Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է.

“Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:

Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:

Այդ թվում՝
Տաշիր պիցցա,
Լաբիրինտ,
Նովելլա մյուզիք հոլ,
Մոնտանա մյուզիք հաուս,
Հուկահ լաունջ & Ռումս,
և այլ շինություններ, կրպակներ:

Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար, համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի”: