Թուրքիայից Հայաստան են փախել թուրք դատախազներ Զաքարիա Օզը և Ջալալ Կարան, որոնց մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում բնակվող իսլամական գործիչ Ֆեթուալահ Գյուլենի շարժմանը աջակցելու և անօրինական հանցավոր խմբավորումներ ձևավորելու համար: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը հղում անելով Թուրքիայի Արտվին նահանգի նահանգապետ Քեմալ Ջիրիթին:
Աղբյուրի փոխանցմամբ, դատախազները որպես ժամանակավոր տարանցման վայր են ընտրել Վրաստանը, այնուհետև հատել են Հայաստանի հետ սահմանը, որտեղ էլ այս պահին գտնվում են:
Զաքարիա Օզը և Ջալալ Քարան զբաղվում էին խոշոր կոռուպցիոն սկանդալով, որը տեղի էր ունեցել Թուրքիայում 2013թ.-ի դեկտեմբերին, երբ հատուկ գործողության ընթացքում կոռուպցիայի, մաքսանենգության և թմրանյութերի վաճառքի մեղադրանքով ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների երեխաներ:
2014թ.-ի փետրվարին Թուրքիայի դատախազությունը որոշում է կայացրել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: Հետագայում դատարանը որոշում է կայացրել հետ վերադարձնել թուրքական Հալգ Բանկի նախկին ղեկավար Սուլեյման Ասլանի բռնագանձված գումարները, ինչպես նաև հետ վերադարձնել ՆԳ նախկին նախարար Մուամեր Գյուլերի որդու՝Բարիշ Գյուլերի բռնագանձված գումարները:
ՀՀ ԱԱԾ-ը չի տիրապետում՝ Հայաստանի փախած թուրք դատախազների մասին տեղեկատվությանը:
«Մենք չունենք այդպիսի տեղեկատվություն»,-նշել են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, փոխանցում է Panorama.am-ը: