EADaily լրատվական ծառայության կողմից հրապարակված «Հայաստան. որն է հատուկ ծառայությունների և ոստիկանության ցնցող անհաջողության պատճառը» հոդվածում Արմեն Խանբաբյանը վերլուծում է Երևանում «Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումը, փորձելով, մասնավորապես, պարզել, թե ինչպես է նման բան առհասարակ հնարավոր:
Ստորև ներկայացնում ենք հոդվածն` առանց կրճատումների:
Երևանում «Սասնա Ծռեր» զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման շուրջ իրավիճակը շարունակում է գերլարված մնալ: Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են հնչում, աճում է վիրավորների թիվը: Խմբավորման անդամները մերժում են հանձնվելու բոլոր կոչերը, նրանց աջակցությանն ուղղված բողոքի ակցիաները պարբերական բնույթ են ստացել, և այդ ակցաների մասնակիցների թիվը գնալով միայն ավելանում է: Եվ այսօր ոչ ոք չի կարողանում պատասխանատվություն վերցնել և որևէ կանխատեսում անել, թե ուր կտանի ստեղծված իրավիճակը:
Հասարակության մեջ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ: Տեղի ԶԼՄ-ները գրում եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) և ոստիկանությունը փորձում են պատասխանատվությունը մեկը մյուսի վրա գցել: Մասնավորապես ասվում է, որ ԱԱԾ ղեկավարությունը մեղադրում է ոստիկանությանը նրանում, որ չեն կարողացել վերահսկել իրենց ենթակայության տակ գտնվող կառույցը, ինչի հետևանքով էլ հնարավոր է եղել գրավել ՊՊԾ գունդը` զինված անձանց կողմից:
Ոստիկանությունն իր հերթին մատնացույց է անում, որ հարձակման պահին գնդում 8 մարդ է եղել, իսկ զինված խումբը կազմված է եղել մի քանի տասնյակ զինվորներից: Բացի դա` ոստիկանությունը իր դժգոհությունն է հայտնում ԱԱԾ-ից` նշելով որ հենց այդ ստորաբաժանումն է իրականացնում ներքին հետախուզությունը, սակայն սպասվելիք գործողությունների մասին ոչինչ չի իմացել և հետևաբար չէր կարող ոչ ոքի տեղեկացնել այդ մասին: Առավել զարմանալի է այն, որ մի քանի ամիս առաջ զենք և զինամթերք անօրինական պահելու մեղադրանքով ձերբակալվել էր արմատականների առաջնորդ, հայտնի քաղաքական գործիչ և ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանը: Ինչից հաջորդեց նրա համախոհների հայտրարությունը առ այն, որ «իրենք ծրագրում են գրավել պետական կարևոր նշանակություն ունեցող օբեյկտներ»: Սակայն, անգամ այդ հայտարարությունը զգուշանալու և զգոնությունը բարձրացնելու առիթ չհանդիսացավ: Այս առումով հայտնի գիտնական, պրոֆեսոր Սուրեն Զոլյանը ասաց` «իշխանությունը պարալիզացված է, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի նման օպերացիա իրականացնել: Իշխանության ուժային ճյուղը փաստացի թույլ է տվել, որ նման գործողություն տեղի ունենա: Ինչպե՞ս կարող էին 30 հոգով, ովքեր խիստ հսկողության տակ էին, գտնել զենք և գրավել մի ամբողջ ոստիկանական գունդ` 40 դիտակետերով: Իմ կարծիքով իշխանության ինչ-որ մի ճյուղ թույլ է տվել այս գործողությունն իրականացնել: Հենց ուժային կառույցները պետք է պատասխանեն, թե ինչպես է նման բան կատարվել»,- գտնում է պրոֆեսոր Զոլյանը:
Այս կապակցությամբ նշենք, որ այս տարվա փետրվարին աշխատանքից ազատվեց ԱԱԾ փորձառու ղեկավար, «խորհրդային» հարուստ անցյալ ունեցող չեկիստ գեներալ Գորիկ Հակոբյանը, ով հատուկ ծառայության ղեկավարությունն ստանձնել էր դեռ 12 տարի առաջ: Նրա հրաժարականը անակնկալ չէր, գեներալ Հակոբյանը 70 տարեկան է, երկրի նախագահը մի քանի անգամ երկարաձգել էր նրա աշխատանքին մնալու ժամկետը: Անակնկալն այն էր, որ նույն պաշտոնին նշանակվեց 35-ամյա Գեորգի Կուտոյանը, ով մինչ այդ աշխատում էր, որպես նախագահի օգնական, իսկ հատուկ ծառայությունների հետ բոլորովին չէր առնչվում: Կուտոյանը ծնվել է Երևանում, 2002թ-ին գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետհամալսարանը, այնուհետև Երևանում թեկանծուական է պաշտպանել, ինչից հետո ուսում է ստացել Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերյան դպրոցում (ԱՄՆ, Թաֆթսի համալսարան): Աշխատել է հանրապետության գլխավոր դատախազությունում, օմբուցմենի աշխատակազմում, զբաղվել է փաստաբանական մասնավոր գործունեությամբ: Հինգ տարի աշխատել է, որպես նախագահի օգնական, վերջերս գլխավորել է Ազգային անվտանգության ծառայությունը: Երիտասարդ իրավաբանի այսքան փայլում առաջընթացքը մարդիկ կապում են այն փաստի հետ, որ, իբր, Կուտոյանը հանդիսանում է նախագահի փեսա Միքայել Մինասյանի ընկերը: Այնքան էլ կարևոր չէ, դա այդպես է, թե ոչ, Ավելի կարևոր է այն, որ, ինչպես երևանյան «Ժողովուրդ» թերթն էր գրում, Կուտոյանը անհապաղ ձեռնամուխ է եղել կադրային լայնամասշտաբ փոփոխությունների, ինչը հանգեցերեց մի շարք բաժինների ղեկավարների և այլ միջին օղակի սպաների աշխատանքից ազատմանը: Աշխատանքից հեռացվեց ԱԱԾ առաջին փոխտնօրենը: Պնդում էին, որ հատուկ ծառայություններում կադրային «մաքրման» գործողությունները իրականացվում են միայն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, իսկ մոտակա ժամանակներում ԱԱԾ նոր ղեկավարի ուշադրության կենտրոնում կհայտնվեն նաև «այլ կառավարական կառույցներ, այդ թվում նաև ղեկավարող կազմը»:
Շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ կա: Սակայն, կասկած չկա, որ մի շարք սպաների աշխատանքից ազատումը բացասաբար է անդրադարձել ԱԱԾ-ի ներքին գործակալների հետ կապերի վրա, քանի որ, ինչպես հայտնի է, քաղաքացիների շրջանում գտնվող գաղտնի գործակալներից ոչ մեկը ավտոմատ կերպով չի ներկայանում նոր աշխատակիցներին, հատկապես, երբ նրանց նախկին ղեկավարը այս կամ այն պատճառով, այնքան էլ չի ցանկանում, որ նրանք դա անեն: Նոր աշխատակիցները, որպես կանոն, պետք է ինքնուրույն ձևավորեն իրենց տեղեկատվություն հաղորդողների ցանցը:
Այստեղից հետևություն, որ գարնանը կատարված կադրային փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն կարող էր կորցնել ինֆորմացիայի կարևոր աղբյուրները: Այս ամենն անուղղակիորեն ապացուցվում է նաև արմատականների` իրենց առաջնորդին ձերբակալելու համար վրեժխնդիր լինելու մասից արած հայտարարությանը լուրջ չվերաբերվելը: Այս վարկածը, թեև չի արդարացնում, բայց գոնե բացատրում է ԱԱԾ հերթական անհաջողությունը: Սակայն, բոլորովին անհասկանալի է, ինչպես կարող էին բաց թողնել տեսադաշտից այս ամենը ոստիկանական բաժանմունքները, որոնք, ինչպես հայտնի է, տեղեկատվություն հաղորդողների լայն ցանց ունեն: Ի դեպ, հետաքրքրական է, որ ՊՊԾ գունդը գրաված մարտիկները պնդում են, որ տեղում մարդկանց ցուցակներ են գտել (շուրջ 200 ազգանուն), ովքեր, իրենց կարծիքով, ոստիկանության համար ինֆորմացիա են հայթայթում: Հասկանալի է, որ այդպիսիք ավելի շատ են: Հանրապետության ոստիկանությունում վերջին շրջանում լուրջ կադրային փոփոխություններ չեն եղեկ, հետևաբար, կապը իրազեկիչների և օպերատիվ կազմի միջև չէր կարող կորսվեր: Այդ պատճառով ոստիկանության թերի աշխատանքը բացատրություն և ակնհայտ պատասխան չունի: Տպավորություն է, որ այդ հարցին դժվարանում է պատասխանել նաև գեներալ Վլադիմիր Գասպարյանը, ով վերջին շրջանում չի երևում հասարակության առաջ և կատարավածի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի տալիս, թեև այլ հանգամանքներում լրագրողների հետ շփումից չէր հրաժարվում: Եվ սա հնարավոր է` խոսում է այն մասին, որ «վերևներում» ոստիկանապետի աշխատանքից այնքան էլ գոհ չեն: