Վերջերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ Աբովյան քաղաքում` Երևանին մոտ, կառուցվելու է նոր կենտրոն ապաստան փնտրող ներգաղթյալների համար: Շինարարության արժեքը գնահատվում է 1.5 միլիոն դոլարի չափով, որը պետք է փնտրել արտաքին աղբյուրներից: Շինարարության համար կառավարությունն արդեն հատկացրել է անհրաժեշտ տարածքը, մնում է միայն միջազգային կազմակերպություններին դիմել ՝ անհրաժեշտ գումարի համար: Նախագծային աշխատանքները կատարվել են «Աջակցություն Հայաստանին գաղթի և սահմանների կառավարման հարցերում» ծրագրի շրջանակներում (MIBMA), որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից:

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետը նաև դիմել է ՄԱԿ-ի դեպարտամենտի կողմից վերջերս ներկայացված` տնտեսական և սոցիալական հարցերով «վիճակագրությանը»: Համաձայն հրապարակված փաստաթղթի, 2000 թ.-ին Հայաստանում բնակվել է 658 հազ. ներգաղթյալ (ամբողջ բնակչության 21%-ը), իսկ 2017 թ.-ի տվյալներով` 191 հազ. կամ բնակչության 6.5%-ը:

Գ. Եգանյանը հայտարարեց, որ չի էլ կարող պատկերացնել, թե ՄԱԿ-ի փորձագետները որտեղից են հայթհայթել այդ թվերը: Հայաստանում երբեք չի եղել այդ քանակությամբ գաղթյալ: Գաղթի ամենահզոր ալիքը երկրի ամբողջ պատմության ընթացքում տեղի է ունեցել 1988-1992 թթ..-ին, սակայն այդ ժամանակ էլ գաղթյալների թիվը չի հասել այդպիսի ֆանտաստիկ ցուցանիշի:

ՀՀ  միգրացիոն ծառայության ներկայացուցիչները նաև նշեցին, որ այսօրվա դրությամբ՝ դժվար է պատկերացնել, որ երկրում բնակվում է 191 հազ. գաղթական: Հաշվի առնելով, որ 2017 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապաստան ստանալու հայտ են ներկայացրել 105 մարդ Ադրբեջանից, Իրաքից, Թուրքիայից, Սիրիայից և Ուկրաինայից, դժվար է պատկերացնել, որ Հայաստանը այն երկիրն է, որն ընդունում է մեծ թվով գաղթականներ: Ներկա պահին Հայաստանի գաղթականների ամենամեծ մասը Սիրիայից են: Պաշտոնապես նրանց թիվը չի գերազանցում 22-23 հազ. մարդ: ՄԱԿ-ի ներկայացրած թվերը չեն արտացոլում Հայաստանի իրական պատկերը և 10 անգամ ուրճացված են:

Երևի թե, ցանկացած նորմալ մարդու մոտ հարց կառաջանա. արդյոք ՄԱԿ-ի գրասենյակում աշխատում են ոչ իրավասու մասնագետներ, թե՞ թվերը հատուկ են ուրճացրել: Ինչո՞ւ այն երկրում, որտեղ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը, մեղմ ասած, հույս չի ներշնչում, իսկ ներգաղթյալների թիվը շատ հեռու է մեծ լինելուց, հանկարծ որոշեցին կառուցել կենտրոն ներգաղթյալների համար` 1.5 մլն դոլար արժողությամբ: Սա հայ պատգամավորների նախաձեռնությո՞ւնն է, թե՞ այս հարցում իրենց ուրույն դերն են խաղացել արևմտյան գործընկերները, քանի որ այս գաղափարը հնչեցվեց Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո:

 Общий вид лагеря беженцев в Низипе, недалеко от турецко-сирийской границы в провинции Газиантеп, Турция Reuters © Umit Bektas
Թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող փախստականների համար նախատեսված ապաստանի ընդհանուր պատկերը: Թուրքիա Reuters © Umit Bektas

Գաղթի հետ կապված իրադրությունը Եվրոպայում այսօրվա դրությամբ բավականին վատ վիճակում է: Եվրոպական մուլտիկուլտուրալիզմի արդյունք դարձան ահաբեկչությունը, սպանությունները, գողությունները և այլ բացասական երևույթները: Ներգաղթյալները հրաժարվում են հետևել տեղի օրենքներին և իրենց պահանջներն են ներկայացնում: Այսօրվա դրությամբ՝ սա լուրջ խնդիր է Եվրամիության համար, որը կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ: ԵՄ անդամները փորձում են համատեղ ուժերով լուծել այս խնդիրները, սակայն ոչ բոլոր երկրներն են պատրաստ համաչափորեն ընդունել գաղթականներին, ինչն իր հերթին վատ ազդեցություն է թողնում ԵՄ անդամների համերաշխության քաղաքականության վրա:

2016 թ.-ի փետրվարին և մարտին եվրոպական առաջնորդները եկան համաձայնության փակել բալկանյան գաղթային ուղին, ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների հսկողությունը և համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, որը կար և մնում է տրանզիտային երկիր Մերձավոր Արևելքից փախստականների մեծամասնության համար: Սա նպաստեց, որ իրավիճակը փոքր-ինչ կայունանա, իսկ գաղթի հոսքը կանգնեց: Սակայն խնդիրը դեռևս մնում է արդիական` հաշվի առնելով, որ գաղթի հոսանքները Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից չեն դադարում:

Ակնհայտ է, որ ԵՄ անդամների միջև գոյություն ունեն մեծ տարաձայնություններ գաղթի հարցերում, քանի որ միության շատ անդամներ չեն ցանկանում բախվել լուրջ մարտահրավերների հետ և «օգնության հասնել» իրենց դաշնակիցներին` ընդունելով ներգաղթականների հոսանքները իրենց տարածքներում: Գոյություն ունեն լուրջ հիմքեր ենթադրելու, որ Եվրամիությունը աջակցություն է փնտրելու կողքից և փորձելու է թեթևացնել գաղթի հետ կապված իրադրությունը արտաքին օգնության միջոցով: Հենց այստեղ պետք է փնտրել կապը Հայաստանում գաղթի «վիճակագրության», որը ներկայացրել էին ՄԱԿ-ի գրասենյակում, և Աբովյանում գաղթականների համար կենտրոնի կառուցման գաղափարի միջև:

Февраль 2016г. Мигранты прорвали границу Греции и Македонии. Фото с сайта www.currenttime.tv
2016թ. փետրվար, փախստականները ճեղքել են Հունաստանի և Մակեդոնիայի միջև սահմանը: Լուսանկարը` www.currenttime.tv կայքից:

Երբեմնի հանգիստ Հայաստանը կարող է դառնալ ամենաբացասական հետևանքների կենտրոնը ամբողջ տարածաշրջանում` այն արդեն համաձայնագիր է ստորագրել ԵՄ հետ, որը հենց այսպիսի հարցերով է դիմելու իր գործընկերոջը` Հայաստանին: Երկիրը, որը սեղմված է իր հարևան պետությունների արանքում, որն արդեն երկար տարիներ մուսուլմանական երկրների կողմից գտնվում է շրջափակման մեջ, շուտով կարող է սկսել գաղթականներ ընդունել մուսուլմանական երկրներից և, նույնիսկ, ԻԼԻՊ-ի պոտենցիալ անդամներից:

Հայկական հասարակությունը շուտով ամբողջ ուժով կզգա Եվրամիության հետ համաձայնագրի ամբողջ «գրավչությունը», սակայն միաէթնիկ Հայաստանը կարող է և չդիմանալ Եվրամիության փրկչի դերին, որը, իհարկե, շատ շուտ կարձագանքի և կհատկացնի անհրաժեշտ գումարը, և նույնիսկ ոչ մեկ, այլ մի քանի կենտրոնների կառուցման համար:

 

Արման Ղուկասյան, Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ նախագահ