Առաջին հեծանվի դերը, որրպես տրանսպորտային (և ոչ միայն) պրոգրեսսի շարժիչ դժվար է չգնահատել, քանի որ հենց դրանից սկսեց մեքենաների և ինքնաթիռների ստեղծման տեխնիկական բազան: Դա զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ մեր օգտագործվող հեծանվին նմանը ստեղվել միայն 130 տարի առաջ: Սակայն, իր էությամբ, այն մնացել է նույ երկակնանի «նժույգը»:
Արդյոք արժե ասել, որ հեծանիվ քշելը ոչ միայն մանկական հաճույք է ինչպես համարում են շատ մեքենասերներ, այլև ջերոմցային գազերի արտադրության պակասեցման և մարդկանց իրենց շրջապատող միջավայրին մոտեցնելու միջոցներից մեկը: Որոշ մարդկանց համար դա պարզապես ժամանց չէ, այլ կենսակերպ, սպորտ, առողջություն, փոխադրամիջոց և երբեմն մոտիվացիոն գործոն:
Յուրաքանյուր մեծահասակ, երբ նստում է հեծանվի վրա, հիշում է իր մանկությունը` ազատության, անկախության զգացողությունը և աշխարհով մեկ շրջելու մոգական ցանկությունը: Այս ամենը ես զգացի, երբ որոշեցի քշել ընկերոջս հեծանիվը, ով վերջերս է գնել այդ հրաշալի փոխադրամիջոցը, որպեսզի թեթև նորամուծություն մտնցի իր կյանք: Առաջ անցնելով ասեմ, որ դա նրան հաջողվել է և ես հիմա վախենում եմ, որ նույն կիրքը իմ կողքով էլ անտարբեր չի անցնի: Սակայն լավ լուր է այն, որ Թիֆլիսում մենք մենակ չենք լինի և չենք ձանձրանա, քանի որ այդ գործով զբաղվող մարդիկ քիչ չեն (և փառք Աստծո` նրանց թիվը գնալով աճում է):
Հիշեցնենք, որ հեծանիվները մեծ տարածում ունեն հատկապես Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայի երկրներում: Օրինակ` յուրաքանչյուր դանիացի տարվա ընթացքում անցնում է 890կմ, Նիդեռլանդներում` 850կմ, մյուս երկրներում` փոքր ինչ քիչ: Նման ժողովրդականության պատճառներից մեկը եվրոպական երկրների վարած ներքին քաղաքականությունն է: Այս փոխադրամիջոցի տարածվածության դրական կողմերը երեքն են (ավելորդ է խոսել քաղաքների համար նրանց ունեցած մեծ նշանակության մասին)` մեգապոլիսային կենտրոնները մեքենաներից թեթևացնելը, էկոլոգիային տված վնասների նվազեցում և քաղաքացիների առողջական վիճակի բարելավում:
Վերադառնանք Թիֆլիս: Այս տարվա սեպտեմբերի 18-ին Tbilisi Bicycle Group-ը (հեծանվասերների ակումբ) իր հոբելյանն էր տոնում` տարելիցը ստեղծաման օրվանից: Բայց ինչպես ասում են` հեռանկարները խոստումնալից են: Խումբը ունի իր էջը Facebook-ում և երկրբակուների մեծ բանակ: Խմբի ստեղծման պատմությունը յուրահատուկ չէ, սակայն դրանում պարզ երևում է, թե որքան կարևոր է մարդկանց համախբելը, եթե դրա նախադրյալները կան: Ահա այսպես է պատմում այս պատմությունը Tbilisi Bicycle Group-ի հիմնադիր Թամազ Թիկանաձեն` «Ես մանկուց էի տարված հեծանիվով: Բակի տղաները ֆուտբոլ էին խաղում, իսկ ես պեդալներն էի պտտում: Կարծում եմ, որ հենց այդ սերը դեպի բնության գեղեցկությունը և ներդաշնակության ձգտումը բերեցին ինձ դեպի հեծանվավարություն: Մինչ օրս ես մի քանի հեծանիվ ունեմ, որոնցից յուրաքանչյուրի հետ որևէ հիշողություն է կապված: Երբ ես եկա Թիֆլիս սովորելու, դեռ չէի կարող պատկերացնել, որ այստեղ կարող են մասնագիտվացված խանութներ լինեն, որտեղ խելամիտ գներով վաճառվում են եվրոպական հեծանիվներ: Թրենինգներից մեկի ժմանակ ես ծանոթացա նման խանութ ունեցող մի մարդու հետ: Նա ինձ մի քնաի խորհուրդ տվեց և 2014-ին ես արդեն գնեցի իմ առաջին սիրողական լեռնային հեծանիվը:
Այդ ժամանակ ես արդեն ավարտել էի ուսումս, իսկ աշխատանքային գրաֆիկս ազատ էր: Այդ պատճառով ես կարող էի ինձ թույլ տալ երկար մարզվել, արկածներ որոնել, կամ էլ պարզապես քշել քաղաքում` նայելով տեղանքները, որոնք առաջ չէի տեսել: Այդպես ես եղա «Կրիայի» և «Աղվեսի» լճերում, Կոջորիում, Ծխնեթիում և այլ գեղեցիկ վայրերոմ, որոնց հասնելը ինձ համար յուրատեսակ փորձություններ էին: Այդ ժամանակ Թիֆլիսի փողոցներում ես հանդիպում էի շատ քիչ թվով հեծանվորդների: Ես փորձում էի ինչ-որ խմբեր գտնել սոցիալակն ցանցերում, բայց այդպիսիք չկային: Մի օր եկեղեցիներից մեկի ոտ ինձ մի արտասահմանցի հեծանվորդ մոտեցավ և ասաց, որ Վրաստան է եկել հեծանվով և ուզում է ողջ երկիրը տեսնելու համար հեծանվարշավ կազմակերպել, որպեսզի ավելի լավ ճանաչի Վրաստանը: Հետո նա առաջարկեց իր գիդը լինել, բայց այդ ժաման ես դեռ չէի կարող այդքան ժամանակ տրամադրել նրան և առաջարկեցի ուղեկցել միայն Թիֆլիսում: Հաջորդ օրը ես և Ալֆ-Ասլանը (Թուրքիայի քաղաքացի) մի քանի այլ տղաների հետ շրջեցինք ողջ մայրաքաղաքով: Նույն օրը օտաերկրացին առաջակեց ինձ ստեղծել հեծանվորդների խումբ և անվանել այն` Թիֆլիսի հեծանվորդների խումբ: Դրանից հետո ես և Նիկիտան (մենք ծանոթացանք Ասլանի հետ շրջելիս) սկսեցինք մոտենալ փողոցներում ահնդիպող միայնակ հեծանվորդներին և առաջարկել, որ նրանք միանան մեր խմբին: Մարդիկ ուրախությամբ ընդունում էին մեր առաջարկը: Այսպիսով` մի քնաի ամսում խմբի անդամների թիվը հասավ մի քնաի հարյուրի: Այսպիսին է Tbilisi Bicycle Group-ի ստեղծման պատմությունը, որտեղ այսօրվա դրությամբ գրանցված է շուրջ 2000 մարդ»:
Իմ ընկերը` Ալեկսանդրը, ում հետտ մենք հանդիպում ենք գոնե շաբաթը մեկ անգամ, հեծանվարշավների մասին իր պատմություններով ինձ ավելի ու ավելի է համոզում, որ հեծանվային սպորտը հրաշալի զբաղմունք է:Թեև այդ պատմությունների հետ մեկտեղ ավելանում են նաև (երբեմն բավական լուրջ) տրավմաներ և վերքեր ննրա մարմնի վրա, բայց իսկական տղաարդու համար դա յուրատեսակ վճար է փորձ ձեռքբերելու, քաջության և փորձություններ հաղթահարելու դիմաց:
Հեծանվասպորտը հեշտ գործ չէ և պետք է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի այդ զբաղմունքը ձեզ համար հաճելի դառնա:Դրանով զբաղվելիս, դու ինքաբերաբար փոխում եք ձեր կյանքը դեպի լավը: Եվ դա կարող են անել Tbilisi Bicycle Group-ի գրեթե բոլորը անդամները` տարբեր տարիքի և սեռի: Ինձ թվում էր, որ դա տղամարդկանց սպորտաձև է, բայց ես սխալվում էի, քանի որ ազատագրված կանացի սեռը այստեղ էլ չի հետ մնում տղամարդկանցից:
Ակումբի մասնակիցները հաճախ կազմակերպում են բբարեգործական և ժամանցային միջոցառումներ: Չնայած, որ ակումբը պաշտոնական կարգավիճակ չունի, բայց հեղինակությունը է վայելում մայրաքաղաքի հեծանվորդների կողմից: Թիֆլիսի սկսնակ հեծանվորդների առաջ այսօր չկան այն դժվարությունները, որոնք եղել են մեր պատմության հերոսների առաջ: Նրանց համարս ստեղծվել է միջավայր, որտեղ իրենք իրենց հարմարավետ կզգան` փորձառու հեծանվորդների կողքին: