Ուսուցչի տոնն արդեն անցել է, բայց կրթության թեման, ցավոք, թե ի ուրախություն,
շարունակում է ակտուալ մնալ: Մեր ադրբեջանցի թղթակիցը այս հարցին նայել է երկու տեսանկյունից, որպես նախկին ուսանողուհի և ներկայիս դասախոս:
 
Դա իմ առաջին տարին էր Բաքվի պետական համալսարանում: Առաջին տարին, երբ ես լսարան մտա ոչ որպես ուսանողի այլ որպես դասախոս: Երբ ինձ առաջարկեցին դասախոսել, ես, անկեղծ ասած, չէի մտածում հարցի ֆինանասական կողմի մասին, քնաի որ վաստակի այլ աղբյուր ունեի:Ես միայն ուզում էի փորձ ձեռք բերել, փորձել ինձ դասախոսության բնագավառում, և միայն այդ մասին էի մտածում, այնպես որ նույնիսկ չհարցրեցի, թե որքան են վճարելու ինձ, չհետաքրքրվեցի դրանով: Մինչև առաջին կիսամյակի ավարտը:
 
Հազիվ էի ավարտին հասցրել ձմեռային քննաշրջանը, երբ ինձ զանգեցին և հարցրեցին բանկային հաշվեհամարս, որպեսզի պարգևատրվեմ «արադարցիորեն արվածս գործերի» համար: Ես մեծ գումարի ակնկալիքներ չունեի, այն դեպքում, երբ 60 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսները չնչին գրոշներ են ստանում, էլ ինչ կարող է սպասել 6 ամսվա փորձ ունեցողը: Բացի դա, այդ գումարը ես ուզում էի օգտագործել այն խմբի կայքը բացելու համար, որտեղ ինքս դասավանդում էի, այնպես որ ցանկացած գումար կարող էր օգուտ բերել: Մի խոսքով՝ եկավ գումարը ստանալու ժամանակը: Գումարը, որը ես տեսա բանկոմատի էկրանին այնքան անհավանական էր, որ ես աչքերիս չհավատացի: Մտածեցի, որ եթե համալսարանը որոշել է ինձ ծաղրել, ապա այնքան էլ ծիծաղելի չի ստացվել: Հստակ չեմ հիշում գումարը, բայց 120 մանաթին մոտ մի թիվ էր (մոտ $120): Ես դասախոսել էի շաբաթը երեք օր և այդ գումարը դասախոսություններիս օրերի թվին բաժանելով ստացվում էր, որ իմ մեկ աշխատանքային օրը հավասար է մոտավորապես 1 մանաթ 50 կոպեկի (մոտ $1,25), թեև այդ ցուցանիշը փոխվու է ՝ կախված գիտական աստիճանից: Այդ գումարը կբավականացնի միայն ճանապարհածախսի և կականդակի համար: Եվ ես հիշեցի Միլլի Մեջլիսի սոցիալական քաղաքականության հարգելի ներկայացուցիչ Խադի Ռաջաբլիի «հանճարեղ» արտահայտությունը՝ «Եթե ուսուցիչը ստանում է 150-200 մանաթ և չի կարողանում այդ գումարով ապրել, ապա կարող է ուսուցչությունից հետո մեկ այլ աշխատանք անել: Օրինակ ՝ Վերավուլ գյուղում կա մի ուսուցիչ Բալաբեյ անունով: Նա կես օր աշխատում է ուսուցիչ, մնացած ժամանակը քարագործ է: Այդպիսով նա ապահով է իր ընտանիքը և բոլորովին չի ամաչում:Ի՞նչ կա այստեղ վատ»:
 
Դե իհարկե, դրանում ոչ մի վատ բան չկա: Դա ուղղակի հրաշալի է: Դա ավելի նախընտրելի է, քան պարզապես տարիներով սպասել, թե երբ կբարձրացնեն ուսուցիչների աշխատավարձը 3-4 մանաթով:
 
Դե լավ, ինձ համար միևնույնն էր, որովհետև ես այլ եկամուտ էլ ունեի և այդ փողերի սուր կարիքը չէի զգում: Բայց, չէ որ, բազմաթիվ մանկավարժների համար, դա եկամուտի միակ աղբյուրն է: Համալսարանի քանի դասախոսներ են ընտանիք պահում, քանիսն են հիվանդ խնամում, գումար ուղարկում բանակում ծառայող զավակներին կամ արտերկրում սովորող երեխաներին… Ոմանք դա անում են ազնիվ ճանապարհով՝ ինչ-որ կերպ տակից դուրս գալով, ոմանք էլ՝ ուսանողներին գռփելով: Բայցևայնպես ակնհայտ է, որ դասախոսի աշխատանքը գնահատել օրական $1 դա… Թեև այստեղ հավելյալ որակումների կամ մեկնաբանությունների կարիք չկա: Եվ հնարավոր է, որ դեր խաղա այն հարցում, ինչի մասին ես պետք է հիմա խոսեմ: Այսինքն՝ ամենաքիչը այդ ամենի հիմնական բաղադրիչներից մեկն է:
 
Վերջերս՝ հոկտեմբերի 5-ին, տոնվում էր Ուսուցչի Օրը: Սոցիալական կայքերում ոմանք բարությամբ էին հիշում իրենց ուսուցիչներին, ոմանք էլ մեղադրանքեր էին ներկայացնում իրենց հանդիպած կաշառակեր դասախոսներին…

Ընդհանուր առմամբ պատկերը սև-սպիտակ է: Թեև, կարում եմ, ներկայիս ադրբեջանական կրթությունը այս երկու գույների մեջ չի տեղավորվում:
 
Թեև սևը ամեն դեպքում քիչ չէ: Սև կամ էլ երևի մոխրա-շագանակա-կարմրավուն
 աբսուրդ: Ինչպես, օրինակ՝ մի քնաի տարի առաջ Կրթության նախարարությունը, «պայքարել թեփի դեպ՝ կտրելով գլուխը» կարգախոսին հետևելով, փակեց «Արազ» մասնավոր լիցեյը՝ մեղադրելով նրանց նուրսիզմի (կրոնական հոսանք) մեջ: Այն դեպքում, որ հենց այդ ուսումնական հաստատություններն էին թույլ տալիս ստանալ որակյալ կրթություն՝ չհատելով երկրի սահմանը: Եվ հենց այդ լիցեյի աշակերտներն էին միջազգային օլիմպիադաներում հաղթողների մեծ մասը:
 
Այս տարի շրջանավարտների միայն 16,34% է ստացել «5» մայրենի լեզվի քննության ժամանակ, իսկ «2» վաստակել են 22,14%: Նույն ամռանը պարզ դարձավ, որ պետական և մասնավոր բուհերում 6555 տեղ թափուր է մնացել: Այդ էլ այն դեպքում, որ ընդունելության միավորները այս տարի նախորդ տարիների համեմատ ամենացածրն է եղել:
 
Դժվար է պատասխանատվություն կրել: Օրինակ այն պատասխանատվությունը, որն իրենց ուսերին կրում են երիտասարդ շրջաավարտները, ովքեր հետո մեկնում են արտերկիր կրթություն ստանալու և այնտեղ հաջողության են հասնում: Ոմանք համարում են նրանց տեղի կրթության «արտադրանք», ոմանք էլ ՝ «արտասահմանյան»: Բայց երկու դեպքում էլ տեղի կրթությունը, իհարկե, կապ ունի: Գոնե այն բանի համար, որ հենց նա է տալիս արտասահմանում կրթություն ստանալու միտքը: Հենց նա է ստիպում մեզ ինքնազարգացման և ավելի լավ ճակատագրի փնտրտութներով հաղթահարել սահմաններ:
 
Նարմին Նյոգտե