Բժշկական օգնությունն էլ, ամեն տեսակ օգնության նման լինում է տարբեր: Դրանք կարող են լինել արմատապես կիրառվող մեթոդներ, ինչպես օրինակ վիրաբուժության մեջ է, բայց դրանց կողքին գոյություն ունեն և այնպիսի ձևեր, որոնք պարզապես հեշտացնում են հիվանդի վիճակը: Այո, օգտագործվում են պալիատիվ (ամոքիչ), այսինքն՝ մասնավոր մեթոդներ, հիմնականում ուռուցքաբանության մեջ, սակայն պարզվում է ամեն բան կարող է այլ կերպ էլ լինել. Օրինակ՝ նույն թոքախտը, որն այսօր արագ ու հաստատուն բուժում է ստանում, կարող է պահանջել նաև նախապես ծրագրված խնամք:
Ի՞նչ է նշանակում պալիատիվ օգնություն
Առհասարակ, ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) բնորոշմամբ՝ պալիատիվ օգնությունը թույլ է տալիս «բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման, բուժման և հոգեֆիզիկական, սոցիալական ու հոգևոր աջակցության միջոցով»: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ այս ամենը ոչ մի դեպքում չի ենթադրում Էվթանազիա, պալիատիվ բժշկությունը ուղղված չէ հիվանդի կյանքի ժամկետի երկարացմանը, բայց չի էլ կրճատում այն:
Ընդհակառակը՝ հիվանդի կողմից էվթանազիայի խնդրանքը, որպես կանոն, հանդիսանում է անվիճելի ապացույցն այն բանի, որ հիվանդին բուժելու ու նրա մասին հոգ տանելու պայմանները բարելավելու խիստ անհրաժեշտություն կա: Եվ եթե երկրում գոյություն ունի բազմաոլորտ պալիատիվ օգնության համակարգ, ապա հիվանդները անտանելի ֆիզիկական ցավերի և հոգեֆիզիկական բնույթի խնդիրների չեն բախվում, որոնց ֆոնի վրա էլ սովորաբար նման խնդրանքներ են ասպարեզ գալիս:
Իմ զրուցակիցներ Անահիտ Պապիկյանը, ով Հանրային առողջապահության ծրագրի գլխավոր համակարգողն է, և Դավիթ Ամիրյանը, ով «Հայաստանի բաց հասարակության ֆոնդեր» ծրագրի փոխտնօրենն է, սկզբունքորեն համամիտ են մի հարցում՝ իշխանություններն ու նրանց բոլոր ճյուղերը լիակատար անտարբերություն են ցուցաբերում հիվանդների խնամքի հետ կապված խնդիրների հանդեպ: Այդ հարցը վերաբերվում է և թմրանյութեր պարունակող դեղամիջոցներին, և Հայաստանում առկա հոսպիսային հաստատություններին: Ներկայումս նման միայն մեկ կառույց կա երկրում, իսկ դրանք ստեղծելը բավական հեշտ է, կարող են ստեղծվել ցանկացած հիվանդանոցի բազայի հիման վրա: Բացի այդ, պետք է ստեղծել նաև սպասարկման ելքային խմբեր, որոնք կկարողանան հիվանդին տանն այցելել, քանի որ հոսպիսում տեղի խնդիր գոյություն ունի: Ի դեպ, նման խումբը պետք է կազմված լինի մասնագիտացված բժիշկներից, հատուկ նախապատրաստություն անցած բուժքույրերից, հոգեբանից, սոցիալական աշխատողից, և անհրաժեշտության դեպքում նույնիսկ քահանայից:
Հայաստանում պալիատիվ օգնության կազմակերպման փորձնական ծրագիրը 2011-13 թթ. իրականացվեց Համաշխարհային ֆոնդի աջակցությամբ, և մեր պայմանների համար այն իրեն ամբողջովին արդարացրեց:
Ընդ որում պալիատիվ օգնության ցուցաբերման հարցը համարյա պետք է ընդունի բժշկական խորհուրդը, ահա, «համարյա» բառը տվյալ դեպքում տեղին չէ, քանի որ նման հարցերը հենց այդպես էլ պետք է լուծվեն: Ի դեպ, պետք է հաշվի առնել նաև, որ ցանկացած մոտեցում պիտի է լինի խիստ անհատական:
Օրինակ՝ ներկայումս ամենամեծ չարիք համարվող թոքախտի դեպքում, միջազգային կազմակերպությունների և ԱՀԿ-ի պահանջներին համապատասխան՝ այն պետք է ընդգրկի նվազագույնը թոքախտով հիվանդներին ցուցաբերվելիք օգնություն, երբ հիվանդի բուժումն անհնար է, ներառյալ նաև վիրաբուժական մեթոդով: Այստեղ նաև պետք է նշել, որ թոքախտի բուժումը գործնականում հավասար է զրոյի:
Իհարկե ՁԻԱՀ-ի դեպքում, և հատկապես քաղցկեղի ախտորոշման ժամանկ ամեն բան մի քանի անգամ բարդանում է, ավելանում է թմրանյութեր պարունակող դեղամիջոցների չարաբաստիկ անհրաժեշտությունը, օրինակ այն նույն մորֆին, որոնք դեղատները այնքան մեծ դժկամությամբ են տրամադրում, այն էլ՝ պարտադիր ոստիկանության ներգրավվածությամբ: Հասկանալի է՝ օրենքը, օրենք է, բայց իրավիճակն անհապաղ փոփոխությունների կարիք է զգում:
Դա հնարավոր էլ չէ: Պարզապես որոշ պաշտոնատար անձանց բարի կամքը, եթե իհարկե նրանք այդ հարցին լուծում տալու փորձի համար տարրական ժամանակ գտնեն, այստեղ վճռական դեր կխաղա: Իսկ այդ դեպքում ծանր հիվանդների կյանքի որակը մի փոքր կբարելավվի: Եվ դա քիչ բան չէ:
Մարդկային ջերմությունը
Սովորական, համաժողովրդական (համապարփակ) հասկացողության մեջ տարածված է այն կարծրատիպը, որ պալիատիվ օգնությունը ցույց պետք է տրվի հենց հոսպիսներում՝ այն նույն հաստատություններում, որտեղ գտնվում են ծանր հիվանդները, այդ թվում նաև վերջին փուլում գտնվող խրոնիկ հիվանդությամբ տառապողները: Եվ ահա այն ժամանակ, երբ ինչպես ասում են, բժշկությունն անզոր է, հիվանդին տրվելիք անհրաժեշտ օգնությունը նրա կյանքի վերջին օրերի կամ շաբաթվա վիճակի թեթևացումն է: Դա, սակայն, ինչպես ասում է Անահիտ Պապիկյանը, պալիատիվ օգնության բավական պարզեցված տեսություն է:
Չէ՞ որ հոսպիսը պալիատիվ օգնության բազմամակարդակ լայն համակարգի միայն մի հատվածն է, իսկ խրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդները ավելի երկար էլ կարող են ապրել: Նրանց հիվանդությունների զարգացումն ու տարածումը կարող է տևել տարիներ՝ սրացումների ու մեղմացումների փուլերով, կամ էլ միանգամից վիճակը կարող է վատանալ: Նման հանգամանքներում պալիատիվ խնամքի կլինիկայի պարտականությունը հանդիսանում է նույնականացումը, այսինքն եթե ոչ այդ պահի կանխատեսումը, ապա գոնե սպառնացող բարդացման չեղարկման փորձը, հետևանքների թեթևացումը, հիվանդին սրացման փուլը հաղթահարելու համար ցուցաբերվելիք աջակցությունը, և առհասարակ նրան հիվանդության ընթացքին ադապտացնելու փորձը:
Ամեն դեպքում, գոյություն ունի «կիսամիջոցներ» մակարդակի վրա կոչվող պրակտիկա՝ այն հիվանդների նկատմամբ, որոնց փրկել այլևս հնարավոր չէ, բայց դեռ հնարավոր է օգնել, ընդ որում՝ հիվանդի կյանքը երկարաձգելու մեջ պալիատիվ խնամք նույնպես ընդգրկված է:
Դրանց թվում են՝ հատուկ պալիատիվային վիրահատությունները (օրինակ՝ արյունահոսող աղբյուրի հեռացումը կամ ստամոքսի քաղցկեղի անգործածության դեպքում՝ խցանումը), ցավազրկումը, այսպես կոչված՝ «հուսալքման թերապիան» (երբ հիվանդին նշանակվում է սովորական բժշկական պրակտիկայի համար բավական բարձր չափաբաժիններ կամ դեղամիջոցների ոչ ստանդարտ բաղադրություն), և մի շարք այլ բաներ:
Այդ իսկ պատճառով էլ Հայաստանի սահմանափակող օրենսդրությունը շահագրգիռ անձանց անտարբերության հետ միասին հանդիսանում են գլխավոր ու ամենաբարդ անցանելի խոչընդոտը:
Օրինակ, վերցնենք բերանի խոռոչի մորֆին, որը արդյունավետ է սուր ցավի ցավազրկման համար, երկրում առհասարակ այն գտնել հնարավոր չէ, և սա տպավորիչ ցուցակի, պայմանների ու ծառայությունների միայն մի մասն է, որը արմատապես տարբերվում է ԱՀԿ-ի պահանջներից ու դրույթներից:
Հարկավոր է փոխել իրավիճակը, որքան հնարավոր է շուտ, և դրա համար ամեն անհրաժեշտը կա՝ մշակված ռազմավարություն, փոփոխություններ՝ գործող օրենքներում, կրթական կուրսեր, պալիատիվ խնամքի տարբեր ծառայությունների ներկայացման մեթոդոլոգիա, և ամենակարևորը՝ ֆինանսական հաշվետվություններ:
Միշտ հարկավոր է հիշել, որ Աստված մի արասցե, մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել նման իրավիճակում, երբ առաջին անհրաժեշտությունը կարող է դառնալ հենց այդ պալիատիվ օգնությունը:
Առողջություն բոլորին
Ռուբեն Գյուլմիսարյան