Անցյալ ամսվա ընթացքում՝ երեք օր շարունակ, Թբիլիսիում անցկացվեց կոնգրես՝ նվիրված ընտանիքներին ու ընտենական արժեքներին: Միջոցառմանը նվիրված նախապատրաստական աշխատանքները Վրաստանում շարունակվում էին մոտ 3 տարի: Համաշխարհային ընտանեկան կոնգրեսն այս անգամ «Քաղաքակրթությունը կեսճանապարհին. Իրական ընտանիքը հումանիտար արժեքների հենակետն է» թեմայով էր, իսկ որպես գործընկեր ու կազմակերպիչ, ելույթ ունեցավ «21-րդ դարի ժողովրդագրական հասարակություն» կազմակերպությունը:

Միջազգային կոնգրեսի բացումը կայացավ մայիսի 15-ին՝ մայրաքաղաքի «Radisson» հյուրանոցում, և դարձավ միջազգային, միջդավանական ու անկուսակցական կարևորագույն մի միջոցառում՝ քաղաքական գործիչների, գիտնականների, Վրացական ուղղափառ եկեղեցու և այլ ավանդական դավանանքների ու հարյուրավոր այլ փորձագետների մասնակցությամբ:

Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Մեքսիկայի, Արգենտինայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ֆիլիպինների, Նիգերիայի, Հունաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Գերմանիայի և այլ երկրների ներկայացուցիչներ ժամանել էին՝ մասնակցելու Կոնգրեսին, քննարկման էին դրվելու  ժամանակակից  ժողովրդագրության սուր ու արդիական հարցերը, ավանդական ընտանիքի ներկայիս վիճակը, դաստիարակության հետ կապված հարցերը, երեխաների հոգեկան ու առողջ բնավորության, ընտանիքի, մանկությանն ու մայրությանը վերաբերվող այլ հարցեր:

Մայիսի 15-ը՝ Համաշխարհային 10-րդ կոնգրեսի բացումը Վրաստանում, համընկավ ընտանիքի միջազգային օրվա հետ՝ ընդունված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Առաջին օրը նվիրված էր երիտասարդ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը:

Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, Թբիլիսյան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում կայացավ ընդլայնված խորհրդակցությունը: Ինչպես նշեցին այլազգի հյուրերը, ընտանիքում տիրող իրավիճակը ամեն երկրում տարբեր է, և ահա այս Կոնգրեսը թույլ է տալիս  իրական կենցաղային փաստերի մասին իմանալ ավելին:

Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ 7 երեխաների հայր Ֆաբրիցիո Սորլինը, ասաց, որ իր երկրում ընտանիքի ինստիտուտին կարելի է ասել՝ մարտահրավեր է նետված: Ինչպես հայտարարեց Սորլինը՝ ֆրանս ազգը դեմ է միասեռականների օրինական ամուսնությանը, սակայն ֆրանսիական կառավարությունը անհրաժեշտ չի համարում հաշվի առնել այդ 1.5 միլիոն մարդկանց կարծիքը, որոնք պայքարում են միասեռ- հասարակության գաղափարախոսության դեմ:

«Ուրախ եմ, որ գտնվում եմ Թբիլիսիում: Մեծ շնորհակալություն Լևան Վասաձեին՝ նման մասշտաբի միջոցառման կազմակերպման համար: Մի քանի տարի առաջ ֆրանսիացիները դեմ գնացին միասեռական -հասարակության գաղափարախոսությանը, սակայն մեր իշխանությունները չլսեցին ազգի ձայնը»,- հավելեց Սորլինը:

Կոնգրեսին իր մասնակցությունը ցուցաբերեց Վրաստանի Ամենայն կաթողիկոս- պատրիարք Իլյա 2-րդը՝ օրհնելով միջոցառումը: Նա հիշեցրեց, որ ընտանիքը դա Աստվածային դրոշմն է՝ երկրի վրա, ստեղծված է Նրա կամքով, և սերն ու ընտանիքը առանձին գոյություն ունենալ չեն կարող, այդ պատճառով էլ բնական է, որ կնոջ ու տղամարդու միջև սերը օրենքով ամրագրվում է:

«Սիրո սենյակները դատարկվում են: Ընտանիքը դա Աստծո կողմից հաստատված ինստիտուտն է, սակայն սիրո բացակայության պատճառով այսօր այն կորցրել է իր նշանակությունը, իր գոյության հենակետը, կորչել է նաև բարգավաճումն ու մարդկային հավատը: Ընտանիքը դա տղամարդու ու կնոջ պատահական հանդիպում չէ, դա նրանց օրինական միությունն է ու դրան ավելի շատ ուշադրություն պետք է հատկացվի: Մարդկությունը դա չպետք է կորցնի» ,- ասաց պատրիարքը:

18_05_2016_gruziya_05

Միջոցառումը բացեց վրաց հայտնի բարեգործ ու բիզնեսմեն՝ Լևան Վասաձեն՝ ելույթ ունենալով այն մասին, որ քաղաքակրթությանը սպառնում է ընտանեկան ավանդական արժեքների կործանումը: Բացի այդ՝ լիբերալիզմի դրոշի տակ ամեն տարի մայրական արգանդում մահանում է 45 միլիոն մանուկ:

Վասաձեի կարծիքով, Առաջին ու Երկրորդ Համաշխարհային պատերազմների հետ համեմատած, ոչ պակաս ողբերգություն մարդկության համար կարելի է համարել մեկ-ծնողով ընտանիքները: Թեկուզ հենց այն պատճառով, որ ծնողների ամուսնալուծությունը ծանր հոգեկան հարված է հասցնում երեխաներին: Որքան էլ ողբերգական հնչի, միևնույն է՝ բիզնեսմենը կարծում է, որ ժամանակակից աշխարհում կործանված ընտանիքները դարձել են նորաձև:

Միջազգային ամենամեծ դաշինքներից մեկը՝ Համաշխարհային ընտանեկան կոնգրեսը, հիմնվել է 1997 թ. ԱՄՆ-ում, և միավորում է 80 երկրների կազմակերպություններ, որոնք զբաղվում են ընտանեկան արժեքների պահպանմամբ: 1997 թվականից մինչև օրս կայացել է 9 Համաշխարհային կոնգրես՝ Պրահայում, Ժնևում, Մեխիկոյում, Վարշավայում և այլն: Ամստերդամում Կոնգրեսը կայացել է 2009 թ., Մադրիդում՝ 2012թ.-ին, իսկ դրանից մեկ տարի անց՝ Սիդնեյում: Տարբեր ժամանակներում Կոնգրեսին իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ-ի կոնգրեսի անդամները, Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, Եվրոխորհրդարանի անդամներ Լուկա Վոլոնտեն, Աննա Զաբորսկան և ուրիշները:

Ընտանեկան համաշխարհային կոնգրեսը տարածաշրջանային առումով Վրաստանում անց է կացվել երկու անգամ՝ 2014 և 2015 թթ.՝ «21-րդ դարի ժողովրդագրական հասարակություն» կազմակերպության աջակցությամբ: 1993 թ. ընդունված ՄԱԿ-ի կարգավորման բանաձևի համաձայն, մայիսի 15-ից սկսած՝ ամեն տարի այդ օրը համարվելու է Ընտանիքի միջազգային օր: Ամսաթվի հիմնավորման նպատակն այն է, որ տարբեր երկրներում հասարակության ուշադրությունը կենտրոնացվի ընտանեկան բազմաթիվ խնդիրների վրա, հատկապես նրանց, ովքեր դարձել են պատերազմական գործողությունների ու աղքատության, ՁԻԱՀ-ի զոհ: Կան ընտանիքներ, որոնք ուղղակի իմաստով պայքարում են իրենց գոյության պահպանման համար, կարիք ունեն աջակցության, և պետք է այդ աջակցությունը ստանան: ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի կարծիքով՝ առանձին վերցրած ընտանիքի հիմնական իրավունքների խախտումն իր մեջ պարունակում է մարդկության ընդհանուր ընտանիքին սպառնացող վտանգ, որի անդամները համարվում ենք մենք՝ բոլորս:

Վրաստանում անցկացվող Համաշխարհային ընտանեկան կոնգրեսի երեք տարվա նախապատրաստական աշխատանքների ու երկու տարածաշրջանային կոնֆերանսների արդյունքում Լևան Վասաձեի հրավերքով Վրաստան ժամանեցին 200 միջազգային և 1000 վրաց պատվիրակներ:

«Քաղաքական ու տնտեսական անկայունության պայմաններում, որում գտնվում է  ժամանակակից համաշխարհային հասարակությունը, միայն նախնինների ու ծնողների կողմից հաստատված արժեքների վրա հիմնված մեծ ու ամուր ընտանիքը կարող է դառնալ մարդկության հենակետն ու փրկությունը: Մեր շարժումն իր էներգիան երբեք չի սպառի, քանի որ այդ էներգիան ինքը՝ սերն է»,- նշեց Լևան Վասաձեն:

Գործարարն ու ընտանեկան արժեքների ջատագովը ոգեկոչեց վրաց ազգի պատմական հիշատակի պահպանումը:

Համաշխարհային կոնգրեսում ելույթ ունեցավ նաև միջոցառման գործադիր տնօրեն Լարրի Ջեյկոբսը, մեկ անգամ ևս հստակեցնելով, որ Կոնգրեսը միավորում է շատ կարևոր արժեքներ, ինչպիսիք են ընտանիքը, հավատն ու ազատությունը: Նրա կարծիքով՝ պետական սկզբունքների զարգացումը հիմնվում է քրիստոնեական սկզբունքների զարգացման վրա:

«Բրիտանացի հեղինակ Չեսթերթոնն ասել է, որ այն իդեալը, որին պետք է ձգտի պետությունը, դա ազատությունն է, այն ժամանակ, երբ ընտանիքը համարվում է բարի կամքի ազատ ինստիտուտ»,- ասաց Լարրի Ջեյկոբսը:

Նա նաև հայտնեց իր գոհունակությունը այն փաստի հետ կապված, որ Կոնգրեսը անց է կացվում հենց Վրաստանում, երկիր, որտեղ քրիստոնեությունը մի քանի դարյա պատմություն ունի: Բացի այդ՝ Լարրի Ջեյկոբսը Թբիլիսյան Ֆիլհարմոնիայում նստած հանդիսատեսին փոխանցեց ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի ուղերձը:

«Երբ ես որպես Միացյալ նահանգների նախագահ այցելեցի Վրաստան, ինձ համար դա մեծ պատիվ էր, քանի որ Թբիլիսիում ինձ ողջունելու հավաքված մարդկանց աչքերում ես հարգանք տեսա: Դա 2005 թ.-ին էր՝ Ազատության հրապարակում: Այդ ժամանակ ես հետևյալն ասացի. Վրաստանը ազատության փարոս է ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում: Այդ փարոսի հենարանը ընտանիքն է ու ընտանեկան արժեքները, որոնք մենք պարտավոր ենք պահպանել: Մենք՝ Լորայի հետ միասին, կողմնակից ենք այն գաղափարախոսությանը, որ ընտանիքն իրականում սուրբ օղակ է: Ես բարձր եմ գնահատում ձեր ջանքերն ու ընդունում են այն մեծ ներդրումը, որը դուք ունեք այդ գործընթացում, և որը կարող է շատերի կյանքը բարելավել»,- ասվեց Բուշի ուղերձում:

Ամերիկյան, լեհական, մոլդովական, ռուսական, իտալական, նիգերիական և իսպանական բանախոսները՝ ելույթ ունենալով կոնգրեսում, շոշափեցին ավանդական ընտանիքի ու ընտանեկան արժեքենրի հարցերը, տարբեր սպառնալիքների ու մարտահրավերների հաղթահարումը, որին կարող է հանդիպել ժամանակակից ընտանիքը:

Անդրեյ Պերվոզվաննիի ֆոնդի ներկայացուցիչներն ու Ռուսաստանի ազգային հեղինակության կենտրոնի՝ համառուսական՝ «Մայրության սրբությունը» ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Նատալիա Յակունինան և Ազգային հեղինակության կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր Միշենկոն ներկայացրին զեկույցներ՝ ընտանիքի կողմնորոշման ու կրթական համակարգերի և «Մայրության սրբությունը» ծրագրի գործունեությունը  ռուսական շրջաններում, ինչի համար արժանացան բազմաթիվ դրական արձագանքների և շահագրգռեցին մի շարք երկրների ներկայացուցիչների, որոնք ունեն նմանատիպ ընտանեկան խնդիրներ:

Սակայն առավել բացահայտ ու համապարփակ եղավ Կոնգրեսի կազմակերպչի՝ գործարար Լևան Վասաձեի ելույթը, որն իր ելույթի ընթացքում ամբողջովին վերլուծեց նաև վերջին տարիների Վրաստանի քաղաքական կյանքը:

Գործարարը հայտնեց, որ որպես միջոցառման կազմակերպիչ, իրեն պարտավորեցված է զգում՝ հյուրերին տեղեկացնելու վրացական իրականության դժվարությունների մասին: Ինքը գտնում է, որ առանց դրա անհնար է գլուխ հանել ժողովրդագրական իրավիճակից և վրացական ընտանեկան խնդիրներից:

«Վրաստանն աշխարհի առաջին քրիստոնյա երկրներից է, վրացիները այն էթնիկ խմբերից մեկն են, որոնք գիտնականների կարծիքով երկրագնդի վրա արդեն 6000 տարի է՝ ինչ ապրում են, սակայն գերտերությունների առճակատման պայմաններում մեր երկիրը մինչև օրս մասնատված է: Պետականության վերականգնման վրացական ուղղվածությունը երբեք ռուսախուսափողական չի եղել: Ռուս ազգի հետ մեջք-մեջքի՝ մենք հաղթեցինք ֆաշիզմին, իսկ հետո նաև կոմունիզմին: Այդ երկու ուղղություններն էլ դեպի մեզ եկան՝ Արևմուտքից: Անկախության ձգտումը միշտ էլ ուժեղ է եղել և հիմնվել է այն ամուր հավատի վրա, որ մեր ազգի մշակույթի ու պատմության խորությունը երբեք չի կարող լիարժեք դրսևորվել ինչ-որ մի գերտերության կազմում: Հանուն դրա մեր նախնիներն իրենց կյանքերը տվեցին», – ասում է գործարարը:

Այնուհետև Վասաձեն հիշեցրեց ընդդիմադիր «Ազգային միասնական դաշինք» -ի կառավարման տարիները՝ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու օրոք կատարվող մասսայական բանտարկությունների ու գործարարության փլուզման մասին: Վասաձեի գնահատականով՝ վրացիները խոսքի ազատության փոխարեն ձեռք բերեցին «լիբերալների ընդհանուր բռնապետությունը»:

«Երբ Արևմուտքը հերթական անգամ փորձեց հակաավանդական արժեքներ քարոզել, վրաց ժողովուրդը ցույց տվեց բացահայտ դիմադրություն, և մեր հասարակությունը «անամոթության» շքերթ չկազմակերպեց»,- հայտարարեց Վասաձեն:

Նրա խոսքերով՝ Վրաստանը մինչև հիմա շոկային վիճակում է գտնվում, իսկ բնակչությունը վերջնականապես հուսալքվել է արդարության որոնումներում: Վասաձեի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը  կայանում է նրանում, որ կառավարությունը «Վրացական երազանք»-ի իշխանության հենց առաջին օրերից սարսափած է՝«Սահակաշվիլու բանդա»-ի հնարավոր վերադարձով՝ զուգահեռաբար վախենալով Ուկրանիայի օրինակն իր երկրում տեսնելու վտանգից:

Լևան Վասաձեն գտնում է, որ ժամանակակից խորհրդարանը այնպիսի նոր օրենքներ է ընդունել, որոնք նախկին կառավարության պառլամենտը ընդունելու համարձակություն չէր ունեցել, նրանց մեջ է օրինակ՝ «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին օրենքը», որը սկզբում հասարակության մեջ շփոթմունք առաջացրեց: Օրենքն ըստ էության արգելում է քաղաքացիներին քննարկել սանձարձակության խայտառակ ձևերն ու սպառնում բանտարկությամբ ու բիզնեսից հեռացմամբ:

«Վրաստանում այդ օրենքը համակողմանի է: Այդ օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել բանտում, եթե դատավորը գտնի, որ նրա կողմից հայցվորի նկատմամբ խտրականություն է դրսևորվել»,- նշեց բարեգործը:

Լևան Վասաձեի քննադատության ալիքի տակ ընկավ նաև Վրաստանի գործադիր իշխանության մեծ մասը, ինչպես նաև երկրի Կրթության ու գիտության նախարարությունը: Օրինակ՝ գործարարն անհրաժեշտ չի համարում դպրոցներում այն նոր առարկաների դասավանդումը, որոնք իրենցից սեռական դաստիարակություն են ներկայացնում:

Գործարարի խոսքերով՝ խորհրդարանն արդեն անչափահասների նկատմամբ արդարադատության նոր օրենք է հրապարակել, որը կբարձրացնի սոցիալ ոլորտի աշխատողների իրավունքները: Օրենքը ենթադրում է, որ առանց ինչ-որ ծանրակշիռ ապացույցների չպիտի ծնողը զրկվի ծնողական իրավունքից: Իսկ ծանրակշիռ արգումենտ կարող է ծառայել օրինակ ծնողի արհամարհական վերաբերմունքը երեխայի հոգեբանական պահանջմունքների նկատմամբ:

«Մեր երկրում սա ևս մեկ հարված է՝ ընտանեկան արժեքների նկատմամբ: Նոր խորհրդարանը մերժեց ազարտային-օնլայն խաղերի քարոզչության արգելման հետ կապված բոլոր ջանքերը: Դրանից բացի՝ մեզ չհաջողվեց ինչ-որ էական արդյունքի հասնել այնպիսի կարևորագույն հարցում, ինչպիսին է արհեստական վիժման երևույթը: Դրանց հետ կապված վիճակագրական տվյալները մինչև օրս էլ Վրաստանի համար մնում են ողբերգական»,- ասաց Վասաձեն:

Վասաձեն նաև քննադատեց երկրի կառավարության ֆինանսավորումը կեսարյանի այնպիսի վիրահատություններին, որոնք դրա անհրաժեշտությունը չունեն, քանի որ դա «էապես իջեցնում է կնոջ ծնելիության մակարդակը ապագայում»:

«Մեր գեղեցիկ ու հնագույն ազգը մեռնում է խաղատներում ու բարերում, արդարությունը վերականգնելու մեր բոլոր ջանքերը տապալվում են: Մեզ ասում են՝ իբր եկեղեցին արժանի է քննադատման, քանի որ նրա գործողությունները դեմ են ազատության նկատմամբ մարդու կամքին: Եվ դրա փոխարեն՝ մենք Արևմուտքից ստանում են ազատազրկում, ահաբեկչություն և անօրինականություն»,- բողոքում է գործարարը:

Իր ելույթի ավարտին Վասաձեն վերջնագիր է ներկայացնում Արևմտյան գործընկերներին. Հարկավոր է վերջ դնել սեռական փոքրամասնություններին վերաբերող թեմաների խելահեղ քննարկումներին, չխառնվել որևէ երկրի ներքին ու եկեղեցական կյանքին, կանգնեցնել ընտանեկան արժեքների նկատմամբ ահագնացող հարձակումները, և ամենակարևորը՝ Վասաձեն սպասում է Ջո Բայդենի, Հիլլարի Քլինթոնի և Բարաք Օբամայի ներողությանը՝  արված այնպիսի արտահայտությունների համար, որոնք վերաբերվում են ժամանակակից աշխարհում ազգային ավանդույթների «հետամնացությանը»:

Լևան Վասաձեի զգացմունքային այդ ելույթը Ֆիլհարմոնիայի սրահում գտնվող վրացիներն ու արտասահմանյան պատվիրակները արժանացրին բուռն ծափահարությունների:

Նշենք նաև, որ Կոնգրեսի օրերից մեկը՝ մայիսի 17-ը համընկել է «Ամուր ընտանիքի ու ծնողներին հարգանքի մատուցման» օրվա հետ, որը միջոցառման մասնակիցներն ու հասարակ քաղաքացիները նշեցին 6 կմ-անոց երթով՝ շարժվելով դեպի Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճար՝ Կույս Մարիամի սրբապատկերը ձեռքներին:

Որքան էլ հակասական հնչի, բայց մայիսի 17-ը, որը Վրաստանում նշում են որպես  «Ամուր ընտանիքի ու ծնողներին մատուցած հարգանքի» օր, ողջ աշխարհում հայտարարված է հոմոֆոբիայի ու տրանսոֆոբիայի դեմ պայքարի օր: Իրենց  վրդովմունքի խոսքն ասելու նպատակով երկրի  միասեռ- հասարակության անդամները առավոտյան հավաքվել են  Թբիլիսիի «Վարդերի հրապարակում» և ցույց կազմակերպել: Բացի այդ՝ ՆԳՆ շենքի մոտ անց է կացվել հանպատրաստից բողոքի ակցիա՝ մայիսի 17-ին նախորդող օրը միասեռ- հասարակության 10 անդամների ձերբակալության համար: Վերջիններս ներկերով հոմոֆոբիայի դեմ լոզունգներ են գրել ՝ Պատրիարքարանի տարածքում և Թբիլիսիիի Պուշկինյան հրապարակում:

Արդեն մայիսի 18-ին Կոնգրեսի մասնակիցները հիանալի հնարավորություն ունեին այցելելու Լևան Վասաձեի մասնավոր դպրոցը, հետևելու հատուկ կրթական ծրագրին, որն իր մեջ ընդգրկում է առավոտյան աղոթք՝ տաճարում, շինարարության պարապմունքներ, մարզումներ, նախաշաճ, վրաց, ռուս և անգլերեն լեզուների դասավանդում, ինչպես նաև հացի ու պանրի պատրաստման տեխնոլոգիայի նորագույն մեթոդներ: Դպրոցի տնօրենը պատմեց աշակերտների հանդեպ հատուկ վերաբերմունքի, ինչպես նաև կարգուկանոնի ուսուցման առանձնահատկությունների մասին:

Շորենա Պապաշվիլի, հատուկ Dalma News-ի համար: