Արդեն մի քանի տարի է, ինչ Երևանի խաչմերուկներում և փողոցներում գործում են նկարահանող տեսախցիկներ, իսկ հանրապետության բոլոր մայրուղիներում հատկապես նախանձախնդիր վարորդներին դիմավորում է արագաչափերի սթափեցնող լուսարձակումը: Տարեցտարի «էլեկտրական ոստիկանների» թիվն աճում է, իսկ Ճանապարհային ոստիկանությունում պնդում են, որ իրենց գործարկումը դրական է ազդել ճանապարհային իրավիճակների վրա և մեր վարորդները դարձել են ավելի օրինակելի և ուշադիր: Որպես արդյունք, դա պետք է արտահայտվեր Ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) վիճակագրության, և հատկապես, ճանապարհների վրա դժբախտ պատահարների թվաքանակի կրճատման մեջ:
Ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն, 2007-2016 թվականների ընթացքում Հայաստանում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում մահացել է 3267 քաղաքացի, և ավելի քան 36 հազարը ստացել են վնասվածքներ:
Պատասխանատուները վստահեցնում են, որ 2007 թվականի հետ համեմատած, ճանապարհին մահացածների քանակը զգալիորեն նվազել է, սակայն հենց ՃՏՊ-ի ցուցանիշը աճել է: Այնուամենայնիվ, ճանապարհային մահացության քանակը մնում է վշտացնող՝ եթե 2015թ-ին ՃՏՊ-ները դարձել են 346 քաղաքացու մահվան պատճառ, իսկ 2016թ-ին գրանցվել է 266 մահ, ապա 2017թ-ի առաջին ինը ամիսների ընթացքում արդեն գրանցվել է 278 մահ: Այս տարի, ի դեպ, ՃՏՊ-ների քանակը նույնպես աճել է 18%-ով, և հստակ պատասխան թե ինչու`չկա: Կարելի է միանշանակ պնդել, որ մեղավոր են մեր անխոհեմ վարորդները, մեղավոր են անհարթությունները շրջանների ճանապարհներին և խցանումները քաղաքում, ինչպես նաև ոչ քիչ կարևոր մի փաստ, որ տարեկան Հայաստան ներմուծվում է 30 հազար մեքենա, իսկ դա անկասկած ազդում է վիճակագրություն վրա:
Ամեն տարի աճում է նաև ճանապարհային խախտումների համար դուրս գրվող տուգանքների թիվը: Այսպես, միայն 2016 թվականին դուրս է գրվել 1.5 միլիոն «սև» թղթեր վարորդների բյուջեի համար: Եվ խոսքն այստեղ միայն տեսախցիկների և արագաչափերի ցուցանիշների մասին է, ոստիկանների ձեռքով գրված տուգանքները ոչ ոք չի չեղարկել, իսկ դրանց թիվը գործնականում չի զիջում ելեկտրոնային ռադարների վիճակագրությանը:
Dalma News – ի աղբյուրները ճանապարհային ոստիկանությունում վստահեցնում են, որ բավականին մեծ է գրանցված տույժերի բողոքարկման տոկոսը՝ վարորդները գրում են բացատրություններով դիմումներ նախ պետավտոտեսչությունում, և եթե տուգանքը չի չեղարկվում, շատերը շարունակում են պայքարել դատարանում: Ֆեյսբուք սոցիալական կայքում նույնիսկ ստեղծվել են հատուկ խմբեր, որտեղ վարորդներին այս կամ այն վիճելի հարցերի շուրջ տրամադրվում է անվճար խորհրդատվություն և նույնիսկ օգնություն դատական մարմիններին դիմելու համար: Եվ, դատելով մեկնաբանություններից, բավականին շատեն շահած գործերը, ընդորում ոչ միայն Ճանապարհային ոստիկանության դեմ, այլև Երևանի քաղաքապետարանի դեմ` իր վճարովի կայանատեղերով:
Ոստիկանությունում, իդեպ, համաձայնում են, որ խնդիրներ իրոք կան, քանի որ համակարգիչների առաջ նստած աշխատակիցների ծանրաբեռնվածությունը շատ մեծ է՝ վարորդները, առավել ևս խախտողները, շատ են, իսկ իրենք՝ քիչ: Եվ բացթողումներ, իբրև թե, լինում են հենց այդ պատճառով: Սակայն նրանք, ովքեր գտնվում են բարիկադների մյուս կողմում, բողոքարկված և չեղարկված տուգանքների համար շահած դատական գործերի բարձր տոկոսը բացատրում են այն փաստով, որ, առաջին հերթին, ոչ բոլոր նստածները և էկրաններին ուշադիր հետևողները գիտեն ճանապարհային երթևեկության կաննոները (իրականում ավելի շուտ հակառակն է), բացի այդ էլ, մեծամասամբ դուրս են գրում տուգանքներ «ըստ իրենց վրա դրված պլանի» և սկզբունքով՝ «գուցե անցնի»։ Չէ որ ոչ բոլոր վարորդները ժամանակ և նյարդեր ունեն շրջելու հաստատություններով և նախընտրում են վճարել 5000 դրամ, նույնիսկ առանց ուղարկված տուգանքի արդարության վրա վստահ լինելու:
Նույն աղբյուրները պնդում են, որ հաշվի առնելով պարտված գործերի մեծ տոկոսը և թղթային խառնաշփոթը, ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում է ներկայացնել փոփոխությունների ծրագիր, որոնց համաձայն որոշ տուգանքներ կնվազեցվեն: Խոսքը մասնավորապես գնում է այն տուգանքների մասին, որոնք դուրս են գրվում, եթե վարորդը, օրինակ, կանգնել է երկրորդ գծում կամ արգելված վայրում 30-50 վայրկյան ավելի երկար օրենքով սահմանված 1 րոպեից, կամ կայանել է մեքենան թեկուզ արգելված վայրում (հետիոտնի անցումից կամ դեպի բակ մուտքից 5 մետրից ավելի մոտ), սակայն դրա հետ մեկտեղ խոսքը գնում է երկրորդական փողոցի մասին, և կայանած մեքենան ոչ մի կերպ չի կարող վթարային իրավիճակ ստեղծել: Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում տուգանքը դուրս է գրվում 5000 դրամի չափով` այս գումարից քիչ տուգանքներ գոյություն չունեն, բացի 1-5կմ արագության գերազանցման համար: Եվ փոփոխությունները պետք է վերաբերեն հենց դրան՝ գները իջեցնելուն, և շեշտը դնելուն իրոք լուրջ և երկրորդական խախտումների միջև տարբերության վրա: Թե չէ ստացվում է թիավարում են բոլորին մեկ թիակով, իսկ իրավիճակը ճանապարհներին մնում է նույնը: Միայն թե արդյոք կհաջողվի հասնել այդ փոփոխություններին, որը բնականաբար կբերի բյուջե մուտքերի նվազման – ահա թե ինչումն է հարցը` ընդ որում բավականին արդիական:
Իսկ մինչ իշխանությունը գանձում է մեզանից վերջին ունեցածը, բենզինը թանկանում է փաստացի ամեն օր, և թունելի վերջում լույս չի երևում, մնում է քաղցրացնել դառը համը զվարճալի անախորժություններով, որոնք պատահում են ճանապարհային ոստիկանների հետ ճանապարհներին և ուղարկված տուգանքների վերլուծության ժամանակ:
Պարզվում է, որ ամենաբծախնդիր վարորդները տարեց մարդիք են, ովքեր չեն ծուլանում գրեթե յուրաքանչյուր տուգանքի նամակից հետո դիմել պետավտոտեսչություն պարզաբանումներ ստանալու համար: Երբեմն, պատմում են մեր աղբյուրները, տարեց «ավազակները» այդ ձևով պարզապես ժամանակ են սպանում կամ փորձում են հասնել տուգանքի վճարման չեղարկման, դիմելով պատասխանատուների խղճահարությանը «Իսկ ինչպե՞ս ապրել չնչին թոշակով»: Սակայն լինում են իրոք զվարճալի դեպքեր:
Օրինակ մարզից մի տարեց վարորդ ստացել էր տուգանք արագության «40-ից քիչ ավել» կիլոմետր գերազանցման համար: Իր մեքենայի հետ իրենք գրեթե մի տարիքի էին, իսկ վերջինս ստեղծման պահից նման արագություն չէր բացում: Դրա հետ մեկտեղ պապիկը զայրացած մատնանշում էր ոչ թե այդ փաստը (որ չցածրացնի իր սիրելի մեքենայի արժեքը), այլ այն, որ այն պահին, երբ նրան նկարել էր արագաչափը, նա նույնիսկ ղեկին չի եղել: Որպեսզի պարզեն, թե ինչպես կարող էր արագաչափը գրանցել արգելված արագությունը առանց շարժի, դիտեցին նկարները և տեսաձայնագրությունները: Երկար վերլուծելու կարիք չեղավ, բայց ամբողջ բաժինը դեռ շատ երկար չէր կարողանում պահել արցունքները ծիծաղից: Այսպիսով, ուշ գիշեր, ինչ-որ տեղ` գյուղի ճանապարհին, պապիկը կանգնել էր կարիքները հոգալու, և հենց այդ պահին՝ լուսարձակում: Միայն տեսաձայնագրությունն էր լուսաբանել այն, թե ինչ է կատարվել: Իսկ ավելի հստակ, այն պահին, երբ կիսաքուն պապիկը իջեցրած տաբատով արդեն թեթևանալու հաճույքն էր վայելում, կողքից մեծ արագությամբ և չմիացված լուսարձակներով անցնում է մոտոցիկլետ: Իսկ արագաչափը այդպես էլ արձանագրել էր նկարը՝ գիշեր, լուսարձակում, ի պատասխան պապիկի զարմացած հայացք, որն ընդամենը կարիքներն էր հոգում հենց արագաչափի տակ:
Հայերը, ինչպես հայտնի է, ոչ միայն մեծ արագության, այլև ազատության սիրահարներ են: Իսկ անվտանգության գոտիները, ինչպես կասի ցանկացած իսկական հայ-ջիգիթ, սահմանափակում են իրենց ազատասիրությունը: Այսպիսով էլ վարում են առանց գոտու և ամբողջ օրը պաշտպանվում են ճանապարհային ոստիկաններից, չնայած հատկապես խելացիները մտածում են միջոցներ՝ ինչպես խուսափել վերջիններից:
Հաջորդ անախորժ դեպքի հերոսը այս խնդրի շուրջ երկար չէր մտածել, սակայ նրա հնարամիտ կինը հետաքրքիր լուծում էր մտածել: Միտքը կայանում էր հետևյալում. կինը գործել էր «անվտանգության գոտի», որը մեր հերոսը հագնում էր տանից դուրս գալուց, այդպես էլ վարում էր ողջ օրը: Եվ այդ ամենը դեռ ոչինչ, եթե չլիներ «աղջկական հիշողությունը»: Հերթական անգամ, երբ նրան կանգնեցնում են ճանապարհային ոստիկանները, նա դուրս է գալիս մեքենայից «վիճելու» արդարության համար, մոռանալով հանել գոտու նմանակը իր վրայից… հետագա մանրամասնությունների մասին պատմությանը խորհրդավոր լռում է:
Եղել է նաև դեպք, երբ «դիմում»-ը պետավտոտեսչություն` տուգանքը չեղարկելու խնդրանքով, ուղարկվել է փոստով՝ հնությունից դեղնած և ակտի վրա փակցված թերթի կտորով, – «սա ես չեմ»: Սակայն, ինչպես պարզվեց, հենց կարճ հաղորդագրության հեղինակն էր եղել ղեկին, որի մասին պետավտոտեսչությունից նրան պատասխանեցին մի քանի թերթով` հերթականությամբ բերելով օրենսդրության բոլոր համապատասխան հոդվածները: Եղել է նաև դեպք, երբ դիմումը գրվել է, ինչպես կարգն է, սակայն թղթի հետևի մասում եղել է գովազդ՝ «ինչպես մեծացնել կուրծքը», և բաժնում գուշակում էին – հատու՞կ է արդյոք դա արվել, թե՞ միամիտ: Միայն երբ տուգանքի ակտի հեղինակը անձամբ ներկայացավ պետավտոտեսչություն, պարզվեց, որ քարտուղարուհին տպագրել է կարևոր փաստաթուղթը գովազդի վրա, որը տպագրել էր իր համար:
Հոգեբանները հաշվել են. ժամանակակից մարդը ծիծաղում է միայն օրական հինգ րոպե, սակայն լավ ինքնազգացողության և կյանքի երկարացման համար, պետք է ծիծաղել 30 րոպեից ոչ քիչ: Գուցե հերթական անգամ, ստանալով չարախինդ նամակ ճանապարհային ոստիկանությունից, արժե հիշել այս զվարճալի անախորժությունները, որոնց հերոսներն են դարձել, փառք Աստծո, ոչ դուք և, անիծելով կառավարությանը և բոլոր պետական պաշտոնյաներին, վճարել տուգանքը: Մեկ է, ինչպես ասում են, ճակատագրից և հարկերից ոչ մի տեղ չես փախչի, բայց կյանքը երկարացնել ցանկանում են բոլորը:
Պատրաստել է Լինա Մակարյանը