Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում առաջին անգամ նրա պաշտոնական մասնակիցներից մեկն է լինելու Վատիկանը, փոխանցում է Ռիա Նովոստին՝ հղում անելով գերմանական կաթոլիկ KNA գործակալությանը::
Վենետիկի 72-րդ փառատոնին (Mostra Internazionale del Cinema), որը կկայանա սեպտեմբերի 2-12-ը ամենափոքրիկ պետությունը ներկայացնելու է Աշխարհի ամենափոքրիկ բանակը վավերագրական ֆիլմը, որը մանրակրկիտ կներկայացնի Շվեյցարական գվարդիայի առօրյան:
Ֆիլմը, որը ստեղծվել է Վատիկանի հեռուստատեսային կենտրոնում (CTV), ցուցադրվելու է արտամրցութային ծրագրի շրջանակներում: Ֆիլմի հեղինակ իտալացի վավերագիր Ջանֆրանկո Պաննոնեն հույս է հայտնել, որ իր գործը կհետաքրքրի մասնակիցներին և փառատոնի հյուրերին: Աշխատանքները գնահատելու է միջազգային ժյուրին՝ մեքսիկացի ռեժիսյոր, Գրավիտացիա ֆիլմի համար Օսկարի արժանացած Ալֆոնսո Կուարանի գլխավորությամբ:
Վենետիկի միջազգային կինոփառատոնը (Mostra Internazionale dArte Cinematografica) առաջին անգամ անցկացվել է 1932թ.-ին, որպես Վենետիկի բիենալեի մի մասը: Այն հանդիսաում է կինոարվեստում ամենահեղինակավոր փառատոններից մեկը: