Ապրիլը դեռ չի ավարտվել, սակայն նրան արդեն հասցրին «արյունոտ» մականունը կպցնել: Ընդամենը տասը օրվա ընթացքում 4 ահաբեկչություն՝ Սանկտ-Պետերբուրգում, Ստոկհոլմում, Եգիպտոսում, Դորթմունդում: Արդյունքում՝ ավելի քան 50 զոհ, գրեթե 150 վիրավոր՝ տարբեր ծանրության վնասվածքներով:
Ցանկացած պահի և որտեղ ասես
«Ես շնորհակալ եմ իմ մայրիկին ու հայրիկին նրա համար, որ նրանք ինձ կյանք են պարգևել… Նրա համար, որ միշտ իմ կողքին են եղել… Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր սիրո, հոգատարության, ձեր ուշադրության համար…», – սա «Вконтакте» սոցիալական ցանցում թողած 27-ամյա Անգելինի Սվիստունովայի վերջին գրառումն էր: Նա Սանկտ-Պետերբուրգում իրականացված ահաբեկչության զոհերից մեկն է:
«Ինչո՞ւ դուք հենց այս վագոն մտաք»,- գրում են Սանկտ-Պետերբուրգի քիքբոքսինգի 25-ամյա չեմպիոն Դենիս Պետրովի աշակերտները՝ «Вконтакте» -ի նրա պատին:
14 զոհ: 14 տարբեր մարդիկ, ում ճակատագիրը կյանքից հեռացրեց ապրիլի 3-ին՝պիտերյան մետրոյի վագոններից մեկում:
Նրանցից մեկը սիրելի մարդու հետ հանդիպման էր շտապում, մեկ ուրիշը պարապմունքներից տուն էր վերադառնում: Նրանցից ոչ-ոք չէր ուզում ու չէր պատրաստվում մեռնել: Ինչո՞ւ հենց նրանք, ի՞նչ է կատարվում:
Սա շատ սովորական մի ահաբեկչություն է: Իհարկե ժամանակի ընթացքում ահաբեկչական գործունեության ձևերն ու մեթոդները զգալիորեն փոխվել են, սակայն էությունը նրա մնացել է նույնը՝ բռնություն՝ ահաբեկելու նպատակով: Ընդ որում, այդ բռնության օբյեկտ կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում նաև մեր երեխաները, հարազատներն ու մոտիկները: Բացարձակապես բոլորը: Ցանկացած պահի, ցանկացած վայրում:
Մարտահրավերը նետված է- մարտահրավերն ընդունվեց
Այն մասին, որ ԱՊՀ ցանկացած երկիր, ըստ էության, համարվում է ահաբեկչություն իրականացնելու պոտենցիալ օբյեկտ, հայտնեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Ընդ որում՝ Պուտինը ընդգծեց, որ Համագործակցության երկրների հատուկ ծառայությունները արդյունավետ կերպով համագործակցում են: «Մեր բոլոր երկրների գլխավոր մարտահրավերների աշխատանքի հետ կապված ձևավորվել է շատ լավ մի խումբ, շատ լավ համագործակցություն»,- ասաց նա:
Այդպես էլ կա: Նետված մարտահրավերը ընդունվեց: Այն էլ՝ ոչ այսօր, ոչ երեկ: Ինչ վերաբերում է Համագործակցության երկրների հատուկ ծառայությունների աշխատանքին, ապա նրանց գործունեությունն ամբողջապես մնում է կադրից դուրս, բայց…
Գտնել ու ոչնչացնել
2017 թ. հրատարակվեց Վերլուծական ու տեղեկատվական նյութերի հավաքածուն, որը լուսաբանում է ԱՊՀ երկրների ինտեգրացիոն գործընթացները՝ առաջնահերթությունների ուղղությամբ՝ 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ: Հավաքածույում նաև տեղ են գտել ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության տեղեկատվական, անօրեն արտագաղթի, միջպետական ծրագրերի իրականացման շրջանակներում հարկային ու այլ հանցագործությունների մասին նյութերը:
Համաձայն հրապարակված տվյալների՝ միայն 2015թ. անվտանգության ոլորտի արդյունաբերական համագործակցության մարմինները, ԱՊՀ մասնակից-պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորությունների և այլ վտանգավոր տիպի հանցագործությունների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոն և ԱՊՀ մասնակից-պետությունների Հակաահաբեկչական կենտրոնը (ԱՊՀ ՀԱԿ) կազմակերպել ու անցկացրել են 13 միաժամանակյա համակարգված օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառումներ ու երկու հատուկ օպերացիաներ: Անցկացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են 11 263 հանցավորություն, քրեական պատասխանատվության են ենթարկվել 5886 անձ, ձերբակալվել են հետախուզման մեջ գտնվող (այդ թվում նաև միջպետական) 10 134 մարդ և այլն:
Դրա հետ միասին կասեցվել են ահաբեկչության ու ազգայնամոլական երկու գործողություն, լիկվիդացվել են ահաբեկչական ու ազգայնամոլական գործունեության հետ կապված հանցավորության իրականացման ու զինամթերքի ստեղծման երկու լաբորատորիա, բացահայտվել են ահաբեկչական ու ազգայնամոլական կազմակերպությունների գործունեության հետ կապված 428 անձիք և այլն:
Ահաբեկչության ֆինանսավորման հակազդեցության աշխատանքի շրջանակներում ԱՊՀ մասնակից-պետությունների ֆինանսական հետախուզման ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի կողմից մշակվել է միջազգային ահաբեկչական կենտրոնների, նրանց բջիջների բացահայտման մեթոդիկա, որոնց ներկայացուցիչները կռվում են Սիրիայի ու Իրաքի տարածքներում՝ ԻԳԻԼ ահաբեկչական կազմակերպության կազմում, ինչպես նաև հայտնաբերվել են գործարար-կառույցներ, որոնք աջակցություն են ցույց տալիս ահաբեկիչներին ու այդ գործունեությունից ստանում են շահույթ:
Եվ այսպես՝ այդ մեթոդի գործարկման արդյունքում բացահայտվել է միջազգային ահաբեկչական կենտրոնների 90 բջիջ, որոնցից 42-ը՝ Ռուսաստանի դաշնությունում…
Վտանգավոր օջախներն ու անհարկի զրպարտությունները
Ի միջիայլոց, ԱՊՀ երկրների սահմաններին երկու խոշոր անկայուն գոտի կա՝ աֆղանականն ու մերձարևելյանը: Հենց դրանք են այսօր վտանգ ներկայացնում՝ կապված ահաբեկիչ-մարտիկների, զենքի ու թմրանյութերի մաքսանենգության ծավալների աճի հետ:
Բացի դրանից, ինչպես հաստատում են հատուկ ծառայությունների ղեկավարները, ԱՊՀ երկրիների ու աշխարհի այլ երկրների համար ամենասուր խնդիրը մնում է ահաբեկչական ագրեսիայի նոր փուլի մեկնարկը՝ դեպի իրենց ելքի երկիր ահաբեկիչ-մարտիկ փախստականների մեծ հոսքի վերադարձի ու Միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավարների կողմից ստեղծված քնած բջիջների գործարկման հետ կապված:
Այլ խոսքով, աշխատանք՝ ինչքան ասես… Ավելին, «ահաբեկչական գաղափարախոսությունը» հաստատուն չէ: Այն գնալով կատարելագործվում է՝ գտնելով իր հերթական հարվածը հասցնելու համար խոցելի կետեր: Եվ այստեղ շատ կարևոր է խմբակային աշխատանք անել կարողանալը:
Բայց երբեմն մենք բոլորովին այլ պատկեր ենք տեսնում: Օրինակ՝ պիտերյան մետրոյի ահաբեկչությունից հետո ադրբեջանական որոշ անհոգ ԶԼՄ-ներ չդիմացան ու լրատվական միջավայրը հեղեղեցին պարզունակ ու անհեթեթ նյութերով, թե իբր այս ահաբեկչության ետևում «հայկական հետքեր են»: Ավելի մեծ կարևորություն տալու համար հրապարակվեց ռուսական «փորձագետի» մեկնաբանությունը, ով հաստատում էր, որ «մետրոյի պայթյունը հայերի ձեռքի գործն է»: Այս անհեթեթությունը մենք չենք մեկնաբանի՝ թողնելով դա «փորձագետի» խղճին, եթե իհարկե նա առհասարակ դրանից ունի:
Իրականում ահաբեկչության դեմ պայքարի միասնական ջանքերը բխում են ԱՊՀ յուրաքանչյուր պետության շահից: Բացառություն այստեղ լինել չի կարող: Քանի որ խաղասեղանին դրված է սեփական քաղաքացիների անվտանգությունը, և, ըստ էության, ոչ-ոքի սրամտությունն այստեղ տեղին չէ…
Պատրաստեց՝ Ժաննա Գրիգորյանը