Դրամագետները չեն սիրում մթություն: Լույսը պետք է նրանց պատմության թաքնված անկյունները լուսավորելու համար: Այսօր մեր պատմությունը կլուսաբանի պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ադրբեջանցի առաջին գիտնական-դրամագետ Ալի Ռաջաբլին:
Եթե 20-րդ դարի սկզբին մի գեղեցիկ օր հետազոտող-նումիզմատ Եվգենի Ալեկսանդրովիչ Պախոմովը Վրաստանից չգար Բաքու, Ադրբեջանում չէր լինի ոչ դրամագիտություն և ոչ էլ դիվանագետ Ալի Ռաջաբլին: Պոխոմովը դասախոսություն էր կարդում դեռև նոր ստեղծված Բաքվի Պետական Համալսարանում: Միևնույն ժամանակ նա աշխատում էր դրամագիտության ֆոնդ ստեղծելու վրա: Պատմությունը շարունակում է Ալի Ռաջաբլին.
Ես դեռ երիտասարդ էի, նոր էի ավարտել արևելագիտության ֆակուլտետը: Մօխոմովինմեղադրում էին, որ նա ադրբեջանցի կադրեր չի պատրաստում: Նա դասավանդում էր ռուսերենով և նրա ուսանողները հիմնականում հրեաներն էին և մի քանի ռուսներ: Ադրբեջանցիներ ընդհանրապես չկային: Պածոմովին ադրբեջանցի ուսանող էր պետք, ով գիտեր արաբերեն և ֆարսի: Նա եկավ համալսարան, ծանոթացավ դիպլոմային աշխատանքների հետ և իմ աշխատանքը հավանեց: Այդպես ե սդարձա Պախոմովի ուսանողը: Հետո ինձ առաջարկեցին պատմության թանգարանում աշխատել:
Ո՞վ է շարունակում առաջին ադրբեջանցի գիտնական-դրամագետի գործը:
Ասպիրանտուրա ընդունվելուց հետո իմ գիտ.ղեկավարը հանձնեց ինձ դրամագիտության ֆոնդը: Շուրջ 60 տարի ես զբաղվել եմ այնտեղ վարչական գործերով: Ընդհանուր առմամբ ես արդեն 70 տարվա ստաժ ունեմ նումիզմատիկայի ոլորտում: Հետևել ֆոնդի աշխատանքներին, որտեղ 150 ցուցանմուշ կա և կարգավորել նոր ներմուծումները, դա շատ մեծ ջանք է պահանջում: Ես աշխատել եմ, կարելի է ասել` առանց օգնության: Ես ունեցել եմ օգնականներ, բայց նրանք ինչ-որ մեխանիկական աշխատանք էին կատարում: Արդյունքում` երբ ես արդեն ին փոխարինող էի փնտրում, ես սկսեցի առաջարկել տաղանդավոր երիտասարդ տղաների, բայց ինձ ասացին, որ հնարավորություն չկա որևէ մեկին գործի վերցնելու` գումար չկա:
Ի՞նչ է պետք նումիզմատին, արդյունավվետ աշխատելու համար:
Արևի լույսը: մութ սենյակը, աղմուկը, այս ամենը միայն դանդաղեցնում են գործը: Այդ պատճառով պետք է հանգիստ միջավայր, որպեսզի հանգիստ զբաղվես քո գործով: Թանգարանում, որտեղ ես աշխատում եմ, դա անհնար է: Քանի որ ուզած-չուզած աղմկոտ է լինում, յուրաքանչյուրն իր գործն է անում: Երիտասարդ ժամանակ գիշերները աշխատում էի տանը, դա իմ ամենաարդյունավետ աշխատելու ժամանակներն էին: Վերջերս գիշերներն աշխատելը դժվարացել է: Առողջությունս արդեն այն չէ: Այս տարի երկու գիրք պետք է հրատարակեմ, ևս երկուսը` մյուս տարի:
Ադրբեջանի պատմության մեջ ինչպիսի ներդրում եք կատարել դու` լինելով դրամագետ:
Դրամը հանդիսանում է պետականության գլխավոր վկան: Որևէ պետություն կարող է մեծ գումարներ ծախսել, որպեսզի իրեն ճանաչեն աշարհում, բայց դա շատ արագ անցնում է: Իսկ այդ երկրի տարածքում գտնված ոսկին և փողը ոչ ոք չի կարող հերքել:
Ի՞նչ է ձեզ համար փողը: Եթե հաշվի առնենք ձեր մասնագիտությունը:
– Ես անտարբեր եմ փող նկատմամբ: Երբ ես գումար եմ ունենում, աշխատում եմ, որ տտանը ամենալավ մրգերը լինեն: Եթե բավականացնում է փողը լավագույնի համար ապա գնում եմ: Չի հերիքում` չեմ գնում: Դա իմ կրեդոն է: Պարզ է, որ փող բոլորին է պետք: Առանց դրանց չի լինի: Իսկական հարստությունը կյանքն է: Մարդկանց հետ շփվելու հնարավորությունը: ԵՍ այն մարդկանցից չեմ, ովքեր շատ հագուստ են գնում: Բայց սիրում եմ կոկիություն: Այդ պատճառով իմ բոլոր գործերն ինքս եմ անում: Ողջ կյանքում հագուստս ինքս եմ լվանում և ինքս եմ պատրաստում թեյ: Չեմ սիրում, երբ իմ փոխարեն են անում ինչ-որ բան:
Ինչպիսի՞ն է Ալի Ռաջաբլին, որպես ուսուցիչ, քաղաքացի, ամուսին և հայր:
Որպես ուսուցիչ ես շատ խիստ եմ և իմ մեջ ես դա չեմ սիրում: Մի հարց է, երբ ուսանողը չի հասկանում, մեկ այլ` երբ չի ցանկանում հասկանալ: Երբեմն բարկանում եմ, ասում եմ` ում հետաքրքիր չէ, կարող է դուրս գալ լսարանից: Այդ պատճառով ես չեմ դասավանդում բակալավրիատում, վերցնում եմ մագիստրոսներին:
Որպես քաղաքացի ես իմ կրեդոն ունեմ` ասել միայն ճշմարտությունը, խոսել արդարացիորեն: Անգամ թշնամուդ պետք է ճիշտն ասես: Որպես ամուսին` ես միշտ օգնում եմ կնոջս տան գործերում: Որդուս և թոռներիս ձեռքերիս վրա եմ պահել, քանի դեռ փոքր էին: Երբ ես գործի էի գնում թոռներս վազում էին հետևիցս ու ասում ` «պապիկ ուր ես գնում, մեզ մենակ ես թողնում», նույնն էլ երեխաներիս դեպքում էր: Երևի ես լավ հոր դերը լավ եմ կատարել:
Հ.Գ. Ալի Ռաջաբլին այնպիսի գգրքերի հեղինակ է, ինչպիսիք են` «Ադրբեջանի դրամագիտությունը», «Ադրբեջանի դրամները», «Ադրբեջանական Սեֆյան պետության դրամային գործը» և այլն: Պարգևատրվել է նվիրյալ աշխատանքի համար մեդալով (1970) և առաջադիմության համար մեդալով (չգիտեմ, թե դա ինչ մեդալ է) (2010): Արժանացել են «Մշակույթի վաստակավոր գործչի» կոչմանը (1972):
Նարմին Նյոգտե