Վերջերս Երևանում էր Ռուսաստանից ժամանած փորձագետ, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Օլեգ Մատվեյչևը: Երևանի պետական համալասարանում նա դասախոսություն էր կարդում Ադրբեջանի Եվրասիական ինտեգրացիայի, Հայաստանի, Վրաստանի մասին, պատասխանում էր լրագրողների հարցերին և ծանոթանում Երևանի հետ:
Այս բոլոր գործերի ընթացքում Օլեգ Անատոլևիչը այցելեց Dalma News-ի խմբագրություն` թեյ խմելու: Նստեցինք, զրուցեինք in person, մանրամասն հարցուփորձ արեցինք մեր հյուրին իր տեսության վերաբերյալ: Փորձագետի թեզերը և Հարավային Կովկասի ներկայի ու ապագայի մասին ունեցած հայացքները համառոտ կներկայացնենք ստորև:
● Տարածաշրջանը քաղաքականորեն մասնատված է, ինչը շատ վատ է, քանի որ դա խանգարում է Բաքվի, Թբիլիսիի և Երևանի միջև կարգավորել լիարժեք միասնության խնդիրը, բարձրացնել այս բոլոր երկրների տնտեսական պոտենցիալը և որպես հետևանք` բարելավել մարդկանց կյանքը:
● Այս իրավիճակի պատճառները շատ են, բայց ամենաակտուալը արտաքին ազդեցություններն են: Մեղավորը անգլոսակսոններն են, ովքեր անընդհատ Հարավային Կովկասի երկրների առաջ խդիրներ են ստեղծում և հրահրում նրանց մեջ նոր կոկնֆլիկտներ, երեք մայրաքաղքներին զարգացման տարբեր վեկտորներ են տալիս, ինչի շնորհիվ կարողանում են անհաշտություն մտցնել նրանց միջև, իսկ իրենք նստում են շոկոլադի մեջ ու կառավարում աշխարհը:
Արդյունքում Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը ստիպված են լինում անընդմեջ գլուխ հանել ամեն անգամ նոր տակտիկական խոչընդոտներից, միևնույն ժամանակ ոչ մի առաջընթաց չունենալով: «Դա նույնն է, թե ձյան տեղումների ժամանակ մաքրել ձյունը»:
● Հարավային Կովկասի բոլոր երկրներում առկա եվրոկենտրոնացումը, նակասկած կանցնի, քանի որ իր առաջ դնում է ամբողջովին երևակայական նպատակներ: Եվրոպան ինքնին չունի եվրոպական ապագա, այն բազմաթիվ խնդիրներ ունի բոլոր բնագավառներում` էներգետիկա, ժողովրդագրություն, կրոնական հակամարտություններ, տնտեսություն: Բացի դա` ԱՄՆ-ն, որը զարգացնում և աճեցնում էր Եվրոպան Եվրասիայում իր նպատակների հասնելու համար, ձեռք է քաշել դրանից, ինչն էլ կհանգեցնի Եվրոպայի կործանմանը:
● Հարավային Կովկասում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է մշակել և ներկայացնել քաղաքագետներին տարածաշրջանի կոնսոլիդացիայի, երկրների տնտեսական փոխադարձ ինտեգրացիայի լիարժեք քարտեզը: Շեշտը պետք է դրվի Հարավային Կովկասի տրանզիտային, զբոսաշրջային, ֆինանսական, գյուղատնտեսական պոտենցիալի, ինչպես նաև` բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառի վրա:
● Այնուամենայնիվ այստեղ կան արտաքին ազդակների հետ կապված որոշակի ռիսկեր: Դրաք շատ են, բայց ամենավտանգավորները կարելի է համարել երկուսը` քաոսը Մերձավոր Արևելքում, որը արագ տարածվում է ու կարող է հասնել նաև Հարավային Կովկաս, և ամերիկացիները, ովքեր Սիրիայում ձախողվեցին և կարող են սեփական դեմքը փրկելու համար նոր թեժ կետ ստեղծեն: Երրկրորդ դեպքում, որտեղ դա հեշտությամբ հնարավոր է իրագործել, ղարաբաղյան հակամարտության շրջանն է: Հարավային կովկասի երեք մայրաքաղաքները պետք է աչալուրջ լինեն, որպեսզի թույլ չտան իրադարձությունների նման զարգացում: