանյակային ալեհավաքների ընդունիչներ: Սկզբնական փուլում արտադրանքը կվաճառվի միայն Վրաստանում, բայց արտադրողները հույս ունեն, որ հետագայում կկարողանան արտահանել հեռուստացույցները: Ընկերության տվաց տեղեկատվության համաձայն` առաջին 1200 հեռուստացույցները կլինեն փորձնական և կմտնեն վրացական շուկա, իսկ հետագա խմբաքանակները կվաճառվեն Ադրբեջանում: Բացի դա` բանակցություններ են տարվում եվրոպակա շուկա մտնելու համար, այլ կերպ ասած` նախատեսվում է AG հեռուստացույցները ներմուծել Եվրոպա, եթե ընկերությունը կարողանա համապատասխան հավաստագիր ստանալ:

81 սմ անկյունագիծ ունցող AG հեռուստացույցները կվաճառվեն 195$-ով, իսկ 102 սմ անկյունագծով` 300$-ով:

387_42734_229936_el2

AG Microelectronics հիմնարկը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, երկու տարի առաջ այցելեց , այն ժամանակ դեռ գործող վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ով բարձր գնահատեց արտադրողականությունը, նշելով, որ ադրբեջանական ներդրումների մակարդակը Վրաստանում շատ բարձր է:

Վրաստանի վարչապետը վստահ ասաց, որ այս հիմնարկի արտադրանքը կարող է արժանի մրցակից լինել հայտնի ապրանքանիշների համար: Նրա խոսքերով` կարևոր է, որ գործարանում զբաղված է տեղի երիտասարդությունը, որը ներկայացնում է նաև էլեկտրոնիկայի մասնագետների: Գարբաշվիլին ընդգծեց նաև, որ այս բնագավառի զարգացումը առաջնային է կառավրության համար և այդ նպատակով իրականցվում է ինժեներային մասնագիտությունների բակալավրի լիարժեք ֆինանսավորում: Գարիբաշվիլին նաև հայտարարեց`

Ես վստահ եմ, որ վրացական արտադրանքը չի զիջում որակով այլ երկրների արտադրանքին: Մենք միշտ արժանի մակարդակի վրա ենք գտնվել, իսկ այսօր հատկապես կարևոր է ապացուցել աշխարհին, որ մենք միասնության ուժ ունեցող երկիր ենք: Եվ դրա շնորհիվ մենք կհաղթենք:

AG հիմնարկը, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ծրագրում է արտադրել կենցաղային տեխնիկա, թվային սերվերներ, սմարթֆոններ, պլանշետային համակարգիչներ, էլեկտրոնային պլանշետ-դասագրքեր և հատուկ ռազմական նշանակության տեխնիկա: Ինչպես պարզաբանեց AG-Telecom ընկերության տնօրեն Միխայիլ Գլոնտին` այսօրվա դրությամբ արդեն կա նույնանուն կաբելային հեռուստատեսություն, որը ներկայացվում է վրաց-ադրբեջանական ընկերության կողմից և ֆինանսավորում է Ռուստավիի հիմնարկը:

Բացի դա` վրացական «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագիրը նույնպես երկար ժամանակ մասնակցել է ընկերության զարգացման գործին, սակայն վերջում հրաժարվել է նախագիծը ֆինանսավորել: Ծրագրերից մեկով ընկերությունը ստացել է 2 մլն. դոլարի ներդրում: Բնականաբար` «Արտադրիր Վրաստանում» ծրագիրը անգնահատելի նրդրում ունի գործարանի զարգացման գործում, սակայն եղան նաև տարաձայնություններ: Այս թեման Միխայիլ Գլոնտեն մեկնաբանեց այսպես`

Այն պահին, երբ ընկերությունն արդեն արդարացնում էր ժամանկին արված ներդրումները, պետությունը պահանջեց 20%-ից միչև 80% եկամուտից: Հիմնական միջոցների այդպիսի այդպիսի բարձր տոկոսների բաշխումը ընկության համար ձեռնտու չէր: Մեզ որոշակի գումար էր պետք հումք գնելու համար: Սակայն, մեզ մերժեցին, քանի որ բանկին ավելի ձեռնտու է վարկ տալ պատրաստի արտադրանքը ձեռք բերելու համար, ոչ թե հումք գնելու: «Արտադրիր Վրաստանում» ծրագրի պայմանները ենթադրում էին 80% հիմնական նոր միջոցների ձեռքբերում: Ինչի արդյունքում մենք կրկին մնացինք առանց ոչնչի: Բնականաբար, այդ իրավիճակը մեզ ձեռք չտվեց:

10694262_790043294474122_1907396628076716362_o

Վերջերս գործարան այցելեց փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Այցի ընթացքում նա ծանոթացավ էներգաէֆեկտիվ (LED) լամպերի արտադրանքին և հայտնեց, որ սա առաջին միկրոէլեկտրոնային գործարանն է ողջ Ադրկովկասի տարածքում, որը կառուցվել է Վրաստանի և Ադրբեջանի գործարարների համատեղ ներդրումների շնորհիվ: Նախագծի իրականցման համար կատարվել է 3 մլն դոլարի ներդրում: «Արտադիրի Վրաստանում» ծրագրի շրջանակներում նախագծի մեջ ներդրում է արվել 167 հզ դոլարի չափով` արտադրության ընդլայնման համար:

Նշենք, որ գործարանում ներկայումս աշխատում է 50 մարդ, իսկ վճարման պայմանները համապատասխանում են ժամանակակից պահանջներին: Գործարանն սկսել է աշխատել 2015թ-ից, ներկայումս արտադրում է ամսեկան 20 հզ. տարբեր հզորություններ ունեցող էներգաէֆեկտիվ լամպեր: Այդ արտադրանքը լիովին սպառվում է տեղի շուկայում: Մոտ ապագայում նախատեսվում է արտադրության ընդլայնում: Արդյունքում լամպերի արտադրանքը կհասնի 1 միլիոնի: Դրանց մեծ մասը կարտահանվի Վրաստանի սահմաններից դուրս:

Սովորական լամպերը էներգաէֆեկտիվ LED լամպերով փոխարինելու դեպքում, 20 տարվա ընթացքում երկիրը կխնայի 10 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը տարեկան կազմում է 500 մլն կվտ/ժ:

Հարկ է նշել նաև, որ AG Microelectronics ընկերության հետ համագործակցոթյամբ հետաքրքրված են այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսիք են Microsoft, Fujitsu, Intel, Iberiasat, AG-Тelekom հայտնի ապրանքանիշները: Ընկերությունները հետաքրքրված են ինչպես պատրաստի արտադրանքով, այնպես էլ համատեղ ապրանքների արտադրությամբ:

Ընկերությամբ հետաքրքրված է նաև Դանիայի կառավարությունը: Նրանց աջակցությամբ մեկնարկում են աշխատանքներ նոր նախագծի վրա, որը կոչվում է «Վրաստանում էներգաէֆեկտիվության և կայուն էներգիայի զարգացում»: Նախագիծը այլ կարևոր հարցերի շարքում դիտարկում է նաև ցուցադրական էներգաէֆեկտիվ նախագծի իրականացումը վրացական քաղաքներից մեկում: Իսկ առայժմ հասարակությունը անհամբեր սպասում է վրացական առաջին հեռուստացույցին:

Շ. Կարչավա հատուկ Dalma News-ի համար