Պենզենյան հայկական սփյուռքի զարգացման «պիոներ» Սենիկ Սահակյանը ակտիվորեն ներգրավվել է հայկական համայնքի կյանքի մեջ դեռ 90-ական թվականներին: Այն ժամանակ նա գլխավորում էր Պենզենյան հայկական մշակութային բարեգործական միությունը, իսկ այժմ նա «Ռուսաստանում հայերի միության» տարածաշրջանային բաժանմունքի նախագահն է: Նրա իմաստության, նրբանկատության և գործարարականության շնորհիվ հայկական համայնքը Պենզայում դարձել է ամենանկատելիներից մեկը տարածաշրջանում:

Ջանքերի համախմբում

-Սենիկ Վարշամովիչ, վերջերս սփյուռքի կյանքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն. Դուք դարձաք Պենզայի տեղի հայկական ազգային-մշակութային ինքնավարության վարչության նախագահը: Ի՞նչ կբերեն իրենց հետ այս փոփոխությունները:

-Նախ և առաջ ջանքերի միավորում: Չէ որ կազմակերպության նպատակը մեկն է: Դա մեր հայրենակիցների և՛ պաշտպանությունն է, և՛ աջակցությունը մշակութային նույնականության պահպանումը, Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը: Այդ պատճառով այժմ ես իմ գլխավոր առաքելությունը տեսնում եմ ռեսուրսների միավորման մեջ, ինչը թույլ կտա աշխատել ավելի արդյունավետ: Անհրաժեշտ է հաստատել ավելի համակարգային գործակցություն «Ռուսաստանում հայերի միության» մեր բաժանմունքի և ազգային-մշակութային ինքնավարության միջև, իրականացնել ընդհանուր միջոցառումներ, ծրագրեր:

-Երևի թե ջանքերի նման միավորման պարագայում կարագանա՞ նաև Հայ Առաքելական եկեղեցու կառուցումը, որը սկսվել է ոչ այնքան վաղուց:

-Այո, մենք հաշվարկել ենք մոտակա հինգ տարիների ընթացքում ավարտել աշխատանքները և կանգնեցնել եկեղեցին: Արդեն դրված է հիմքը, իսկ խաչքարերը մեզ մոտ են բերվել անմիջապես Հայաստանից: Մեր նպատակները լուրջ են: Եկեղեցին ոչ միայն կվերակերտի Հայաստանի մի մասնիկը մեր պատմական հայրենիքից հեռու, այլև կդառնա մշակութային-լուսավորչական կենտրոն՝ կիրակնօրյա դպրոցով և գրադարանով: Եկեղեցու համար տեղն էլ է իմաստով ընտրված՝ ուղղափառ եկեղեցու կողքին: Աշնանը ես եղա Երևանում՝ ռուսական եկեղեցու բացմանը, որը կառուցել էին մեծապես «Ռուսաստանում հայերի միության» աջակցության շնորհիվ: Եվ այդ իրադարձությունը ոգևորեց ինձ, որպեսզի ես էլ ավելի մեջ ջանասիրությամբ աշխատեմ մեր նախագծի վրա:

– Ի դեպ, խաչքարերի մասին: Դրանցից մեկը բավականին յուրօրինակ է, այն նույնպես եկեղեցու համա՞ր է:

-Իսկապես, այդ խաչքարը նույնքան յուրօրինակ է, որքան և երկար է դրա ստեղծման ճանապարհը: Ես 42 տարի շարունակ կերտել եմ այն միտքը, թե ինչպես արտահայտեմ իմ սերը և հարգանքը իմ երկրորդ հայրենիքի նկատմամբ: Հենց այդքան տարի ես ապրում եմ այստեղ: Եվ ահա ինքս մշակեցի խաչքարի նախագիծ՝ հայ-ռուսական միավորման յուրահատուկ խորհրդանիշ, որը իր մեջ միավորել է քրիստոնեության երկու ճյուղերը՝ հայկական և ռուսական խաչերը: Այդ կրկնակի խաչը կերտվել է հայտնի հայ քարափորագրիչի կողմից, անմիջապես Հայաստանում տեղի հրաբխային տուֆից: Մենք մտադրված ենք «Ռուսաստանում հայերի միության» մեր բաժանմունքի անունից դիմել Պենզենյան Ուղղափառ թեմին՝ կառուցվող Փրկչի մայր տաճարի կողքին խաչքարի տեղադրման առաջարկով: Դա շատ խորհրդանշական կլինի:

-Շատ կարևոր և խորը նախագիծ է: Մաղթում ենք այդ խաչքարին հնարավորինս շուտ զբաղեցնել իր տեղը տաճարի հրապարակում: Սփյուռքը դեռ շատ հետաքրքիր նախագծեր ունի ի օգուտ Սուրսկի տարածաշրջանի: Կկիսվե՞ք:

-Մենք նախընտրում ենք ոչ թե պատմել, այլ գործել (ժպտում է): Բայց ահա մեկ օրինակ: Մոկշանսկի տարածաշրջանում կա Ելիզինո լքված գյուղ: Մի անգամ դրա մոտակայքում մենք գտանք 19-րդ դարի տաճար: Որոշեցինք ճանապարհ կառուցել: Եվ նույնիսկ հուշարձան տեղադրեցինք։ Խորհրդային զինվորին: Հետևյալ գրառմամբ. «Բոլորը գնացին և չվերադարձան»: Մենք հավատում ենք, որ գյուղը կվերածնվի, չէ որ այն ավելի քան 200 տարեկան է, պատմությունը չի կարող հենց այնպես ընդհատվել:

Ուժը քչի մեջ է

-Որքա՞ն մեծ է հայկական սփյուռքը Պենզայում: Ինչո՞վ են հիմնականում զբաղվում նրա ներկայացուցիչները:

-Պենզենյան տարածաշրջանում հայերը կազմում են մոտ վեց ու կես հազար: Շա՞տ է, թե՞ քիչ: Երևի թե քիչ, չէ որ դա ընդհանուր բնակչության միայն կես տոկոսն է: Բայց և դրանում է մեր ուժը, մենք միավորվում ենք, աշխատում ենք մոտ գտնվել միմյանց, օգնել: Շատերը հաջող ձեռնարկատերեր են: Իսկ մեծամասնությունը աշխատում է շինարարության ոլորտում: Եվ ոչ պատահաբար: Այն ժամանակ, երբ Պենզան պատմության խորքերից եղել է փայտե, Հայաստանը եղել է քարե: Չէ որ մեզ մոտ լեռներ են ամենուր, իսկ քարը ամենամատչելի նյութն է: Այն ամենուր է: Նույնիսկ մի փոքր հողակտոր վարելու համար նախ և առաջ պետք է դուրս հանել քարերի մի ամբողջ կույտ: Այնպես որ, կարծում եմ՝ շինարարի մասնագիտությունը մեզ է փոխանցվում գենետիկորեն (ժպտում է):

-Դուք հիշատակեցիք, որ ներկայումս ակտիվորեն զբաղվում եք Հայաստանի հետ կապերի ամրապնդմամբ: Ի՞նչ ոլորտներում:

-Հիմնականում տնտեսական: Սակայն լինում են նաև շատ հետաքրքիր իրավիճակներ: Օրինակ, վերջերս պենզենյան հրետանային ուսումնարանում (Պենզայի ֆիլիալում բանակի գեներալ Ա․Վ․Խրուլյովի անվան ռազմական նյութատեխնիկական աջակցության ակադեմիա) նախաձեռվել էր նոր նախագիծ «Ազգային խոհանոցի օր», չէ որ այնտեղ սովորում են ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ: Եվ ահա Հայաստանի տղաները խնդրեցին մեզ օգնել իրենց: Ինչպե՞ս մենք կարող էինք մերժել: Այդ օրը օտարերկրյա ուսանողները ներկայացնում էին իրենց երկրները և հյուրասիրում էին իրենց ազգային ուտեստներով: Մերոնք առաջինն էին հանդես գալիս: Իսկ նրանք ընդհամենը հինգն էին: Բայց կեցցեն, չշփոթվեցին: Համերգային ծրագրի հարցերով նրանց օգնեց մեր «Արագած» վոկալ-պարային համույթը: Եվ գրավեցին 1-ին տեղը: Հատուկ հիացմունքի առարկա դարձավ ուտեստների համտեսումը: Ուսանողները խորոված էին պատրաստում, տոլմա փաթաթում, իսկ մեր կանայք օգնում էին: Մենք աջակցեցինք մեր տղաներին, սակայն այլ կերպ չէր էլ կարող լինել: Հայրենիքից հեռու նրանք հատկապես պետք է զգան աջակցությունը: Անպայման նրանց հետ ընկություն կանենք նաև հետագայում (ծիծաղում է):

Միակ բանը, ինչը ես կցանկանայի կոչ անել, որպեսզի Հայաստանից զինվորական ուսանողներն ավելանան: Եվ որպեսզի այդ ուսումը լինի համակարգային: Չէ որ հենց նրանք՝ Հայաստանի ապագա սպաները, որոնք պատրաստում են անցել Ռուսաստանի լավագույն ռազմական ակադեմիայում, պետք է ապագայում բարի հարաբերություններ կառուցեն մեր երկրների միջև: Ոչ ոք չի կարող կասկածել, որ մեր երկրները ընդմիշտ կապված են: Հիշո՞ւմ եք, որ Յարոսլավ Իմաստունի քարադամբարանի վրա հայտնաբերվել էին հայկական տառեր, իսկ Վլադիմիր Իշխանի կինը՝ Աննան, հայուհի է եղել: Եվ որ Իվան Ահեղը շատ բարյացակամ էր տրամադրված հայերի հանդեպ: Նույնիսկ որպես շնորհակալություն նրանց էր նվիրել Վասիլիյ Բլաժեննիի տաճարի ինը մատուռներից մեկի վերին աստիճանը, կառուցված Կազանի գրավման պատվին։ Այնպես որ, մեր հազարամյա ընկերությունը շատ խորը արմատներ ունի (ժպտում է):

Ուժեղ Ռուսաստանը՝ ուժեղ Հայաստանի գրավականն է:

-Մեր «ընկերության ծառի» արմատները ամուր են, իսկ ճյուղերը արդյո՞ք բավականաչափ ուժեղ են այսօր:

-Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եվ մենք անում ենք ամեն ինչ, ինչը մեր ուժերում է գործակցության ամրապնդման համար: Որովհետև ես միանգամայն համաձայն եմ մեր գրողներից մեկի՝ Խաչատուր Աբովյանի հետ, ով հետևյալ կերպ է արտահայտվել մեր ժողովուրդների հարաբերությունների մասին. «Օրհնյալ լինի այն օրը, երբ ռուս զինվորի ոտքը քայլեց հայկական հողի վրայով»: Եվ իմ բաժակաճառը մշտապես հնչում է ուժեղ և բարի Ռուսաստանի համար: Այդ ժամանակ հայերն էլ կապրեն:

Ես վստահ եմ, և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում ապրող հայերի 99% ցանկանում է, որպեսզի Ռուսաստանը ուժեղ լինի: Այդ պատճառով մենք բոլորս մեր ուժերի չափով մասնակցում ենք Ռուսաստանի տնտեսության, շինարարության, գիտութան, մշակույթի զարգացման մեջ: Քանի որ զգում ենք մեր պատասխանատվությունը: Ռուսաստանում մենք երկուս ու կես միլիոն ենք, բավականին լուրջ թիվ է: Եվ մենք պետք է ինքներս բարձրացնենք երկիրը, սակայն դրա համար պետք է միավորվել: Դրանում է մեր ուժը։

 

Նատալյա Կոնաշենկովա 

«Դելովոյ» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր