Վրաստանում չեն կարողանում անտարբեր մնալ Ռուսաստանի և Թուրիքիայի հարաբերությունների վատացման նկատմամբ, որոնք փոխվեցին նոյեմբերի 24-ի դեպքից հետո, երբ թուրքական «F16» կործանիչը վայր գցեց ռուսական Cу-24-ը Սիրիայի տարածքում: Վրացական կառավարությունը, ասես շունչը պահած, զգուշավորությամբ սպասում է դեպքերի հետագա ընթացքին:
Ողջ աշխարհում ակտիվորեն քննարկվում է երրորդ համաշխարհայինի թեման և խոսվում է նոր աշխարհաքաղաքական իրադարձությունների:
Մոսկվան և Անկարան փոխանակվեցին սպառնալիքներ պարունակող կտրուկ հայտարարություններով, իսկ ռուսաստանյան տուրիստական գործակալությունները դադարեցրին դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքը:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին Մոսկվայում` Թուրքիայի դեսպանատան դիմաց, որտեղ հայտնեցին իրենց բողոքը` հավկիթներ նետելով դեսպանատան շենքի ուղղությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս քայլը որակեց, որպես «հարված թիկունքից» և մեղադրեց թուրքական կառավարությանը իր տարածքում արմատական իսլամիստներին աջակցելու մեջ: Ըստ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` միջադեպը նախապես պլանավորված է եղել, որպես պրովոկացիա: Սակայն, նախարարի խոսքերով` Ռուսաստանը չի պատրաստվում Թուրքիայի հետ պատերազմել, միայն կվերանայի այդ երկրի հետ իր փոխհարաբերությունները:
Ռուսաստանը Թուրքիայից ներեխության է սպասում, թեև Թուրքիան նման մտադրություն չունի: Ավելին` թուրքական ինքնաթիռների վրա հարձակվելու դեպքում, Անկարան սպառնում է պատասխան գործողություններ կատարել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից իր օդային տեխնիկայի վրա հարձակումը կդիտարկվի, որպես ոտնձգություն Թուրքիայի ինքնիշխանության դեմ: Եվ այդ դեպքում Թուրքիան կպաշտպանի իր սահմանների ամբողջականությունը: Բայց իրավիճակը փոխվում է կայծակնային արագությամբ: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացումից հետո, Թուրքիան դադարեցրել է սիրիական սահմանով իր ինքնաթիռների թռիչքները: Ռուսաստանի ռազմական ինքնաթիռները նույնպես խուսափում են Թուրքական սահմանին մոտենալ:
Վրացի հայտնի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայաի կարծիքով` ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատացում է սպասվում, փորձագետը չի բացառում պատերազմական գործողությունների սկսումը, ինչը կազդի ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանի վրա:
«Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության հիմնական էպիկենտրոնը եղել է Կովկասը: Բնականաբար, Ռուսաստանի կողմից կլինեն պատասխան գործողություններ: C-400 «Տրիումֆ» զենիթային հրթիռային համակարգերի գործողությունների տարածքը կազմում է միչև 600 կմ: Նրանք կարող են վերահսկել Սիրիայի տարածքի տեղորոշման համակարգերը, որտեղ տեղակայված են ռուսական ռազմական խմբավորումները, և կարող են գցել ցանկացած ինքաթիռ 30 կմ բարձության վրա: Ավելին` դրանք կարող են նշանակետին հասնել նաև Թուրքիայի տարածքում: Այդ պատճառով Թուրքիայի կառավարությունում մի փոքր շփոթված են: Իրավիճակը կարող է թեժանալ ցանկացած պահի: Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ կարող է նման քայլ անել»,- ասում է Վախթանք Մաիսայան:
Այս երկու մեծ պետությունների միջև հակամարտության սրացման դեպքում, Վրաստանը կհայտնվի ոչ շահեկան վիճակում: Այն հարցին, թե ո՞րը կլինի Վրաստանի համար ամենավատ սպասելիքը, Փորձագետը պատասխանեց`
«Ռուսաստանի տրամադրության տակ է Գյումրու ռազմաբազան, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն առաց այդ էլ լարված են: Հարավային Կովկասում Թուրքիան ունի մոտավորապես 200 հազար ռազմական ուժեր: Վերջապես, 9-րդ բանակային կորպուսը, որը տեղակայված է դեպի Հայաստան ուղղության վրա, նույնպես համարվում է Թուրքիայի զինված ուժերի կարևոր մասը: Թուրքիան կարող է նաև փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները և փաստացի արգելել Ռոսաստանի մուտքը Միջերկրական ծով: Դրանից հետո ռազմական տրանզիտը կդառնա անհնար: Այդ ժամանակ, Ռուսաստանը կփորձի օգտագործել Վրաստանի օդային տարածքները, որպեսզի այստեղից մատակարարի սիրիական ռազմական խմբավորումները: Դա նույնպես կարող է խնթրահարույց լինել Վրաստանի համար»,- համարում է ռազմական փորձագետը:
Անկախ այն բանից, որ Վրաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, հենց այդ երկիրն է վրացական կառավարության համար առավել գրավիչ առևտրային և տնտեսական տեսակետից: Եվ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել: Մյուս կողմից կա Թուրքիան, ով նույնպես կարևոր տնտեսական գործընկեր է Վրաստանի համար: Այդպիսով` երկրի ղեկավարությունը կարող է դժվար իրավիճակում հայտնվել իր տարածքով ռուսաստանի տրանզիտային փոխադրումներ կատարելու անհրաժեշտության պատճառով:
Ռուս-թուրքական հակամարտության մասին խոսեց նաև Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, ում խոսքերով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունը Վրաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն կարող է թողնել: Այնուամենայնիվ, Նախարարը հույն է հայտնում , որ հետագա էսկալացիայից և հակամարտություններից հնարավոր կլինի խուսափել:
«Այս լարվածությունը ոչ մի կերպ չի կարող տնտեսության զարգացման համար օգտակար լինել, ինչպես մեր, այնպես էլ այդ երկու երկրների համար, որոնք մեր գլխավոր առևտրային գործընկերներն են»,- հայտարարեց Խադուրին:
Վրացի փորձագետների կարծիքով` Վրաստանի կառավարությունը չի կարող երկար ժամանակ սպասողական վիճակում մնալ, և վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն տեսակետ հայտնել: Կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները դեռևս սահմանափակվում են սուղ մեկնաբանություններով` հայտարարելով, որ նրանք ուշադիր հետևում են իրադարձությունների զարգացումներին:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի խոսքերով` Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիճակը բարդ է և անգամ կրիտիկական, և դա զարմացրել է ողջ աշխարհը:
Վրաստանի ներկայիս կառավարող կոալիցիայի ևս մի ներկայացուցչի` խորհրդարանի նախագահի տեղակալ Մանանա Կոբախիձեի խոսքի համաձայն` Վրաստանի կառավարությունում պետք է հավասարակշռված որոշում կայացնեն` Ռուսաստանի և Թուրքիայի միջև կոնֆլիկտի վերաբերյալ: Նա գտնում է, որ կարևոր է կանխատեսել բոլոր վտանգները և երկրի բոլոր ուժային համակարգերը պետք է մոբիլիզացվեն և պատրաստ լինեն այն դեպքում, եթե որևէ մեկը ցանկանա վնասել Վրաստանին:
«Մեր երկրի իրավասու մարմինները համագործակցում են: Ես հույս ունեմ, որ այս քաղաքական իրավիճակը դրական լուծում կստանա և մեր երկիրը չի հայտնվի հավելյալ վտանգների առաջ: Անհրաժեշտ է ճիշտ քայլեր անել և հավասարակշռված որոշումներ կայացնել»,- գտնում է Կոբախիձեն:
Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտությամբ անհագստացած է նաև Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, ով խոսում է տարածաշրջանում լուրջ ապակայունացման մասին: Նրա խոսքերով` այդ հակամարտության ոչ մեծ հետևանքներ է զգացել իր վրա Վրաստանը` լինելով տրանզիտային երկիր:
«ԻՆչպես ցույց է տալիս պատմական փորձը, հատկապես համաշխարհային պատերազմից առաջ էսկալացիան սկսում է փոքր առիթից, այնուհետև սկսում են կրակոցները: Վայր գցած ինքաթիռը լուրջ հարց է, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակից անպայման ելք կգտնվի, քանի որ կոնֆլիկտի սրացումը ոչ մեկի շահերից չէ: Մոսկվայից և Անկարայից արդեն դրական ազդակներ են նկատվում»,- ասաց Աբաշիձեն:
Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն իր հերթին բացառում է այ տարբերակը, որ այս երկու երկրների միջև կոնֆլիկտը կարող է պատերազմի վերածվել:
«Մենք ամեն օր տեսնում ենք կոնֆլիկտի խորացման նախանշաններ: Այսօր տարածվեց տեղեկատվություն, որ Ռուսաստանը արգելել է Թուրքական մեքենաների մուտքը իր տարածք, և մոտակա ժամանակներում ես սպասում եմ, որ ռուսական նավերը չեն կարողանա անցնել Դարդանելով կամ Բոսֆորով: Միջազգային փաստաթղթի համաձան` Թուրքիան իրավունք ունի պատերազմական էսկալացիայի դեպքում փակել ցանկացած երկրից նավերի ճանապարհը: Կլինեն նաև այդ երկրների կողմնակից-երկրների հանդեպ հարձակումներ: Ռուսաստանը արդեն սկսել է օդային հարվածներ հասցնել Սիրիայի թուրքմենաբնակ բնակավայրերին: Բացառված չէ, որ նման մի բան էլ տեղի կունենա պատերազմող քուրդերի դեմ, որոնք աջակցում են Ռուսաստանին»,- հայտնում է Արեշիձեն:
Ինչ վերաբերվում է համաշխարհային առաջնորդների հայտարարությունները Թուրքիայի օգտին` ապա դրանք արվում են միայն «հայտարարելու համար»: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և այս դեպքում գործի են դրվել այդ կազմակերպության որոշակի կանոններ, թեև ինչպես հայտնում է վրացի փորձագետը` աշխարհի ոչ մի երկիր առաջնորդ չի Ռուսաստանի և Թուրքիայի հետագա առերեսումը:
Շորենա Պապաշվիլի